18:51 10.01.2018
Հայազգի լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրն օրերս հարցազրույց է տվել ֆրանսիական Le Telegramme-ին և խոսել երգի, փառքի և Բոբ Դիլանի մասին:
18:15 08.01.2018
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ներգաղթյալների խնդրին:
10:59 19.12.2017
Նոյեմբերի 18-ին լրատվական կայքերից մեը հրապարակեց հոդված ՝ «Շառլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին» վերտառությամբ, որտեղ նշվում է, որ շանսոնյեն Նուվել դ’Աղմենի ամսագրին տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին: Հոդվածում մեջբերվել է Շառլ Ազնավուրի խոսքը. «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»:
15:37 14.12.2017
93-ամյա լեգենդը հերթական համերգից առաջ pressreader.com ին տված հարցազրույցում նա նշել է, որ ցանկանում է և հուսով է՝ երգել այնքան ժամանակ, քանի դեռ չի բոլորել իր 100-ամյակը: Նա նկատել է՝ ինքը բեմական գործունեությունը շարունակող երգիչներից ամենամեծահասակն է աշխարհում: Երգիչն ալբոմ է պատրաստում և հույս ունի խոսել տարբեր թեմաների մասին՝ հասարակական խնդիրների, նաև՝ տարիքի հարցի մասին:
«Մենք ավելի երկար ենք ապրում, երբ հարմարավետ ենք զգում մեր տարիքում: Իմ երգերը՝ դիտարկումներ են, ոչ թե անձնական նախապաշարմունքներ: Ես դարձել եմ մարդ, ով իր ճանապարհը գտել է գրելու մեջ, ոչ թե մարդ, ով հաջողություն է փնտրում»,- ասել է նա:
Ազնավուրն ասել է՝ ինքը հաղթել է՝ ի հեճուկս բոլոր այն քննադատների, ովքեր զարմանում էին, որ այս տարիքում դեռ բեմում է, և կարծում էին, որ իր ձայնն այլևս գրավիչ չի թվա հանդիսատեսին:
«Ես ամեն ինչ անում եմ ինչպես ատաղձագործ: Ես միշտ սափրված եմ, լավ հագնված: Ես այդպես եմ վերաբերվում իմ հանդիսատեսին: Նրա մասին հոգ տանելով՝ ես մտածում եմ իմ երկրի մասին»,- ասել է նա:
16:11 06.12.2017
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն օրերս հյուրընկալվել է բուլղարական «Սլավի շոու» հեռուստատեսային շոու-ծրագրին: Հաղորդման ընթացքում աշխարհահռչակ շանսոնիեն իր խոհերն է ներկայացրել հայկական ծագման, ծերության, մահվան, ինչպես նաև, իր պատկերացմամբ, աշխարհի ամենամեծ չարիքի մասին:
11:57 25.11.2017
Մարսելի Լը Սեզար կինոսրահում կայացել է Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման արարողությունը: Աշխարհահռչակ շանսոնյեի նախաձեռնությամբ և նրա բարձր հովանու ներքո անցկացվող մրցանակաբաշխության հիմքում դրված է մշակութային և մարդասիրական արժեքների գնահատումը: Այս տարի մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Նիկոլա Պանյոլը` «Մարսել Պանյոլ, 1895-1974թթ. մի կյանքի ալբոմ» գրքի համար:
Մինչ գրական մրցանակի հանձնումը տեսաուղերձով ներկաներին ողջունել է Շառլ Ազնավուրը:
17:13 26.10.2017
«Մենք Քնեսեթում ներկա ենք եղել այդ սարսափելի իրադարձությունների հիշատակի արարողությանը: Ցավոք, Իսրայելի կառավարությունը չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն, և միակ հարցն այն է, թե ինչպես է այն ձևակերպվում: Եվ ես, որպես Իսրայելի նախագահ, պարտավոր եմ հարգել Իսրայելի կառավարության որոշումները: Կոտորած, թե ցեղասպանություն՝ սարսափելի, սարսափելի բան է տեղի ունեցել Հայ ժողովրդի հետ 1915 թվականին», – մասնավորապես, ասել է Իսրայելի նախագահը:
12:56 24.10.2017
Շառլ Ազնավուրն ու քույրը` Աիդան, արժանացել են «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի մեդալին: Տրածված պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է, որ այս արժեքավոր պարգևը Ազնավուրների ընտանիքի ճանաչման խոսուն վկայությունն է, ովքեր Ֆրանսիայի համար դժվար օրերին, մազապուրծ են եղել նացիստների հետապնդումներից:
«Ազնավուրները սերտորեն կապված էին Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի հետ, և այդ համատեքսոտւմ նրանք Փարիզի՝ իրենց բնակարանում օթևան են տվել բազմաթիվ հայերի, հրեաների եւ այլ մարդկանց՝ ռիսկի ենթարկելով իրենքց կյանքը»,- նշված է հաղորդագրությունում: Դրանում նաև նշված է, որ այս պատմությունը փոխանցել է Շառլ Ազնավուրը իսրայելցի հայտնի պատմաբան Յաիր Աուրոնին: