17:21 02.01.2019
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31-ին Երևանում 6 դեպք, 6 վիրավոր Մարզեր – 6 դեպք, 1 զոհ, 9 վիրավոր Հունվարի 1 Երևան – 5 դեպք, 8 վիրավոր Մարզեր – 8 դեպք, 3 զոհ, 9 […]
10:10 29.12.2018
Այսօր ուժի մեջ մտավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախարարության ստորաբաժանումների ուժեղացված ռեժիմով աշխատանքի վերաբերյալ հրամանը: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի անմիջական վերահսկողությամբ՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ապահովված կլինի շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումների ուժերի և միջոցների մշտական պատրաստությունը: Շուրջօրյա հերթապահության անխափան իրականացման վերահսկման նպատակով ստորաբաժանումներում ղեկավար […]
19:16 27.12.2018
Այն, ինչ ունենք մեր ճանապարհներին հատկապես վերջին շրջանում, ոչ թե խցանում է, այլ երթևեկության ինտենսիվության աճ: Այսպես են կարծում Ճանապարհային ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ «խցանում» բառը մասնագիտական տերմինաբանության մեջ օգտագործում են այն դեպքում, երբ երթևեկությունն ամբողջությամբ կանգնած է և շարժ չկա: Ներկա պահին Երևանում օրվա որոշ ժամերի առկա է ընդամենը մեծ ինտենսիվություն: Դրան նպաստող ամենամեծ գործոնը […]
16:51 27.12.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային […]
15:45 26.12.2018
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային […]
17:42 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես […]
18:51 18.12.2018
Դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող Նրանցից մեկ զինծառայող ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, Եվս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից […]
08:13 14.12.2018
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ինկասացիայի մեքենայից մայրուղու վրա թափված թղթադրամները ճանապարհատրանսպորտային մի շարք պատահարների պատճառ են դարձել։ Վարորդները կանգ են առել հենց ճանապարհի մեջտեղում՝ թղթադրամները հավաքելու համար։ Այս մասին հայտնել է Արևելյան Ռուտերֆորդ շրջանի ոստիկանական վարչության թվիթերյան միկրոբլոգը։ Վթարները լուրջ խցանումների պատճառ են դարձել։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել […]
20:27 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը: Նիստին մասնակցեցին հայկական կողմը ներկայացնող վարչության անդամներ՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության […]
23:53 03.12.2018
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, հանդիպեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության ֆակուլտերտի դեկան Վալերի Հարությունյանի հետ: Ներկա էին նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներ: Հանդիպման նպատակն էր` քննարկել, թե ինչպես կարելի է կանոնակարգել երթևեկությունը` խցանումներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից ու վթարներից խուսափելու համար: Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց […]
20:08 28.11.2018
Թուրքական բանակում առկա մոտ 60 հատ UH-1 ռազմական ուղղաթիռները պարապուրդի կմատնվեն, քանի որ այս ուղղաթիռներից ևս մեկի անկումից հետո երկրի իշխանությունները որոշել են հրաժարվել դրանք բանակում կիրառելուց։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Ուղղաթիռներն առայժմ օգտագործվում են նոր օդաչուներին մարզելու համար, սակայն 2020 թվականին որոշել են լիարժեք հրաժարվել դրանցից։ Փոխարենը Թուրքիայում կկիրառեն տեղական արտադրության ուղղաթիռներ։ Դրանք […]
19:25 27.11.2018
Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աշտարակում հանդիպեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, […]
15:11 26.11.2018
Այսօր Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկում՝ հենց շենքերի միջև, ընկել է թուրքական բանակին պատկանող UH-1 ռազմական ուղղաթիռը։ Ավիավթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի զինված ուժերի 4 զինծառայող։ Եվս մեկ զինծառայող վիրավորվել է: Անկումից առաջ ուղղաթիռն ուսումնական թռիչք է կատարում։ Դրա անկման պատճառը մինչև հիմա հայտնի չէ, սակայն հայտնի է առնվազն 10 դեպք, երբ Թուրքիայի զինված ուժերին պատկանող […]
13:17 22.11.2018
Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել ԵԱՏՄ տարածքում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նոր բյուրոն […]
21:13 07.11.2018
Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն […]
19:01 07.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության […]
14:14 06.11.2018
Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, խոսելով ոստիկանության համակարգին նախատեսված հատկացումների մասին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է նաև հաջորդ տարի ոլորտում սպասվող բարեփոխումները: Ըստ Օսիպյանի՝ նախատեսվում է բարեփոխումների բավական ծավալուն ծրագիր: Ոստիկանապետը նշել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին: Խոսքը վարորդների տուգանքների չափերի վերանայման և տուգանքների բալային համակարգ մտցնելու մասին […]
