12:15 15.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Ժամը 10 :00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes մակնիշի 449 AM 61 համարանիշի, BMW մակնիշի 24 ՍՕ 635 համարանիշի, Infiniti մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգու, այդ թվում՝ երեխաների, օպերատիվորեն […]
10:33 13.09.2019
Ազգային ժողովն այսօրվա քվեարկություններով ընդունեց 7 օրենք, որոնցից 3-ի հեղինակն էր կառավարությունը, 3-ի հեղինակը՝ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը, ևս մեկի հեղինակը՝ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը»)։ Բոլոր նախագծերն ընդունվեցին գրեթե միաձայն։ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, առաջին ընթերցում) – 97 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ […]
11:47 11.09.2019
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ): Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի […]
16:13 10.09.2019
Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան դեպքերի մեծ մասը՝ 80-ից ավելի տոկոսը, լինում է բարեկարգված և արագընթաց ճանապարհների վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա այս խոսքերով հակադարձեց ԲՀԿ պատգամավորների պնդումներին այն մասով, որ քանի դեռ ճանապարհների վիճակը վատն է, բալային համակարգն անարդյունավետ է լինելու։ Ապա Խաչատրյանը թվարկեց այս վիճակագրությամբ […]
14:08 10.09.2019
Ազգային ժողովի այսօրվա քննարկմանը ներկայացվեց նախագիծ, որը հայտնի է որպես վարորդների բալային համակարգ։ Այն ենթադրում է վարորդներին բալերի տրամադրում, որոնք նվազում են երթևեկության վտանգավոր խախտումների դեպքում։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը բացատրեց, որ 2012 թվականից սկսած՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը աճի միտում է ցույց տալիս։ Դա, ըստ փոխոստիկանապետի, տեղի է ունենում անկախ […]
13:19 10.09.2019
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, եթե մոտակայքում կան տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսել են վթարը, այլևս պարտադիր չի լինի սպասել ավտոտեսուչներին և ԱՊՊԱ մասնագետներին։ Այս կարգավորումը ներառված է օրենսդրական նոր նախագծում, որ այսօր ներկայացվեց Ազգային ժողով։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը բացատրեց, որ եթե վթարի վայրում տեսանկարահանող սարք լինի, ապա իրենց մասնագետները վթարի պահի տեսանյութը կուղարկեն ԱՊՊԱ գործակալություններին, […]
23:45 24.08.2019
Ապահովագրական պատահար է համարվում ՀՀ տարածքում ավտոմեքենայի օգտագործման հետևանքով տուժող անձին պատճառված անձնական և գույքային վնասների պատճառումը։ Iravaban.net-ը ներկայացնում է դեպքեր, որոնք չեն համարվում ապահովագրական պատահար․ անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները, ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները, վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես […]
08:51 19.08.2019
Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտայում՝ «Պոնչիկանոցի» դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մեքենան լրջորեն վնասվել է։ Ինչպես ավելի ուշ հայտնել է SHAMSHYAN.com- ը , վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավոր ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն […]
23:59 14.08.2019
Իրավապահները մանրամասներ են պարզել հունվարի 22-ին ավիավթարի հետևանքով զոհված պաշտպան Էմիլիանո Սալայի մահվան հանգամանքներից: Ինչպես հայտնում է РИА Новоста-ն, Մեծ Բրիտանիայի ավիացիոն պատահարների հետաքննության բաժնից, ամենայն հավանականությամբ, մինչև ինքնաթիռի վթարվելը ֆուտբոլիստին թունավորել են: Հաղորդվում է, որ կատարված հետաքննության արդյունքներով պարզվել է, որ ֆուտբոլիստի արյան մեջ կարբոքսիհեմոգլոբինը 58 % է կազմել, այն դեպքում, երբ այդ նյութի […]
15:51 14.08.2019
Օգոստոսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Ծառայողական խորհրդակցությանը, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների, զորամասերի ու առանձին ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, բանակի հրամանատարը հանգամանորեն անդրադարձել է […]
11:01 12.08.2019
Boeing-737 ինքնաթիռների հետ կապված հերթական միջադեպը գրանցվել է այս գիշեր, Չեխիայում։ Անձնակազմը ստիպված է եղել օդանավի վթարային վայրէջք կատարել Պրահայում՝ գրեթե 200 ուղևորների անվտանգությունն ապահովելու համար։ Այս տեսակի ինքնաթիռներն արդեն 2 անգամ ողբերգական պատահարների մասնակից են դարձել,ու դրանց շահագործումը արգելված է մի շարք երկրներում։ Չեխիայում այն արգելված չէ, ինչի արդյունքում գիշերն այդ ինքնաթիռն օդ է […]
18:20 08.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության […]
18:10 08.08.2019
Օգոստոսի 7-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց ծառայություն մեջ գտնվող անձնակազմի հետ: Նախարարը կարևորեց կարգապահությունը, հրշեջ-փրկարարների մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործումը, որի արդյունքում անընդհատ պետք է բարձրանա փրկարարական տարբեր աշխատանքների որակը: Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց նաև, […]
22:34 07.08.2019
Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.9 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի 6 ամսվա ընթացքում տեղի է ունեցել 2086 ՃՏՊ: Պատահարների ընթացքում 6 ամսում զոհվել է 158, վիրավորվել՝ 3016 մարդ: 2018 թվականի նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը նույնպես աճել է՝ 14.1 տոկոսով: […]
10:40 03.08.2019
Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը, որպեսզի կանխի լուսացույցերի հրահանգներին չենթարկվելու հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարները, հուլիսի 31-ին երկրում համաժամանակյա ստուգայցեր է իրականացրել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Օգոստոսի 2-ին ոստիկանության կողմից տարածված գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգայցերի ընթացքում ստուգում է անցել 31.357 մեքենա: Պարզվել է, որ 8008 վարորդ չի ենթարկվել կարմիր լույսի պահանջին, իսկ 382 […]
