19:22 02.02.2018
«Ինչ որ եղել է, ես չեմ հիշում, ինչ որ կատարվել է ամիսներ առաջ, ես չեմ հիշում», – ասաց վկա Արարատ Սահակյանը, ով որպես դատական կարգադրիչ է աշխատում Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այն օրը, երբ Պավել Մանուկյանն, ըստ մեղադրանքի, դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանեց, ուժեղացված ծառայություն էր կատարում Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]
17:39 02.02.2018
Պավել Մանուկյանի դատական քրոնիկոնը շարունակվում է: Նրա մասնակցությամբ այսօր երկրորդ նիստն է մեկնարկել
08:00 09.01.2018
Այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 15.00-ին Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավմնան գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական առանձին գործով դատական առաջին նիստը։ Մանուկյան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3րդ մասի հատկանիշներով՝անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Հիշեցնենք՝2017 թվականի հունիսի 26 ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, չենթարկվելով նիստի կարգապահությանը, շարունակելով խոսել առանց դատավորի թույլտվության,ենթարկվել էր 10 ժամով նիստից հեռացման սանկցիայի։ Ի պատասխան՝ Մանուկյանը դատավորին անվանել էր «ցռան մոզի»։ Ամբաստանյալտ հրաժարվել էր ծանոթանալ քրեական գործին, չէր ստորագրել որևէ փաստաթղթի տակ, ցուցմունք չէր տվել։
Դատական առաջին նիստը քննվելու է դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ։
Պավլիկ Մանուկյանը մեղադրվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցություն ունենալու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ շենք-շինությունն ապօրինի գրավելու և զենք զինամթերք ձեռք բերելու,պահելու և փոխադրելու համար։