TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Նիկոլ Փաշինյան

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

11:29 01.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն […]

̰
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում․ Փաշինյան

11:15 01.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով երեխաներին տոնի առթիվ․ «Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:  

̰
Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է

08:15 01.06.2019

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում: Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում, ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

23:57 30.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Մազմանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Լևոն Մազմանյանին նշանակել վարչապետի խորհրդական»:

̰
Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է մեկնում

23:48 30.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ գնալու մասին որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 31-ին: 2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի […]

̰
Չարենցավանի ճանապարհին տեղադրված արձանի կմախքը մեր պրոբլեմների սիմվոլն է․ Փաշինյան

13:15 30.05.2019

Կառավարությունը Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող, Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության նպատակով մշակույթի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացրեց 9 մլն 144 հազար դրամ: Նախագիծն այսօր ներկայացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը պարբերաբար Չարենցավանի ճանապարհով անցնելիս տեսնում է այդ արձաններից մեկը՝ «Ճանապարհաշինարարները»։ […]

̰
Վատ է, որ արձանը ջարդողը տեսախցիկում երևում է, բայց չեք հայտնաբերել․ Փաշինյանը՝ փոխոստիկանապետին

13:09 30.05.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հուշարձանների ու այգիներում տեղադրված արձանների անմխիթար վիճակի մասին։ Առաջին հերթին խոսքը Մյասնիկյանի արձանին կից սյուների վրայի սալիկների մասին էր։ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց, որ դրանք պետք է կարգի բերվեն։ Ապա՝ Փաշինյանը հիշեց նորաբաց այգում արձաններից մեկի կոտրման մասին։ Ոստիկանապետի փոխարեն նիստին ներկա էր փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը։ Վարչապետը նրան […]

̰
Ավելի քան 200 հազար մարդու կյանքում բան փոխեցինք, պետք չէ համեստություն անել․ Փաշինյան

12:35 30.05.2019

Առողջապահության նախարարության առաջարկած և կառավարության նիստում ընդունված երկու նախագծերի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հատուկ ուշադրություն հրավիրեց։ Փաստացի, ըստ Փաշինյանի, այդ երկու որոշումներով Հայաստանի 200 հազար քաղաքացիների համար դրական փոփոխություններ կատարվեցին։ «Սա ինչի՞ համար եմ ասում։ Հարգելի՛ գործընկերներ, պետք չէ զլանալ այս և այլ կարգի փոփոխությունները, համագործակցելով ԶԼՄ-ների հետ, ներկայացնել հանրությանը։ Որովհետև ձեզ հայտնի շրջանակներից […]

̰
Եթե սուբվենցիոն ծրագրերը ստացվեն, շատ լավ տնտեսական ցուցանիշներ կունենանք․ Փաշինյան

12:25 30.05.2019

Մարզերի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար ծրագրերի ներկայացման ընթացքում խնդիրը ծագում է այն պատճառով, որ մարզերում այդպիսի ծրագրերի իրականացման համար մասնագետների պակաս կա։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Վաչե Տերտերյանը։ Նշվեց, որ խոշորացված համայնքներն ավելի հաջող ու խոշոր ծրագրեր են առաջարկում, քանի որ ունեն նաև սեփական մասնակցություն։ Կառավարության կողմից […]

̰
17 նախարարով կառավարության վերջին նիստն է․ Փաշինյան

11:45 30.05.2019

Հայաստանում ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին կարգավորումը, ինչի արդյունքում այսօր վերջին անգամ է կառավարության նիստն անցկացվում 17 նախարարների կազմով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, որոնք այս ընթացքում աշխատել են միասին։ Վարչապետի խոսքով՝ այդ որոշումները երկար, նույնիսկ չափազանց երկար են քննարկվել, ու ինքը […]

̰
Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը. Բախտաձեն շնորհավորել է Փաշինյանին

10:35 30.05.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: «Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք: Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության […]

̰
Ի վերջո, փոխվե՞լ էր Նիկոլ Փաշինյանի այցի օրակարգը, թե՞ ոչ

19:27 29.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Մամուլում լուրեր էին տարածվել,  որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Նուր-Սուլթանում, չի մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Սարգսյանի ճեպազրույցը Նուր-Սուլթանում

15:13 29.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հանդես են եկել ճեպազրույցով:

̰
«Շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ». Նիկոլ Փաշինյան

14:56 29.05.2019

Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է  Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Անկախության պալատում Հայաստանի վարչապետին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Տեղի է ունեցել ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողություն: Այնուհետև կայացել է Եվրասիական […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

10:52 29.05.2019

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ

20:16 28.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Ողջունելով Հայաստանի վարչապետին Ղազախստանի Հանրապետությունում` Նուրսուլթան Նազարբաևը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն, որ եկել եք մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին: Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություններ: Հայկական սփյուռքը կամուրջ […]

̰
Փաշինյանը ժամանեց Ղազախստան

16:32 28.05.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար […]

