09:14 06.04.2018
Երևանում ապրիլի 6-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը։ ԱՊՀ համագործակցության շրջանակում յուրաքանչյուր տարի գումարվող այս նիստերի ընթացքում ներկայացվում են անդամ երկրների ոլորտում առկա խնդիրները, դրանց ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջազգային փորձը։ Մշակվում են ընդհանուր մոտեցումներ ու ամփոփվում են արդյունքները։ Երևանի հրավերով մայրաքաղաքում անցկացվող նիստին մասնակցում են ՌԴ, Բելառուսի, […]
09:00 01.02.2018
Ի տարբերություն նախորդ նիստի՝ այս անգամ այն վարում է վարչապետ Կարապետյանը: Ինչպես հայտնի է, նախորդ նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ Կարապետյանն այդ օրերին գտնվում էր Դավոսում՝ համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
15:02 19.01.2018
Մի խումբ փաստաբաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ վերջին ամիսներին փորձ է արվում նսեմացնել փաստաբաններին: 5 փաստաբան՝ Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Տիգրան Հայրապետյանը, Գրիշա Բալասանյանը և Մարինե Ֆարմանյանը, այսօր տեղեկացրեցին, որ դիմել են Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ հունվարի 18-ին՝ «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով հերթական դատական նիստի ժամանակ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը չկասեցրեց հանրային պաշտպանի լիազորություններն այն դեպքում, երբ ամբաստանյալները պահանջեցին իրենց նախկին՝ պայմանագրային փաստաբաններին: