12:31 14.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ստորագրել Մանե Թանդիլյանի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատվելու հրաժարականի դիմումը: ShantNews.am-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, ով նշեց, որ հրաժարականի դիմումը չստորագրելու պատճառներրը միայն տեխնիկական են: «Ինչպես գիտենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այժմ գործնական այցով գտնվում է Մոսկվայում և շատ հավանական է, որ […]
11:15 14.06.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները […]
16:28 13.06.2018
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Մոսկվա: Օդանավակայանում դիմավորողների շարքերում էր նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ՝ Զաբիվակա անունով գայլի կերպար, որի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց օդանավակայանում ֆուտբոլ խաղաց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մասնակցելու է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը և դիտելու է առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը: Բացման արարողությանը ներկա կգտնվեն նաև […]
15:31 13.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: ՀՀ կառավարության լրատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետը կարևորել է համանախագահների դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում և համոզմունք հայտնել, որ կձևավորվի արդյունավետ համագործակցություն: Համանախագահները […]
12:01 13.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության […]
11:46 13.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ փոխգործակցությունը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բանկի օժանդակությամբ մեր երկրի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ […]
09:07 13.06.2018
Փուլային տարբերակով կսկսենք վարկային պատմությունների մաքրման գործընթաց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում էր վարկային բեռին: Վարչապետի խոսքով՝ արդեն կա որոշում, ըստ որի՝ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։ «Մենք փուլային տարբերակով կսկսենք վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ Եվ սկզբնական շրջանում, էսպես ասած, պոչ ունեցողների վարկային […]
00:46 13.06.2018
ՏՏ ոլորտի մասնագետները Հայաստանում շատ մեծ պահանջարկ ունեն: Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 4000 թափուր աշխատատեղ կա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին: «Հայաստանում ցանկանում ենք ներդնել, այսպես կոչված «ինվեստորի մեկ պատուհանի» մոդելը։ Այսինքն՝ լինի մեկ գրասենյակ, որտեղ արտասահմանցի ներդրողները կարող են գալ դիմել, և ստանալ ընկերության գրանցման համար […]
16:32 12.06.2018
Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Վարչապետը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարգավաճում: Նիկոլ Փաշինյանը տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված […]
15:02 12.06.2018
ԱԺ-ում այսօր լրագրողները հարցրել են «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանին, թե արդյոք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը կբարձրացվի ՀԱՊԿ-ի առաջիկա նստաշրջանում: Արամ Սարգսյանը նշել է, թե «Ելք» դաշինքում մոտեցումը այս հարցում փոխզիջումային է: Սարգսյանի խոսքերով՝ ինչ-որ անի ԱԳՆ-ը, պետք է ընդունել ի գիտություն և փորձել աջակցել: Ինչ վերաբերում է վարչապետի՝ այս հարցում ունեցած դիրքորոշմանը […]
14:49 12.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել գերատեսչության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց տեսնելու համար, չնայած, ըստ Փաշինյանի, նրանց հանդիպելիս սովորաբար չեն ուրախանում: Վարչապետը նշել՝ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Փաշինյանն ընդգծել է, որ ՀՔԾ-ն, ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի, […]
14:43 12.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը կառավարման համակարգի արդյունավետ գործունեության, որոշումների կայացման գործում և ընդգծել Հայաստանի վիճակագրական կոմիտեի ու Դանիայի վիճակագրական ծառայության սերտ համագործակցության անհրաժեշտությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական […]
17:21 11.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է […]
11:14 11.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: […]
16:14 10.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կուղևորվի Մոսկվա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այո»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Մնացականյանը չի հստակեցրել վարչապետի այցի ծրագիրը, հաղորդում է ռուսական TASS գործակալությունը: Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին ներկա կգտնվեն մի շարք համաշխարհային առաջնորդներ: Մայիսի […]
16:06 08.06.2018
Այսօր կառավարության նիստի վերջում օրակարգից դուրս մեկ հարցի է անդրադարձել առողջապահության նախարարը: Նա հիշատակել է նախորդ օրվա դեպքի մասին: Նորք-Մարաշում կեսգիշերն անց հրավառություն է եղել ու հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը: Ոստիկանություն ուղղված բողոքը, դիմում-հայտարարությունները, այս դեպքերում, որպես կանոն արդյունք չեն տալիս: Վարչապետը լսել է ու կոշտ հանձնարարականներ ուղղել ոստիկանապետին: «Եթե պարզվի, որ մինչև հիմա […]
19:25 07.06.2018