̰
Հերոսների արյունն իզուր չի հեղվել. Փաշինյան

11:23 28.05.2019

«Ամեն տարի մայիսի 28-ին մենք գալիս ենք այստեղ ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ: Մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունն իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու […]

̰
Սարդարապատում նշվում է Առաջին hանրապետության 101-ամյակը. այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը

10:26 28.05.2019

Սարդարապատի հուշահամալիրում այսօր նշվում է Հանրապետության օրը: Քաղաքական ողջ էլիտան գտնվում է այնտեղ: Սարդարապատի հուշահամալիրում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհավորել է տոնի կապակցությամբ, նշել, որ այդ սխրանքով են ոգեշնչվում նաև այսօրվա հպարտ քաղաքացիները: «Կանգնած ենք սուրբ հողի վրա, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է […]

̰
Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցել ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումներին. Բուքիքիոյին` Փաշինյանին

19:23 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և վեթինգի իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ Սահմանադրությունը […]

̰
Կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի միջավայր և պայմաններ, որպեսզի մարդը ոգևորվի իր աշխատանքից. Փաշինյան

19:00 27.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները: Մասնավորապես, վարչապետը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին դինամիկ ֆորում անցկացնելու կապակցությամբ և արձանագրել մի քանի առանձնահատկություններ այսօրվա քննարկումներից: «Առաջինը՝ մենք տեսանք, որ Սյունիքի մարզում իսկապես շատ մեծ պոտենցիալ կա: Այստեղ մենք տեսանք առաջարկներ և նույնիսկ գործունեություն, որը վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Ղազախստան

18:30 27.05.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ: ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի […]

̰
Կուզեինք՝ գործարանները մազութի փոխարեն գազ օգտագործեին. գործարարը դիմեց Փաշինյանին

15:16 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում գործարարներից մեկը դիմեց խնդրանքով՝ հնարավոր չէ՞ այնպես անել, որ գործարանները կարողանան բնական գազ օգտագործել: Գործարարը նշեց՝ այժմ մազութ են օգտագործում: Փաշինյանը հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիան չի՞ կարող փոխարինել մազութին, գործարարն ասաց, որ այդպես թանկ է ստացվում: «Արևային պանելներով փորձում ենք, բայց դրա արդյունավետությունը տաք ջուրն է լինելու»,- արձագանքեց գործարարը: Վարչապետը պատասխանեց. «Նայում […]

̰
Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է. Փաշինյանը թան համտեսեց

14:26 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով, ծանոթացավ ներկայացված արտադրանքին: Փորձելով տաղավարներից մեկում ներկայացված կաթնամթերքը՝ պանիրը, ապա՝ թանը, վարչապետը տեղեկացավ, որ թանը պատրաստված է աղբյուրի ջրով: Թանը համտեսելուց հետո Փաշինյանը հետաքրքրվեց. «Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է»: Վարչապետի ասածը հաստատեցին:

̰
Նիկոլ Փաշինյանին ձեռագործ ժիլետ նվիրեցին

14:16 27.05.2019

«Իմ քայլը՝ հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվեր ստացավ: «Գորիսի կանանց ռեսուրս-կենտրոն»-ի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը տեղեկացրեց, որ անակնկալ ունեն, ապա ասաց. «Ուզում եմ պարոն վարչապետին նվիրել մեր կանանց ձեռքով պատրաստված ձեռագործ ժիլետը: Սա կարծես թե բրենդ է դարձել: Մենք սիրով այն նվիրում ենք պարոն Փաշինյանին և ակնկալում ենք, որ կհագնի այն»:

̰
Թափ ենք հավաքում. Փաշինյան

13:34 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»։

̰
Մեր խնդիրն է այնպես անել, որ տաղանդավոր մարդիկ հավատան և հաղթեն. Փաշինյան

13:15 27.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սյունիքի մեծարգո մարզպետ, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, […]

̰
Փաշինյանը «փչացրեց» համաժողովի խոսափողը

12:45 27.05.2019

Սյունիքի մարզում ընթանում է «Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային հերթական համաժողովը: Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ խոսափողը փչացավ, վարչապետն էլ որոշեց  խոսքը շարունակել այլ խոսափողով: «Ես էլ այսպես կխոսեմ»,- ասաց նա:

̰
Հայաստանում բանավեճ է իրատեսության և «խենթության» միջև. Նիկոլ Փաշինյան

11:58 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ նախապես մտածում էր՝ ինչպես է սկսելու իր խոսքը, սակայն համաժողովի ժամանակ խենթ և իրատեսական գաղափարներից խոսելով՝ կանխորոշել են իր ելույթը: Փաշինյանը նշեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է՝ իրատեսության և խենթության միջև, լավ իմաստով «խենթության», որը կարելի է անվանել ռոմանտիզմ: […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

11:09 26.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր […]

̰
BACK_TO_TOP