TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Չեխիա

Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել․ Եվրոպայում կորոնավիրուսի ցուցանիշներն աճում են

12:44 22.09.2020

Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը Եվրոպայում աճում է: Սրա ֆոնին հրաժարական է ներկայացրել Չեխիայի առողջապահության նախարարը: Եվրոպայում, Իսպանիայից հետո, Չեխիան երկրորդն է հիվանդացության աճի տեմպերով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր խորհրդարանին կներկայացնի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նոր փաթեթ: Համաձայն դրա՝ կսահմանափակվի բարերի, ռեստորանների, սրճարանների և փաբերի աշխատանքը:

̰
Ստոր և նողկալի սադրանք․ ՌԴ արձագանքը Չեխիայից իր դիվանագետների վտարմանը

18:25 06.06.2020

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Սերգեյ Նարիշկինը ռուս 2 դիվանագետներին Չեխիայից վտարելու որոշումը անվանել է ստոր և նողկալի սադրանք։ Այս մասին հայտնում է  «Gazeta.ru»-ն։ Նարիշկինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկելու։ Հունիսի 5-ին Չեխիան ՌԴ դեսպանատան 2 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» էր ճանաչել։ Չեխիայի վարչապետը հայտարարել էր, որ վտարումը կապված է եղել […]

̰
Չեխիայի հիվանդանոցներից մեկում տղամարդը հրաձգություն է սկսել իր երեխայի մահանալուց հետո, այնուհետև ինքնասպան եղել

20:55 10.12.2019

Չեխիայի Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության կասկածյալը այդ սարսափելի քայլին գնացել է այն բանից հետո, երբ հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է իր երեխան: Այս մասին հայտնել է Life.ru-ն Տեղի ոստիկանության Тwitter-ի էջում գրված է, որ ձերբակալությունից առաջ 42-ամյա տղամարդը ինքնասպան է եղել: Իրավապահները նաև նշել են, որ կասկածյալը Renault Laguna մակնիշի մեքենայով  փորձել […]

̰
Չեխիայի վարչապետը արյունալի հրաձգության պատճառով չեղարկել է Էստոնիա այցը

17:17 10.12.2019

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը չեղարկել է իր Էստոնիա կատարելիք երկօրյա ուղևորությունը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգություն պատճառով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նշվում է, որ օրվա երկրորդ կեսին վարչապետը պետք է այցելի Օստրավա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի […]

̰
Պրահայում սկսվել են 1989 թվականից ի վեր ամենամարդաշատ ցույցերը

10:29 24.06.2019

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում սկսվել են 1989 թվականից ի վեր ամենամարդաշատ ցույցերը: Մարդիկ պահանջում են վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանրահավաքը վերջին շաբաթների մի շարք ցույցերի գագաթն է: 64-ամյա միլիարդատեր Անդրեյ Բաբիշը մեղադրվում է խարդախության և շահերի բախման մեջ: Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ ցույցերին մասնակցել է մոտ թ 250 000 մարդ:

̰
Պրահայում հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության անդամների հրաժարականը

16:43 24.11.2018

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի զանգվածային ցույցեր են: Մարդիկ պահանջում են Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Radio Praha-ն: Հազարավոր մարդիկ հավաքվել էր հին քաղաքի՝ Պրաժսկի Գրադի հրապարակում և անցկացվել Ստարոմեստսկայա հրապարակում, որը գրեթե ամբողջությամբ լիքն էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդիմադիրները չէին կարողացել բավարար չափով քվեներ հավաքել Բաբիշի կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Քաղաքական նոր ճգնաժամը Չեխիայում ծագել […]

̰
Չեխական զենքի հեռանկարն ու Ադրբեջանի անհեռանկարային գնումը

17:00 08.02.2018

Չեխիան մտադիր է առաջիկայում հրաժարվել այն զինատեսակից, որ վաճառել է Ադրբեջանին։ Երկրի պաշտպանության նախարարությունը անհեռանկարային է համարել այդ զինատեսակի արդիականացումն ու որոշել է դրա փոխարեն գնել նոր, ՆԱՏՕ-ական ստանդարտներին համապատասխանող զինտեխնիկա։

̰
Չեխիան հրաժարվելու է Ադրբեջանին վաճառած զինատեսակից

16:00 08.02.2018

Չեխական արտադրության Dana հաուբիցները նույն հրետանային համակարգերն են, որ վաճառվել են Ադրբեջանին։

