TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Պաղեստին

Պաղեստինի կառավարությունը հրաժարական է տվել

16:21 29.01.2019

Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետ Ռամի Համադալլահի գլխավորությամբ, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը: «Կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել պարոն նախագահին: Կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները և ծառայել մեր ժողովրդին մինչ նոր կառավարության ձևավորումը»,- հայտարարել է վարչապետը: Նա […]

̰
Հրադադարի դեմ բողոքող ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը

11:45 15.11.2018

Բողոքի առիթ է դարձել այն, որ Նեթանյահուն հրադադարի համաձայնություն է տվել:

̰
Բախումներ Գազայում․ կա 4 զոհ, ավելի քան 230 վիրավոր

10:48 27.10.2018

Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների հետևանքով չորս պաղեստինցի է զոհվել և ավելի քան 230-ը վիրավորվել է: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Հիշեցնենք, որ իսրայելապաղեստինյան սահմանին իրավիճակը լարվել է մարտից, երբ սկսվեց «Վերադարձ»-ի մեծ երթը: Ակցիայի մասնակից պաղեստինցիները պահանջում են պայմաններ ապահովել իրենց տներ վերադառնալու համար:

̰
Գազայի սահմանին շարունակվում են իսրայելական ուժերի հետ բախումնները

13:23 08.09.2018

Գազայի սահմանի արևելյան հատվածում շարունակվում են բախումներն իսրայելական ուժերի հետ: Այնտեղ իսրայելական ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել և օգտագործել արցունքաբեր գազ: Ըստ տեղեկությունների՝ 1 մարդ մահացել է, իսկ հարյուրավորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարներն էլ իրենց հերթին քարեր են նետել իրավապահ մարմինների վրա: Նրանց նույնիսկ հաջողվել […]

̰
Պարագվայը ցանկանում է իր դեսպանատունը Երուսաղեմից Թել Ավիվ տեղափոխել

18:46 07.09.2018

Պարագվայն  իր դեսպանատունը Երուսաղեմից Թել Ավիվ կտեղափոխի. որոշումը կայացրել է երկրի նորընտիր նախագահ Մարիո Աբդոն: Ըստ Պարագվայի արտաքին գործերի նախարարության՝ դեսպանատան տեղափոխումը կապված է Միջին Արևելքում խաղաղություն հաստատելու իրենց ցանկության հետ: Ի պատասխան Պարագվայի քայլի՝ Իսրայելն էլ պատրաստվում է փակել իր դեսպանատունը Պարագվայում: Լատինամերիկյան այդ երկրի քայլից հետո Թուրքիան էլ հայտարարել է, որ պատրաստվում է […]

̰
Վաշինգտոնը Պաղեստինին առաջարկել է Հորդանանի հետ համադաշնություն ստեղծել

18:20 03.09.2018

Աբբասն  իսրայելցի օրենսդիրներին ասել է, որ կմերժի այս ծրագիրը, եթե Իսրայելը առաջակվող համադաշնության մաս չկազմի:

̰
̰
Իսրայելական կողմը 16 պաղեստինցու է ձերբակալել

16:14 30.07.2018

Այսօր առավոտյան իսրայելական զինվորականները Ռամալլա քաղաքում ձերբակալել են 4 պաղեստինցի լրագրողի:

̰
Իսրայելի օդուժը «Համասի» տասնյակ օբյեկտներ է ռմբակոծել

18:20 14.07.2018

Այս ռազմական գործողությունների առիթը դարձել են Գազայի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածները:

̰
Իսրայելը հարվածել է «Համասի» 25 թիրախի՝ ի պատասխան պաղեստինական կողմից արձակված հրթիռների

14:30 20.06.2018

Այս հարվածները հաջորդում են պաղեստինաիսրայելական սահմանին երկու կողմերի միջև շաբաթներ շարունակվող հակամարտությանը:

̰
Արաբական երկրները պաղեստինցիներին միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցով դիմել են ՄԱԿ

12:45 09.06.2018

Քննարկման ներկայացվող նախագիծը ներառելու է այն նույն տեքստի դրույթները, որն օրեր առաջ քննարկվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

̰
Իսրայելի զինուժի և պաղեստինցիների բախումների հետևանքով կա 10 զոհ

09:50 07.04.2018

Ցույցերն արդեն շարունակվում են 2 շաբաթ:

̰
Դարձյալ բախումներ Իսրայելի և Գազայի սահմանին

14:19 06.04.2018

Իսրայելի իրավապահները պաղեստինցիների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել, ինչպես նաև կրակել են մի քանիսի ոտքերին:

̰
Գազայում բախումների հետևանքով ևս 1 պաղեստինցի է սպանվել

09:26 04.04.2018

Իսրայելն իր գործողությունները բացատրել է նրանով, որ ցուցարարները փորձել են վնասել Իսրայելի և Գազայի միջև ցանկապատը և ներխուժել Իսրայել:

̰
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումների հետևանքով կա 16 զոհ ու 1000 վիրավոր

10:18 31.03.2018

Իսրայելի ոստիկանությունն անօդաչու թռչող սարքերից արցունքաբեր գազ է լցրել պաղեստինցիների վրա:

̰
ԱՄՆ-ն Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի մայիսին

10:01 24.02.2018

ԱՄՆ այս հայտարարությունը պաղեստինցիների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել:

̰
ՌԴ նախագահը հանդիպելու է Պաղեստինի ղեկավարի հետ

13:42 12.02.2018

Հանդիպման ժամանակ քննարկվելու են Մերձավոր Արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման, ինչպես նաև տարբեր ոլորտներում ռուս-պաղեստինյան համագործակցության հարցերը:

̰
Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանություն կբացի

10:23 18.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Արևելյան Երուսաղեմում բացել Թուրքիայի դեսպանություն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի նախաձեռնության՝ այդ քաղաքը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

̰
Բախումներ Պաղեստինում, կան զոհեր, հարյուրավոր վիրավորներ

21:18 08.12.2017

Կարմիր խաչի պաղեստինյան գրասենյակը հայտարարել է, որ երկօրյա բախումների հետևանքով Պաղեստինում տուժել է նվազագույնը 245 մարդ, որոնցից 11-ը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է:

̰
BACK_TO_TOP