19:26 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր, հայտնում են կառավարությունից:
18:45 08.10.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ չէր ընդունվել: Դատարանը վերադարձրել էր` հետևյալ պատճառաբանությամբ. թե՛ հայցադիմումը, և թե՛ դրան կցված լիազորագիրը չեն պարունակել նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի անձնագրային տվյալների մասին, և 17.09.2018 թվականին դատարան ներկայացված հայցադիմումին չի […]
15:40 08.10.2018
«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա՝ այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ապա ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Պատգամավորը ողջամիտ չի համարում, որ որևէ մեկը, անկախ կուսակցական շահերի […]
14:23 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ կարևորելով նրանց դերը Հայաստանում օրինականության ապահովման գործում: «Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների, մարմինների, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց մարդկանց գնահատելիս ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը: Չի կարելի որևէ մի ոլորտ կամ […]
13:38 08.10.2018
Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին: Վարչապետը նշել է՝ դեռ ինքը չի որոշել՝ երբ է հրաժարական տալու: «Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում բուռն արձագանք […]
12:50 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է շարունակել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նա հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Ֆրանսիայում անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ քննարկումը կշարունակեն, երբ նախագահը վերադառնա: Արմեն Սարգսյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 9-ին: Հարցին` նախագահը կստորագրի՞ արդյոք […]
19:15 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել քաղաքի հրապարակում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արվեստի գործերին, զրուցել էջմիածինցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի տարեդարձի առթիվ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է մոմավառություն և այցելել «Մաչանենց տուն» արվեստի դպրոց: Այստեղ վարչապետին են ներկայացրել դպրոցի գործունեությունը: Դպրոցն ունի գեղանկաչության, խեցեգործության, […]
16:00 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էջմիածնի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել`Վաղարշապատի հիմնադրման 2703-ամյակի կապակցությամբ շնորհավորելով քաղաքի բնակիչներին։ «Այսօր էջմիածնեցուն ոչ ոք չի կարող ասել, որ աչքիդ վերևը հոնք կա, որովհետեւ էջմիածնեցին ազատ է, հաղթական է, հզոր է։ Հուսով եմ, որ դուք տեր կկանգնեք ձեր իրավունքներին և թույլ չեք տա ոչ միայն […]
13:46 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ագարակի վերածննդի 10-ամյակի միջոցառումներին և հանդես եկել ելույթով։ Վարչապետը հերթական անգամ կոչ է արել գործարարներին գալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր բացել, որովհետև Հայաստանն այսուհետ ոչ միայն փող ծախսելու տեղ է, այլև վայր, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին։ Մանրամասները՝ տեսանյութում
22:04 06.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը: Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել […]
16:05 06.10.2018
«Մենք կարծում ենք` ժամկետը պետք է բխի քայլերից, այլ ոչ թե ամեն ինչ համաձայնեցվի ժամկետին: Մենք դրա հետ կապված վաղուց ունեցել ենք համաձակնություն, և պատահական չէ, որ հենց ծրագրում ամրագրվել էր մինչև մեկ տարվա ընթացքում: Հիմա այդ մեկ տարվա ընթացքը ուրիշ ձև են մեկնաբանում, բայց դա տրամաբանություն է ունեցել, քանի որ նախատեսել ենք, որ պետք […]
14:28 06.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում Ֆրանսիայի օդանավակայանից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Վերադառնում ենք Երևան»: Հիշեցնենք, որ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում՝ մասնակցելու աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
10:24 06.10.2018
«Հոկտեմբերի 9-ին ԱԺ վերլուծական խորհրդի նիստ է լինելու՝ քննարկվելու է Հայաստանում ստեղծված արտաքաղաքական-ներքաղաքական իրավիճակը, մարտահրավերները, դուրս գալու ուղիները։ Հիմնական զեկուցողներն են փորձագետներ Դավիթ Շահնազարյանն ու Ստեփան Սաֆարյանը։ Հայտնի չէ, թե վերլուծական համքարության հավաքը համընկնելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ։ Հիշեցնենք, որ նախօրեին «Ելքի» ԱԺ ֆրակցիայի նախագահ Լենա Նազարյանը հեռուստատեսությամբ ասել էր, որ առաջիկա օրերին Փաշինյանը […]
12:01 05.10.2018
Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով: Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ: Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի […]
17:21 04.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: Միքայել Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
15:29 04.10.2018
Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ռենատ Դադաշովը բացատրություն է տվել ամիսներ առաջ Instagram-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը հավանելու համար: «Մի անգամից ասեմ, որ ես Լևոյի հետ, որը տեղադրել է հայ քաղաքական գործչի նկարը, նույն դպրոցում եմ սովորել: Ես նույնիսկ չգիտեի, թե ով է նկարում: Նույնիսկ չհասկացա` ինչ եմ արել և ինչպես հավանեցի նկարը: Մեր դպրոցը բազմազգ էր, գերմանացիներից […]
