TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+23.09 oC

ոստիկան

Արտակարգ պատահար Պարույր Սևակի փողոցում

16:48 10.05.2019

Այսօր՝ մայիսի 10-ին ժամը 15։00-ի սահմաններում, Պարույր Սևակի փողոցում մայթին կայանած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը բռնկվել է, և այն սկսել է ծխալ: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և հովացման աշխատանքներ իրականացրել՝ կանխելով հետագա վտանգները: Դեպքի վայրում են եղել նաև ոստիկանության աշխատակիցները:

̰
Ոստիկանը կրակոցով վնասազերծել է գողին

13:24 27.03.2018

Գյումրիի տներից մեկից գողության փորձ կատարելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել:

̰
Ձերբակալվածին հեռախոս փոխանցած ոստիկանին մեղադրանք է առաջադրվել

15:41 22.03.2018

Հատուկ քննչական ծառայությունում քննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու օգնել ձերբակալվածին:

̰
Ոստիկանը փորձել է թաքուն բնակարան մտնել

15:27 07.03.2018

Արթիկ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն երեկ՝ փետրվարի 6-ին, ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին` հայտնելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ. Մ.-ն նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, իր տան դռան փականի բռնակը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը: Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով` Հ. Մ.-ն դուռն արագ քաշել է դեպի իրեն, որի հետևանքով կոտրել է դռան փականի բռնակը և փախել: Դրանից հետո Ա. Մ.-ի որդին Հ. Մ.-ին բռնել է շենքի բակում և ներկայացրել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

̰
Քաղաքացին գլխով հարվածել է ոստիկանի դեմքին. ՔԿ

18:20 05.02.2018

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության առիթով հարուցված քերական գործ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2018թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում քաղաքացին բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ, որ կատարել է իր ծառայողական պարտականությունները:

̰
Զոհված ոստիկանները վթարի պահին ծառայություն էին իրականացնում. ՔԿ

16:37 09.01.2018

Հունվարի 8-ին ավտովթարից զոհված ՃՈ տեսուչները դեպքի պահին գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն:

̰
BACK_TO_TOP