TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Ուկրաինա

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են. ՌԴ ՊՆ

16:52 29.03.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, ինչը, նրա խոսքերով, հնարավորություն է տալիս կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա: «Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել: Նվաճել ենք օդային գերակայություն: Գործնականում ոչնչացվել են ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության համակարգը: Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ: […]

̰
ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին

20:51 01.03.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին: Պաշտպանական գերատեսչությունը մարդկանց կոչ է արել հեռանալ իրենց տներից: Կիևի բնակիչները համացանցում տեսանյութեր են տեղադրում, որտեղ երևում են հեռուստաաշտարակի մոտ պայթյունները: Ըստ Daily Mail-ի՝ տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթյուններից հետո աշտարակը կանգուն է մնացել: Kyiv Independent-ը հայտնել է, որ ուկրաինական հեռուստաընկերությունները դադարեցրել են […]

̰
Ուկրաինան առաջին անգամ թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Դոնբասում. RIA Novosti

20:55 10.04.2021

Դոնբասում զինված հակամարտության գոտում նկատվել է ուկրաինական բանակին պատկանող թուրքական արտադրության Bayraktar TB2 հետախուզական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում տալով ուկրաինական լրատվամիջոցներին: Անօդաչուն նկատվել է Ուկրաինայի հարավային մասում: Այն կատարել է թռիչք Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով: Այնուհետև այն նույն ճանապարհով վերադարձել է թռիչքի վայր: Անօդաչուի թռիչքի […]

̰
Ավտոբուսը պատանդ վերցրած հանցագործը ծագումով ՌԴ-ից է. Ուկրաինայի ՆԳ փոխնախարար

16:50 21.07.2020

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ ավտոբուսը պատանդ վերցրած հանցագործը ծագումով Ռուսաստանից է: Նրա անունը Մաքսիմ Կրիվոշ է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայի հյուսիսարևմտյան Լուցկ քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել ուղևորներով լի ավտոբուսը: Տղամարդը զինված է և ունի պայթուցիկ սարք: Հենց ինքը՝ […]

̰
Ուկրաինան այսօր մտադիր է տարհանել իր քաղաքացիներին Չինաստանից

13:38 18.02.2020

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսօր մտադիր է ինքնաթիռ ուղարկել Չինաստան և տարհանել իր 49 քաղաքացիներին և ևս 36 օտարերկրացիների: Ուկրաինայի առողջապահության նախարարի խոսքերով՝ թռչելու թույլտվություն կստանան վիրուսի ախտանիշներ չունեցող անձինք: Նրանք Կիև ժամանելուն պես 14 օր կմնան կարանտինի մեջ: Այս մասին հայտնել է Rbc.ua-ն: Չինաստանում Ուկրաինայի դեսպանատունը տարհանման մասին հայտնել էր փետրվարի 11-ին […]

̰
Մյունխենի անվտանգության համաժողովում Ուկրաինայի նախագահին բարձրախոս չեն տրամադրել

21:13 15.02.2020

Մյունխենի անվտանգության համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ նրան չեն ապահովել բարձրախոսով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ուկրաինայի նախագահի ելույթը անցնում էր ոչ այդքան մեծ սենյակում: Զելենսկուն լսելու էին եկել բազմաթիվ լրագրողներ, ուկրաինական պատվիրակությունը, Մյունխենի համաժողովի շատ մասնակիցներ: Իսկ երբ Զելենսկին մոտեցել է ամբիոնին, այնտեղ բարձրախոս չի եղել: «Կարո՞ղ եք ինձ […]

̰
Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հանդիպեիք Զելենսկուն

21:45 25.01.2020

Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հանդիպեիք նախագահին: Ուկրաինական «McDonald’s»-ի աշխատակիցները գիտեն՝ առաջարկել սուրճ և քաղցրավենիք:   https://twitter.com/snob_project/status/1220777136140824578?fbclid=IwAR0wWKHeAvbiWXOixcW2uSB6l3-7phrW8QAZAfLth4V1dsh0VuMCtbjonAw

