TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+4.09 oC

Պաշտպանություն

Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի

18:10 30.10.2018

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է երկրի հաջորդ տարվա բյուջեն, որում պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը աճել են 11 […]

̰
Հայաստանի ռազմական բյուջեն կտրուկ աճելու է 25 տոկոսով. նախագիծ

15:09 27.09.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]

̰
Արցախում վարչապետին ներկայացրել են մահապարտ անօդաչու թռչող սարք

16:21 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմը պատվիրակությանը ներկայացրել է հայկական բանակի նոր համալրումներից մեկը՝ մահապարտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնի է դառնում վարչապետի այցի մասին պատմող տեսանյութերից։ Անօդաչու թռչող սարքը վարչապետին ներկայացնելիս Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը զեկուցել է, որ սարքը կարող է խոցել հակառակորդի նույնիսկ ամենապաշտպանված տանկերը։ Այն մահապարտ […]

̰
Փաշինյանին Արցախում ցուցադրել են հայկական հեռակառավարվող զինատեսակը

15:40 20.09.2018

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի առաջնագիծ այցելության ընթացքում վարչապետին ցուցադրել են Պաշտպանության բանակի սպառազինության նոր նմուշներ, որոնց պատկերները երևացել են ցույցը ներկայացնող տեսանյութերում։ Մասնավորապես, վարչապետին ցուցադրել են հեռակառավարվող կրակակետ։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է զինատեսակի օպերատորը՝ ստանալով զենքին կցված տեսախցիկի հեռարձակում, ջոյստիկով կառավարում զենքը՝ պտտում այն այս ու այն կողմ, կրակում և այլն։ Սա զինատեսակն […]

̰
ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 254-ը

13:56 20.09.2018

Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]

̰
Ադրբեջանցիները փորձում են ինժեներական աշխատանք տանել Նախիջևանի առաջնագծում, հայկական կողմը թույլ չի տալիս․ Տոնոյան

15:46 25.07.2018

Հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջևանյան հատվածում իրավիճակը վերահսկելի է հայկական կողմից։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել իրենց դիրքերն ամրացնելու համար, իսկ հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները չեզոքացնելու համար։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Զինված ուժերը արդեն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են […]

̰
Այս զորակոչին ներկայացել է նախկինում խուսափած ավելի քիչ երիտասարդ, քան 2017-ի ամառային զորակոչին

18:36 04.07.2018

2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինծառայության մեկնելու համար կոմիսարիատ է ներկայացել նախկինում հաշվառման չկանգնած 300 երիտասարդ, որոնց մի մասն այստեղ է եկել արտերկրից։ 300 երիտասարդներից նվազագույնը 156-ը նախկինում խուսափել էին ծառայությունից, և նրանց վերադարձը կապվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ հետ։ Պաշտպանության նախարարությանն ուղղված հարցման պատասխանները ներկայացնելով՝ Aysor.am կայքը նշում է, որ նախկինում հաշվառման […]

̰
ԾՀՕԿ, վարորդ, երաժիշտ. Ծառայության ի՞նչ առանձին ձևեր են գործում սկսած այս զորակոչից

16:43 04.07.2018

Հայաստանի զինված ուժերում այժմ գործում է զորակոչի վիճակահանությամբ անցկացվող ընթացակարգ՝ նորակոչիկն ինքն է վիճակահանությամբ ընտրում իր ծառայության զորամասը։ Սակայն այժմ բանակ ուղարկվող զորակոչիկներին, նրանց ունակություններից ելնելով, բաժանում են տարբեր խմբերի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցն այսօր ներկայացրեց, թե ինչ խմբեր կան։ […]

̰
Դավիթ Տոնոյանը սահմանել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների առաջնահերթությունները

17:37 29.06.2018

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի, պաշտպանության բանակի ղեկավարության մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս խնդիրների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել վարչությունների ղեկավարները, ներկայացվել են առաջարկներ զինված ուժերի մի շարք ուղղությունների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարն իր ելույթում ընդգծել է զինված ուժերում […]

̰
Տոնոյանը հանձնարարել է չարաշահումներ թույլ չտալ զինծառայողներին հատկացվող ճանապարհածախսի հարցում

17:30 29.06.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հայաստանի զինված ուժերի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվող ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից […]

̰
Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն կանցկացնի

14:51 28.06.2018

20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի […]

̰
Կարսում զորավարժություն են անցկացրել Թուրքիայի ու Ադրբեջանի բանակային ստորաբաժանումներ

15:59 02.06.2018

Թուրքիայի հրավերով մայիսի 29-31 ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Կարսի մարզում անցկացված զորավարժություններին։ Ներգրավված ադրբեջանական անձնակազմը եղել է Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զորավարժության նպատակներից են եղել երկու պետությունների զինված ուժերի գործողությունների ներդաշնակումը, ինչն ընդունված գործողություն է բոլոր դաշնակից պետությունների միջև։ Այնուամենայնիվ Թուրքիա-Ադրբեջան զույգի դեպքում դա առանձնահատուկ կարևորություն […]

̰
Ռուսաստանը նոր ՀՕՊ հրթիռ է փորձարկել

14:22 02.04.2018

Դրա առաջին փորձարկումներն իրականացվել են դեռ 1970-ականների սկզբին

̰
ՀՀ ԶՈւ հակատանկային համալիրը հակառակորդի տանկերը կարող է խոցել 8 կմ-ից

19:25 29.03.2018

Պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 ցուցահանդեսի ընթացքում նոր մշակված հայկական զինատեսակների կողքին ներկայացված են նաև հայկական բանակի համալրումները։ Դրանցից մեկը «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրն է, որի՝ ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ լինելու մասին հայտնի դարձավ վերջերս։

̰
Հայաստանը 3․5 մլն դոլարի ռազմական կապի տեխնիկա է գնել Ռուսաստանից

18:36 23.03.2018

Հայկական բանակին պետք է մատակարարվեին կապի միջոցներ՝ Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ։

̰
Հրապարակվել է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության մասին նախագիծը

15:15 23.03.2018

Ամեն տարի պաշտպանության նախարարությունը ներկայացնելու է դասակի հրամանատարի այն պաշտոնների թվաքանակը, որոնք կարող են լրացնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։

̰
Հայկական բանակը Նախիջևանում հողային ձեռքբերումնե՞ր, թե՞ դիրքերի բարելավում է արել

15:08 22.03.2018

Ամենայն հավանականությամբ, սակայն, խոսքը վերաբերում է 2014 թվականի ամռանը Նախիջևանի ուղղությամբ հայկական դիրքերի առաջխաղացմանը։

̰
Հայաստանը  զենքի՝  շատ ավելի համեստ ու խելամիտ գնումներ է անում. Կարեն Վրթանեսյան

19:53 13.03.2018

Կարեն Վրթանեսյանը հիշատակեց նաև SIPRI-ի զեկույցը, որտեղ Հայաստանի գնումներից նշվում են հակատանկային ու հակաօդային պաշտպանության միջոցները

̰
Հայաստանը 2017թ. ստացել է «Սմերչ», «Վերբա», «Կորնետ» զինատեսակներ. զեկույց

18:30 12.03.2018

Մինչև 2017 թվականի ավարտը Հայաստանը վերջացնելու էր Ռուսաստանից 200 մլն դոլար վարկով սպառազինությունների գնումները։

̰
ԴԱՀԿ-ն կալանք չի դնի և՛ «Ես եմ»-ի շահառուների, և՛ մյուս ժամկետայինների գումարների վրա. պարզաբանում

15:51 10.03.2018

Հիշատակված կալանքները վերաբերում էին ոչ թե «Ես եմ» ծրագրով զորակոչվածներին, այլ մինչ այդ զորակոչված և սովորական ժամկետային ծառայություն իրականացնողներին։

̰
«Բանակից խուսափած պաշտոնյաների թեման լյուստրացիայի գործընթաց հիշեցրեց». Լաուրա Բաղդասարյան

15:55 06.03.2018

«Ազգ-բանակ» հայեցակարգի ու դրանից բխող նախաձեռնությունների, տարկետման իրավունքի սահմանափակման թեմաները ուշադրություն հարուցեցին պետական պաշտոնյաների ու նրանց հարազատների ծառայած լինելու կամ չլինելու փաստի վրա». այսպիսի կարծիք է այսօր հայտնել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուր Բաղդասարյանը:

̰
«Ազգ-բանակի» թեման ուշադրություն հրավիրեց նաև կրթության ոլորտի վրա. փորձագետ

15:14 06.03.2018

Բանախոսի պնդմամբ՝ հայկական լրատվամիջոցներն այդպիսի լայնությամբ և խորությամբ երբեք չէին անդրադարձել կրթության ու գիտության համակարգին։

̰
Բանակին անդրադառնալու ակտիվիվությունը համեմատելի է Ապրիլյան պատերազմին հաջորդած շրջանի հետ. հետազոտություն

14:38 06.03.2018

2017 թվականի հոկտեմբերից 2018 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցներում բանակի թեմային անդրադառնալու ինտենսիվությունը համեմատելի էր Ապրիլյան պատերազմին հաջորդած 3 ամիսներին անդրադաձրերի ինտենսիվության հետ։

̰
ԴԱՀԿ բռնագանձումները չեն տարածվի ժամկետային ծառայողների դրամական բավարարման վրա. նախագիծ

11:29 01.03.2018

2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով

̰
ՊՆ-ում ուսումնական տագնապ են հայտարարել

17:38 27.02.2018

Զինծառայողներն ու քաղծառայողները համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

̰
Հայաստանի հակատանկային հեռահարությունը հասավ 8 կմ-ի շեմին

19:26 21.02.2018

Հայկական բանակի սպառազինության մեջ ընդգրկված համալիրը գնվել է «Կորնետ-ԷՄ» տարբերակով, որն ունի 8000 մետր հեռահարություն։

̰
Հայաստանի գնած նոր զինատեսակը կարող է տանկ խոցել 5,5 կմ-ից

11:07 19.02.2018

Այս միջոցն իր մարտավարատեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ այս հայկական սպառազինության մեջ եղած «Ֆագոտ» համալիրներին

̰
Երկու տարում փոխվել են ՀՀ ՊՆ բոլոր կորպուսների հրամանատարները

20:34 15.02.2018

Այսօր հայտնի դարձած նշանակումներով ավարտվեց բանակային կորպուսների բոլոր հրամանատարների փոխարինումների ցիկլը:

̰
ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում մասնակցել են ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացի

15:07 06.02.2018

Դասընթացի նպատակն է զինծառայողներին պատրաստել լեռնային պայմաններում գործողություններին, ձնապատ տարածքում որոնողական աշխատանքների իրականացմանը և այլ հմտությունների

̰
Ի՞նչ խնդիրներ բացահայտվեցին «Դիտակետ» ծրագրի միջոցով

10:01 04.02.2018

Զինծառայողների ավելի խոշոր խումբ, սակայն, մտահոգված է արձակուրդների և հատկապես լրացուցիչ տրվող արձակուրդների խնդրով։

̰
BACK_TO_TOP