TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Շառլ Ազնավուր

Ֆրանսիական Charlie Hebdo-ն հրապարակել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը և քննադատությունների արժանացել

13:36 15.10.2018

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթը այս համարում պատկերել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը, որում շանսոնյեն իր ձեռքով կտրում է իր կենսապահովման սարքի լարերը: Ծաղրանկարը քննադատությունների է արժանացել: Շանսոնյեի աղջիկը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այդ մասին: «Ազնավուրի ընտանիքը Ֆրանսիայում է՝ անկախ ձեր զզվելի, անդուր Charlie Hebdo-ից: Այնուամենայնիվ, նախանձում եք: Մենք պատվաստված ենք, Charlie: Հուսով […]

̰
«Ցանկանում եմ նորից վերադառնալ Հայաստան». Զազ

17:08 13.10.2018

Ֆրանսիացի հայտնի երգչուհի Իզաբել Ժեֆրուան՝ Զազը, պատմել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստան այցից իր տպավորությունների մասին: «Ես ձեզ շատ եմ սիրում և հույս ունեմ շուտով համերգային ծրագրով վերադառնալ Հայաստան: Առավոտից մարդիկ նկարվում էին ինձ հետ, և ես հասկացա, որ մարդիկ ուրախ են ինձ իրենց երկրում հյուրընկալել: Դա շատ ոգևորում է»,- ասել է Զազը: Զազը նաև պատմել […]

̰
Հայաստանը գրկաբաց ընդունեց 5 մայրցամաքից ժամանած Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչներին. ԱԳ նախարար

17:43 12.10.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի` իբրև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահի հետագա անելիքներին, ամփոփեց գագաթնաժողովի այս երկու օրերին իրականացված աշխատանքը: «Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այդչափ կարևոր հանդիպման բեմահարթակ լինելու և դրա մեծ հաջողությունը տոնելու համար: Հայ ժողովուրդը, հավատարիմ իր նախնիների հյուրընկալության ավանդույթներին, գրկաբաց ընդունեց […]

̰
Նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա համերգին

11:40 12.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված գալա համերգին: Համերգին ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն հոգևոր ու քաղաքական ղեկավարությունը։ Ելույթներով հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Գալա համերգի ավարտական մասը նվիրված […]

̰
Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն. Ժերեմի Դելվերը՝ «Հայկական վալս»-ի մասին

10:59 12.10.2018

«Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց  Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերի հետ, որը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողության ընթացքում Փարիզում՝ Ինվալիդների պալատում,  հայերենով կատարեց «Հայկական վալս» երգը: – Պարոն Դելվեր, նախ շնորհակալություն, որ չմերժեցիք «Արմենպրես»-ին: Հարցազրույցն, իհարկե, ցանկանում եմ  Ազնավուրով սկսել: Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հարգանքի տուրք մատուցեց շանսոնյեին, մարդու, որ հայ էր ու միաժամանակ՝ […]

̰
Ազնավուրը կշարունակի կապող օղակ լինել Ֆրանսիայի և Երևանի միջև․ Էմանուել Մակրոն

21:44 11.10.2018

Շառլ Ազնավուրն այսօր Երևանում մեզ հետ պետք է լիներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրին․ «Պետք է լիներ հանդիպում իր սիրելի Հայաստանի, բայց նաև ֆրանսերենի հետ: Նա առանձնահատուկ սեր ուներ ֆրանսերենի նկատմամբ, իր ողջ կյանքի ընթացքում Ազնավուրն աշխատում էր բառի հետ, արդյունքում նա դարձավ աշխարհում ֆրանսերենի մեծագույն դեսպաններից […]

̰
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող համերգի մեկնարկը տրված է

19:56 11.10.2018

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված գալա համերգը: Այն մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 19:30-ին: Համերգին մասնակցում են այնպիսի աշխարհահռչակ երգիչներ, ինչպիսիք են ZAZ–ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն և DJ Folamour-ը։ Համերգին ներկայացված են նաև հայկական ազգային և ժողովրդական երաժշտությունն ու աշխարհի տարբեր երկրների մշակութային յուրահատուկ երաժշտական ներկայացումներ: Համերգի եզրափակիչ հատվածը նվիրված […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը

19:03 11.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում այսօր մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը: Մեծանուն շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրել են «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նշվել է, որ […]

̰
Մի քանի օր առաջ Շառլ Ազնավուրը սկսեց իր երկրորդ կյանքը, և այդ կյանքն արդեն ընթանում է դեպի անսահմանություն. Արմեն Սարգսյան

18:02 11.10.2018

«Իրականում Շառլ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր և 100 տոկոսով հայ, ինչպես նաև 100 տոկոսով աշխարհի քաղաքացի էր, և ահա սա է պատճառը, որ ես որոշեցի ելույթ ունենալ անգլերեն՝ Ֆրանկոֆոնիայից դուրս գտնվող աշխարհի համար նույնպես»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շառլ Ազնավուրի կեցավայրում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ազնավուրի որդու՝ Նիկոլայի հետ հանդիպման ժամանակ: Շարունակելով […]

̰
Պետք է շարունակել նրա պայքարը, որը նա երբեք տանուլ չէր տալիս, իսկ պայքարը նախ Հայաստանի համար էր. Մակրոնը՝ Ազնավուրի կեցավայրում

17:09 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի կեցավայր: Այնտեղ նա ներկայացել է փոքրիկ ելույթով՝ տեղեկացնելով, որ ըստ պայմանավորվածության՝ Շառլ Ազնավուրի հետ պետք է հանդիպեին Երևանում՝ հենց այդ կեցավայրում: «Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը: Այդ մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Նա ցանկանում էր, որ դա լինի այս երկրում, այս լեզվով, այստեղ, […]

̰
Մակրոնն Ազնավուրի կեցավայրում է

16:38 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ` Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ, քիչ առաջ ժամանեց Շառլ Ազնավուրի կեցավայր: Նրան դիմավորեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը: Հյուրերի թվում է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: Էմանուել Մակրոնը շրջայց կատարեց Ազնավուրի կեցավայրում:

̰
Երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհը միակն է. Արմեն Սարգսյան

15:53 11.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում` ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: Հարցին` ստորագրելո՞ւ է արդյոք «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը, Սարգսյանը պատասխանել է. «Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է` օրենքի, օրինականության և, իհարկե, […]

̰
Դուք լավ գիտեք, թե Հայաստանն ինչ տեղ ունի Ֆրանսիայի սրտում. Էմանուել Մակրոնի ելույթը

13:12 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում իր ելույթը սկսեց` երախտագիտություն հայտնելով այս գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար: «Դուք լավ գիտեք, թե ձեր երկիրն ինչ տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի սրտում. Փարիզում, Լիոնում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում «Հայաստան» անունն արտասանելն արդեն առաջացնում է սովորական դարձած քնքուշ զգացողություններ: Ֆրանսիայում հայ ազգի բոլոր ներկայացուցիչները` անկախ իրենց մասնագիտությունից՝ […]

̰
ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ

12:19 11.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Ձերդ գերազանցություններ, Հարգարժան հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի նախ արտահայտել […]

̰
Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային

11:52 11.10.2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 […]

̰
Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր

17:37 10.10.2018

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ. Le Journal du Dimanche – Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: […]

̰
Նիսի քաղաքապետը հանդես կգա Ազնավուրի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու առաջարկով

12:40 10.10.2018

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին մտադիր է հանդես գալ ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու առաջարկով: «Ազնավուրը մեզ լքեց, սակայն նրա երգերը շարունակում են հնչել: Ողջ աշխարհում և հատկապես իր նախնյաց երկրում` Հայաստանում, երբեք չեն մոռանա այդ մեծ արտիստին: Ու քանի որ ես ցանկանում եմ, որ Ազնավուրը հավերժ ապրի մեր սրտերում, քաղաքային խորհրդի […]

̰
Նա հեռացավ, սակայն նրա գործը հավերժ է. «Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել

18:52 09.10.2018

«Ազնավուր» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ազնավուր ընտանիքն իր խորին երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այդքան ջերմորեն սիրում էին Շառլ Ազնավուրին, ովքեր սգում են նրա կորուստը և հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին։ Մենք բոլորս հայր կորցրինք, կորցրինք մեծ արտիստի և բարերարի։ Նա հեռացավ, սակայն նրա գործը հավերժ է, ինչպես ասվեց՝ «Ֆրանսիայում […]

̰
«Քեզ համար Ազնավուր». հիշատակի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեին

15:50 08.10.2018

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին: «Իրականում այս համերգը նախապես պլանավորած էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը անձամբ մասնակցելու է համերգին: Հայտնի իրադարձություններից հետո մենք որոշեցինք համերգը նվիրել նրա հիշատակին: Նախատեսված մեկի փոխարեն, երկու օր տեղի կունենա այս համերգը»,- […]

̰
Շնորհակալություն, որ մեր պապային այսչափ սիրեցիք. Սեդա Ազնավուրի գրառումը

11:36 08.10.2018

Ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` շնորհակալություն հայտնելով բոլորին` դժվար պահին իրենց կողքին լինելու, զորակցություն հայտնելու համար: «Շատ շնորհակալություն, որ մեր պապային այսչափ սեր տվիք և սիրեցիք: Մեր մեջ կը մնա տարիներով-տարիներով»,- գրել է նա: https://www.facebook.com/Aznavourdaughter/posts/2639577092723019?__xts__[0]=68.ARA8QQnINSOOu8uzVmAS4I0kD1oPggb-J5OgAxmHKXZI69_H3xDLMWw5Zs67o7mcRbW2_5nwmEo1xEq8uZg_kr1NkPh5YentakRsK2dVmX5hnXo0hOQOMxX8mbdv9rrItYaGlLyp3jtzDErHIfeDRGmwNo_KmtRXbeeOvXWNeDEq6g20oVcujg&__tn__=-R

̰
Շառլ Ազնավուրի տանը պետք է հնչի իր երաժշտությունը, պետք է պահպանվի իր ասելիքը. Գիսանե Պալյան

22:14 07.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում երգահան Գիսանե Պալյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին: «Ես դասավանդում եմ ժամանակակից վոկալ և այստեղ տարատեսակ ուղղություններ կան, որոնք խորհրդային միությունը սեղմել էր և դարձրել էստրադա, այնինչ էստրադան ընդամենը բեմն էր, որտեղ արտիստը պետք է դուրս գար և ելույթ ունենար: Ես միշտ ասում եմ իմ ուսանողներին, որ լեզվի մեջ խնդիր […]

̰
Շառլ Ազնավուրը մեծ արտիստ է. Գիսանե Պալյան

20:28 07.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում երգահան Գիսանե Պալյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին: «Ֆեյսբուքյան մի գրառում կարդացի և շատ տպավորիչ էր ինձ համար, որ անգամ իր հեռանալով՝ Ազնավուրը հայ լինելով իր վարկանիշը բարձր պահեց»,- նշել է նա: Գիսանե Պալյանի խոսքով՝ Շառլ Ազնավուրը միայն երգիչ չէ, նա համամարդկային արժեք է, նա խտացումն է շատ-շատ բաների: «Նա […]

̰
Ազնավուրը հայաստանցիներին ցույց տվեց, որ մենք մենակ չենք. Գիսանե Պալյան

17:23 07.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում երգահան Գիսանե Պալյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին: «Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի հետ կապված երկու գործոն կար՝  կար մեծ ընկճախտ և խառնաշփոթ իրավիճակ, և երբ դու զգում ես, որ մենակ ես, դա անբացատրելի է: Ազնավուրը ցույց տվեց, որ հայաստանցիները մենակ չեն: Նա ցույց տվեց, որ մենք կարող ենք սրա […]

̰
Եթե Ազնավուրը չերգեր ֆրանսերենով, միևնույն է՝ կսիրվեր. Գիսանե Պալյան

16:51 07.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում երգահան Գիսանե Պալյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին: «Շառլ Ազնավուրը կյանքի առաջին երեք տասնամյակում չի ունեցել հաջողություն՝ չի եղել բարձրահասակ, չի եղել Ալեն Դելոնի նման գեղեցիկ, չի ունեցել արտառոց ձայնային տվյալներ, բայց նա կարողացել է հուզել հանդիսատեսին»,- նշել է նա: Երգահանի խոսքով՝ ինքը փոքր էր, երբ տարբեր երգեր ծնվեցին, և […]