«Կարող եմ մի բան ասել. համոզված եմ, որ ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնում: Համոզված եմ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հեղափոխության հաղթանակն այնպես, ինչպես տոնեց թավշյա հեղափոխության արդյունքում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ԱԺ ասօրվա նիստից հետո: Նա նաև պատասխանեց խորհրդարանական ընրությունների հնարավոր ժամկետների մասին հարցին: «Մեկ տարվա ընթացքում. դա կարող […]
19:01 07.06.2018
ԱԺ արտահերթ նիստից հետո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության ընդունված ծրագիրը կանվանի հեղափոխական: Ինչ վերաբերում է ընտրություններին. վարչապետի խոսքերով՝ կոնկրետ իրենց քաղաքական ուժին ձեռնտու է, որ ընտրություններ տեղի ունենան հենց այսօր, որովհետև հեղափոխական էյֆորիայի մթնոլորտում իրենք շատ մեծ առավելությամբ մեծամասնություն կձևավորեն. «Բայց մենք չենք ուզում, որ այդ պրոցեսին մյուս քաղաքական ուժերն […]
17:58 07.06.2018
Հունիսի 7-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հարց է ուղղել՝ ասելով, որ կառավարության ծրագրում նշված չէ, թե ինչ տնտեսական աճ կարձանագրվի, աղքատությունը որքանով կնվազի և ինչ քայլեր են արվելու այս ուղղությամբ: «Այսօր խնդիր ունենք առաջին հերթին գնահատելու տնտեսության ստվերայնության ծավալները: Սա կարևոր հարց է: Ո՞վ կարող է ասել՝ մեր տնտեսությունը քանի՞ […]
17:18 07.06.2018
«Աշոտյանին որ նայում ենք կամ հանրապետականներին, զգացվում ա, որ իրենք բոլորը հալածված են»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հումորային պատասխան է տվել այն հարցին, որ հանրապետականները՝ մասնավորապես Արմեն Աշոտյանը, կառավարության գործողություններում քաղաքական հալածանքի տարրեր է տեսնում: Հարցին, թե ինչո՞ւ են հանրապետականները դուրս գալիս ՀՀԿ-ից, վարչապետը հորդորել է հարցադրումը հանրապետականներին ուղղել: Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ կարո՞ղ է արդյոք […]
16:20 07.06.2018
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ անվանելով դրանք ապակառուցողական, հայտնում է «Ազատություն»-ը: «Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ կառուցողական ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված քայլ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Հաջիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի […]
15:36 07.06.2018
Հայաստանի կառավարությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել մեկ տարվա ընթացքում, և սա նշանակում է, որ դրանք կարող են անցկացվել 9 ամսվա ընթացքում, 5 ամսվա ընթացքում, և այլն։ Այս մասին այսօր կառավարության ծրագրի՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ իշխող ուժի համար ձեռնտու կլիներ այդ ընտրություններն անցկացնել անմիջապես, ու օգտվելով էյֆորիկ […]
15:34 07.06.2018
ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումներն են ընթանում, և քիչ առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան իր ելույթում նշեց, որ ոչ մեկից պետք չէ անթերի ծրագիր ակնկալել. «Ես համոզված եմ , որ մեր վարչապետը իր թիմակիցների հետ նույնպես գիտակցում է, որ այս ծրագիրը անթերի չէ, բայց եկեք հարգենք միմյանց և անթերի չլինելու հանգամանքը չօգտագործենք […]
15:10 07.06.2018
Թոշակառուների թոշակները բարձրացնելու վերաբերյալ հարցն այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը նշեց, թե կախարդական փայտիկ չկա՝ ակնարկելով, որ արագ լուծում չի կանխատեսում այս հարցում, բայց նշեց, որ թոշակառուների վիճակն իրոք վատ է։ «Պարո՛ն Ազիզյան, ես Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա՛, և կախարդական փայտիկն […]
13:10 07.06.2018
Հայաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու մեծ հայրենադարձության կազմակերպումը, երբ տասնյակ, հարյուրհազարավոր սփյուռքահայեր ու Հայաստանից հեռացածներ կվերդառանան հայրենիք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս գործընթացի նախանշանները արդեն առկա են, բայց կարծում եմ, առավել մեծ թափ ապահովելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք Հայաստանի պետական կառավարման գործերում […]
12:16 07.06.2018
Հայաստանում կարևոր է բռնությունից զուրկ հասարակության արմատավորումը։ Մինչ այս իշխանությունները բռնություններ են գործադրել՝ համարելով, որ իրենց դեմ խաղ չկա։ Դրա հետևանքով ընդդիմադիր որոշ խմնբեր նույնպես որոշել են բռնություն գործադրել։ Արդյունքում բանտերում այն իրավիճակն է, որ կա։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եթե իրավական տեսանկյունից հարցին […]
12:02 07.06.2018
Հայաստանը արտաքին քաղաքականության ռեվերսներ չի անելու, կտրուկ փոփոխություններ չեն լինելու։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ։ Փաշինյանը, սակայն, մտադիր է զարգացնել ու ավելի արդյունավետ դարձնել այս անդամակցությունը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելիս ինքը նման մտադրություն տեսել է նաև […]
11:24 07.06.2018
Գործնական առումով ներկա կառավարության կարևորագույն խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Այս մասին այսօր, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ընտրությունների նպատակն ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը հիմք դնելն է։ Փաշինյանի խոսքով՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա չանցկացնել ընտրությունները։ Ինքը՝ վարչապետն էլ պատասխանեց իր առաջադրած հարցին՝ հեղափոխության ոգևորությունը գագաթնակետում է, […]