TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Շմայս

Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը

17:41 04.05.2019

Մայիսի 3-ին Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը, որի կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին հայտնում են ծառայության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև հյուրեր, ովքեր նախկինում […]

̰
Հայաստանի Մ-16 հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայում կմասնակցի միջազգային մրցաշարի

17:10 25.04.2019

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի, որը կկայանա ապրիլի 26-ից 30-ը՝ Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում: Մրցաշարի ընթացքում հայ ֆուտբոլիստները կհանդիպեն Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Ջիբրալթարի իրենց հասակակիցների հետ: Ապրիլի 25-ի առավոտյան Հայաստանի Մ-16 հավաքականը Երևան-Ստամբուլ-Սարաևո չվերթով մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա: Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանը հավաքական է […]

̰
Առաքել Մովսիսյանին ԱՄՆ-ից «դեպորտ» են արել․ «Ժամանակ»

09:12 12.04.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հայտնի «Շմայս» մականունով, նախորդ տարվա դեկտեմբերին ընտանիքով մեկնել էր ԱՄՆ՝ նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել այդ երկրում: Սակայն ԱՄՆ ներգաղթային ծառայության կողմից չեղյալ է հայտարարվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 10 տարվա ժամկետով տրամադրված մուտքի արտոնագիրը, և Մովսիսյանը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան: Հիմա նա կրկին մտադրություն […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց Եվրո-2020 ընտրական փուլի ազգային հավաքականի կազմը

21:58 17.03.2019

ՀՖՖ-ից հայտնում են, որ մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս) Արամ […]

̰
Ովքե՞ր են կողմ ու դեմ քվեարկել կառավարության ծրագրին. անհատական քվեարկության պատկերը

19:15 14.02.2019

Խորհրդարանն այսօր 88 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած ծրագիրը։ Մինչ քվեարկության անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից էլ Նաիրա Զոհրաբյանն էր հայտարարել, որ կողմ կքվեարկեն, եթե իրենց առաջարկներն ընդունվեն: Քվեարկության արդյունքներից պարզ է դառնում, որ միայն «Իմ քայլը» խմբակցության անդամներն են […]

̰
Առաքել Մովսիսյանն ԱՄՆ-ում «ռուլետկա» է խաղում և համբուրգեր ուտում

18:01 13.01.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) տևական ժամանակ գտնվում է Միացյալ Նահանգներում: Asekose-ի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես է նա Լաս Վեգասի խաղատներից մեկում «ռուլետկա» խաղում: Իսկ հրապարակված լուսանկարում երևում է, որ Շմայսը համբուրգեր է ուտում  Գլենդեյլի In-N-Out Burger-ում:

̰
Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից մանդատ ստացած պատգամավորները

16:33 04.01.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ի նիստում հայտարարեց նորընտիր խորհրդարանի պատգամավորների անունները: «Իմ քայլը» դաշինքից պատգամավորական մանդատներ են ստանում` Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Կոնջորյան Հայկ, Հակոբյան Երջանիկ, Հայրապետյան Մխիթար: Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Նազարյան Լենա, Բաղդասարյան Նիկոլայ, Մակունց Լիլիթ, Հովակիմյան Վահագն: Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Միրզոյան […]

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին․ 6-րդ ընտրատարածք

12:16 13.12.2018

Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին Հանրապետական և ծառուկյանական թեկնածուները, այստեղ էին շատ ձայներ հավաքում Սեյրան (Սեդրակ) Սարոյանն ու Առաքել […]

̰
10-րդ ընտրատարածքի (Կոտայքի մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

08:43 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]

̰
Թիվ 1 ընտրատարածքի (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

17:14 22.11.2018

ShantNews.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 1 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, պատկերն այսպիսին է (ջնջված անունները բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներինն են). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, […]

̰
«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

00:15 16.11.2018

«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը: ԱԺ արտահերթ ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը բաղկացած է 94 հոգուց: Կուսակցության կարգախոսն է «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»: Ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ հերթականությունը. 1. Լուսինե Հարոյան- սոցիոլոգ, հոգեբան 2. Սամվել Մելիքյան- իրավագետ, փաստաբան 3. Արամ Մանուկյան- ճարտարագետ 4. Մանե Բաբայան- նախագծող ճարտարագետ […]

̰
«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

22:50 15.11.2018

Ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով  առաջադրված  պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) 1.     Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ 2.     Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ 3.     Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ 4.     Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական 5.     Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ 6.     Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական 7.     Հակոբյան Երջանիկ Մանվելի […]

̰
Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը. Armtimes.com

13:55 14.11.2018

«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ջիբրալթար

11:44 13.11.2018

Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները  չարտերային չվերթով մեկնել են Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով ուղևորվելու են Ջիբրալթար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է ուղևորվել հետևյալ կազմով. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) […]

̰
Արմեն Գյուլբուդաղյանցն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղերից առաջ հրապարակել է հավաքականի հայտացուցակը

21:46 11.11.2018

Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երկու խաղերին նախապատրաստվելու նպատակով հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) […]

̰
ՊՆ մեքենայի վթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ. Դավիթ Տոնոյան

11:31 08.11.2018

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ծառայողական քննություն է ընթանում 4 զինվորի մահվան պատճառ դարձած վթարի առնչությամբ, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։ Այս […]

̰
Առաքել Մովսիսյանի եղբայրները հարցաքննվում են որպես վկա. ՀՔԾ

18:11 22.10.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, այժմ գտնվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, նրանք քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ «Մեր վարույթում գտնվող քրեական գործով են հարցաքննվում, բայց թե ինչ […]

̰
ԱԱԾ-ն՝ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին բերման ենթարկելու լուրի մասին

