TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Նիկոլ Փաշինյան

Բայց կարեւորը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը, Քաղաքացին. Նիկոլ Փաշինյան

18:10 18.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երեկվա հանրավահավաքում հնարծ նոր երգը՝ ուղեկցող երկտողով. «Բայց կարեւորը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը, Քաղաքացին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2133669880286729?__xts__[0]=68.ARCffHUGxxxBpBiYv9bhdHC3UFB3LMkI9V1RoMr3y7bUKNu0C2KG_t6M8Kr2qrED3CqiizN9IBvPBkj1maKIPcHbhKxNl7McyBZB0oGqyjd4HwYWbUVQEcRmcj-CukeL75qEkhDwDIaO&__tn__=-R

̰
Այսօր Հայաստանում կոռուպցիա չկա. Նիկոլ Փաշինյան

20:34 17.08.2018

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: «Հայաստանում կոռուպցիա չկա, սա նշանակում է, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կոռումպացված չէ: Մենք կարծում ենք, որ նախարարությունների և պետական մարմինների թիվը պետք է կրճատվի, բայց այժմ մենք կենտրոնացել ենք ներդրումների վրա: Կոչ եմ անում ներդրողներին գալ Հայաստան և ակտիվ ներդրումներ անել, մենք երաշխավորում ենք սեփականության, […]

̰
Իզուր մի՛ զանգեք, Մոսկվայում միամիտ մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան

20:24 17.08.2018

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն էությունն ազգային շահերի պաշտպանությունն է: Այս մասին օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով, որովհետև դուք եք մեզ լիազորել»,- ասաց նա: Փաշինյանը նաև անդրադարձավ մեկ այլ երևույթի. «Իշխանությունները նախորդ տարիներին իրենց կեցվածքով այնպես են արել, որ տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ՝ այդ […]

̰
Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու. Նիկոլ Փաշինյան

20:17 17.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում խոսել է Արցախի խնդրի մասին: «Ես Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու: Ես պատրաստ եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Մենք պատրաստ ենք ջախջախել հակառակորդին, բայց մենք պատերազմ […]

̰
Խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին

20:11 17.08.2018

«Մենք բացահայտում ենք երկրի բոլոր թալանչիներին, մեր խնդիրը բանտերը լցնելը չէ, այլ գողացված գումարները պետությանը վերադարձնելը: Այսօր իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ: Այսօր շատ քաղաքացիներ են խոսում, որ այսօր ՀՀ-ում գործող բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս: Անվստահություն կա դատական համակարգի հանդեպ, բայց մենք չպետք է տրվենք դատական իշխանություններին խառնվելու գայթակղությանը: Ես հրաժարվել […]

̰
Հայաստանում կա միայն իշխանության մենաշնորհ. Նիկոլ Փաշինյան

19:55 17.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հավաստիացրեց՝ տնտեսությունում լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Նա նշեց՝ տնտեսական աճի այն մոդելը, որ կա, ձեռնտու չէ, ուստի ցանկանում են՝ այդ մոդելը փոխվի, որովհետև հասկանում են՝ շարունակում ենք մնալ հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Վարչապետը խոստացավ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական […]

̰
Վարդան Պետրոսյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

19:42 17.08.2018

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանն ընտանիքի հետ Հանրապետության հրապարակում է՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Դերասանի որդին՝ Հայկ Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Կյամ եք, չէ՞»: https://www.facebook.com/photo.php?fbid=1995699910482081&set=a.270908919627864&type=3&theater

̰
Գրանցվել է 9,6% տնտեսական ակտիվության ցուցանիշ. Նիկոլ Փաշինյան

19:41 17.08.2018

«Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիա, չկա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը սրանից հետո հաշվետու է և ենթարկվում է այս հրապարակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքի ընթացքում: Փաշինյանը ելույթի ընթացքում անդրադարձել է հանրաքվեի ինստիտուտի կայացմանը և նշել, որ առաջիկայում կզարգանա և կկատարելագործվի համաժողովրդական հանրաքվեի ինստիտուտը: «Սովորաբար հեղափոխություններից հետո տեղի են ունենում տնտեսական անկումներ, և […]

̰
Սա հայ ժողովրդի հաղթանակի հանրահավաքն է. Նիկոլ Փաշինյան

19:31 17.08.2018

Այսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրը, այդ առիթով վարչապետը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում: Վարչապետը Հանրապետության հրապարակում ներկայացրեց իր կողքին բեմում կանգնած կառավարության անդամներին և հորդորեց քաղաքացիներին ծափերով ողջունել նրանց: «Սիրելի՛ ժողովուրդ, այսօր բացառիկ օր է, հիմա այստեղ են գտնվում ՀՀ-ի 100 հազարավոր քաղաքացիներ, այստեղ են գտնվում Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային 100 օրը

