19:04 21.05.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադան արձակելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանը: Այս մասին գրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: Համաձայն փաստաթղթի՝ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 21-ին: Փաստաթղթում նաև նշվում է, որ այս որոշումը կապված է Ուկրաինայի Գերագույն ռադայում ավելի քան 30 օր իշխանական կոալիցիայի բացակայության հետ:
16:16 21.05.2019
Ուկրաինայի խորհրդարանի Արմատական կուսակցության խմբակցության ղեկավար Օլոգ Լյաշկոն հայտարարել է, որ Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին: Նա նշել է, որ Ռադան արձակելու և արտահերթ ընտրություների մասին հրամանը կլինի վաղը: Իսկ ժողովրդական պատգամավոր Իրինա Գերաշչենկոն էլ հայտնել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ կամ հուլիսի 21-ին կամ 28-ին: Գերաշչենկոն ընդգծել է, որ […]
17:39 20.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին իր հակառակորդ Պյոտր Պորոշենկոյին ծնկի է բերել: «Ֆեյսբուքի» իր էջում նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն: «Զելենսկին Պորոշենկոյին ծնկի բերեց»,- գրել է Սավչենկոն: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, տեղի է ունեցել նախագահի երկու թեկնածուների բանավեճը: Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ […]
17:22 20.04.2019
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ երկու թեկնածուների միջև կայացած բանավեճին անդրադարձել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Նախարարը երկրում տիրող նախընտրական վիճակը համեմատել է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի հետ: «Իսկապես արդեն երրորդ օրն է, չեմ կարողանում դիտել «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը: Ուկրաինական իրականությունն ավելի զիլ է»,- գրել է Ավակովը «Թվիթերի» իր միկրոբլոգում: […]
10:59 20.04.2019
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ երեկ Կիևում նախագահ Պյոտր Պորոշենկոն պարտվել է բանավեճը նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Գործող նախագահն, ըստ նրա, «խղճուկ» տեսք ուներ: Սաակաշվիլին նաև նշել է, որ կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Պորոշենկոյի «համակարգը կփորձի […]
22:52 15.04.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ակտիվորեն մասնակցել Դոնբասում հակամարտության կարգավորմանը, բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են դա անել: Այս մասին ապրիլի 15-ին հաղորդել է BELTA- ն: Լուկաշենկոն նշել է, որ վերջերս ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկի հետ եռակողմ հանդիպմանը քննարկել է համապատասխան խնդիրը: «Միգուցե կարիք չկար դա […]
00:05 10.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու մայրը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է որդին որոշել մտնել քաղաքականություն: «Նրան պետք չեն փողերը, հավատացեք: Որպես նախագահ նա ավելի քիչ կստանա, քան հիմա: Նա միայն ցանկանում է, որ Ուկրաինայում ամեն ինչ փոխվի, որպեսզի երիտասարդները չլքեն երկիրը, այլ մնան այստեղ: Ուղղակի նա (Զելենսկին) չի կարող տեսնել, թե […]
18:37 02.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ իր թիմը կօգնի ցանկացած նախագահի, որին կընտրի Ուկրաինայի ժողովուրդը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները` 2019 թվականի հոկտեմբերին: «Կես տարի ժամանակը (մինչ խորհրդարանի ընտրությունները) մենք չենք կորցնի, մենք կօգնենք […]
15:55 02.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն է ունեցել իր ազգանվանակցի՝ Յուրի Տիմոշենկոյի մասնակցության գործոնը: Այդուհանդերձ, Տիմոշենկոն նաև ասել է, որ չի դիմի դատարան նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները բողոքարկելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշենք, որ դեռ քարոզարշավի սկզբում Յուլյա Տիմոշենկոն դիմել […]
11:51 02.04.2019
Շոումեն, դերասան և Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին և երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո: Վերջին տվյալներով`առաջին տեղը գրավում է Զելենսկին, Պորոշենկոն ստացած քվեներով երկրորդն է, իսկ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ երրորդը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի […]
