09:10 08.01.2018
Հունվարի 6-ի երեկոյան Արևելաչինական ծովում իրանական նավթատար տանկերը բախվել է չինական բեռնանավի հետ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Reuters գործակալության փոխանցմամբ, նավթատարը դեռ այրվում է: Մտահոգություն կա, որ տանկերը կարող է պայթել: Չինաստանը 4 փրկարարական նավ է ուղարկել դեպքի վայր, իսկ Հարավային Կորեան՝ նավ և ուղղաթիռ: Որոնումներում ներգրավվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղարկած ինքնաթիռը, […]
18:14 06.01.2018
Պեկինի թաղամասերից մեկում առաջիկայում փորձնական բացվելու է ճանապարհ, որ նախատեսված է առանց վարորդ մեքենաների երթևեկության համար։ Այս ճանապարհի վրա երթևեկության նշանները փոփոխվելու են և հարմարեցվեն այդպիսի մեքենաներին՝ նրանց սենսորների համար ընկալելի լինելու համար։
Այսպիսի ճանապարհի բացման որոշումն արդեն ընդունվել է, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվում։
Ներկայում համաշխարհային առաջատար ավտոարտադրողները հետազոտություններ ու մշակումներ են իրականացնում այս ոլորտում։ Նրանց են միացել նաև Google և այլ տեխնոլոգիական ընկերությունները։ Այս պահին արդեն կան նմանատիպ մեքենաներ, սակայն ճանապարհները դեռ հարմարեցված չեն այդ մեքենաների օգտագործման համար։
Առայժմ չլուծված, բայց կարևորագույն խնդիրներ կան նաև իրավունքի տեսանկյունից։ Մասնավորապես լուծված չէ հարցը, թե ով է պատասխանատու անվարորդ մեքենայի պատճառով ավտավթարների դեպքում։
18:05 30.11.2017
Չինական GuoRong ընկերությունը ներկայացրել է իր լազերային համակարգը, որը ուղղորդվող ճառագայքով «խոցում է» փոքր անօդաչու թռչող սարքերը։ Ընկերությունը ներկայացրել է տեսանյութ, որում լազերային համակարգով ոչնչացվում է քաղաքացիական նշանակության սարք, սակայն համակարգը կիրառելի է նաև ռազմական նմանատիպ տեխնիկայի հայտնաբերման ու ոչնչացման համար։
Համակարգը տեղադրված է մեքենայի վրա՝ շարժունակությունն ապահովելու համար։
Չինական ընկերության հրապարակած տվյալներով՝ դրա ռադիոտեղորոշիչ կայանն ընդունակ է անօդաչու թռչող սարքերը հայտնաբերել 55 կմ հեռավորության վրա (խիստ կասկածելի պնդում է), իսկ լազերի հեռահարությունը 600 մետր է։
Հանգույցն արտադրվել է հիմնական օդանավակայանների մոտ տեղադրելու համար, քանի որ փոքր անօդաչու թռչող սարքերը ներկայում մեծ խնդիր են օդ բաձրացող ու վայրէջք իրականացնող օդանավերի համար։ Դրանց շարժիչների մեջ ընկնելու դեպքում փոքր ԱԹՍ-ները անհամեմատելի մեծ վնասներ կարող են տալ։
Այսպիսի սարքերի մշակումներ մինչ այս իրականացվել են նաև ԱՄՆ-ում։ Ամերիկյան այդ սարքն ավելի համեստ հավակնություններ ունի, թեև արդեն փորձարկվել ու մտցվել բանակի սպառազինության մեջ։
11:21 10.11.2017
Չինաստանը հայտարարել է, որ այլևս չի վերահսկում իր արհեստական արբանյակներից մեկը, և այն 2018-ի սկզբներին ընկնելու է Երկրի մակերևույթին։ Գիտնականները հաշվել են, թե երկրագնդի որ հատվածում տեղականորեն կարող է ընկնել արբանյակը, և այդ տարածքի մեջ մտնում է նաև Հայաստանը։
Հաշվի առնելով ընկնելու հավանական վայրերի քանակն ու դրանց համեմատությամբ Հայաստանի տարածքի փոքրությունը՝ հավանականությունը խիստ փոքր է, որ 8,5 տոննա զանգվածով արբանյակը կընկնի հենց Հայաստանի վրա։ Բայց այդ հավանականությունը կա։
Երկրի մթնոլորտ մտնելիս արբանյակն ամենայն հավանականությամբ ջախջախվելու է և բաժանվելու է մասերի։ Այդ մասերի մեծ մասն էլ այրվելու է մթնոլորտում։ Սակայն կա հավանականություն, որ բեկորների մի մասը կարող է հասնել Երկրի մակերևույթին։
Սակայն տիեզերքում գործունեությունը կարգավորող միջազգային համաձայնագրերը պնդում են, որ եթե արբանյակի որևէ բեկոր ընկնի ու վնասի որևէ օբյեկտ կամ սեփականությունը, արբանյակի «տերը» պատասխանատու է այդ վնասի փոխհատուցման համար։ Այնպես որ եթե արբանյակի բեկորներից մեկն ընկնի ձեր մեքենայի տանիքին (մեքենայից դժվար թե բան մնա), անհոգ եղեք, Չինաստանի կառավարությունը կփոխհատուցի ձեր մեքենայի վնասը։