TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Նիկոլ Փաշինյան

Մաքսատուրքերը, ավելացված արժեքի հարկը հետաձգվում է՝ պայմանով, որ այդ սարքավորումները կգործարկվեն և կստեղծվեն նոր աշխատատեղեր․ Նիկոլ Փաշինյան

21:41 26.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները: «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի […]

̰
Արվեստի նոր գլուխգործոցներ կստեղծվեն՝ որպես ազգային գիտակցության նոր հենասյուներ. Նիկոլ Փաշինյան

19:44 26.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասմունքում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Տեսանյութին կից գրառման մեջ վարչապետի պաշտոնակատարը գրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար: «Հավատում եմ, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության և ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ […]

̰
Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից. Արամ Ավետիսյան

12:57 26.10.2018

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Արամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա Ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել: Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ընթացիկ տնտեսական իրավիճակը և զարգացման միտումները

21:32 25.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության […]

̰
«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները բաց նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին

18:42 25.10.2018

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ստորև ներկայացնենք բաց նամակն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն Փաշինյան, 2017 թվականի նոյեմբերի 13-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ահարոնյան […]

̰
Մեր վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս. Կապանի նորընտիր քաղաքապետը՝ Փաշինյանի արած հայտարարության մասին

16:52 25.10.2018

Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանը հերքում է այն տեղեկությունը, թե իր հաղթանակի գործում մեծ է եղել նախկին իշխանությունների գործոնը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փարսյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին իր վերաբերյալ սխալ տեղեկություններ են հայտնել: Հիշեցնենք, երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

14:05 25.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ […]

̰
Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում. Նիկոլ Փաշինյան

11:39 25.10.2018

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է նա:

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

11:24 25.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:

̰
Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

22:06 24.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, իր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց […]

̰
Մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի. Նիկոլ Փաշինյան

17:03 24.10.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե արդյոք նախատեսո՞ւմ են կառավարության էական օպտիմալացում, նախարարությունների կրճատում, նաև կադրային բազայի օպտիմալացում, քանի որ մամուլում նման լուրեր են շրջանառվում: Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արձանագրումներից մեկը պետական կառավարման համակարգի անարդյունավետությունը և դանդաղաշարժությունն է, որովհետև, ըստ վարչապետի պաշտոնակատարի, […]

̰
Կարևոր ասելիք կար, եթե ԱԺ ամբիոնը չլիներ, հանրահավաք պիտի հրավիրեի. Նիկոլ Փաշինյան

16:58 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով կաշառք վերցնելու համար պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին իր հայտարարությանը, Փաշինյանը փակագծեր չբացեց, պիտակավորում չարեց: «Կարծում եմ` ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա բացահայտվածներից ամենամեծն է: Մենք արտերկրից սպասում ենք թղթի, այդ պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը, որ ֆաքսով է ուղարկվել, […]

̰
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ

15:52 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքներով չընտրվեց վարչապետ: Քվեարկության արդյունքում ձայների հարաբերակցությունը հետևյալն էր. կողմ 0, դեմ 1, ձեռնպահ 11: Հայ հեղափոխական դաշնակցությունը, ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեցին քվեարկությանը, «Ելք»-ը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրել էր «Ելք» խմբակցությունը: «Ելք»-ն արդեն կոչ է արել չընտրել իրենց առաջադրած թեկնածուին: […]

̰
Պարույր Հայրիկյանը վարչապետին «անգրագետ» է անվանել

14:48 24.10.2018

«Սարսափելի է ինձ համար այն, որ Փաշինյանն անգրագետ է»,- հոկտեմբերի 24-ին, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ էր աշխարհի համար: ԱԻՄ առաջնորդն այդ արտահայտությունը համարում է չիմացության դրսևորում: «Նա համարձակվում է հայտարարել, որ աշխարհում […]

̰
Փաշինյանը շատ հարցերում կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է. Պարույր Հայրիկյան