̰
Չեխիայում նախագահի պաշտոնում վերընտրվել է «Մոսկվայի համակիրը»

08:28 28.01.2018

Շաբաթ օրը Չեխիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Գործող նախագահ 73-ամյա Միլոշ Զեմանը վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ ստանալով ձայների 52 տոկոսը: Նրա մրցակից Իրժի Դրագոշը հավաքել է ձայների 48 տոկոսը: Դրագոշը համարվում էր Եվրամիության թեկնածու, իսկ Զեմանը՝ «Մոսկվայի համակիր»: Նա կողմ է Ռուսաստանի հանդեպ պարտժամիջոցների վերացմանը, Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկելու ճանաչմանը: Զեմանը նաեւ դեմ […]

̰
«Մոսկվայի բարեկամը» ազատական պրոֆեսորի դեմ. Չեխիայում մեկնարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

08:30 26.01.2018

Այսօր և վաղը Չեխիայում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

̰
Չեխիան Հայաստանին ու ևս 4 երկրի կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին

12:24 12.01.2018

Չեխիայի ԱԳ նախարարությունը նամակով դիմել է այդ երկրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպաններին՝ կոչ անելով չմիջամտել Չեխիայի ներքին գործերին։ Պատճառն Հայաստանի ու նշված երկրների դեսպանների՝ դեկտեմբերին Չեխիայի ԱԳ նախարարությանն ուղղված նամակն է։

Նամակում դեսպանները խնդրել էին թույլ չտալ, որ Պրահայում Խորհրդային Միության մարշալ Կոնևի հուշարձանի մոտ նոր հուշատախտակ տեղադրվի։ Պրահայի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել էին զորահրամանատարի արձանին մոտ դնել հուշատախտակ, որը կպատմեր նրա՝ մարդկության դեմ գործած հանցագործությունները՝ նկատի ունենալով Հունգարիայում (1956 թ.) և Չեխոսլովակիայում (1968 թ.) խորհրդային բանակի կողմից զենքի գործադրմամբ ժողովրդական ապստամբությունների ճնշումը։

Դեսպաններն իրենց նամակում նշել էին, որ նման ցուցատախտակի նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը։

ShantNews-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը դժվարացավ անմիջապես մեկնաբանել Չեխիայի ԱԳՆ նամակը։ Ինչ վերաբերում է դեկտեմբերին դեսպանների կողմից ուղարկված նամակին, Տիգրան Բալայանը նշեց. «Դա եղել է ռուսական կողմի նախաձեռնությունը, որին միացել է նաև մեր դեսպանը»։

̰
Չեխական զենքն Ադրբեջանի առաջնագծում

10:46 29.11.2017

Չեխական արտադրության RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերի՝ առաջնագծի մոտ տեղակայված զորամասերում։ Սա հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ կայքի հրապարակած լուսանկարներից։

Հրապարակման մեջ նշվում է, որ երկրի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ առաջնագծի ստորաբաժանումներում իրականացվել է զենքի ու զինտեխնիկայի, դրանց զինամթերքի պահեստների ստուգում։ Կից հրապարակված լուսանկարներում տեսանելի են ռուսական արտադրության «Սմերչ» համակարգեր ու չեխական արտադրության վերոնշյալ RM-70 համակարգերը։

Առաջնագծում «Սմերչերի» տեղակայման մասին հայտնի էր վաղուց, դրանք նույնիսկ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իսկ RM-70 համակարգերի՝ առաջնագծում տեղակայման մասին առայժմ հայտնի չէր։

Հիշեցնենք, որ այս համակարգերը, ինչպես նաև Dana ինքնագնաց հրետանային համակարգերը արտադրվում են Չեխիայում և 2016-2017 թվականներին «անհայտ» ճանապարհով հայտնվել են Ադրբեջանում։ Եվրոմիությունը իր անդամ երկրներին հորդորել էր զենք չվաճառել հակամարտության մեջ ներգրավված երկրներին, ինչին մինչ այս հիմնականում հետևում էին միության անդամ պետությունները։

Հայաստան այցի ընթացքում Չեխիայի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում։ Իսկ ավելի ուշ Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ երկու երկրներում էլ հետաքննություններ են իրականացվում՝ պարզելու համար, թե ինչպես է զենքը հայտնվել Ադրբեջանում. կասկածներ կան, որ զինատեսակները Ադրբեջան են տեղափոխվել հենց Սլովակիայի, ապա Իսրայելի միջոցով։

̰
BACK_TO_TOP