23:16 02.10.2018
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին․ «Հիշո՞ւմ եք պայմանավորվեցինք, որ ոչ մեկի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է արվի։ Դա շատ կարևոր է։ Ես խնդրում եմ, նույնիսկ վանկարկումների ձևով, ես հիմա ԱԺ-ի ներսում եմ ու լսում եմ, որ ինչ-որ վիրավորական բաներ են ասվում։ Ես կոչ եմ անում, խնդրում եմ և պահանջում եմ․ […]
21:21 02.10.2018
Այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ Հանրապետական կուսակցությունը և նրանց աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտոյում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը դարձյալ «Դուխով» գլխարկով է: Հավաքվածները վանկարկում են «Ար-տա-հերթ»: Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ խորհրդարանում այսօր երեկոյան արդեն իսկ տեղի է ունեցել այդ «տխրահռչակ» նիստը, և […]
19:36 02.10.2018
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժողովրդի պահանջով վարչապետը ընտրվել է մի մարմնի կողմից, որը ոչ լեգիտիմ է: «Թող միանգամից հռչակվեր դիկտատոր և հարցը փակվեր: Ազգային ժողովի լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում այն ժամանակ, երբ Ազգային ժողովը մինչև հիմա որևէ ձևով չի խոչընդոտել կառավարությանը: Ավելին ասեմ, ես պետք է […]
18:59 02.10.2018
«Ներկայացվել էր օրենքի մի նախագիծ, որի նպատակը ԱԺ արտահերթ ընտրությունները կանխելն էր, այնպես անել, որ Հայաստանը ժողովրդի իշխանության այս պայմաններում դե ֆակտո մտնի մի քաղաքական ճգնաժամի մեջ, որը չի կարողանա հաղթահարել»,- «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին խոսելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքերով՝ այժմ այն ուժերը, որոնք սատարել էին կառավարության առաջարկած ծրագրին, […]
18:49 02.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: «Հինգշաբթի երեկոյան կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին և, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ շաբաթ երեկոյան»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
18:27 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսել է խորհրդարանում «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխությունների մասին, ըստ որոնց` պատգամավորների՝ իրենցից անկախ պատճառներով ԱԺ նիստից բացակայելու դեպքում նիստը կարող է ընդհատվել խորհրդարանի նախագահի որոշմամբ: «Ես կոչ եմ արել ՀՀԿ խմբակցության ղեկավարին, որ միջոցներ ձեռնարկի՝ այդ նախագիծը օրակարգից հանվի: Կոչ եմ անում մյուս պատգամավորներին չգնալ և չքվեարկել այդ նախագծի օգտին: […]
00:20 02.10.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում սգո օր հայտարարելու վերաբերյալ։ https://www.facebook.com/armgovernment/photos/a.1870159819673740/2003207053035682/?type=3&theater
22:13 01.10.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Ահավոր բոթ լսեցինք այսօր. կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը: Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, ժողովուրդներին… Որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես […]
21:17 01.10.2018
Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում ձձՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հայտարարել էր, որ սկսելու է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ, որպեսզի քննարկի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Ինչպես և խոստացել էր, առաջինը հանդիպել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հետ։ SHANTNEWS.AM-ը հայտնել […]
17:28 01.10.2018
«Շառլ Ազնավուրը ասում էր՝ ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ։ Մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է և ջերմացնում է, ջերմացրել է միլիոնավոր մարդկանց, տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ»,- Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ այս խոսքերով իր հետևորդներին է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, […]
15:14 30.09.2018
«Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս: Եվս մի 25 տարի Աստված առողջություն տա իրենց, որ շարունակեն դատի տալ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել՝ «իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար»: «Դա ինձ համար սովորական երևույթ է»,- ասել է […]
15:10 30.09.2018
«Խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք Հայաստանում արդեն ձևակերպված են որպես ժողովրդական պահանջ: Դա կառավարության ծրագրի մասն է, որին կողմ է քվեարկել Ազգային ժողովը: Ես հիմա կոնկերտ ժամկետ չեմ նշում, քանի որ մինչ այժմ բիզնեսի, ներդրողների հետ շփումներում մենք հասկանում ենք, որ բոլորը սպասողական վիճակում են և նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որպեսզի մենք տնտեսության […]
18:03 29.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ հայկական արտադրության ժամացույց է կրում: «Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում, իսկ ես տեղյակ չեմ։ Ուրեմն, այս ժամացույցները Երևանի AWI խանութում վաճառվում են 76 հազար և 105 հազար դրամներով: Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: […]
22:44 28.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս մասին տեղեկացրել են նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին: «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ […]