̰
Զելենսկին չի ընդունել Գոնչարուկի հրաժարականը

12:38 18.01.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականի հայտարարության, հայտնել է, որ պատրաստ է հնարավորություն տալ նրան և կառավարությանը: Իր որոշումը Ուկրաինայի նախագահը վարչապետի հետ հանդիպման ժամանակ բացատրել է, որ «հիմա ժամանակը չէ պետությունը տնտեսապես և քաղաքականապես խարխլելու»: Բացի այդ,  Զելենսկին նշել է, որ վարչապետը և կառավարությունը բնակչության կողմից ստացել են «վստահության […]

̰
Ուկրաինան գիտեր, որ Իրանն է խոցել ուկրաինական ուղևորատար Boeing ինքնաթիռը․ Օ․ Դանիլով

13:47 14.01.2020

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեկսի Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինան գիտեր, որ Իրանն է խոցել ուկրաինական ուղևորատար Boeing ինքնաթիռը, սակայն որոշել էր լռել այդ մասին: Պատճառը այն է, որ նա ցանկանում էր հնարավորություն ստանար լինել դեպքի վայրում: Սա է նաև պատճառը, որ Կիևը Թեհրանում իր դեսպանատանը հանձնարարել է հայտարարության մեջ բացառել ահաբեկչական […]

̰
Ուկրաինան նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

23:31 17.12.2019

Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասվում է Ուկրաինայի կառավարության կայքում: Փաստաթղթում ասվում է, որ խոսքը նոր տնտեսական սահմանափակումների մասին է այն ընկերությունների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին հումք տրամադրելու հետ: Ծրագրվում է, որ պատժամիջոցները կսահմանվեն 3 տարի ժամկետով: Դրանք կգործեն և՛ Ռուսաստանում, և՛ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկում և Լուգանսկում […]

̰
Բախումներ Ուկրաինայում. կան վիրավորներ և ձերբակալվածներ

18:27 17.12.2019

Ուկրաինայում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ, բողոքի ակցիաներ են: Մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մասին օրինագծի դեմ: Հողերի սեփականատերերի անժամկետ բողոքի ակցիայի մասին ավելի վաղ հայտարարել էր «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն: Բողոքի ցույցերի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են բերել վրաններ: hromadske-ի հաղորդմամբ՝ […]

̰
Թրամփը ցանկացել է, որ Զելենսկին հետաքննություն սկսի Ջո Բայդենի դեմ

11:50 23.10.2019

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Վիլյամ Թեյլորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է ունեցել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ՝ ԱՄՆ ռազմական աջակցության կամ Սպիտակ տանը հանդիպման դիմաց: Փոխանցում է Vox.com-ը: Այս մասին Թեյլորը հայտարարել է նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով զբաղվող Կոնգրեսի երեք հանձնաժողովների փակ հանդիպման […]

̰
Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՌԴ-Ուկրաինա բանակցություններին

11:51 10.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտուտյան դեպքում պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դրանք առավել հայտնի են «նորմանդական ձևաչափ» անունով: Դրանց նպատակն է վերջ տալ Ուկրաինայի արևելյան հատվածում ընթացող հակամարտությանը: «Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը […]

̰
Մեկնարկել է ռուս և ուկրաինացի դատապարտյալների փոխանակման գործընթացը

15:03 07.09.2019

«Россия» ջոկատի հատուկ ինքնաթիռը, որ ավելի վաղ դուրս է եկել Կիևից` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դատապարտյալների փոխանակման շրջանակում, վայրէջք է կատարել Մոսկվայում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ուկրաինայի նախագան Վլադիմիր Զելենսկին էլ գնացել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան, որտեղ արդեն ընդունել է փոխանակման արդյունքում հայրենիք վերադարձածներին: Այս մասին էլ հայտնել է  tvrain.ru-ն: Ավելի վաղ հայտնել […]

