13:27 27.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Մինչ քննարկումը սկսելը վարչապետը նշել է. «Ցանկանում եմ […]
19:20 26.06.2018
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները պատասխանել են անհնազանդության գործողություններ դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կոչին: «Հարգելի պրն. Փաշինյան, թավշյա հեղափոխության օրերի ընթացքում մենք՝ ՀՀ հազարավոր քաղաքացիների նման, կանգնած ենք եղել ձեր կողքին, ջանք ու եռանդ չենք խնայել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը նպաստելու համար: Մեզ ոգևորել էին վարչապետ ընտրվելուց հետո Ձեր արած […]
16:38 26.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Այսօր, կարծում եմ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր […]
00:20 26.06.2018
«Երևան» հիմնադրամի հետ կապված հարուցված է քրեական գործ, այն ընթացքի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որևէ կասկած չունեմ, որ բոլոր հարցերը կքննվեն և գնահատական կստանան։ Այսօր էլի քաղաքացիական անհնազանդության ակցիա էր տեղի ունենում։ Տպավորություն է, որ ակցիայի կազմակերպիչները մտածում են, որ կառավարությունն այդ հարցով չի զբաղվել»,- հայտարարել […]
20:57 25.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին որոշում. «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝ 1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ […]
14:02 25.06.2018
Շրջանառության մեջ է դրված «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որի դեմ ելույթներ ունեցան ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամները, սահմանում է. «Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության՝ իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ […]
20:09 23.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր դուստրը՝ Մարիամը, ավարտել է Տարտուի համալսարանը: «Առաջին ոչ աշխատանքային օրս մարտի 31-ից ի վեր»,- գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2070463096607408/?type=3&theater
15:59 23.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որում Փաշինյանն է՝ զինվորական համազգեստով: Աննա Հակոբյանը նկարին կից մակագրություն է թողել. «22 հունիսի 2018. նկատի ունեմ՝ այսօրվա լուսանկար է»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ համազգեստով էր փողոցային պայքարի ողջ ընթացքում: https://www.facebook.com/photo.php?fbid=1885028488207418&set=a.276240722419544.66505.100001008556524&type=3&theater
21:20 22.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Միր» հեռուստաընկերությանը: Հարցազրույցի ժամանակ չի շրջանցվել նաև վերջին շաբաթվա կարևորագույն թեման՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: – Բարև ձեզ, պարոն Փաշինյան: Շնորհակալ եմ, որ Ձեր հագեցած օրակարգում ժամանակ գտաք հարցազրույցի համար: Մոսկվայում վերջերս Դուք մասնակցեցիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Դուք երկրպագո՞ւ եք: Ո՞ր թիմի երկրպագուն եք: – Ես […]
19:18 22.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է պարտադիր կուտակային համակարգին ու կոռուպցիայի դեմ պայքարին: – Հայաստանի կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու որոշում է ընդունել և խորհրդարանը արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է այդ օրինագիծը: Ինչո՞վ էր թելադրված Ձեր որոշումը: – Մենք երեք տարբերակ ունեինք. առաջինը՝ դադարեցնել համակարգը և զրոյացնել այն: Բայց եթե մենք […]
19:34 21.06.2018
Երևան քաղաքում 2018-ի ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն […]
11:12 21.06.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ընդունել օրեր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Վարչապետի խոսքով՝ ինքը քննարկումներ է անցկացրել նախարարի հետ, և իրենք եկել են այն եզրակացության, որ Մանե Թանդիլյանը դեռևս կպաշտոնավարի, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկումները կշարունակվեն:
09:35 21.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ: Բանն այն է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը բավական աճել է, եւ հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որպեսզի բարձր վարկանիշը պահպանվեր: ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի […]
12:27 20.06.2018
Ռուսական «Սու-30ՍՄ» («Су-30СМ») կործանիչները չեն կարող Հայաստան մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը rusarminfo.ru-ին տված հարցազրույցում: Կոնովալովը նշել է, որ Երևանին կործանիչների մատակարարումների թեմայով բանակցություններն ընթանում են 2012 թվականից: «Մենք հասկանում ենք, որ «Սու-30ՍՄ»-ը չի կարող մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների շրջանակում՝ Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության շրջանակում: […]
