13:24 12.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:
19:11 21.04.2018
Վերջին օրերին ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի ցույցերի և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային և ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումները կարող են հանգեցնել արտակարգ դեպքերի, պատահարների:
14:55 13.04.2018
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:
14:10 10.04.2018
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է տեղական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները տարածելու գայթակղությունից:
12:14 09.04.2018
Ճապոնիայում՝ երկրի հարավարևմուտքի Սիմանեի պրեֆեկտուրայում, լույս ապրիլի 9-ի գիշերը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից առնվազն չորս մարդ Է տուժել: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը: Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ամենաուժեղ ստորգետնյա ցնցման մագնիտուդը եղել Է 6․1: Դրա Էպիկենտրոնը գտնվում Էր Ճապոնական ծովի ափից ոչ հեռու, իսկ օջախը մոտավորապես 12 կմ խորության վրա Էր: Դրանից հետո […]
14:12 30.03.2018
«Ավտոապահովագրության ոլորտում շատ զգալի դրական փոփոխություններ են արվել վերջին տարիների ընթացքում: Նախկինում տարբեր խնդիրներ էին առաջ գալիս, վարորդները քաշքշուկների մեջ էին ընկնում, հիմա իրավիճակը բարելավվել է: Սա այն հազվադեպ կայացած ոլորտներից է, որ օգտակար ուղղվածություն տվեց հասարակությանը:
12:30 27.03.2018
Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներից ստացված հարցումներին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել են տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:
16:15 23.03.2018
Այսօր՝ մարտի 23-ին ԱԻ նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
16:51 22.03.2018
«Ճանապարհային երթևեկության կանոնների» դասավանդումը նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից՝ նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերի 1-ից:
12:29 12.03.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-12-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ունի հետևյալ պատկերը:
10:17 12.03.2018
ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 255 դեպք, որից 88-ը՝ արտակարգ:
16:53 16.02.2018
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով Սոչիում մասնակցում է Ներդրումային 17-րդ ֆորումին, այցելել է ՌԴ ԱԻ նախարարության տեղի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
15:17 16.02.2018
Արտակարգ իրավիճակների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով կսահմանվի սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների տեղադրման կարգը և վերահսկողություն կսահմանվի նշված գործողություններն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:
11:39 14.02.2018
Ռուսական փրկարարական գույքի՝ 2017 թ. պլանով նախատեսված վերջին խմբաքանակն այսօր հանձնվել է ԱԻՆ-ին: Նախարարությունից տեղեկացնում են, որ գույքի այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «ԿԱՄԱԶ» մակնիշի АСА 20 վթարափրկարարական մեքենա և 20 միավոր անկարգել՝ նախատեսված ԱԻՆ ՀՆՓԱԻԿ (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն) ջոկատի համար:
13:06 08.02.2018
Հանրապետությունում տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու, երթևեկության կանոների խախտումները կրճատելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսօրվանից կկիրառի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյությում.
15:37 05.02.2018
Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:
08:34 01.02.2018
«Ռոսկոսմոս» ընկերությունը կարողացել է երրորդ անգամից առանց պատահարների հրթիռ արձակել տիեզերք: Հրթիռն արձակվել է նոր տիեզերակայանից: Այս անգամ «Ֆրեգատ» տիեզերական սարքը երկու արբանյակ է տարել: Հրթիռն արձակելու նախորդ երկու փորձերը անհաջող էին ընթացել: Նախորդ փորձը կատարվել էր 2017-ի նոյմեբերին: Այդ ժամանակ արձակումը նորմալ էր անցել, սակայն հենց թռիչքի ժամանակ խնդիրներ էին ծագել: Առաջին փորձը եղել […]
10:18 30.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
13:04 26.01.2018
ՀՀ տարածքում 2017 թվականին գրանցվել է 14 619 արտակարգ պատահար, որի հետևանքով զոհվել է 356 մարդ:
18:33 25.01.2018
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: