17:06 30.01.2018
Ռուսաստանի հետ սահմանին, իսկ ավելի կոնկրետ՝ Ուկրաինայի Սումիի մարզում ձերբակալել են 22-ամյա մի կնոջ և 41-ամյա մի տղամարդու: Այս մասին հաղորդում է fakty.ua-ն: Կասկածներ կան, որ նրանք հենց այն մարդիկ են, ովքեր փրկագնի դիմաց առևանգել էին հայ գործարար Սերգեյ Մանուկյանի («Շինանյութի Սերգեյ») որդուն և ազգականին: Այդ մասին կայքին հաղորդել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն: