TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Շավարշ Քոչարյան

Քանի դեռ Ադրբեջանը չի հարգում իր պարտավորությունները, բանակցային գործընթացում առաջընթաց լինել չի կարող. Շավարշ Քոչարյան

16:15 11.07.2018

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նման հայարարություն է անում: Այս անհեթեթությունը տարիների ընթացքում միշտ հնչել է: Ադրբեջանի փորձերը՝ շանտաժի ենթարկել Հայստանին, ձախողված են ի սկզբանե»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության, որը վերաբերում էր ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած իշխանափոխության գործում Ադրբեջանի դերակատարությանը: […]

̰
«Մենք հիշում ենք՝ ինչ «մեղրամիս» եղավ». Շավարշ Քոչարյանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման մասին

16:23 05.04.2018

ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարին լրագրողներն այսօր հարց են ուղղել ռուս-թուրքական հարաբերությունների մասին:

«Տվյալ պարագայում միտումն այնպիսին է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են»,- կառավարության նիստից հետո ասել է Շավարշ Քոչարյանը:

̰
Շավարշ Քոչարյանը՝ Ռուսաստանից նոր վարկ վերցնելու և զենք գնելու մասին

16:06 05.04.2018

Ըստ լրատվամիջոցի՝ Ռուսաստանը, նոր զենք տրամադրելով Հայաստանին, պատասխանում է Ադրբեջանին, քանի որ Բաքուն վերջին շրջանում ռուսական զենքին գերադասում է թուրքականը, պակիստանյանը, իսրայելականը և բելառուսականը:

̰
ԱԳՆ փոխնախարարը հերքում է ադրբեջանական մամուլի պնդումները

17:15 19.03.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը օրերս հայտարարել էր, որ ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները կրկին կվերսկսվեն: Ավելին՝ այս օրերին հիմնականում ադրբեջանական մամուլը, ինչպես նաև որոշ ռուս ադրբեջանամետ վերլուծաբաններ, ակտիվորեն տարածում են լուրեր, համաձայն որոնց բանակցությունների սեղանին է դրվելու 5 շևջանները հանձնելու հարցը:  «Խոսելով բանակցությունների մասին,մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցությունները ունեն երկու հարթություն: […]

̰
Շավարշ Քոչարյանը՝ Բակո Սահակյանի ԱՄՆ այցի մասին

12:45 15.03.2018

Ադրբեջանն օրերս բողոքի բողոքի ալիք էր բարձրացրել ԱՄՆ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցելության պատճառով:

̰
Միջազգային հանրությունն ինչպե՞ս պետք է կարգի հրավիրի Ադրբեջանին

20:28 20.02.2018

Իլհամ Ալիևի խոսքերը, իհարկե, զառանցանք են, բայց շատ վտանգավոր։

̰
Հայաստանը փայլուն օրինակ է, որը նայում է դեպի ապագա. Շավարշ Քոչարյան

19:36 20.02.2018

Գլոբալ առումով կա երկու մոտեցում՝ կամ քաղաքակրթությունների բախում, կամ համագործակցություն։ Հայաստանը փայլուն օրինակ է, որը նայում է դեպի ապագա. ապագան, այնուամենայնիվ, ոչ թե բախումն է, այլ համագործակցությունը։ Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։

̰
Ինչպե՞ս բանակցել մի երկրի հետ, որի ղեկավարի նպատակն է քո երկիրը գրավելը

19:11 20.02.2018

ԵԱՀԿ միջնորդները նշում են, որ հնարավոր չէ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել, եթե երկու կողմերը չեն վստահում միմյանց։ Իսկ վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ է մասնավորապես հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից, ինչպիսիք են Ադրբեջանի նախագահի խոսքերը՝ իրենց՝ Երևան վերադառնալու մտադրության մասին։ Այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։

̰
«2013 թվականին մեզ պարտադրվում էր «կամ-կամ»-ը». Շավարշ Քոչարյան

12:17 20.02.2018

Մյունխենում Հայաստանի նախագահի ելույթից հետո հարց եղավ՝ մի՞թե 2013 թվականին Մոսկվան ճնշում էր, որ Երևանը ստորագրի Մաքսային միության մասին համաձայնագիրը։ Եվ խոսք եղավ, որ հայկական կողմը միաժամանակ բանակցում էր և՛ Մաքսային միության, և՛ Ասոցացման պայմանագրի շուրջ։

̰
«Վիկիլիքսը ցույց տվեց Հայաստանի ազնվությունը». Շավարշ Քոչարյան

11:35 20.02.2018

Մյունխենյան համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած արտահայտությունը, որ Հայաստանը չի փորձում մրցակցությունից քաղել այսրոպեական օգուտներ, նշանակում է, որ Հայաստանը ընկերություն չի անում մեկի հետ ընդդեմ մյուսի՝ ելնելով այսրոպեական շահերից։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նախագահի խոսքերը պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

̰
«Հայաստանը երկխոսության կողմնակից է եղել երեք նախագահների օրոք». Քոչարյան

10:10 20.02.2018

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է, որ տարբեր ուժային կենտրոնների շահերը ներգրավվեն մեր տարածաշրջան. ոչ թե լինեն բաժանարար գծեր, այլ լինի համագրոծակցության մթնոլորտ։

̰
«Տհաճ է…դրանից լավ հոտ չի գալիս». ԱԳՆ փոխնախարարը քաղաքապետարանի կոյուղաջրի միջադեպի մասին

14:23 15.02.2018

«Տհաճ է, չի կարելի որևէ մարմնի տեղական ինքնակառավարման մակարդակը իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկների մակարդակի, դրանից լավ հոտ չի գալիս», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին՝ նշեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

̰
Շավարշ Քոչարյանը շփման գծում լարվածության թուլացումը համարում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումների արդյունք

19:47 07.12.2017

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դժվարանում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հետ կապված հստակ գնահատական տալ, քանի որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն, սակայն հետո խոչընդոտում գործնթացը

̰
BACK_TO_TOP