̰
Լուկաշենկոն Զելենսկու պատճառով հեծանվով չի գնում աշխատանքի

22:38 03.09.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի գնում աշխատանքի հեծանվով, քանի որ այդպիսի խոստում է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Մինսկի դպրոցներից մեկում այցի ժամանակ: «Միշտ ցանկացել եմ նստել էլեկտրական մոտոցիկլ կամ հեծանիվ և գնալ աշխատանքի: Բայց ամեն ինչ Զելենսկին փչացրեց: Ուկրաինայի նախագահ […]

̰
Ուկրաինայի խորհրդարանը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշում է ընդունել

14:47 03.09.2019

Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Անհրաժեշտ նվազագույն 300 ձայնից որոշմանը կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այսօր Ուկրաինայի Սահմանադրությանը անձեռնմխելիություն է ապահովում պատգամավորների և դատավորների […]

̰
Կրեմլում գնահատել են Զելենսկու և Պուտինի հանդիպման հավանականությունը

23:14 20.08.2019

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Պեսկովը հայտարարել է, որ հնարավոր հանդիպման մասին ոչ մի նախագիծ չեն ստացել: Նա հավելել է, որ իրավիճակն ունի ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ […]

̰
Զելենսկին խոստացել է անձամբ հետևել Օդեսայի հյուրանոցում ծագած հրդեհի հետաքննությանը

16:51 17.08.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է անձամբ հետևել Օդեսայի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունցած հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին Զելենսկին հայտնել է իր «Ֆեյսբուքի» էջում: Ուկրաինայի առաջնորդի կարծիքով՝ վթարը տեղի է ունեցել անփութության և հրդեհային անվտանգության չափանիշների խախտման հետևանքով: «Գիշերը մենք 8 մարդու կորցրեցինք հանցավոր անփութության և հրդեհային […]

̰
Գերագույն Ռադայի պատգամավորներին մամուլի ասուլիսի ժամանակ հարվածել են հավկիթներով

20:53 30.07.2019

Գերագույն ռադայի պատգամավորներ Անդրեյ Ակսենովայի և Սերգեյ Կոշուկովայի մամուլի ասուլիսի ժամանակ անհայտ անձինք կոտրել են դուռը, ապա ներս մտել և հավկիթներով հարվածել պատգամավորներին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ասուլիսի ժամանակ պատգամավորները տեսակետ էին հայտնում, որ ավելի վաղ տեղի ունեցած Գերագույն ռադայի ընտրություններում եղել են խախտումներ:

̰
Գերագույն ռադայի ընտրություններում Սավչենկոն ստացել է 8 ձայն

21:04 22.07.2019

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որը առաջադրված էր Դոնեցկի շրջանի թիվ 51 միամանդատ ընտրատարածքում, քվեաթերթիկների հաշվարկից հետո հավաքել է ընդամենը 1.20 տոկոս ձայն: Այդ մասին հայտնել RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ավելի վաղ Ուկրաինայի կենտրոնական հանձնաժողովը քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո հայտարարել էր, որ Սավչենկոյի օգտին քվեարկել էր ընդամենը 3 […]

̰
Քվեաթերթիկների 70 տոկոս հաշվարկից հետո Զելենսկու կուսակցությունը կրկին առաջատարն է

19:28 22.07.2019

Ուկրաինայում երեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում: Համաձայն Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Գերագույն ռադա կանցնի 5 կուսակցություն։ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 70.2 տոկոսի հաշվարկով հաղթում է 42.6 տոկոսով: 13 տոկոսով երկրորդ տեղում է «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների […]

̰
Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հաղթում է ձայների 42 տոկոսով. նախնական արդյունք

11:04 22.07.2019

Ուկրաինայում երեկ անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Համաձայն էքզիթ փոլի տվյալների՝ Գերագույն ռադա կանցնի 5 կուսակցություն։ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քվեաթերթիկների 35 տոկոսի հաշվարկով հաղթում է 42 տոկոսով: 12,7 տոկոսով երկրորդ տեղում է «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական […]