12:35 17.08.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարության ընթացքում կատարված հիմնական աշխատանքները. Վարչապետի այցը Արցախ 09․05․18թ. Վարչապետի հեռախոսազրույցը Դարոն Աճեմօղլուի հետ Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ Հանդիպում Սոչիի հայ համայնքի հետ Հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին […]

̰
Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից․ Քոչարյան

22:48 16.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: «Համարեք, որ վերադարձել եմ»,-այսօր «Երկիր մեդիա» ՀԸ-ի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Քոչարյանը: Վերադարձի պատճառներից առաջինն աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգներն են, իսկ երկրորդը՝ ներքին: Հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Այո, իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի […]

̰
«ՌԻԱ Նովոստին» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան

18:00 16.08.2018

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա կապակցությամբ, որում անդրադարձել է վարչապետի՝ անցած 100 օրերի ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականությանը՝ այն բնութագրելով «զգուշավոր»: «Փորձագետները նշում են, որ Փաշինյանը, դառնալով վարչապետ, իրականացնում է բավականին զգուշավոր քաղաքականություն: Դա վերաբերում է և՛ բնակչության բարեկեցության բարձրացմանը, և՛ օլիգարխների դեմ պայքարին, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

16:33 16.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է պաշտոնական Մոսկվան, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշակի արդիական հարցեր, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների, մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերը:

̰
Նիկոլ Փաշինյանի օգնականն ԱՄՆ-ում դեսպան կնշանակվի․ «Հրապարակ»

08:40 16.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Երեկ հետ կանչվեց Բելառուսում ՀՀ դեսպան, ԼՂ նախկին վարչապետ Օլեգ Եսայանը։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարևորը թերևս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք և կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին

23:35 15.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԵԶԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ և երկկողմ համագործակցության […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին

00:19 15.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: «Հայաստանում խորը վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ […]

̰
Նա, ով կփորձի կանգնել հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում. Նիկոլ Փաշինյան

14:05 14.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ նա, ով կփորձի կանգնել հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում օրինականության հաստատումն այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: «Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի: Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ […]

̰
Այսօր Նիկոլ Փաշինյանի որդու «պրիսյագն է»

10:46 12.08.2018

Նոյեմբերյանի շրջանի համայնքային ղեկավարներից մեկը ողջունել է Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի բանակ զորակոչվելը և նշել, որ ծրագիր է ուզում ներկայացնել սահմանամերձ համայնքներից բանակ զորակոչվող երիտասարդների՝ ավելի մոտ զորամասերում ծառայելու մասին: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը որդու «պրիսյագն» է` երդման արարողությունը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, իր դիմումի համաձայն ծառայության է […]

̰
Այս փուլում ավելի շատ պատասխանում եմ լրագրողների հարցերին, քան քաղաքացիների, բայց դա երկար չի տևի. Նիկոլ Փաշինյան

18:05 11.08.2018

Դիլիջանում ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին մեկ ամսում ֆեյսբուքում ուղիղ եթեր չի մտնում, չի պատասխանում քաղաքացիների հարցերին, Փաշինյանն արձագանքեց. «Դա պայմանավորված է նրանով, որ լրագրողները շատ են բողոքում, որ ես ուղիղ եթեր եմ մտնում: Այս փուլում ավելի շատ պատասխանում […]

̰
Մետաղական բոլոր հանքերում լինելու են ստուգումներ. Նիկոլ Փաշինյան

17:45 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի  շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանում հանդիպումից հետո շփվել է լրագրողների հետ: «Բիզնեսը պետք է հարկային դաշտում աշխատի, բայց 2 օր առաջ ես Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական եմ տվել միկրոբիզնեսի և արտադրական բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն չլինի, ես հույս ունեմ, որ այս հանձնարարականը ոչ ոք չի մեկնաբանի որպես օրինական դաշտից […]

̰
Դիլիջան Ազգային պարկի իրավիճակը պետք է փոխվի. Նիկոլ Փաշինյան

16:50 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի  շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանում հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Դիլիջան քաղաքի տրանսպորտի խնդիրը. սեպտեմբերից մի քանի նոր Splinter միկրոավտոբուս է տրամադրվելու քաղաքին: Խոսվել է նաև «Դիլիջան» ազգային պարկի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. «Բնապահպանական գրանտային ծրագիր է կիրառվելու, և հույս ունեմ, որ դրա […]

