TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Նիկոլ Փաշինյան

Աղմկահարույց դատական գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ. վարչապետ

14:28 05.06.2019

Մինչ դատական համակարգի բարեփոխումների իրականացումը, այսօր ընթացող բոլոր աղմկահարույց դատական գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ: Հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ընդգծել կարևորությունը, որ փաստաբանների գործունեությանը համահունչ պետք ա բոլոր անհրաժեշտ երաշխիքները ձևավորվեն: Ներգրավված պաշտպանների վերաբերյալ չպետք է թույլ տալ որևէ նեգատիվ, վիրավորական, ատելության արտահայտություն, պետք է […]

̰
ԼՂ իշխանությունները տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ. վարչապետ

14:13 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում կրկին խոսել է այն ուժերի մասին, որոնք, ըստ վարչապետի, փորձում են դավադրության միջոցով պատերազմ հրահրել և հողեր հանձնել: Վարչապետը նշել է, որ այդ մասին արդեն բարձրաձայնել է Գորիսում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ։ «Դա աննախադեպ երևույթ է եղել, և´ ԼՂՀ, և´ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի […]

̰
Օդանավակայանից հրահանգել եմ, որ ճանապարհները բացեն, որ հասնեմ ԱԺ, բայց չհասցրի. վարչապետ

14:03 05.06.2019

«Ես սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, այդ օրը օդանավակայանից հրահանգել եմ, որ բոլոր ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ հարցուպատասխանին և հասել էի արդեն ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերը հանել են, չգիտեմ ինչու, մնացել է մեկ հարց ու պատասխան, ձեր գալը անիմաստ է, էնպես որ չհասցրի»,- հունիսի 5-ին լրագրողների […]

̰
Ինչո՞ւ է «Իմ քայլը» մերժել ՍԴ երկու թեկնածուներին. պարզաբանում է վարչապետը

13:56 05.06.2019

«Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018թ. աշնանը, երբ խորհրդարանում գործում էր այլ մեծամասնություն, և այդ մեծամասնությունը ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է նախագահի կողմից առաջադրված թեկնածուին»,- հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողները նկատեցին, որ «Իմ քայլն» էլ մերժել է նախագահի կողմից առաջադրված նախորդ երկու […]

̰
Ազգային արժեքների համար մարդ ծեծել. սա անում են այն ուժերը, որոնք ազգային արժեքների համար երկիրը 25-30 տարի թալանել են. վարչապետ

13:23 05.06.2019

«Դատապարտելի է ակցիան, որն իրականացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ն, և Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է և ձեռնարկում է դրա հետ կապված բոլոր միջոցները»,- հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Shantnews-ի՝ սահմանին կրկին արձանագրված զոհի և իրավիճակի մասին հարցին: Լրագրողները հետաքրքրվեցին նաև բռնության դեպքերի մասին վարչապետի գնահատականով` հիշեցնելով, որ ՀՅԴ-ն ասում է, […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպումը կկայանա հունիսի 6-ին. Ուշակով

12:42 05.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է TASS-ը: Պուտինը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, «ՌԴ նախագահը հունիսի 6-ին կհանդիպի Բուլղարիայի նախագահի, […]

̰
Լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել. վարչապետը՝ Մարտի 1-ի գործով ձերբակալության մասին

12:26 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Լրագրողները նախ` ցանկացել են լսել վարչապետի գնահատականը և հետո հետաքրքրվել են` արդյո՞ք 11 տարի անց սպանության համար նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը կարող է շղթայաձև բերել նաև մյուս սպանությունների բացահայտմանը: «Սա նախ` ցույց է տալիս ՀՔԾ հետևողական աշխատանքը և բոլորս ենք հասկանում, […]

̰
Կառավարության գրանցած ցուցանիշներն ընդդիմության հետ համատեղ աշխատանքի արդյունք են. Փաշինյան

12:06 05.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ընդգծեց՝ նախորդ տարի Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանման երկու պատճառ կա: Դրանք, ըստ վարչապետի, հետևյալն են. «Պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան որոշակի կայացած ինստիտուտներ: Դրանք թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան և ցույց տվեցին, որ անկախ քաղաքական վայրիվերումներից՝ պետական համակարգի բնականոն […]

̰
Թալանել են պատգամավոր Սիփան Փաշինյանի մեքենան

11:53 05.06.2019

Հունիսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարվա հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։ Այս մասին հայտնում […]

̰
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Փաշինյանի ծննդից

11:49 05.06.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ջերմ, ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Փաշինյանի ծննդից: «Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հանգստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում: Եղել ենք Ենոքավանի սարերում և Լաստիվերում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում` բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ»,- գրել է Աննա Հակոբյանը:       

̰
Դատական համակարգում կա ճգնաժամ, նույնիսկ դատարանները իրար չեն վստահում. վարչապետ

11:38 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ կրկին խոսել է դատական համակարգում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդ համակարգն ինքն է վկայում, որ ճգնաժամի մեջ է: «Ո՞ւմ է այսօր ներկայացնում դատական համակարգը՝ չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար, դատաիրավական բարեփոխումների ողջ պրոցեսի գաղափարը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է […]

̰
Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել

11:31 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Լուսինե Առաքելյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ. Գևորգ Լոռեցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

̰
Բռնություն քարոզող անձինք և ուժերը դուրս են մղվելու հանրային-քաղաքական կյանքից. Փաշինյան

