10:54 06.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու համար: Փաշինյանն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին, ովքեր արդեն երկու շաբաթ է՝ ճանապարհ են փակել, առաջարկեց հանդիպել բոլոր կողմերի հետ միասին, քննարկել այս հարցը: Գնդեվազ համայնքում վարչապետին են սպասում «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները: Նրանք նշում են, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում, […]
20:56 05.07.2018
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: Վարչապետը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այնտեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Նշվել է, որ գոտու կառուցման առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների […]
15:22 05.07.2018
Գորիսի 85-ամյա մի բնակիչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դիմեց նրան՝ խնդրելով «հիշատակ թողնել» քաղաքում: «Ես ոչ մի բանի կարիք չունեմ, բայց խնդրում եմ ձեզ, լավ թագավորն էն ա՝ վարչապետ ա, թագավոր ա, պրեզիդենտ ա, լրիվ ինձ համար մեկ ա, ամեն գալով մի հիշատակ թողնի էս քաղաքում: Ես քեզ խնդրում եմ՝ 40 տարի ա էս […]
14:59 05.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով: Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ասվում է. Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որը մեր ողջ հասարակության և […]
13:06 05.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ Հայաստանում այլևս չկան անձեռնմխելի մարդիկ, և հանցագործներն անպայման պատասխանատվության են ենթարկվելու: «Չգիտեմ՝ դուք նկատե՞լ եք, թե՞ չէ, բայց ՀՀ-ում այլևս անձեռնմխելի մարդիկ չկան և չեն լինելու, դա բացառված բան է: Ինձ չի հետաքրքրում՝ ով է կատարել օրինախախտում և հանցագործություն, ցանկացած հանցագործություն կատարած մարդ պետք է […]
12:18 05.07.2018
«Ինձ համար ամենադժվարը այն գործերն են, որոնք ընտանեկան վեճի բաղադրիչ են պարունակում»,- Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այսօր խոստովանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիներից մեկը նրան էր դիմել նմանատիպ մի հարցով`նշելով, որ չի ցանկանում դատարան դիմել, քանի որ որևէ արդյունք չի ակնկալում: «Ես հասկանում եմ, որ դատարանների նկատմամբ վստահությունը չկա, բայց պետք է ամեն ինչ […]
21:33 04.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի խնդրին անձամբ տեղում կծանոթանա: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա, մասնավորապես, գրել է . «Վաղը մեկնում եմ Սյունիք։ Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։ Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»։
20:50 04.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ: Գործադիրի ղեկավարը շեշտել է, […]
09:35 04.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությամբ նախատեսված յոթ տարին չի պաշտոնավարի: Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս պաշտոնում ևս յուրային մարդ «դնել»: Չնայած ժամանակին նա հայտարարել էր, որ անձամբ է տեսել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին (հասարակությանն այդպես էլ այդ տեղեկանքը […]
19:05 03.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: […]
18:47 03.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին Լոս Անջելեսի ու Գլենդելի մեր հայրենակիցները: Հույս ունենք, որ հետհեղափոխական շրջանում այդ աջակցությունն իր բովանդակությամբ կլինի ներառական»,– ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Երևանի ու Գլենդելի միջև կապերն առաջիկայում էլ […]
13:14 03.07.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: «Այսօր՝ ԱՄՆ Անկախության 242-ամյակի նախօրեին, դեսպան Միլսը պատիվ ունեցավ դեսպանատանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշված է էջում:
11:33 03.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի փոխմարզպետեր են նշանակվել: Այս մասին տեղեկացնում է e-gov.am էլեկտրոնային համակարգը: Նանե Ասատրյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, Լարիսա Մադոյանը` Կոտայքի մարզպետի տեղակալ, Անահիտ Սարգսյանը` Արագածոտնի մարզպետի տեղակալ, Հերմինե Համբարձումյանը` Սյունիքի մարզպետի տեղակալ։
20:12 02.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող […]
12:58 02.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովին, Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկին, Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովին, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկուն, ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևին և Ղազախստանի պետական ծառայության […]