19:25 09.02.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ շոումեն, դերասան և Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին Լվովում «լեզվակռվի» մեջ է մտնում ազգայնական ցուցարարների հետ: Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Լվովի մշակութային պալատի առջև, որտեղ նախագահի թեկնածուն անցկացնում էր իր նախընտրական քարոզարշավը: Տեսանյութում երևում է, որ նախկին սպաները փակել էին թեկնածուի ճանապարհը և նրա հասցեին վիրավորական խոսքեր էին […]
13:04 26.01.2019
Համացանցում հրապարակվել է մի զվարճալի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Կիևի քաղաքապետ և բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն դժվարանում արտաբերել անգլերեն digitalization բառը (թարգմանաբար՝ թվայնացում): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում՝ Ուկրաինայի մայրաքաղաքի զարգացման հարցերին նվիրված քննարկման ժամանակ:
11:40 22.01.2019
Իսրայելը և Ուկրաինան ազատ առևտրի պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակնկալվում է, որ այս պայմանագրի շնորհիվ հինգ տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կավելանա ավելի քան 1 մլրդ դոլարով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանագիրն անվանել է «պատմական», քանի որ այն կնքելու համար պահանջվել է 15 տարի: Պորոշենկոն նաև նշել է, որ […]
13:36 18.01.2019
2018-ի ընթացքում, պայմանավորված Ուկրաինայի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի հետ անհամապատասխանությամբ, երկրում արգելվել է 139 սերիալների ու ֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի՝ Կինոյի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչ Ֆիլիպ Իլենկոն իր ֆեյսբուքյան էջում: «Ուկրինֆորմ» գործակալության տվյալներով՝ արգելված ֆիլմերի ցուցակում է հայտնվել նաև ռուսական հայտնի «Штрафбат», «Баллада о бомбере», «Последний бой майора Пугачева», «Агент особого назначения 3», «Заходи-не бойся, […]
13:40 30.11.2018
Change.org հարթակում, որտեղ ստորագրությունների հավաքման համար տեղադրված է միջնորդագիր, 1915-1922թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմում է հասցեագրվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և Գերագույն ռադային: Այս մասին հայտնում է «Երկրամաս»-ը՝ ընթերցողներին առաջարկելով անցնել այս հղումով՝ https://www.change.org/p/petro-poroshenko-ukrainian-authorities-must-recognize-the-armenian-genocide, ծանոթանալ բովանդակությանն ու ստորագրել այն: «Մենք՝ Ուկրաինայի քաղաքացի հայերս, կոչ ենք անում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կառավարությանն […]
17:52 28.11.2018
Պուտինը միևնույն ժամանակ նշել է, որ ռուս սահմանապահները ուկրաինացի սահմանախախտներին ձերբակալելու ժամանակ կատարել են իրենց զինվորական պարտականությունները:
10:21 28.11.2018
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ փորձել է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
16:00 27.11.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններում ռազմական դրություն մտցնելը Կիևի ներքին գործն է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Անխոս, ընտրական գործընթացի ֆոնին նման քայլը, ինչպիսին ռազմական դրություն սահմանելն է, ունի իր հատուկ և փոքր-ինչ քողարկված երանգը»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքերով՝ այսպիսի որոշումը կարող […]
14:07 27.11.2018
Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը հայտարարել է, որ հնարավոր է՝ Եվրոպան հակառուսական ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Deutschlandfunk-ը: Ռետգենի խոսքերով՝ տեղի ունեցածը խոր անհանգստություն է առաջացրել: «Դեռևս չի բարձրացել ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց, ընդհանուր առմամբ, ես չէի բացառի այդպիսի հնարավորությունը»,- ասել […]
10:14 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին փոխանցում է Russia Today-ը: «Մեզ ամենևին դուր չի գալիս, թե ինչ է կատարվում: Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը»: Համաձայն ուկրաինական կողմի՝ իրենց նավերն ունեցել են Կերչի […]
19:15 13.11.2018
Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի խորհրդարանները «Մեծ յոթնյակին» և ԵՄ երկրներին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ազովի ծովում ռուսական նավահանգիստների նկատմամբ Ղրիմի նավահանգիստների հետ համագործակցության պատճառով: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երեք երկրների խորհրդարանների վեհաժողովի 9-րդ նստաշրջանում ընդունված փաստաթղթում: Ինչպես նշվում է՝ վեհաժողովը դատապարտել է Ազովի […]
00:23 17.10.2018
Ուկրաինայի Վինիցկոյ շրջանում SU-27 կործանիչ է ընկել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել ուսումնամարտական թռիչք կատարելիս: Պատահարի պատճառով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները, որոնցից մեկը ամերիկացի զինծառայող էր: Նշենք, որ հոկտեմբերի 8-19-ը Ուկրաինայի որոշ շրջաններում անցկացվում են «Մաքուր երկինք 2018» ավիացիոն զորավարժությունները: Ուկրաինայից բացի՝ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ […]
17:29 13.10.2018
Առավոտյան 3 պայթյուն է որոտացել ուկրաինական Չեռնիգով մարզի ռազմամթերքի պահեստում: Դեպքի վայրում աշխատում է հրդեհաշիջող գնացք: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ զինամթերքի պահեստում կա մոտ 70 հազար տոննա զինամթերք: Հիշեցնենք, որ այս պահեստը համարվում է Ուկրաինայի ամենախոշոր զինապահեստներից մեկը, որի տարածքը կազմում է մոտ […]
00:06 10.10.2018
Վերին Ռադայի պատգամավոր և Ուկրաինայի ներքին գործերի նախարարության խորհրդի անդամ Անտոն Գերաշենկոյի խոսքերով ՝ Չերնիգովի շրջանում գտնվող զինպահեստի արժեքը կազմում է հարյուրավոր միլիոն դոլարներ, հաղորդում է РИА «Новости-ն: «Ողբերգություն է, որ հերթական անգամ կորցնում ենք զինամթերք, որը արժեր միլիոնավոր դոլարներ և որը Ուկրաինայում չի արտադրվում: Այնտեղ այժմ պայթում են հազվագյուտ հրթիռներ, 122 մմ-անոց հրանոթային արկեր, ինչպես նաև […]
15:35 09.10.2018
Ուկրաինայի հյուսիսային մարզերից մեկում տեղակայված խոշոր զինապահեստում գիշերը սկսված հրդեհի ու պայթյունների հետևանքով երկիրը կրելու է 100 միլիոնավոր դոլարների կորուստներ, որոնք դժվար կլինի վերականգնել։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ խորհրդի անդամ Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Չերնիգովի ռազմական պահեստում եղել են այնպիսի զինատեսակների զինամթերքի պաշարներ, որոնք այլևս չեն արտադրվում կամ Ուկրաինայում […]
09:56 09.10.2018
Ուկրաինայի հյուսիսում` Չեռնիգով մարզի ռազմամթերքի պահեստում, հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյունների շարքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Շրջակա բնակավայրերից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել: Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնում են, որ Իչնյա քաղաքի ռազմամթերքի պահեստում առաջին պայթյունը գրանցվել է ժամը 3:30-ին: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Դեպքի վայրում […]
16:03 03.10.2018
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում՝ հայկական եկեղեցու հարևանությամբ, հայերեն տառերի հուշարձան է բացվել: Այս մասին հայտնում է ուկրաինական 061.ua կայքը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հուշարձանի ստեղծման համար կես տարի ժամանակ է պահանջվել: Աշխատանքներում ներգրավված են եղել հայեր, ուկրաինացիներ և վրացիներ: Նշվում է, որ գրանիտից պատրաստված յուրաքանչյուր տառի բարձրությունը 1,5 մետր է:
16:44 28.09.2018
Կիևում զինված անձինք պատանդ են վերցրել երթուղային տաքսու ուղևորների: Այս մասին հայտնում է ուկրաինական «Վեստին»: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատահարի մասին պատանդները կարողացել են հայտնել իրենց հարազատներին, որոնք էլ զանգահարել են ոստիկանություն: Ուղևորների թվում նաև երեխաներ կան: Նշվում է, որ երթուղային տաքսին պետք է Կիևից ուղևորվեր Գորոդիշչե:
16:10 21.07.2018
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել 2018թ. անվտանգության ուժեղացման համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Իսկ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը իր Facebook-ի էջում գրել է. «Միացյալ Նահանգներն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել 2018 բյուջետային տարում անվտանգությունը և պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Նշված միջոցներն ուղղված կլինեն մեր երկրին […]