11:03 05.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց՝ իրենք հավատարիմ են մնում իրենց հայտարարած արժեքներին, իրենց կառավարության համար մնում է խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ: Վարչապետն ասաց, որ իրենց մեծագույն խնդիրներից է եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը: […]

̰
2018 թ. գրանցվել է 5․2 տոկոս տնտեսական աճ՝ գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում. Փաշինյան

10:46 05.06.2019

2018-ը քաղաքական առումով աննախադեպ տարի էր: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի նախագծի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրա մասին վկայում են ցուցանիշները՝ նախագահական մեկ ընտրություն, ՀՀ վարչապետի 5, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: «Սա կարևոր է՝ նկարագրելու համար այն […]

̰
Դրամատիկ նորություններ չի ասելու. Փաշինյանն ԱԺ- ում է

10:21 05.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ նկատեց՝ իր ղեկավարած կառավարությունը երկրորդ տարին է՝ բյուջեի հաշվետվություն է ներկայացնում: «Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունը ոչ մի կապ չուներ, այսօրվա առանձնահատկությունն այն է, որ այսօրվա հաշվետվությանը ունի ոչ ամբողջական մասնակցություն, քանի որ մենք կառավարության […]

̰
Նիկոլ Փաշինյանը վաղը կմասնակցի Աբովյանում կայանալիք քայլերթին

23:32 04.06.2019

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Աբովյան։ Ժամը 19։00-ին նախատեսված է մեծ երթ՝ ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի ՔՊԿ-ի առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանի։ Աբովյանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան 2019-ի հունիսի 9-ին. համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Նրանցից միայն մեկն է կուսակցական՝ ՔՊ-ն ներկայացնող Գրիգոր Գուլյանը. մյուս 5-ն անկուսակցական են, […]

̰
Բաքվում քննարկել են Նիկոլ Փաշինյանի պարը

13:44 04.06.2019

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դարձյալ կարծիք են հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ` հաշվի առնելով հայաստանյան զարգացումները: Օրինակ` Էլշան Մուսաևը հայտարարել է, թե կարող է այնպիսի պահ գալ, որ Ադրբեջանը կրկնի Ապրիլյան մարտերը, քանի որ «Հայաստանում չկա կայուն իշխանություն»: «Վերջին շրջանում, հատկապես Փաշինյանի իշխանության գալուց հետո, Ադրբեջանի հանդեպ սադրանքների փորձեր են իրականացվել, օրինակ` Հայաստանի վարչապետի կողմից […]

̰
Սիրում եմ մեր այս տեսակը. Նիկոլ Փաշինյանի գրառումը

12:50 04.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատրաստած տեսանյութն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»: Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղյանը սեփական ձեռքերով ու ընտանիքի անդաների օգնությամբ պատրաստել  է 1000 քմ մակերեսով ջերմոց: Ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ […]

̰
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարներ է նշանակել

12:08 04.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են նշանակվել: Ինչպես տեղեկանում ենք E-gov.am կայքից, վարչապետի որոշմամբ՝ էկոնոմիկայի փոխնախարար են նշանակվել Ավագ Ավանեսյանը, Արտակ Քամալյանը: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ են նշանակվել Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Լիլիա Շուշանյանը:

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին

09:02 04.06.2019

«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ հունիսի 4-6-ը Երևանում կմասնակցեն «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին։ Այսօր մեկնարկող միջոցառմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառման ընթացքում […]

̰
Ինչպե՞ս եք կարողացել աշխատել և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի, և՛ Փաշինյանի հետ․ պատգամավորը՝ ԿԲ նախագահին

17:30 03.06.2019

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանը արդեն երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ։ Նա աշխատել է և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ըստ պատգամավորի՝ երկուսի դեպքում էլ մտերիմ մարդ է համարվել։ Պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել այդքան […]

̰
Մարիամ Փաշինյանի իջևանյան ուիքենդը

16:21 03.06.2019

Մարիամ Փաշինյանը հանգիստն է վայելել բնության գրկում: Նա Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Իջևանից:

̰
Ինչպես և ում հետ է տոնել իր տարեդարձը Նիկոլ Փաշինյանը

13:22 03.06.2019

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին նշել իր ծննդյան տարեդարձը։ Տեսանյութից դատելով` վարչապետը ծննդյան տարեդարձը տոնել է Ենոքավանում: Մանրամասները` տեսանյութում:    

̰
Նիկոլ Փաշինյանն իրեն արձակուրդ է տրամադրել

11:01 03.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի արձակուրդի մեջ գտնվել: ՀՀ վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին: 2. […]

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

12:34 02.06.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

̰
2Pac-ի երկրպագուն Մարիամ Փաշինյանին բաճկոն է նվիրել

12:20 02.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ես խնդրել էի 2Pac-ի երգերից և նրա երկրպագուներից մեկն ինձ նվիրել է 2Pac-ի իր ամենասիրելի բաճկոնը: 2Pac-ի երկրպագուներն ամենաուժեղն են»:  

̰
Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարը Նիկոլ Փաշինյանի հետ

23:30 01.06.2019

Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարկել հոր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նկարին կից գրառում չկա, սակայն համացանցի օգտատերերը ենթադրում են, որ լուսանկարն արվել է այսօր՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։  

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

15:39 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում: Ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

̰
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

12:59 01.06.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները:

̰
Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

12:24 01.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ: Կցանկանայի վերահաստատել  պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և […]

̰
BACK_TO_TOP