TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Նիկոլ Փաշինյան

Երթն իշխանությունների համար սարսափելի չէր. Փաշինյան

18:12 19.01.2018

«Մեկնարկել է մի փոքր գործընթաց, որ շատ քաղաքացիներ ասում են թանկացմանը ոչ: Մեր խնդիրն այս պահանջի սեփակամատերը ավելի լայն շրջանակներին դարձնելն է», -ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդդեմ թանկացումների «Ելք» դաշինքի կազմակերպած երթի վերջին կանգառում` Հյուսիսային պողոտայում: Նա տեղեկացրեց, որ հաջորդ երթը կկազմակերպվի փետրվարի 5-ին: Փաշինյանի խոսքով` իր ծավալներով այսօրվա երթը իշխանություների համար սարսափելի չէր, […]

̰
Շուկայում կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները․ Փաշինյան

17:26 17.01.2018

Պարզվել է, որ խորհրդարանական մեծամասնության այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են։ Այս պարագայում ի՞նչ ուտեն աղքատները: Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ այս հարցը կառավարությանն ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

̰
Տեսախցիկ տեղադրել ցանկացած տեղ․ ոստիկանության երազանքը՝ ըստ Փաշինյանի

11:07 17.01.2018

«Քննարկում ենք Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով նախատեսված է, որ ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, և նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում», — նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ։

̰
Չի բացառվում, որ կարող եք հետևել քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին․ Փաշինյանը՝ ոստիկանության նախաձեռնության մասին

10:14 17.01.2018

«Այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ակտիվիստի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և օրինակ ամբողջ տունը, գրասենյակը և այլն վերցնեք տեսանկարահանման տակ։ Ասե՛ք․ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություններ կատարել»։

̰
Հարկային բեռը թեթևացնելու առումով խորհրդարանական մեծամասնությունը ոչ մի զիջման չի գնալու. Փաշինյան

10:41 15.01.2018

Փաշինյանը ընգծել է, որ խորհրդարանական մեծամասնությունը զիջումների չի գնա այնքան ժամանակ, քանի դեռ 100 հազարվոր քաղաքացիներ չեն պահանջում հարկային բեռի նվազեցումը:

̰
Մենք ունեցել ենք սարսափելի գնաճ. Նիկոլ Փաշինյան

09:58 15.01.2018

Պատգամավորը ներկայացրել է այն ապրանքները, որոնց գինը զգալի բարձրացել է:

̰
«Չենք ուզում «եռունդաներին» կողմ քվեարկել». Նիկոլ Փաշինյան

12:35 05.12.2017

«ԵԼՔ»-ը դեմ է քվեարկելու ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագրի վավերացմանը: Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա համաձայն չէ դահլիճում հնչած այն կարծիքների հետ, թե ԵԱՏՄ մաքսային օերնսգիրքը միայն դրական փոփոխություններ է ենթադրում: «Կապրենք, կտեսնենք…»,- ասել է ԵԼՔ-ի ղեկավարը, ապա օրինակ է բերել հայ վարորդների՝ ՌԴ-ում ունեցած խնդիրները և ելույթի վերջում ընթերցել է Ռուսաստանում բնակվող Հայաստանի մի քաղաքացու իրեն ուղղված նամակը, որտեղ էլ հիշատակվում է ռուսական «Все это ерунда» հայտնի արտահայտությունը:

̰
«Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ Նոր տարին»- Նիկոլ Փաշինյան

14:56 29.11.2017

Պատգամավորն ստեղծված իրավիճակը նկարագրել է խորհրդային տարիներին հայտնի ասացվածքով, ինչը բարձրացրել է քննարկման մասնակիցների տրամադրությունը:

̰

11:57 15.11.2017

ՀՀ ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամները ֆինանսների նախարարին հարցեր ուղղեցին փոքր և միջին ձեռնարկատերերի հանդեպ ադեկվատ վարչարարության թեմային։ Հարցը հասավ հարցին, թե արդյոք նախարարության «դուխը չի հերիքում» պայքարել մենաշնորհային դիրք զբաղեցնողների դեմ։

̰
Թոշակները չեն ավելանում, նպաստները չեն ավելանում, նվազագույն աշխատավարձը չի ավելանում․ Փաշինյան

10:49 15.11.2017

Ազգային ժողովում մեկնարկել է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի քննարկումը։ Բյուջեի հոդվածները կառավարության անունից ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա նաև ամբողջացրել է 2017 թվականի ցուցանիշները ու նշել, որ այս տարվա ընթացքում սպասվում է 4,3 տոկոս տնտեսական աճ։

Նախարարին հարցեր տալիս «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հաջորդ տարվա բյուջեում սոցիալական ծախսերի աճ նախատեսված չէ։ Նախարարն ի պատասխան նշել է, որ սոցիալական խնդիրները փորձում են լուծել ոչ միայն նպաստներով, այլև ենթակառուցվածքների ապահովման, արտոնյալ վարկերի տրամադրման և այլ միջոցներով։

̰
BACK_TO_TOP