12:52 09.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ի նիստում անդրադարձավ բիզնես-ոլորտի ներկայացուցիչների շրջանում առկա որոշ մտահոգություններին և վարվող ներդրումային քաղաքականությանը: «Վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ մեր որոշ շեշտադրումներից տնտեսվարողները որոշակիորեն լարվում են: Խոսքն այն մասին է, որ մենք այս որոշումները մանրամասնորեն քննարկում ենք, խոսում ենք մոնիթորինգից: Ես կարծում եմ՝ հակառակը, մենք այս քննարկումներով դրական ուղերձ ենք […]
17:14 08.08.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կմեկնի Տավուշի մարզ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ուրբաթ օրը մեկնում եմ Տավուշի մարզ: Նախ կայցելեմ Բերդ, ապա Նոյեմբերյան, շաբաթ օրը կլինեմ Իջևանում և Դիլիջանում»,- գրել է վարչապետը:
19:04 07.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում առկա […]
15:28 06.08.2018
Մի շարք իրավապաշտպաններ ու լրագրողական կազմակերպություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով ուշադրությունից դուրս չթողնել Շանթ Հարությունյանի և ընդհանրապես՝ քաղբանտարկյալների արդարացման գործը: Դիմումում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, […]
14:25 05.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել: Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ […]
15:29 03.08.2018
Սփյուռքի նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանի անունը: Նա էլ կլինի այն սփյուռքահայը, որ հյուրընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ընտանիքում: Այդ մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի […]
13:24 03.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է հասկանալ՝ որո՞նք են հնարավոր լուծումները, ի՞նչպես ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով և գործիքներով: Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում […]
20:23 02.08.2018
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի: Հիմնավորում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է […]
18:11 02.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հովհաննես Ենոքյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
09:01 02.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երևանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, և հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ […]
15:38 31.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա այս մասին խոսել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե նախկինում լինելով լրագրող, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, ինչպես է վարչապետն իրեն զգում պետական պաշտոնյայի դերում թավշյա հեղափոխությունից հետո: «Ընդհանրապես հեղափոխությունները հիմնված են ընտրության վրա՝ կանգնել ինչ-որ պահի՞, […]
13:31 31.07.2018
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չի բացառում, որ սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու մտադրություն կա, այժմ դրա շուրջ ընթանում են քննարկումներ: «Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Մենք […]
17:44 28.07.2018
Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանն ունի կամք և ցանկություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ լուծելու համար և պատրաստ է բանակցությունների:
14:56 28.07.2018
Հայկական կողմի նախաձեռնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։
12:55 27.07.2018
Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ: Վերջիններս վարչապետին հարցեր են ուղղել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների համար ընձեռված նոր հնարավորությունների, նաև գործարարների շրջանում առկա մտահոգությունների մասին: Մասնավորապես, գործարարներից մեկը հարցրել է էներգետիկ ոլորտի խնդիրների կարգավորման մասին՝ նշելով, որ բարձր է գազի […]
14:19 26.07.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքացիների կողմից կառավարությանը հասցեագրված աննախադեպ մեծ քանակությամբ նամակներին: Վարչապետը նշել է, որ իրենք խնդիր ունեն նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ: «Ես ուզում եմ հանձնարարել նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարպետներին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին և նաև Երևան քաղաքի պաշտոնակատարին, որ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ սահմանված […]
14:40 25.07.2018
ՀՀ ՊՆ համալիրում այսօր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ուղղված ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց զինծառայողներին ու գոչեց՝ ուռա՜։ Զինծառայողները, սակայն, չընկալեցին, որ պետք է նույն կերպ արձագանքեն վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ կրկնել իր «ուռա»-ն, ինչից հետո զորքը ողջունեց նրան նույն գոչյունով։
11:53 25.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՊՆ-ում, որտեղ այսօր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին են հանձնվել ավարտական վկայաններն ու կոչումներ շնորհվել: Նա փառավոր ծառայություն է մաղթել շրջանավարտներին։ «Ինչ է նշանակում լինել ՀՀ զինված ուժերի, հայոց բանակի սպա: Դա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին: Դա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, […]
19:14 24.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Հուլիսի 26-27-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին կմնասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի վարչապետները։ Նիստում քննարկվելու են ԵԱՏՄ անդամ երկրների թվային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության, ԵԱՏՄ իրավանորմատիվային բազայի կատարելագործման հարցերը:
17:27 24.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնամասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել: Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ […]
14:12 24.07.2018
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]
17:29 23.07.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
21:00 20.07.2018
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ կապված, առայժմ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ դեռ հստակ չեն կողմնորոշվել ապագա անելիքների շուրջ: «Այժմ մեզ մոտ քննարկումներ են ընթանում, թե ինչ ձևաչափով պիտի մասնակցի մեր թիմը առաջիկա ընտրություններին: Մենք դեռ հստակ չենք որոշել, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու»,- […]
20:32 20.07.2018
Հայաստանում արտահերթ ընտրություններն, ինչպես և նախապես էր հայտարարվել, կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, բայց դա կախված է նաև քաղաքական իրավիճակից: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց՝ հնարավոր է, որ նման անհրաժեշտություն առաջանա նաև, ենթադրենք, մեկ ամսից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա բացառելու ընտրախախտումները, հիշեցրին՝ վերջին օրերին բազմաթիվ դեպքեր […]
16:55 20.07.2018
Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահները գիտեն՝ համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ չի լինելու քրգործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի, և սրանով ամեն ինչ ասված է, բայց նաև չի լինելու այնպիսի քրգործ, որը վարող քննիչի դերում հայտնվի […]
14:50 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը դիտարկմանը, թե՝ իր կամքից անկախ, հեղափոխությունից հետո կրում է «սուպերվարչապետական պատմուճանը», արձագանքեց. «Սազո՞ւմ է, հա՞»: Հարցին՝ հարմարավե՞տ է զգում այդ պատմուճանով, թե՞ ոչ, արդյո՞ք մտադրություն ունի հրաժարվել սուպերվարչապետական լիազորություններից, բալանսավորել վարչապետի ու նախագահի լիազորությունները, նա պատասխանեց. «Այո՛, միանշանակ, այո՛, բայց ես ուզում եմ ասել հետևյալը. ես […]
12:54 20.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քննադատություններին, թե այնքան էլ պարզ չէ՝ ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը: «Գուցե դա ինչ-որ տեղ նաև մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Ես ուզում եմ արձանագրենք, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական […]
12:42 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մի շարք քննարկվող հարցերի: Նա խոսեց կադրային քաղաքականության մասին: «Ըստ էության՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը՝ նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ նոր մարդիկ, հին մարդիկ՝ պայմանականորեն ասված, այն մարդիկ, ովքեր լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ, նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը: Մենք պետք […]
12:37 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ: Այս մասին ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո արդեն 2 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ […]
19:27 19.07.2018
Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և այդ վաճառքը հայկական կողմի համար անընդունելի է։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բելառուսական euroradio.fm լրատվամիջոցի հետ զրույցում։ Հարց։ Ապագայում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները։ Փաշինյան։ Մենք լավ հարաբերություններ ունենք, կարծում եմ, որ մենք ունենք մեծ պոտենցիալ ու պետք է […]