TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Արցախում է

20:28 25.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում է: Այդ մասին տեսանյութը ստորև: https://www.facebook.com/RealArtsakh/videos/2102785896717242/

̰
Նիկոլ Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից

19:31 25.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխատանքային այցով այսօր Ստեփանակերտ է մեկնել, որի  օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: «Բոլորով, մեր սիրելի Ստեփանակերտում»,- լուսանկարը մակագրել է վարչապետը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, զինծառայությունն անցկացնում է Արցախում:

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ

17:41 25.08.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ օգոստոսի 25-ին, Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը:

̰
Հյուսիսային պողոտայում ենք. Նիկոլ Փաշինյանը՝ Անգելա Մերկելի հետ

21:33 24.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան է ժամանել Վրաստանից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են […]

̰
Մեր քննարկման ընթացքում ես հասկացա, որ Գերմանիայի համար ընդունելի է մեր արտաքին քաղաքականության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

19:03 24.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետ տված համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները ԵՄ երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ: «Մեր քննարկման ընթացքում ես հասկացա, որ Գերմանիայի համար ընդունելի է մեր արտաքին քաղաքականության օրակարգը, և սա է եղել առանցքայինը»,- ասել է վարչապետը: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանն ունի ԵՄ-ի […]

̰
Անգելա Մերկելի հետ ձևավորել ենք գործողությունների համատեղ օրակարգ. Նիկոլ Փաշինյան

18:54 24.08.2018

Տարածաշրջանային այցի շրջանակում  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդես է եկել համատեղ ասուլիսով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա Անգելա Մերկելի առաջին այցն է Հայաստան: Վարչապետն ասաց, որ Անգելա Մերկելի հետ քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգային հարցեր: Նա նշել է, որ ուրախ է, որ երկու երկրների տեսակետները համընկնում են շատ հարցերում: […]

̰
Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է Հայաստանից մեկնողների թվից. Նիկոլ Փաշինյան

16:34 24.08.2018

Հիմա արդեն Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան Հայաստանից մեկնողների թիվը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկացնենք, որ երեկ նա ներկա էր «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը:  SHANTNEWS.AM-ի հարցին՝ արդյո՞ք այդ մարդիկ մշտական բնակության համար են եկել, վարչապետը պատասխանեց. «Հիմա վիճակագրությունը չեմ կարող ասել, բայց դա ակնհայտ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին

11:17 24.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր կապերը հանդիսանում են Հայաստանի և Ուկրաինայի միջպետական համագործակցության ամուր հիմք: Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը սփյուռքահայ երիտասարդներին կոչ է անում վերադառնալ Հայաստան

22:29 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը: Այս մասին նա հայտարարել է Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդներն այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել` սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- […]

̰
ՀՀ քաղաքացիները ոստիկանական համազգեստով ցանկացած մարդու պետք է վերաբերվեն որպես հարազատի․ Նիկոլ Փաշինյան

15:40 23.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության […]

̰
Ամառային մի օր միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին․ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

15:21 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է 2016թ․ իր գրած հոդվածներից մեկը։ «Սիրելիներ, այս հոդվածը գրել եմ 2016 թվականի օգոստոսին: Տպագրվել է «Հայկական ժամանակի» օգոստոսի 16-ի համարում: Վարչապետ ընտրվելուց հետո ամեն շաբաթ հիշում էի էս հոդվածի մասին ու որոշեցի ձեզ էլ ներկայացնել: Ներկայացնում եմ ստորև, առանց փոփոխության: Վերնագիր – Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում […]

̰
Նիկոլ Փաշինյանը բարի և հաղթական ծառայություն է մաղթել սահման մեկնած ոստիկաններին

13:26 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ բարի ծառայություն մաղթելով ոստիկանության՝ մարտական հերթապահության մեկնած զորքերին։ «Ոստիկանության զորքերը այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն՝ փոխարինելով ժամկետային զինծառայողներին: Մասնակցում էի ճանապարհման հանդիսավոր արարողությանը: Բարի և հաղթական ծառայություն»,- նշել է նա։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2060611534200828/

̰
Երեք ամիս վարչապետ լինելուց հետո նոր իմացա, որ Հայաստանում կան գաղտնի այգիներ․ Նիկոլ Փաշինյան

12:02 23.08.2018

Կառավարության օգոստոսի 23-ի նիստում՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորովին վերջերս տեղեկացել է մի խնդրի մասին, այն է՝ Հայաստանում կա ստվերային գյուղատնտեսություն, կան այգիներ, որոնք գրանցված չեն, որ տուրքերի և այլնի խնդիրներ չառաջանան։ «Մենք նայում ենք՝ այսքան այգի կա, այսքան ջուր է հարկավոր, բայց գալիս […]

̰
Հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն պիտի սահմանվի․ Նիկոլ Փաշինյան

11:59 23.08.2018

ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկման դրվեց և ընդունվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգաց­ման հայեցա­կարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այսօր հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսական աճի լոկոմոտիվն է, սակայն այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել։ «Մեր կառավարության կարևոր խնդիրներից է՝ փոխել այդ մոդելը՝ ոչ միայն այն պատճառով, […]