20:06 19.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին: Զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական փոխգործակցության մակարդակը և անհրաժեշտ համարել ընդլայնել կապերը տնտեսության ոլորտում: «Երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, […]
14:51 18.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի ու վերջինիս անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և պատասխանել հանդիպման մասնակիցներին […]
14:27 18.06.2018
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը SHANTNEWS․AM-ի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրությունում հստակ ժամկետ նշված չկա, թե երբ պիտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրի Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը։ «Այլ պաշտոնյաների դեպքում Սահմանադրությունում հստակ նշված ժամկետներ կան, բայց նախարարների դեպքում ՝ ոչ։ Եթե նախարարը պնդում է, որ վարչապետը ստորագրի իր հրաժարականը, ապա դա անպայման տեղի կունենա։ Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը […]
22:26 16.06.2018
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի […]
21:34 16.06.2018
Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային […]
18:53 16.06.2018
Հունիսի 16-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է Արցախի Հանրապետության արևելյան սահմանագծի հատվածներից մեկը: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նրանք տեղում ծանոթացել են զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
14:57 16.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: […]
14:40 16.06.2018
Էջմիածնում այսօր առավոտից բողոքի ակցիաներ իրականացնող և ճանապարհները փակած քաղաքացիները քիչ առաջ հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդառաջ գնալ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կոչին և չեն ցանկանում հանդիպել, բանակցել նրա հետ: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Էջմիածնից հաղորդում է, որ ցուցարարները հայտարարել են, թե չեն վստահում քաղաքապետին, նրան համարում են քաղաքում մինչ այժմ եղած խնդիրների հիմնական մեղավոր և պահանջում […]
23:12 14.06.2018
Հայաստանում այժմ կոռուպցիա չկա: Այս մասին RT գործակալությանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հակակոռուպցիոն ոլորտում ձեռքբերումների մասին հարցին: «Այո, այդքան կարճ ժամանակահատվածում: Իհարկե, կարող են լինել որոշակի առանձին դրսևորումներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Դա ապագայի երաշխիք չէ, բայց ես կարծում եմ, որ այս մթնոլորտն, այս գործընթացը թույլ կտան մեզ երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը», – […]
22:18 14.06.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որտեղ հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ […]
16:35 14.06.2018
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Russia Today հեռուստաալիքին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ մեկ լուսանկար հրապարակելով: Հարցազրույցի մանրամասներն ու շոշափվող թեմաներն այս պահին հայտնի չեն: Այն կհեռարձակվի մի քանի օրից Russia Today հեռուստաալիքի եթերում: «Հարցազրույցի բովանդակությունը նրանք կհրապարակեն»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Եղոյանը: RT […]
16:23 14.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի կենտրոնական թանգարանում բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ յուրահատուկ հպարտությամբ է գտնվում համատեղ պատմության՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության անունից հարգանքի տուրք մատուցելու Համազասպ Բաբաջանյանի հիշատակին: «Համազասպ Բաբաջանյանի անունը պատվավոր […]
16:19 14.06.2018
«Բարեգործության մասին» օրենքի նախագծի հետ կապված ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը մեղադրեց կառավարությանը, նշեց, որ այս օրենքն ուղղված է բարեգործ Գագիկ Ծառուկյանի դեմ: Այս հայտարարությունների ֆոնին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցցանցերում անառողջ քննադատությունների տարափ է նկատել: «Հարգելինե՛րս, սովորեք հարգել նաև այլոց կարծիքը, եթե այն չի համընկնում ձեր կարծիքի հետ: Եթե մենք մեր երկրում կատարում ենք լրջագույն փոփոխություններ, […]
15:38 14.06.2018
Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը այցելել են Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Նրանց այստեղ դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, […]