14:00 03.11.2018
Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության: Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։ ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որն առավել լիարժեք […]
19:08 30.10.2018
Կրասնոդարի Տուապսեի շրջանում եղած հեղեղի ժամանակ Ցիպկա գյուղի մանկապարտեզում հայ աշխատակիցներից մեկը հեղեղված շինությունից դուրս է բերել ու փրկել մանկապարտեզի 10 երեխայի։ Մանկապարտեզի տնտեսվարը՝ Լյուդմիլա Բաղդասարյանը, երեխաներին տեղափոխել է հարևան շինություններից մեկը, որտեղ նրան օգնություն են ցույց տվել փրկարարները։ Մինչև ծունկը ջրով ծածկված մանկապարտեզի տարածքից կինը ստիպված է եղել երեխաներին դուրս բերել երկու անգամով, քանի […]
12:08 27.10.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ երևույթին, եղանակային հանգամանքներով պայմանավորված` երեկ Երևանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, այն դեպքում, երբ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչև 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչև 40-ը` նշված ժամանակահատվածում: Ճանապարհատրանսպորտային պատահարների աննախադեպ աճով պայմանավորվեած` ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցներն օգտագործվել են պատահարների դեպքերի […]
20:18 25.10.2018
ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ինչը հնարավորություն կտա առաջին անգամ Հայաստանում կիրառել տուգանային միավորների համակարգ։ Նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման, վաղն արդեն ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա քննարկում հասարակության բոլոր շերտերի, ՀԿ-ների հետ՝ շահագրգիռ անձանց ներկայությամբ: Նոր նախագծով՝ յուրաքանչյուր վարորդի ամեն տարի տրվելու է 9 բալ: Ամեն խախտում ունենալու է բալային որոշակի նիշ: […]
19:45 25.10.2018
Դեռևս մայիսից սկսվել են մեղմացումներ տուգանքների կիրառման պրակտիկայում: Վարորդներ կան, որոնք անընդհատ խախտումներ են կատարում, նույնիսկ նախազգուշացումից հետո չեն դադարում: ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում չթաքցրեց՝ քաղաքացիները երբեմն մտահոգություն են հայտնում, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում, սակայն մեղմացումը դրա նշանը չէ: Իրականում խախտումներ կատարող վարորդների մի մասը վճարունակ չէ՝ ո՛չ գումար […]
11:52 16.10.2018
«Կարմիր գծերն ավելի շատ վնասներ են հասցրել, քան օգուտ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը: Նրա խոսքերով՝ տարեկան այդ վնասը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ, նախատեսված վճարման գումարների մոտ կեսը չի հավաքագրվում: Մարդիկ չեն վճարում ոչ թե գումարի չափից դժգոհելով, այլ նրա համար, որ վճարի դիմաց ծառայություն չեն […]
07:51 16.10.2018
Վնասը, որը հասցրել է «Մայքլ» փոթորիկն ամերիկյան 6 նահանգների ապահովագրված շինություններին և արդյունաբերական ձեռնարկություններին, կազմում է 10 մլրդ դոլար։ Նման գնահատական է տվել AIR Worldwide ընկերությունը, որը մասնագիտացած է տարերային աղետների և արտակարգ պատահարների հետևանքով առաջացող ռիսկերի վերլուծման գործում։ Փոթորկի զոհ է դարձել 18 մարդ, ևս 35-ն անհետ կորած են համարվում։ Հիշեցնենք, որ փոթորիկը հոկտեմբերի […]
11:47 15.10.2018
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (Ուզում էին փակել ատոմակայանը)» վերտառությամբ հետևյալ գրառումն է կատարել. «ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների […]
13:06 13.10.2018
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։ Արտերկրից Հայաստան ժամանեցին 84 երկրների պատվիրակություններ և 38 պետությունների ղեկավարներ։ Սա մեր երկրի պատմության մեջ ամենամասշտաբային միջոցառումն էր։ Հազարավոր հյուրեր, որոնց անվտանգության պատասխանատուն նաև ոստիկանությունն էր։ Մինչև միջոցառումների մեկնարկը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ստեղծվեց ոստիկանության […]
14:19 05.10.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի […]
07:11 04.10.2018
2011-2017 թվականներին սելֆի անելու պահին աշխարհում մահացել է 259 մարդ, իսկ առաջատարները Հնդկաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով համապատասխան հետազոտությանը։ Սելֆիի ժամանակ մահվան դեպքերի թվով (159) Հնդկաստանը զգալիորեն առաջ է մյուս երկրներից։ Հետազոտության հեղինակներն այդ հանգամանքը կապում են այն բանի հետ, որ հենց այդ երկրում են ապրում 30-ից ցածր […]
17:05 25.09.2018
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 26-ից Երևան քաղաքի Արտաշիսյան (մանկական հիվանդանոցի մոտ) և Հալաբյան (24-59 շենքերի վերջնամաս) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և […]
17:04 24.09.2018
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Կիևյան («SAS» սուպերմարկետի մոտ) և Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Փոփոխության արդյունքում Կիևյան և Սեբաստիայի փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ […]