TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Պատվաստում

Պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը  90%-ով․ հետազոտություն

21:58 22.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը 90%-ով՝ խթանիչ դեղաչափ չստացած մարդկանց շրջանում առկա մահացության համեմատ։ Ավելին կարդացեք հետևյալ հղումով։    

̰
2018թ. Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք

15:44 14.03.2018

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

̰
Գրիպի համավարակի վտանգը մեծացել է. ԱՀԿ

17:33 08.02.2018

Վերջին 7 տարիներին Եվրոպայում սեզոնային գրիպի դեմ պատվաստման ցածր մակարդակը սպառնալիքի տակ է դնում ամենամյա համաճարակների եւ հաջորդ համավարակի ժամանակ մարդկանց պաշտպանության հնարավորությունը:

̰
«Գարդասիլ» պատվաստանյութը փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում. ԱՆ

16:07 05.12.2017

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հաղորդել «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ: Ըստ նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակածի՝ Հայաստան ներկրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան «Մերկ» ընկերության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երեք տարի պիտանիության ժամկետով։

̰
Արդյո՞ք պատվաստումներն ու աուտիզմը իրար հետ կապված են. գիտնականներ

11:15 05.12.2017

Հնարավոր է՝ շուտով ապացուցվի պատվաստումների և աուտիզմի միջև ուղղակի կապը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Քիլի համալսարանի պրոֆեսոր Քրիս Էքսլիի հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերում առկա ծանր մետաղը մոտ 10 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը աուտիզմով հիվանդ երեխաների ուղեղում:

Ալյումինը կուտակվում է այն բջիջներում, որոնք «պատասխանատու» են օրգանիզմի օպտիմալ ջերմաստիճանի և ներքին կայունության համար: Ուսումնասիրության հեղինակը կարծում է,որ պատվաստումների և աուտիզմի միջև ուղղակի կապը հաստատվում է այն փաստով, որ պատվաստանյութերի պարտադիր բաղադրիչներից մեկը հենց ալյումինն է:

Գիտնականները երբեք միանաշնակ չեն ընդունել պատվաստումների արդյունավետությունը: Դրանք շարունակում են մնալ գիտական բուռն վեճերի և ուսումնասիրություների թեմա: Դեռ 1995 թվականին գաստրոէնտերոլոգ Էնդրյու Ուեյքֆիլդը տեսակետ էր հայտնել, որ կարմրուկի,կարմրախտի, խոզուկի պատվաստանյութերի, աղիքայի հիվանդությունների և աուտիզմի միջև որոշակի կապ կա: Այդ վարկածը ժխտվեց, սակայն համաշխարհային առողջապահական կազմակերպությունը փաստում է, որ մարդկանց մեծ մասը վերապահումով է մոտենում պատվաստումներին, շատերը հնարավորության դեպքում խուսափում են դրանիցից, մինչդեռ հատկապես փոքր երեխաները լրիվ անպաշտպան են կարմրուկ հիվանդության դեմ, եթե չպատվաստվեն:

The Hippocratic Post ամսագրի հետազոտության համաձայն, ստացվում է, որ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստումները պաշտպանում են տվյալ հիվանդություններից, սակայն ավելացնում են մի քանի այլ հիվանդություններով տառապելու հավանականությունը, ինչպես օրինակ Ալցհեյմերի հիվանդությունը և աուտիզմը:

̰
BACK_TO_TOP