16:52 22.10.2018

Այսօր լրատվամիջոցներից մեկը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Խաչատրյանը հերքեց տարածված լուրը: «ԱԱԾ-ն նման գործողություն չի իրականացրել»,- ասաց նա: SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև […]

̰
ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին. Armtimes.com

15:41 22.10.2018

ՀԺ-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին: Նույն այդ տեղեկություններով՝ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատել է, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր: […]

̰
Ինձ թվում ա` ճիշտը մեկն ա, որտեղ ամբողջ հայ ազգը, այնտեղ էլ մենք. Առաքել Մովսիսյանը` արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

14:33 09.10.2018

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը քաղաքականություն վերադարձի մասին առայժմ չի մտածում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, հարցին` արտահերթ ընտրությունների անցկացման հավանականություն տեսնո՞ւմ է արդյոք ու պատրա՞ստ է մասնակցել այդ ընտրություններին, ասաց. «Աղջի՛կ ջան, հիմա այս պահին ես քեզ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև տեսնում եմ` ինչ ա կատարվում, ես մի բան կարամ ասեմ մենակ, որ Ազգային ժողովում […]

̰
Ազգերի լիգայի խաղերի համար Հայաստանի հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ

13:05 30.08.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Լիխտենշտեյնի և ՆՀՀ Մակեդոնիայի հետ Ազգերի լիգայի ընտրական հանդիպումներին: Սեպտեմբերի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետևյալ 24 ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Անատոլի Այվազով, «Բանանց» Պաշտպաններ Վարազդատ […]

̰
Շմայսի հորեղբորորդին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ»

09:20 19.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս, «օրենքի տառին համապատասխան», դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին եւ Կառլոս Պետրոսյանին՝ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, իսկ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ։ Մովսիսյանը, հիշեցնենք, անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով ու որոշ ժամանակ նաեւ կալանավորված էր։ […]

̰
Մարդուն ազատությունից զրկելու համար ասեկոսեները բավարար չեն. Արեն Մկրտչյան

20:43 28.06.2018

ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը հունիսի 28-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջին օրերի աղմկահարույց ձերբակալություններին ու արագ ազատ արձակումներին: Օգտատերերին հետաքրքրում էր՝ արդյո՞ք ճիշտ էր ազատ արձակել մարդկանց, ում «անմեղ չլինելը» հայտնի է բոլորին: Վերջիններս հորդորեցին մի պահ մոռանալ անմեղության կանխավարկածի մասին ու պատասխանել անկեղծ: «Անմեղության կանխավարկածը մոռանալ չէի ցանկանա: Ես կխուսափեի իրավապահների, նախաքննական […]

̰
«Ուզում եմ օրինական կյանքով ապրել, քանի որ տեսա՝ ազնիվ, օրենքի երկիր է դարձել». Առաքել Մովսիսյան

20:14 26.06.2018

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն(Շմայս) իր վերջին զենքերն է հանձնել ԱԱԾ-ին: «Ազատության» հետ զրույցում նա պատմում է, որ հիշել է՝ պահած զենք ուներ, բերել է և հանձնել: «20 տարի առաջ, որ պատերազմից եկել էինք, իմ պատմական «Շմայս» անունով ավտոմատը, հիշեցի, որ պահած էր, նաև մի քանի փամփուշտ էր, ասեցի՝ թող չմնա, փչանա, զանգեցի իմ քննիչ […]

̰
Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով. ԱԱԾ

20:57 22.06.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ծառայության աշխատակիցների կողմից երեկ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը կատարված խուզարկության հետ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է […]

̰
Վերաբերմունք տեսա Ազգային անվտանգության ծառայության կողմից. SHANTNEWS.am-ի բացառիկ հարցազրույցը Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ

16:09 22.06.2018

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց նախկին պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է որոշել ԱԱԾ-ին հանձնել երկար տարիներ թաքցրած զենքերը, որոնք անօրինական են եղել։ «Բազմիցս տելեվիզրով հայտնել են, չէ՞, որ անօրինական զենքեր, ովքեր ունեն, բերեն հանձնեն, ճիշտա՞: Իրանք ստուգել են, անօրինական զենք […]

̰
Շատ շնորհքով ներխուժել են իմ բնակարան. Առաքել Մովսիսյանը շնորհակալ է ԱԱԾ-ին

14:04 22.06.2018

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ իր բնակարանը խուզարկվել է «օրենքի տառին համապատասխան»: Նա շնորհակալ է Ազգային անվտանգության ծառայությանը, քանի որ նախկինում ԱԱԾ-ն վայրագություններ է արել, իսկ իրենց տունը խուզարկվել է օրենքի նորմերի պահպանմամբ: «Ազգային անվտանգությունը ներխուժեց իմ բնակարան, իրենց ամեն ինչով: Օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Մի հատ […]

̰
Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել

10:44 22.06.2018

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որ երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, նույն օրը երեկոյան ազատ է արձակվել: Ավելին՝ երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին Tert.am-ին հայտնել է Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: «Երեկ գյուղում պանիխիդա կար, ինքը եկավ, բայց մենք ըտենց թեմայով չենք խոսում ըտենց տեղերը: Այսօր էլ իր եղբայրը վատացավ, Առաքել […]

̰
Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ

21:42 21.06.2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ, հայտնում է Armtimes.com-ը: Խուզարկությունը տևել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, կայքին ասել է` ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում: Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և […]

̰
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը

19:59 21.06.2018

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) տանը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ հետ զրույցում չհերքեց կատարվածը՝ նշելով, որ քննչական գործողություններ են իրականացվում: Այլ մանրամասներ Գալստյանը չհայտնեց՝ խոստանալով ավելի ուշ տեղեկություններ տրամադրել:

̰
BACK_TO_TOP