22:31 28.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադառնալուց հետո ուղիղ եթերում կիսվել է այցի տպավորություններով։ Նա անդրադարձել է ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի նիստերին։ «Որպես վարչապետ առաջին անգամ էի մասնակցում ԱՊՀ-ի գագաթնաժողովին, ԵԱՏՄ-ին մասնակցել եմ Սոչիում։ Նիստը երկու մաս ունի՝ դռնփակ և դռնբաց։ ԵԱՏՄ-ի դռնփակ նիստումյ Շոկային իրավիճակ էր։ Ես տեսա, թե ինչ բանավեճ էր ընթանում, աներևակայելի բուռն քննարկումներ ու […]
16:56 28.09.2018
Ինչպես հայտնի է, վաղը տեղի է ունենալու «Սասնա ծռերը» կուսակցության համագումարը, իսկ այսօր կուսակցությունը Նոր Նորքում գրասենյակ է բացել: Ժիրայր Սեֆիլյանին լրագրողները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը, թե «Սասնա ծռեր» անվանումով գիտի միայն քրեական գործ, ոչ թե քաղաքական ուժի: «Այդ խոսակցությունը տեղի է ունեցել առնվազն 2-2.5 ամիս առաջ: Այդ ժամանակ որոշում չկար, որ «Սասնա ծռեր» […]
16:23 28.09.2018
Արդեն հայտնի է, որ հոկտեմբերի 7-ից Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, բողոքի ակցիաներ է իրականացնելու հոր պաշտպանության համար: Կմիանա՞ն արդյոք «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ու ղեկավարն այդ ակցիաներին, այսօր լրագրողներն այդ մասին հարց են ուղղել Ժիրայր Սեֆիլյանին: «Անշուշտ, մենք աջակցում ենք Շահենի պահանջին: Եվ շատ ցավում ենք, որ մինչ այսօր մեր երկրում քաղբանտարկյալներ գոյություն ունեն՝ […]
16:13 28.09.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Նոր Նորքի գրասենյակի բացման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իրենց մտահոգություններին. «Մենք մտահոգություն չունենք, որ նախկինները կարող են վերադառնալ: Մտահոգությունն այն է, որ մենք ժամանակ են կորցնում օր առաջ երկիրը զարգացման հունի մեջ դնելու համար: Եվ այդ զարգացման փուլի գլխավոր պահը՝ հանգրվանը, ԱԺ-ի ձևավորումն է: Վերջապես 20-25 […]
14:50 28.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը: Նախ՝ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Գագաթնաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և քննարկվել […]
14:33 28.09.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց իր և Իլհամ Ալիևի հանդիպման մասին: Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր նաև Shantnews.am-ի մեր թղթակիցը: «Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցավ խոսակցություն: Մանրամասները կպատմեմ Երևան վերադառնալուց հետո»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այժմ ՀՀ վարչապետը գտնվում է Տաջիկստանի մայրաքաղաք […]
21:27 27.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու […]
16:54 27.09.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու մակագրել, որ արդեն հասել են Դուշանբե: «Հասա Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ վարչապետն իր էջում լուսանկար էր հրապարակել, որից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ վարչապետը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, […]
15:19 27.09.2018
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում տեղի ունեցած ելույթի մասին: «Սա Նիկոլ Փաշինյանի առաջին ելույթն էր, և կար խնդիր ներկայացնելու Հայաստանը հեղափոխությունից հետո. ովքե՞ր ենք, ո՞ւր էինք, ի՞նչ տեսլական ունենք: Այս դեպքում գլխավոր հարցը նոր Հայաստանի կողմից առաջ քաշվածն էր, որ Արցախը պետք […]
14:44 27.09.2018
«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման ընթացքում ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նշել է, որ լայն առումով մենք այսօր չենք կարող ասել, որ ժողովուրդը դարձել է քաղաքացի: «Քաղաքացիական տարրեր կան, սակայն գործընթացը դեռ շարունակվում է, և այդ ժամանակ մենք միայն կարող ենք խոսել Հայաստանի մասին՝ որպես քաղաքացիական հասարակություն: Հիմա շատ հետաքրքրիր խմորումներ են տեղի ունենում հասարակությունում՝ ընդհուպ […]
11:26 27.09.2018
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտելով այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այցելել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Վարդան տաճար և ներկա գտնվել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուցվող աղոթքին։ Վեհափառի և թեմակալ առաջնորդ հայր Դանիելի կողմից հնչել են ողջույնի խոսքեր ուղղված պաշտոնական պատվիրակությանը և հավատավոր ժողովրդին։ ՀՀ վարչապետը իր հերթին պատասխան խոսքով դիմել […]
00:49 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Նյու Յորքից թռչում ենք Փարիզ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2161811340805916/?type=3&theater
23:07 26.09.2018
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և Նյու Յորքում գտնվող՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Վարդան Մայր տաճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2140500829307081
18:58 26.09.2018
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և […]
18:03 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:
14:18 26.09.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Հայաստանում սեփական դիրքերն ընդգծելու նպատակով: «ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության […]