TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Պատիվ ունեմ

Հայաստանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին. Ջասթին Թրյուդոն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

21:18 12.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաքում: Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով պաշտոնական այցով […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական նախաձեռնությունը դարձել է ՀՀ շահերից բխող բանաձև. Արփինե Հովհաննիսյան

11:00 11.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հակահայկական նախաձեռնությունից, որը վերածվել է ՀՀ շահերից բխող բանաձևի: Նա, մասնավորպես, գրել է. «Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձև, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը Հարգելի գործընկերներ, Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և […]

̰
Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր

17:37 10.10.2018

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ. Le Journal du Dimanche – Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: […]

̰
Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը. նախագահ

17:10 10.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։ Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: […]

̰
Ստալինգրադի և Կուրսկի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից. Շարմազանով

14:05 01.10.2018

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գիտաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներին, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերին, […]

̰
Արցախում ընդունել են «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին օրենքը

18:39 27.09.2018

Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին առաջին ընթերցմամբ ու 29 կողմ ձայնով ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվել են նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի դրույթները, կատարվել են մի շարք այլ փոփոխություններ, փոխանցում է «Արցախպրեսը»։ «Զինվորական ծառայության հարցերին առնչվող բաժնում հանվել է «բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու պայմաններ» հասկացությունը, […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով

09:05 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո: Տիկնայք […]

̰
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Սիրիայում է

10:20 21.09.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 20-ի երեկոյան նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է այց նաև Հալեպ: 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանն առաջին հայ պաշտոնյան է, որը մեկնելու է Հալեպ: «Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության […]

̰
ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 254-ը

13:56 20.09.2018

Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]

̰
Մեզ համար մեծագույն պատիվ է գագաթնաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն. Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի 11-րդ համաժողովը

14:02 12.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով հավաքվել են ֆրանկոֆոն երկրների շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից: Նրանք կարևորել են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիական հասարակությունների դերը երկրների զարգացման ու կոնֆլիկտների լուծման գործում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել […]

̰
Ես կարդարացվեմ, իմ պատիվը կվերականգնեմ. Ալիկ Սարգսյան

17:23 10.09.2018

 «Տվյալ անձնավորությանը ո՛չ տեսել եմ, ո՛չ ճանաչում եմ, ո՛չ հեռախոսով եմ  խոսել հետը իմ կյանքի ընթացքում գոնե մի անգամ, գոնե ձայնը լսած լինեի: Իր մասին լսել եմ էդ «Ավազահատիկի»-ի հետ կապված գործի շրջանակում, որի համար խիստ զարմացել  եմ: Ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց քանի որ իմ անունը շրջանառվել է էս գործով, […]

̰
Ի պատիվ Մերկելի` Փաշինյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք

01:10 25.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատվին տրված […]

̰
«Պատիվ ունեմ» ծրագրին դիմել է ավելի քան 250, «Ես եմ»-ին՝ 85 զորակոչիկ

16:43 04.07.2018

Հայաստանի պաշտպանության նախարարության առաջարկած «Ես եմ» ժամկետային-պայմանագրային զինծառայության տարբերակով բանակ մեկնելու համար այս պահին դիմել է 85 զորակոչիկ։ Բայց նրանց դիմումների ընդունելությունը շարունակվում է։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ ԶՈւ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։ Գեներալի խոսքերով՝ «Ես եմ» ծրագրի մասնակիցների թիվը շատանալու է, քանի որ […]

̰
«Պատիվ ունեմ» ծրագրին դիմողների թիվը գերազանցում է 250-ը

17:39 02.07.2018

«Պատիվ ունեմ» ծրագրին դիմողների թիվն այս պահի դրությամբ գերազանցում է 250-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ դեռ պետք է անցկացվեն ընտրական գործընթացներ, հանձնաժողովն ընտրի ծրագրի մասնակիցներին, նոր միայն հայտարարվի վերջնական թվի մասին: Դավթյանը նշեց, որ նույնը կարելի է ասել «Ես եմ» ծրագրի մասին: Հարցին՝ պաշտոնյաների […]

̰
ՊՆ-ն կշարունակի «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերն ու 1000 դրամների հավաքումը

21:23 07.06.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ի պատասխան  լրագրողի հարցի, նշել է, որ նախարարությունը շարունակելու է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, սակայն հնարավոր է՝ փոփոխություններ իրականացվեն: «Ես այս ծրագրերին վերաբերվում եմ որպես ժամկետային զինվորական պարտադիր ծառայության տեսակ»,- ասել է նախարարը: Լրագրողները նախարար Տոնոյանից հետաքրքրվել են, թե արդյոք նախարարությունը չի պատրաստվում 1000 դրամների մասին օրենքը կասեցնել: Նախարարն ասել […]

̰
Նոր կառավարությունը նոր լուծումներ կառաջարկի տարկետման վերաբերյալ

19:39 22.05.2018

Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ իշխանությունները սահմանափակել են զինծառայությունից տարկետման իրավունքը՝ տեղավորելով այն հիմնականում «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում, որով ուսանողներին առաջարկվում են ծառայության հատուկ պայմաններ։

̰
500 տեղ է տրվում ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում ստացողներին

13:51 03.05.2018

Դիմում ներկայացրածների միջև ՊՆ ներկայացրած հարցաշարով անցկացվելու է քննություն-մրցույթ, որի հաղթողներն էլ կարողանալու են հավակնել այդ պաշտոններին։

̰
Հրապարակվել է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության մասին նախագիծը

15:15 23.03.2018

Ամեն տարի պաշտպանության նախարարությունը ներկայացնելու է դասակի հրամանատարի այն պաշտոնների թվաքանակը, որոնք կարող են լրացնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։

̰
Պաշտպանության նախարարի բացառիկ հարցազրույցը «Շանթ»-ին

11:34 22.12.2017

Ինչպե՞ս են աշխատում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, ե՞րբ են վերանալու կոռուպցաան և չարաշահումները բանակում, ինչո՞ւ է Կենտրոնական հոսպիտալի վիճակն անմխիթար, որտե՞ղ է Վիգեն Սարգսյանն իրեն տեսնում 2018 թվականի ապրիլից հետո:

̰
ԵՊՀ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել դասադուլի առնչությամբ

16:53 09.11.2017

Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով վերացվում է տարկետումը:
Ակադեմիական տարկետման դեմ պայքարող ուսանողների դասադուլը շարունակվում էր նաև այսօր: ԵՊՀ-ի բակում առավոտվանից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության» կարգախոսները: Վերջիններս հայտարարեցին, որ մտադիր չեն դադարեցնել դասադուլը:

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԵՊՀ-ում հրավիրվել էր ռեկտորատի նիստ, որտեղ ռեկտորատի անդամները՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ, քննարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զարգացումները, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել են հետևյալ հայտարարությունը.

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսումնառության հիմքով զորակոչից տարկետում ստանալու իրավունքի մասին դրույթի կապակցությամբ այս օրերին շրջանառվում են մի շարք թեզեր ու պնդումներ, որոնք, մեր համոզմամբ, անհիմն են, ոչ օբյեկտիվ, հաճախ՝ չափազանցված:

Նախ՝ օրինագծում ամրագրված դրույթի իմաստը սխալ է մատուցվում. իրականում տարկետման իրավունքը չի վերացվում, այլ փոխվում է դրա իրացման ձևը. ուսումնառության մեկ մակարդակի ողջ տևողությամբ զորակոչից տարկետման հնարավորություն տրվում է նրանց, ովքեր պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո առնվազն եռամյա ժամկետով սպայի կարգավիճակով զինծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում:

Այնուհետ նշվում է՝ եթե ասպիրանտների համար տարկետման հնարավորություն չլինի, ապա գիտնականների վերարտադրությունը կընդհատվի: Իրականում երիտասարդ գիտնականները միայն նրանք չեն, ովքեր զորակոչից տարկետում են ստանում՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, այլ նաև՝ զինվորական ծառայություն անցած և ուսումնառությունը շարունակող տղաները, հայցորդները, իգական սեռի ներկայացուցիչները:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով տարկետումից հրաժարվող արական սեռի ներկայացուցիչները կզորակոչվեն 18 տարին լրանալուն պես: Մասնագիտական կրթաբլոկը 1-ին կուրսում մեծ տեսակարար կշիռ չունի։ Հետևապես ուսանողին, ով դեռ չի էլ կարող լրջորեն զբաղվել գիտությամբ, գիտական գործընթացի ընդհատման վտանգ չի սպառնում:

«Բանակը զրկվում է կրթված զինծառայողներից» թեզը ևս չափազանցված է, քանի որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ի հետ պայմանագրային հիմունքով ուսումնառությունն ավարտածները զինծառայություն կանցնեն բանակում։

Թեզերից մեկն էլ առնչվում է դպրոցականների մոտիվացիային՝ իբր, արական սեռի ներկայացուցիչ դպրոցականները, իմանալով, որ անգամ ստանալով ընդունելության բարձր միավոր, միևնույնն է, զորակոչվելու են բանակ, չեն ձգտի լավ սովորել, բարձր բալերով ընդունվել բուհեր: Համոզված ենք, որ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների մեծ մասի շարժառիթը պայմանավորված է նրանց աշխարհընկալմամբ, ստացած դաստիարակությամբ և կրթությամբ և ոչ զինծառայությունից տարկետում ստանալու հեռանկարով: Լավ սովորող աշակերտը կշարունակի լավ սովորել և բարձր միավորներով բուհ ընդունվել՝ անկախ նրանից՝ ժամանակավորապես կընդհատվի՞ նրա ուսումնառությունը զինծառայությամբ, թե՞ կմիահյուսվի զինծառայությանը:

Համոզված ենք, որ սույն օրենքի պատշաճ կիրառումը կապահովի սոցիալական արդարության մակարդակի բարձրացում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առաջ, որոնց լուծումը պահանջում է հասարակական փոխըմբռնում և միասնություն,

հորդորում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին.

դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին,
ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացման միտում ունեցող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում տալուց, գիտակցաբար կամ անգիտակցաբար խնդիրը որոշ սուբյեկտների քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելուց:
Միևնույն ժամանակ դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բուհերում ուսումնառության տևական ընթացք անցած, բարձր առաջադիմություն ցուցաբերած զինակոչիկների, մասնավորապես դպրոցական և ուսանողական միջազգային օլիմպիադաների մեդալակիր զինակոչիկների նկատմամբ՝ հնարավորինս նպատակային օգտագործելով բուհերում նրանց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և շարունակական դարձնելով նրանց մասնագիտական գործունեությունը»:

̰
BACK_TO_TOP