14:49 04.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
14:05 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հոկտեմբերի 2-ին Բաղրամյան պողոտայում կազմակերպված շտապ հավաքին մի քանի տասնյակ քաղաքացիներ են մասնակցել: «Չեմ բացառում, որ կարող է 50 հազար էլ լինի, ոչ միայն Բաղրամյան պողոտայում էին քաղաքացիները, այլև Դեմիրճյան փողոցում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հարթակում, […]
11:21 04.10.2018
Օրվա իշխանության առաջին դեմքը, նույնիսկ ներկայացնելով կառավարության ծրագիրը, հստակ չի պատկերացնում իր անելիքները։ Նիկոլ Փաշինյանը հանրության դժգոհության ֆոնին գալով իշխանության՝ մի քանի անգամ փոխեց իր դիրքորոշումը։ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին բարձրացված աղմուկը խուճապային էր, և անհրաժեշտություն չկար գիշերվա կեսին գնալ ԱԺ և փորձել ճնշել խորհրդարանին։ «Խորհրդարանի ընդունած օրենքն ուղղված է նրան, որ […]
11:06 04.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։ Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական […]
23:16 03.10.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նկատել է, որ մաթեմաթիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնք հնարավոր չէ ապացուցել: Կյուրեղյանն ասել է, որ տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն: «Վարսավիրի խնդիրը մի քիչ արդիական է, ուստի ներկայացնեմ ՝ գյուղում ապրում է մի վարսավիր, ով […]
19:10 03.10.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ այգուց ուղիղ եթերով քաղաքացիներին ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ Ազգային ժողովի այգու դարպասները բաց են, և յուրաքանչյուր ոք կարող է գալ և զբոսնել այնտեղ: Այգում արդեն զբոսնող քաղաքացիներ կային, որոնք առիթը բաց չթողեցին՝ վարչապետի հետ սելֆի անելու: Փաշինյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին և նշեց, որ հանդիպման է շտապում: «Իհարկե, […]
18:25 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` հնարավոր համարո՞ւմ է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, պատասխանեց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլորի մասին»: Անդրադառնալով մտահոգությանը, թե արտահերթ ընտրությունների` հապշտապ անցկացման պարագայում նորընտիր խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Փաշինյանը հիշեցրեց` գործող Սահմանադրությամբ ՀՀ ԱԺ առնվազն 1/3-ը լինելու է […]
17:33 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանն ու իր հրաժարականին: «Պարոն Աշոտյանն այսօր ակնարկում էր, որ հնարավոր է` մենք այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար: Հարց է ծագում. եթե մենք խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը»,- ասել է նա: Փաշինյանը նշել […]
14:14 03.10.2018
«Երեկվա տեղի ունեցածը բանակցություն չէի անվանի, որովհետև այստեղ բանակցության խնդիր չկար ուղղակիորեն։ Բայց ես իմ մոտեցմամբ կարող եմ ամրագրել հետևյալը, որ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը փորձեցին ճշտել փոխադարձ տեսակետները, ճշտել տեղի ունեցածը, ինչը տարավ երեկվա այդ զարգացումներին»,- Ազգային ժողովում այսօր, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանդիպումներին, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ […]
12:33 03.10.2018
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ ցանկանում է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն: Աշոտյանը նշել է, որ իրենք երեկ տեղի ունեցած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության չեն եկել որևէ հարցի շուրջ: «Խոսել պայմանավորվածությունների մասին, ավելի քան […]
08:49 03.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկը չի դադարում: Այն բանից հետո, երբ առաջադրվեց նաև Սասուն Միքայել յանի որդին՝ Սևակ Միքայել յանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը հայտարարեց, թե իրենք չեն աջակցում նրան, բայց և նոր թեկնածու չեն առաջադրում: Սա, իհարկե, մտածված քայլ է, ինչը թույլ կտար ՔՊ–ին հեռու պահել առկա […]
01:52 03.10.2018
Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ ներկայացուցիչների հետ ընթացող բանակցությունները: «Քաղաքական կուլտուրայի առումով շատ կարևոր էր՝ նստեցինք, խոսեցինք։ Մենք ուզում ենք մի իրականությունը փոխել մեկ այլ իրականությունով։ Այն հին էջը փակված է։ Բարձրացանք Բաբլոյանի մոտ, ասեցինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, և մենք պետք է լուծենք, խմբակցությունները ևս […]
00:02 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեջբերելով վարչապետի հետևյալ խոսքերը. «Նրանք, ովքեր մարզերից գալիս են Երևան, թող գան, իսկ նրանք ովքեր մարզերում են, կոչ եմ անում բոլորին, թող դուրս գան իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ և պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
23:32 02.10.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում է, նա բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս քննարկում են ստեղծված իրավիճակը: