23:12 29.08.2022
Պակիստանում հունիսից շարունակվում են տեղատարափ անձրևները: Հեղեղումների պատճառով զոհերի թիվը գերազանցել է հազարը: Ավելի քան 1500 մարդ վիրավոր է: Երկրի աղետների կառավարման ազգային կառույցի տվյալներով՝ հեղեղումների հետևանքով վնասվել է ավելի քան 3400 կմ ճանապարհ, քայքայվել է 157 կամուրջ, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 9 00 000 տուն, ոչնչացվել է ավելի քան 719 000 գլուխ անասուն […]
22:30 14.01.2020
Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Ազադ Քաշմիր շրջանում ձնահոսքի և սողանքների զոհ է դարձել առնվազն 57 մարդ: Այս մասին հայտնել է Radio Pakistan-ը: Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով տուժել է 42 մարդ: Ավերվել է 45 տուն:
12:25 17.12.2019
Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահին դատապարտել է մահապատժի: Փերվեզ Մուշարաֆը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում` սահմանադրական կարգը տապալելու, հեղաշրջման, պետական դավաճանության և 2007 թվականին ապօրինի արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մեջ: Փերվեզ Մուշարաֆը Պակիստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2008 թվականներին: Այս մասին հայտնել է DAWN.com-ը:
18:07 15.07.2019
Պակիստանի Քաշմիր նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից առնվազն 22 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկրի բնական աղետների կառավարման տնօրեն Սաիդ ուր-Ռեհմանան հայտարարել է, որ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զբոսաշրջային Նիլամ հանգստավայրում ավերվել է 150 տուն և 2 մզկիթ: Զոհերի թվում կան անվտանգության 2 աշխատակից, 9 տեղացիներ և […]
13:18 11.07.2019
Պակիստանի Սադիքաբադ քաղաքում մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 11, ևս 60-ը վիրավորվել են: Պակիստանի ոստիկանության ծառայությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
16:43 12.03.2019
Պակիստանի ռազմական ավիացիան և ցամաքային զորքերը շարունակում են մնալ մարտական բարձր պատրաստության վիճակում՝ չնայած այն բանին, որ արդեն անցել է 2 շաբաթ Պակիստանի Բալակոտ քաղաքի գրոհայինների ճամբարի վրա հնդկական կողմի հասցրած ավիահարվածներից հետո: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Արևելյան հատվածում գտնվող F-16 կործանիչները գտնվում են մարտական վիճակում: Պակիստանի զինված ուժերի բանակային կորպուսի 10-րդ […]
10:33 09.03.2019
Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատերազմի: Նա ընդգծել է, որ Պակիստանի բանակը կպատասխանի Հնդկաստանին, եթե վերջինս հարձակում գործի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Եթե ինչ-որ մեկը, կամ եթե լինի Հնդկաստանը կամ ինչ-որ գերտերություն, ցանկանա տիրել Պակիստանի ժողովրդին, ես կասեմ պարզ՝ իմ ազգը և ես կպայքարենք մեր ազատության համար մինչև մեր վերջին […]
15:03 02.03.2019
Հնդկաստանը և Պակիստանը միմյանց մեղադրել են Ջամմուի և Քաշմիրի շփման գծում հրաձգության մեջ: Նյու Դելին հայտարարել է 3 խաղաղ բնակչի մահվան մասին, իսկ Իսլամաբադը՝ 1: Աղբյուրը նշում է, որ հնդկական ոստիկանությունը հայտարարել է, որ երեկոյան Պակիստանի բանակը Ջամմուի և Քաշմիրի Պունչ գյուղի ուղղությամբ կրակ է բացել: Արկերից մեկը ընկել է բնակելի տան վրա և ամբողջությամբ […]
10:24 02.03.2019
Պակիստանն ազատ է արձակել հնդկական ռազմաօդային ուժերի օդաչուին: Նրան հանձնել են հնդկական իշխանություններին՝ երկու երկրների միակ օրինական սահմանային անցակետով: Այս մասին հայտնել է BBC-ն: Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ օդաչուին վերադարձնելը «խաղաղության ժեստ է» Հնդկաստանի նկատմամբ: Հիշեցնենք, որ հնդկական ռազմական ինքնաթիռը խոցվել էր պակիստանյան զինուժի կողմից:
19:16 03.12.2018
Ադրբեջանը Պակիստանից գնում է ինքնաթիռներ ու ավիացիոն ռումբեր, Ֆրանսիայից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս տեղեկությունները տարածել է ռազմական թեմատիկայով ադրբեջանական կայքերից մեկը, որն էլ հղում է անում վաճառող ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկությունները հայտնում է ոչ հաստատաբար, բայց կասկած ու աղմուկ է ստեղծում, որն էլ տիրաժավորվելով դառնում է հաստատական տեղեկություն։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է այսպիսի […]
17:54 04.09.2018
Պակիստանի իշխող «Տեխրիկ-է-Ինսաֆ» կուսակցության թեկնածու Արիֆ Ալվին հաղթել է երկրում տեղի ունեցող նախագահական ընտրություններում: Նա դարձել է Պակիստանի 13-րդ նախագահը: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը հղում անելով ՝ Geo TV-ի հրապարակած ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներին: Ընտրությունները տեղի են ունեցել խորհրդարանում և 4 նահանգային օրենսդիր մարմիններում ժամը 10:00-ից մինչև 16:00-ն: Սպասվում է, որ […]