15:03 28.05.2018
ABBYY ընկերության հիմնադիր և նախագահ, «Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանը Ֆեյսբուքի իր էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին։ Ստորև ներկայացնում ենք այն. «Հարգելի Արայիկ Հարությունյան, Հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում: Մայրս հայ է, հայրս՝ չինացի: Կյանքիս առաջին 17 տարիներն անցկացրել եմ Հայաստանում։ Հայաստանն ինձ տվել է կյանքիս ամենակարևոր […]
10:05 25.05.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել «Հեռուստաընկերությունների կողմից լուսաբանման քաղաքականության փոփոխությունը ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում» զեկույցը:
10:32 14.05.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեց: Նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
11:51 28.04.2018
Irakanum.am-ին պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանը հայտնել է, որ ԱՄՆ մեկնած Սեյրան Սարոյանն այսօր վերադառնում է Հայաստան:
17:28 17.04.2018
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր մարդկանց կենտրոնացրել է Մելիք-Ադամյան փողոցում և նպատակ ունի սադրել ու ցուցարարներին ծեծի ենթարկել: Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ միասին շարժվել է դեպի Մելիք-Ադամյան փողոց: Ճանապարհին Փաշինյանը ոստիկանությանն է փոխանցել իր ստացած տեղեկությունը:
18:26 31.03.2018
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարն իսկապես անհասկանալի է: Անհասկանալի է, քանի որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում իշխող ՀՀԿ-ն թեկուզ 10 հազարական դրամների շնորհիվ, բայց կարողացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել, և հիմա Սահմանադրության համաձայն` այս կուսակցությանն է վերապահված վարչապետ առաջադրելու իրավունքը:
19:30 16.02.2018
6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկումները ցույց են տվել, որ 2-րդ նստաշրջանում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել, թեև 1 առաջարկ է եղել:
17:55 16.02.2018
«Էս իրո՞ք ՀՀԿ ներկայացուցիչները որոշել են մեզ քուչի կռվի մեջ ներքաշել: Եթե մեր քաղաքակիրթ դեմքին ու փողկապներին եք խաբնվում, ուրեմն իմացեք, որ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք», – ասել է Նիկոլ Փաշինյանը