̰
Ազնավուրի աչքերում իր հայությունն է, իր ընտանիքը. Տիգրան Մանսուրյան

16:29 07.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում երգահան Տիգրան Մանսուրյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին: «Ես Ազնավուրին կդնեի Սարոյանի կողքին, որովհետև երկուսն էլ գոյացան այն ընտանիքներում, որոնք այլևս Հայատանում չէին, կամ առնվազն մեր կովկասյան տարածքում չէին գտնվում, դա որոշիչ դեր է խաղացել, ըստ երևույթրին: Օրինակ՝ Արամ Խաչատրյանն ստեղծեց բացառապես հայ երաժշտություն, իսկ Սարոյանը և Ազնավուրն իրենց արվեստը […]

̰
Հատվածներ՝ Շառլ Ազնավուրի հարցազրույցներից

12:11 07.10.2018

Շառլ Ազնավուրը մինչև կյանքի վերջին տարիները հետաքրքիր հարցազրույցներ է տվել  տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցներին: 90-ամյակի շեմին Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություններով աշխարհի լավագույն բեմերում էր, միաժամանակ նրա հարցազրույցները շաբաթներ շարունակ չէին իջնում ամենամեծ լսարան ունեցող թերթերի առաջին էջերից ու հեռուստաընկերությունների եթերից: Ռուսական «Կոմերսանտին» 2014-ի սեպտեմբերի 13-ին տված հարցազրույցում Ազնավուրը պատմում էր իր հայկական ծագման, կյանքի դժվարությունների ու բեմական […]

̰
Շառլ Ազնավուրը կինոյում

23:56 06.10.2018

Շառլ Ազնավուրին  աշխարհն առաջին հերթին ճանաչում է որպես հանճարեղ երգահան-երգչի: Բայց պակաս տպավորիչ չէ նրա ֆիլմադարանը:  Ազնավուրը նկարահանվել է 6 տասնյակից ավելի ֆիլմերում, իսկ անցած տարի Հոլիվուդի փառքի ծառուղում ավելացավ նաև նրա աստղը։ Մանկական  դերերից սկսած՝   որոնց  անուններն անգամ չէին նշվում լուսագրերում, մինչև  գլխավոր դերեր՝ Էդուարդ  Սարոյան, Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, «Գլուխը պատին», «Կնամոլները», «Տոբրյուկ տանող […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար հոգեհանգստյան կարգ է կատարվել

21:23 06.10.2018

Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Ս. Էջմիածնի միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական բաժնից: Հոգեհանգստյան արարողության ավարտին Մայր Աթոռի դիվանապետն անդրադարձել է մեծանուն հայորդու դժվարին և […]

̰
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրին

21:09 06.10.2018

Հրաժեշտի միջոցառում է կազմակերպվել նաև Մոսկվայում։ Այստեղ ամբողջ օրը հնչում էր Ազնավուրի երաժշտությունը, էկրանին ցուցադրվում էին հատվածներ նրա հարցազրույցներից, բեմական ելույթներից։ Մոսկվայի հայտնի հայ արվեստագետները ելույթ էին ունենում, պատմում իրենց հուշերն Ազնավուրի մասին։ Իր խոսքում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին ուղղված նամակով խնդրել է այստեղ հավերժացնել […]

̰
Շառլ Ազնավուրին հուղարկավորեցին ընտանեկան գերեզմանատանը

17:43 06.10.2018

Ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրին հուղարկավորեցին Փարիզի մերձակայքում գտնվող Մոնֆոր-լ’Ամորիում (Իվլին) գտնվող ընտանեկան գերեզմանատանը: Այս մասին հաղորդում է BFMTV-ն: Շառլ Ազնավուրի երկրպագուները սիրելի երգչին հրաժեշտ են տվել նրա Emmenez-moi երգով: Հուղարկավորությանը ներկա են եղել երգչի հարազատները, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ […]

̰
BACK_TO_TOP