̰
Լուկաշենկոն ընդունել է Զելենսկու հրավերը

17:19 15.07.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ժիտոմիրում ֆորումի մասնակցելու հրավերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը՝ հղում անելով Ուկրաինայում Բելառուսի դեսպան Իգոր Սոկոլին: «Զելենսկին հրավիրել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ժիտոմիրում կայանալիք ֆորումին: Մեր նախագահը հաստատել է իր մասնակցությունը»,- ասել է դեսպանը: Դիվանագետը կայանալիք միջոցառումն անվանել է երկկողմ հարաբերությունների համար կարևորագույն: Հիշեցնենք, որ […]

̰
Զելենսկին պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցություններ վարել ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ

10:00 13.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով բանակցություններ վարել Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է Kommersant.ru-ն: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «թագն իր գլխից չի ընկնի», եթե քննարկումներ անցկացնի այդ հարցի շուրջ: Զելենսկին նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են հետ վերադարձնել ռուս բանտարկյալներին, եթե ռուսական […]

̰
Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

21:31 11.07.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հեռախոսազրույցը եղել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավարևելյան հատվածում լարվածության նվազեցման և պատանդ պահվողների վերադարձի հարցերը: Քննարկվել է նաև է «նորմանդյան ձևաչափով» բանակցությունները շարունակելու […]

̰
Ուկրաինայում կայծակի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել

13:41 22.06.2019

Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի գյուղերից մեկում կայծակի հարվածից 3 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Դժբախտ պատահար է եղել Ռոհատին քաղաքում: Կայծակը հարվածել է կանգառին, որտեղ այդ ժամանակ 5 մարդ էր գտնվում: Հարվածի հետևանքով զոհվել է 3 տղամարդ, իսկ 2 կանայք հոսպիտալացվել են»,- ասվում է Ուկրաինայի ազգային […]

̰
Զելենսկին կատարել է իր առաջին արտասահմանյան այցը

18:04 04.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կատարել է իր առաջին արտասահմանյան այցը: Զելենսկին մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպման ժամանակ երկու առաջնորդները քննարկելու են երկրի արևելյան շրջանում պատերազմի ավարտին ուղղված միջազգային ջանքերն ակտիվացնելու ուղիները։

̰
Զելենսկին կբռնագանձի ապօրինի կերպով հարստացած պաշտոնյաների ունեցվածքը

13:20 04.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային է ներկայացրել ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին գրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: Տեղի և օտարերկրացի փորձագետների հետ մշակված օրենքի համատեղ նախագիծը ներկայացնում է պաշտոնատար անձանց ապօրինի ակտիվների բռնագրավման նոր մեխանիզմ`առանց մեղադրական դատավճռի, քաղաքացիական կարգով, ինչպես […]

̰
Սաակաշվիլին մեկնում է Ուկրաինա

13:12 29.05.2019

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ մեկնում է Ուկրաինա, քանի որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է քաղաքացիությունը: Սպասվում է, որ այսօր՝ մայիսի 29-ին, Ուկրաինայի ժամանակով 17։15-ին, Սահակաշվիլին կժամանի Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան: Սաակաշվիլին հայտարարել էր, որ իր ուկրաինական քաղաքացիությունն անօրինական կերպով էին խլել: «112 Ուկրաինայի» եթերում […]

̰
Վրաստանը Եվրահանձնաժողովին կառաջարկի ֆինանսավորել Սևծովյան տարածաշրջանի նավահանգիստների միջև հաղորդակցությունը

19:44 23.05.2019

Վրաստանն ու Ուկրաինան մտադիր են ֆինանսական աջակցության առաջարկով դիմել Եվրահանձնաժողովին Ուկրաինայի նավահանգիստների և Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև կապի զարգացման համար: Որոշումը կայացվել է Բուխարեստում (Ռումինիա) մայիսի 21-ին կայացած նախարարական խորհրդաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը: Հանդիպման ընթացքում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Թուրքիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները  հստակեցրել են Սևծովյան տարածաշրջանի զարգացման հիմնական առաջնահերթությունները, մասնավորապես, բեռնափոխադրում իրականացնել Փոթի-Բաթում-Օդեսա-Կոնստանցա […]

̰
BACK_TO_TOP