̰
140 հազար դոլար արժողությամբ ծրագիր. Նիկոլ Փաշինյանի նվերը հաղարծինցիներին

14:42 11.08.2018

Հաղարծին գյուղը տոնում է իր ծննդյան 200-ամյակը: Այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը 140 հազար դոլար արժողությամբ ծրագիր է նվեր արել գյուղին: «Միացրե՛ք ձեր միտքը, նոր կյանք սկսե՛ք Ձեր երեխաների համար, նոր մտքեր, առաջարկներ ներկայացրեք և գրանտներ կշահեք ու կիրականացնեք ձեր մտքերը: Սա նոր Հայաստանն է, և նոր Հայաստանի տերը դուք եք, այս միջավայրին վերաբերվե՛ք ոնց […]

̰
Հայաստանի Հանրապետությունում ընտրակաշառք տվողները դատվելու են, հետո չասե՛ք, թե քաղաքական հետապնդում է. Նիկոլ Փաշինյան

12:48 11.08.2018

«Հայաստանի Հանրապետություն  ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են, հետո չասե՛ք, թե քաղաքական հետապնդում է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում: Վարչապետը անդրադարձել է ընտրակեղծիքներին և ասել է, որ քաղաքացիները իրենք պետք է հաղթահարեն այս խնդիրները: Նա նաև անդրադարձել է ֆեյսբուքյան ֆեյք էջերին և ասել. «Մարդիկ ֆեյք էջեր են ստեղծում, որպեսզի […]

̰
Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

12:45 11.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է հարստանալ և հարստացնել երկիրը: «Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները լինեն հարուստ և բարեկեցիկ: Մենք չենք թալանելու երկիրը, մենք չենք գողանալու, բայց մենք չենք կարողանա այդ հարցը լուծել, եթե դուք ինքներդ չեք բռնում գողացողի ձեռքը: Մենք պետք է սա միասին հաղթահարենք: Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է […]

̰
Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը. Նիկոլ Փաշինյան

11:55 11.08.2018

«Կառավարությունը միջոցներ տրամադրելուց հետո, պետք է համոզված լինի, որ դրանք արդյունավետ են օգտագործվում: Մամուլում վերջին շրջանում շատ են խոսում համայնքներում չարաշահումնների մասին: Հեղափոխությունից հետո համայնքներում շատացել են չարաշահման դեպքերը:  Ես կոնկրետ Ազատամուտը նկատի չունեմ, այլ բոլոր համայնքները պետք է ստուգվեն կառավարության կողմից և նոր բյուջե հատկացվի: Եթե որևէ համայնքում միջոցները նպատակային չեն օգտագործվում, ապա իմաստ […]

̰
Այն համայնքները, որտեղ կլինեն աշխատանքը քաջալերող ծրագրեր, առանձնահատուկ վերաբերմունքի կարժանանան. Նիկոլ Փաշինյան

11:40 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համայնքների ղեկավարները մտահոգություն են  հայտնել այն մասին, որ կենտրոնական ճանապարհները անմխիթար վիճակում են: Վարչապետը պատասխանել է, որ խմելու, ոռոգման ջրի և ճանապարհների վերանորոգման խնդիրը կառավարության առաջնահերթություններից է: «Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակում բոլոր միջոցները կգեներացնենք, կարծում եմ՝ առաջնահերթ պիտի սկսենք Իջևան- Նոյեմբերյան ճանապարհից: Մենք […]

̰
Մենք չպետք է սահմանափակենք ներդրումային հավասար հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան

11:33 11.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Իջևանի մարզպետարան և հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Համայնքի ղեկավարները առաջարկել են, որ 50 միլիոն դրամի շրջանակներում Իջևանի համայնքներից մեկում ջրամբար կառուցվի: «Եթե մասնագիտական եզրակացությունը ցույց տա, որ այդ նախագիծը իրագործելի է, ապա այդ հարցին շատ արագ լուծում կտրվի»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև […]

̰
Մենք ունեցել ենք գյուղապետներ, ովքեր գրել կամ կարդալ չեն իմացել. Նիկոլ Փաշինյան

14:10 10.08.2018

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին հանդիպել է վարչական շրջանի ղեկավարներին: Վերջիններս վարչապետի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել կադրային ապարատի մասին՝ նշելով, որ մարզերում աշխատավարձերը ցածր են, և խելացի կադրերը լքում են մարզերը: Անդրադառնալով աշխատավարձերի և կոմպետենտ կադրերի խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ պետք է սկսել պետական համակարգը օպտիմալացնել: «Պետական կառավարման […]

̰
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան․ ԱԱԽՔ-ն ընդունել է Իրանի դեսպանին

20:55 09.08.2018

Այսօր ՀՀ ԱԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: Քննարկման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Իրանը տարիների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ քաղաքական […]

̰
Մենք խոսում ենք օպտիմալացման, դուք՝ հաստիքների ավելացման մասին. Նիկոլ Փաշինյան

15:58 09.08.2018

ՀՀ կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում էր սահմանել, որ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն ունեն՝ ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը. բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը. գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության […]

̰
BACK_TO_TOP