17:55 29.07.2019
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ավտովթարների աճը կանխարգելող նոր օրենքի նախագիծ է մշակել, որն աշնանը կներկայացնի ԱԺ: Այս մասին Էնֆիաջյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Դիտավորյալ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հանդիսանում է ամենավտանգավոր խախտումներից մեկը, որի արդյունքում մեծ թիվ է կազմում անդառնալի հետևանքներով վիճակագրությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ […]
15:51 26.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 26-ին անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Հայտնի է, որ ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական […]
22:49 25.07.2019
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22։50-ի սահմաններում Վերին Շենգավիթի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Շ․-ն իր վարած Mercedes մակնիշի 34 DR 594 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել […]
13:57 24.07.2019
Հայաստանում կան 1960-1970-1980-ական թվականների մեքենաներ, որոնք հնամաշ դետալներով երթևեկում են ճանապարհներին ու չեն անցնում տեխնիկական զննություններ: Սրա վերաբերյալ այսօր իր դժգոհությունը հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ այս խնդրին վերագրելով նաև պատահարների մեծ թիվը: Օսիպյանը լրագրողներին ասաց, որ պատահարների միակ մեղավորն իրենք չեն, քանի որ դրանց մեծ մասը լինում է մեքենաների անսարքության և ճանապարհների խնդիրների պատճառով: Օսիպյանն […]
13:03 24.07.2019
Հայաստան օրական ներկրվում է 300 ավտոմեքենա, և այդ մասին սահմանակետից հայտնել է պատգամավոր Մելքումյանը: Սրանով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հիմնավորեց ավտովթարների քանակի մեծացումը վերջին շրջանում: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի ճանապարհները ֆիզիկապես ունակ չեն այդքան մեքենա ընդունել: «Ունենք սեղանին դրված բաժակ, որը տանում է 200 գրամ: 200-ից ավելի որ լցնենք… սա պարզ տրամաբանություն է: Մեր […]
12:47 22.07.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. հատուկ ուշադրության է առել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) դեպքերի աճման անհանգստացնող վիճակը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուսումնասիրության և վերլուծության է ենթարկվել 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում ՃՏՀ դեպքերի դինամիկան, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով նախաքննության […]
18:21 19.07.2019
Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ի կատարումն նշված հանցատեսակներով կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականների՝ դեռևս այս տարվա մարտին Լոռու մարզի […]
16:30 15.07.2019
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի առնվազն նվազեցման, երթևեկության կարգավորման նպատակով նախատեսում է ուսումնասիրել միջազգային փորձն ու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Այս նպատակով Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ, խմբում ներգրավվելու համար հրավիրում է շահագրգիռ անձանց: Այս մասին հայտնեցին Էնֆիաջյանի գրասենյակից: «Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ […]
13:51 14.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են զորակոչվող երիտասարդների ավտոբուսին շարասյունով ուղեկցում: Թորոսյանն իր մտահոգությունն է հայտնել նման երևույթների մասին. «Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այց այսպես կոչված «շարասյունը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների […]
13:25 13.07.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երեկ ԱԺ-ում հյուրընկելել է ճանապարհային երթևեկության խնդիրներով զբաղվող մի խումբ ակտիվ քաղաքացիների, որոնք հիմնականում ներկայացնում են «Մի´ արեք այսպես» ֆեյսբուքյան հայտնի խումբը: Հուլիսի 12-ին խորհրդարանում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության առկա իրավիճակին, խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Քննարկմանը […]
15:50 12.07.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերում գրանցվող մահվան դեպքերի վիճակագրությանը։ «Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետևյալը. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. […]
17:50 09.07.2019
Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց վերջին տարում Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ նախ և առաջ խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները: Նշվեց, որ […]
10:31 09.07.2019
Ազգային ժողովն այսօր սկսում է արտահերթ նստաշրջան։ Նիստի հենց սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին շաբաթ օրը Երասխի ճանապարհին և կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարների զոհերի հիշատակը։
08:12 04.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը մի խումբ պատգամավորների հետ շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, ինչի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, իսկ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։ Օրենսդրական այս […]
16:37 03.07.2019
Ժնևում շարունակվում են վրաց-ռուսական միջազգային բանակցությունները: Վերլուծաբանների կարծիքով այն հեշտ չի լինելու: «Ստեղծված իրադրությունը, իհարկե, բարդացնում է բանակցությունները»,- նախօրեին հայտարարել էր Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան: Մինչ բանակցությունները ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն անդրադարձել է Վրաստանում վերջին օրերին ծավալված իրադարձություններին: «Մենք տեսնում ենք, որ Վրաստանում բարդ ներքաղաքական իրավիճակ է: Ձևավորվում է էմոցիաներով լի նախընտրական միջավայր: Այս պարագայում […]