12:07 24.01.2018
Ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել 10 տարի հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն: Արսեն Գևորգյանը մեղադրվում է 2018 թ.-ին Աշտարակում 68 ամյա կնոջ սպանությանը մասնակցելու մեջ:
11:13 24.01.2018
Ոստիկանությունում տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ Է. Բեյբությանը, ով հայտնի է «Ծիրանի Էդո» մականվամբ, ապօրինի կերպով թիկնազոր է պահում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
11:18 22.01.2018
Ինտերպոլի անդամ երկրներից Հայաստանի ոստիկանությունը 2017 թ ստացել է հետախուզման վերաբերյալ 170 (2016թ.` 231) հարցումներ: Հաջողվել է կազմակերպել 67-ի (2016թ.` 56) հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում, որոնցից 33-ը (2016թ.` 24) ձերբակալվել են, 4-ը (2016թ.` 3) ենթարկվել էքստրադիցիայի:
17:11 17.01.2018
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ոստիկանները հայտնաբերել են 2017թ. դեկտեմբերի 22-ին Նոր Նորքի շուկայում սպանություն կատարելու մեջ կասկածվողը:
14:35 17.01.2018
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաստատեց տեղեկատվությունը, որ հայտնաբերվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Նոր Նորքի շուկայում սպանություն կատարելու մեջ կասկածվողը:
12:24 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավասություն տալն առաջին հայացքից դրական նախաձեռնություն է, սակայն պատգամավորների կասկածները տրամաբանական են, կարծում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մտահոգությունները, որ հնչեցնում են իմ գործընկերները, իրավունք ունեն գոյություն ունենալու, որովհետև մենք բոլորս իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ այն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի […]
11:39 17.01.2018
57 կողմ, 31 դեմ ձայներով Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը
11:35 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեսանկարահանող սարքեր օգտագործելու թույլտվություն տալու նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու, ընդդեմ քաղաքական գործիչների գործելն է, այլ հանուն քաղաքացու և հանուն հասարակական կարգի պաշտպանության, հնարավոր հանցագործությունների կանխարգելման։ Այսպիսի դիրքորոշում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ոստիկանության նոր նախագծի վերաբերյալ։
11:09 17.01.2018
Վերջին տարիներին ոստիկանության համակարգում, դատախազությունում ու այլ տեղերում բազմաթիվ պաշտոնանկություններ են եղել, ինչը ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանի, նշանակում է, որ հանցագործությունները կատարվում են ոչ միայն հրապարակային վայրերում։
11:07 17.01.2018
«Քննարկում ենք Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով նախատեսված է, որ ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, և նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում», — նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ։
10:49 17.01.2018
Ոստիկանությանը տեսանկարահանող սարքերի կիրառումը թույլ տվող նախագծի ընդունումը կբերի մարդու իրավունքների տիրույթ մտնելուն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
10:39 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավունք, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու հնարավորություն տալն ունենալու է նախականխիչ նշանակություն․ կարծում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
10:14 17.01.2018
«Այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ակտիվիստի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և օրինակ ամբողջ տունը, գրասենյակը և այլն վերցնեք տեսանկարահանման տակ։ Ասե՛ք․ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություններ կատարել»։
09:35 17.01.2018
Ոստիկանությունը նախատեսում է տեսանկարահանող սարքեր տեղադրել հանրային վայրերում, ինչպես նաև նման սարքեր տրամադրել ոստիկաններին։ Դրանք նախատեսված են հասարակական կարգի պահպանման համար։
13:24 16.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը։
10:33 12.01.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են։
11:59 11.01.2018
Համացանցում է հայտնվել Արա Վարդանյանի («Ճվճվ Արոյ») կրտեսեր որդու՝ Սերժ Վարդանյանի ձերբակալման կադրերը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր ShantNews լրատվականը, նրան հայտնաբերել և ձերբակալել են «Բաստիլ» հյուրանոցային համալիրից: Նա կասկածվում է կողոպուտ և խուլիգանություն կատարելու մեջ:
13:39 09.01.2018
Հանրապետությունում շարունակվում է ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունը:
14:43 08.01.2018
2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 38 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր, այդ թվում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի:
14:00 08.01.2018
Գիշերը՝ 04:13-ին, Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» և «BMW X6» մակնիշների ավտոմեքենաները: Նշենք, որ «Toyota Corolla»-ն եղել է ՃՈ մեքենաներից: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Toyota Corolla»-ի վարորդը տեղափոխվել է […]
10:12 05.01.2018
Երեկ՝ հունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից բացահայտ հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի:
12:51 29.12.2017
Նախատոնական, տոնական և հետտոնական օրերին ոստիկանությունը կաշխատի 24-ժամյա ուժեղացված ռեժիմով: ՆԵրկայացնումե նք ոստիկանությնա տրամադրած տեսանյութը.