̰
Ես ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով․ Նիկոլ Փաշինյան

11:08 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով երեկվա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերին։ «Երեկվա ուղիղ եթերի կարևոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել: Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին: Սա […]

̰
Մեր խնդիրն է՝ ունենալ տնտեսական աճի այնպիսի մոդել, որն անվանում են «ներառող»․ Նիկոլ Փաշինյան

22:34 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ Կենտրոնական բանկի հետ անընդհատ քննարկում են տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունները։ Նա հայտնեց, որ վերջին երեք ամսվա ընթացքում 1-1,5 տոկոսով նվազեցրել են հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքները, նշեց՝ այս միտումը կշարունակվի։ Փաշինյանի խոսքով՝ պետության ամենակարևոր գործառույթն է աջակցել այս պրոցեսին։ «Մենք պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունն «Էկո-Հայաստանի» հայեցակարգի շրջանակներում։ […]

̰
Ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր․ Նիկոլ Փաշինյան

22:15 22.08.2018

Հայաստանի բուհական համակարգն, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունի լուրջ պրոբլեմ, և ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ բուհերը զանգվածաբար ունեն դիմորդի և ուսանողի խնդիր։ Վարչապետն այդ մասին նշել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ «Ըստ էության՝ ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր, ունենք մեկ բացառություն, և դա Բժշկական համալսարանն է։ Ի՞նչ առանձնահատուկ […]

̰
Պետք է ունենալ արտահանմանը միտված տնտեսություն․ Նիկոլ Փաշինյան

21:34 22.08.2018

Կառավարության համար տնտեսական առաջընթացի կարևոր մաս է փորձարարական ճյուղը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսական առաջընթացի մասին կառուցվածքում պետք է միշտ ուղերձ հղել, որ բաց են նոր գաղափարների համար։ Նա նաև ներկայացրեց, թե որոնք կարող են լինել փորձարարական ճյուղերը։ Փաշինյանն ընդգծեց՝  աշխարհում զարգանում են բիոտեխնոլոգիաները, և մեր շատ հայրենակիցներ այս […]

̰
Հաջողության նոր բանաձևն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

21:00 22.08.2018

Հայաստանում այսուհետ գործում է հաջողության նոր բանաձև։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց նաև հաջողության հին բանաձևի մասին, այն է՝ եթե ուզում ես ունենալ հաջողություն, պետք է իշխանական հովանավորություն ունենալ, լավ ծանոթ և այլն։ Այսուհետ, ըստ վարչապետի, հին՝ խնամի-ծանոթ-բարեկամ մոդելը չի գործում։ «Որն է հաջողության նոր բանաձևը, որն […]

̰
Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում է

20:04 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմում է քաղաքացիներին։ Նա ներկայացնում է տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ, որոնց մասին չի խոսել օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1385137551620474/

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքին

17:27 22.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է […]

̰
Պետք չէ փորձել քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները․ Նիկոլ Փաշինյան

14:39 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ազգային ժողովը քննարկի հօգուտ վարչապետի այլ թեկնածուի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի։ «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում, և պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար։ Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, […]

̰
Հայ-չինական դպրոցով երկկողմ հարաբերություններում նոր էջ է բացվում․ Նիկոլ Փաշինյան

12:02 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին ներկա է գտնվել Հայ-չինական դպրոցի բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը նշեց, որ այս դպրոցով հայ-չինական բարեկամության մի նոր էջ է բացվում։ «Հայտնի ասացվածք կա՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես․ չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և […]

̰
Նիկոլ Փաշինյանը չի լսել ԱԱԾ-ին. «Ժողովուրդ»

09:53 21.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթն սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ»

09:42 21.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ և 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաև խորհրդարանի կողմից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի: […]

̰
Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում. Նիկոլ Փաշինյան

15:09 20.08.2018

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին: 2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Ինչպես […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին

12:30 19.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին․ «Խորը վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի […]

̰
«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

19:48 18.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ […]

̰
Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է. Հայկ Մարտիրոսյան

18:57 18.08.2018

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրավաբանները պետք է ինքաբացարկ հայտարարեն այսպես կոչված «անցումային արդարադատության» թեմայից և բանականորեն հեռու մնան այն քննարկելուց: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին: «Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է և որոշ իրավաբան-դատավորների հանցավորության արդյունքում առաջացած խնդիրները շտկելիս` այլ իրավաբանների […]

̰
Նիկոլ Փաշինյանի նշանակման 100 օրվա իրադարձությունն էր, հավանաբար, այդ պատճառով. Մանե Թանդիլյանը` հարթակում չլինելու մասին

18:51 18.08.2018

«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր, հավանաբար, հենց այդ պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեկ Հանրապետության հրապարակում, ինչպես ասվում է՝ միասնականության հանրահավաքին, իրենց կուսակցությունից հարթակում որևէ մեկը չկար: Հարցին, […]

̰
BACK_TO_TOP