14:45 01.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»: Զինհաշմանդամների, նրանց ծնողների հետ ունեցած առանձնազրույցից հետո վարչապետը խոսել է լրագրողների հետ: «Շատ ջերմ տպավորություններ ունեմ: Ե՛վ նրանց, և՛ նրանց ընտանիքներին շնորհակալություն եմ հայտնել. տղաներին՝ հայրենքին մատուցած ծառայությունների համար, ընտանիքներին, որ պատվով են տանում այս իրավիճակը: Եվ իհարկե, մենք բոլորս […]
12:48 01.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», որտեղ նրան ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել են կենտրոնի պայմաններն ու հնարավորությունները: Այս պահին վարչապետը կենտրոնի ղեկավարների ու բուժում ստացողների հետ առանձնազրույց է անցկացնում: Նշենք, որ կենտրոնում անվճար վերականգնողական կուրսեր են անցնում ծառայության ընթացքում վիրավորում ստացած և հենաշարժական դժվարություններ ունեցող […]
14:54 30.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ այսօրվա տոնական թռիչքին, որը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ «Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո՛վ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
08:35 30.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ հունիսի 29-ին, Հրազդանում մասնակցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան օրը նշելու արարողությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ծննդյան տոնակատարությունը շքեղ է եղել: Հյուրերի թվում եղել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, […]
18:03 29.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող […]
15:03 29.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Ֆորումի հարգելի մասնակիցներ և հյուրեր, Ջերմորեն ողջունում եմ ձեզ «Ռուսաստանի և Հայաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» թեմայով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի շրջանակում: 7 տարի […]
20:56 28.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին, որը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:
18:17 28.06.2018
ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանից ֆեյսբուքյան օգտատերերը հետաքրքրվում էին՝ ինչո՞ւ սափրված չէ: «Թրաշը մոդա՞ է, թե՞ ֆաշիստական կարգերի համաձայն բոլորը վարչապետի օրինակով պետք է մորուք պահեն»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Մկրտչյանին նման հարց ուղղվեց: «Մենք յուրաքանչյուրս մեր մորուքից ունենք, վարչապետն էլ՝ իր: Ֆաշիստական խմբավորման գործունեություն չենք ծավալում, ընդամենը ցանկություն է, որը որևէ կերպ չի խոչընդոտում […]
14:48 28.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին: Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում տեղադրված հրապարակման մեջ ասված է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝ Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
13:59 28.06.2018
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իշխանափոխությունը հանրությանը պարգևեց նորագույն շրջանի բազմաթիվ թևավոր խոսքեր, որոնք արդեն երկար ժամանակ է օգտագործվում, բայց չեն մաշվում։ ShantNews.am-ը հավաքել է դրանցից մի քանիսն ու ներկայացնում է նաև դրանց նախապատմությունը։
12:57 28.06.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Կառավարության հունիսի 28-ի նիստի ժամանակ ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը: Դրանով առաջարկվում է մեծածախ և մանրածախ առևտուրը տարանջատել առևտրային ցանցերում, որը հնարավորույթուն կտա, որ առևտրով զբաղվող փոքր սուբյեկտները կարողանան մրցակցել: Մինասյանը […]
11:35 28.06.2018
ՀՀ կառավարությունը հունիսի 28-ին ընդունեց «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» նախագիծը: Այն օրակարգի չզեկուցվող հարցերից է: Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվում Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները: Հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» […]
19:54 27.06.2018
«Երբ ես խոր հացադուլի մեջ էի, Նոր տարուց հետո պառկած գիրք էի կարդում, մեկ էլ տեսնեմ՝ մեկը դուռը թակում է: Պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանն է: Ինձ համար շատ հետաքրիքր էր, թե կգտնվի պետության մեջ մի պատգամավոր, մի մտավորական, որպեսզի գա, տեսնի՝ մեռնում եմ, թե սաղ եմ մնալու: Ես գնալու էի մեռնելու, բայց իմ հույսն արթնացավ, որ […]
19:37 27.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Վարչապետը ողջունել է Օհանյանի այցը Հայաստան և նշել, որ ուրախ է նրա ու սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայության ներուժի իրացումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարօրության: Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր տպավորությունները հայրենիքից և Նիկոլ Փաշինյանի […]