14:40 24.10.2018

«Եթե Փաշինյանի շարժման առաջին օրերին ասում էի, որ շատ հարցերում Փաշինյանը կարող է սխալ լինել, բայց ամենակարևոր հարցում ճիշտ է, իսկ դա վերաբերում էր նրան, որ այն ժամանակ ասում էր իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին, ապա հիմա ասում եմ հակառակը՝ շատ հարցերում կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է»,- հոկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի […]

̰
Սաբոտաժ եք անում. Սամվել Ալեքսանյանը ցիտեց Նիկոլ Փաշինյանին

14:23 24.10.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից հայտնում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում 500 եվրո է պահանջել լրագրողից հարցազրույցի դիմաց: Երբ լրագրողը հորդորել է նրան չհեռանալ ու սպասել, մինչ պայուսակը կբերի ու կվճարի, Ալեքսանյանը ցիտել է Նիկոլ Փաշինյանին. «Դուք սաբոտաժ եք անում»: Լրագրողն ասել է, որ եվրո չունի և կարող է համարժեք դրամ վճարել, […]

̰
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում. ամբողջական ելույթը

14:12 24.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր ԱԺ-ում պատգամավորների առաջ նախընտրական ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրել է «Ելք» խմբակցությունը: «Ելք»-ն արդեն կոչ է արել չընտրել իրենց առաջադրած թեկնածուին: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է: Նիկոլ Փաշինյանն արդեն […]

̰
Պետք է բիզնես-էլիտան քաղաքականության վրա անառողջ ազդեցություններ չունենա. Նիկոլ Փաշինյան

13:47 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանում բենզինի ներկրման ոլորտում ոչ միայն ստանդարտներ, այլև ենթաստանդարտներ են, որ քիչ է մնում անուն-ազգանուն գրեն, թե այսինչ մարդը պիտի բերի: Նա նշեց, որ այստեղ հարցը միանշանակ չէ, բազմաթիվ բնապահպանական և այլ խնդիրներ գոյություն ունեն, կառավարության մոտեցումն այն է, որ պետք է յոթ չափել, մեկ կտրել, որպեսզի ունքը սարքելու […]

̰
Անընդհատ ահազանգեր էին հնչում մեր կառավարության կողմից ինչ-որ արտաքին օրակարգ տապալելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

13:28 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում անդրադարձավ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը, որին նախկինում ևս անդրադարձել է: «Ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անընդհատ այս ընթացքում ահազանգեր են հնչել մեր կառավարության կողմից ինչ-որ արտաքին օրակարգ տապալելու, ջախջախելու վերաբերյալ, սկզբից ահազանգ կար, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես ու անշրջելիորեն փչացել են, բայց երբեք […]

̰
Արդեն հինգ ամիս է` Շանթ Հարությունյանին խնդրում եմ, որ բանտից դուրս գա. Նիկոլ Փաշինյան

13:26 24.10.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմելով` հետաքրքրվեց Շանթ Հարությունյանի ու Վանո Սիրադեղյանի ճակատագրի վերաբերյալ: «Տեղի է ունեցել լրջագույն արժեք, հեղափոխություն, որ ազատագրել է մեզ մի համակարգից, որի դեմ պայքարել ենք երկար տարիներ: Հինգ ամիս է` Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս […]

̰
Դաշնակցությունը կողմ չի քվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին

13:22 24.10.2018

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունըկողմ չի քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկությունը հաստատել է SHANTNEWS.am-ի աղբյուրը։ Մինչ այս տեղեկություն էր տարածվել, որ Դաշնակցությունը կարող է կողմ քվեարկել վարչապետի թեկնածությանը։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ պատգամավորները կարող են չմասնակցել քվեարկությանը՝ այդկերպ չխոչընդոտելով քվեարկության բնականոն ընթացին: «Չես հասկանում, մե՛կ պաշարում են, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մե՛կ պաշարում են, […]

̰
Այնպես պիտի լինի, որ խրախուսվի բարձր աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան

12:48 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձավ հարկային քաղաքականությանը: Նա նշեց, որ իրենց նպատակը աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է: «Եթե ուզում եք այդպես անել, որ 80 հազար դրամը դադարի փոքր աշխատավարձ լինելուց և համարվի մեծ աշխատավարձ, մենք այդ խնդիրը որևէ կերպ չենք կարող լուծել, եթե անգամ 100 հազար դրամը […]

̰
Ուրիշի սխալների վրա սովորելն անհնար է. Նիկոլ Փաշինյանը՝ իր սխալների մասին

11:50 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հարց է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ թե վերջինս ընդունո՞ւմ է արդյոք, որ 5.5 ամսվա ընթացքում կառավարությունը սխալներ է թույլ տվել՝ շեշտելով հատկապես կադրային խնդիրները: Փաշինյանը պատասխանել է, որ ընդունում է, այո՛, եղել են սխալներ և դրանք կլինեն առաջիկայում ևս, սակայն դա նորմալ […]

̰
Նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքի. Նիկոլ Փաշինյան

11:35 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասել է, որ արցախյան հակամարտության առումով աբսուրդ վիճակ է ստեղծվել, թե իշխանությունները թաքուն լուծումներ են գտել և դրանք իրականացնում են: «Նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքի: Քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կապը հաստատված է. ԱԳՆ

11:26 24.10.2018

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ սկսված օպերատիվ կապի հաստատումն իրականացվել է, և կապը գործում է: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Այդ օպերատիվ կապի միջոցով մինչև հիմա երկխոսություն եղել է, թե ոչ, Նաղդալյանը չասաց: Չասաց նաև, թե օպերատիվ կապ հաստատվե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ, երբ երեկ ադրբեջանական բանակի կողմից կրակոցից վիրավորվեց Արցախի […]

̰
Մենք բարիկադներ կառուցելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանի զգուշացումը ՀՀԿ-ին

11:20 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀԿ-ին՝ խորհուրդ տալով չշարունակել հակահեղափոխական գործողությունները: Փաշինյանն ասել է, որ նույնիսկ նոր Ընտրական օրենսգիրքը շատ օգտակար կարող է լինել ՀՀԿ-ի համար, մինչդեռ այդ ուժը չի գիտակցում դա: Փաշինյանն ասել է՝ ամեն անգամ, երբ իր ղեկավարած կառավարությունը փորձել է երկխոսության ճանապարհով գնալ, ՀՀԿ-ն […]

̰
Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել Կապանի քաղաքապետի ընտրությունը

10:40 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում օգտագործվել է նախկին իշխանությանը հատուկ քրեական ուժերի հնարավորությունը: Ըստ Փաշինյանի՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: «Հարց է առաջանում, թե ինչու […]

̰
Ես առաջադրվել եմ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան

10:24 24.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության նախագահ Լենա Նազարյանը, իրենց թեկնածուին ներկայացնելով, նշեց, որ այս առաջադրումը ձևական բնույթ է կրում, իրենք բոլորովին նպատակ չունեն այժմ նրան ընտրելու: Նազարյանի խոսքերով՝ սա արվում է Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումն ապահովելու համար, հետագայում տարընթերցումներից ու անիմաստ բանավեճերից խուսափելու համար: Նա […]

̰
Գրությամբ դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, սպասում եմ արձագանքի. Էդմոն Մարուքյան

18:30 23.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է դիմել գրությամբ ու այժմ արձագանքի է սպասում: «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ վարչապետին՝ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերից ստացված դիմումի կապակցությամբ: Մասնավորապես, ինչպես շատերդ տեղեկացված եք, հոկտեմբերին ուժի մեջ մտած օրենքի պատճառով նրանք չեն կարողանում […]

̰
43 աշակերտ և ուսանող արժանացել է ՏՏ ոլորտի ՀՀ պետական մրցանակի

14:32 23.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՏՏ ոլորտում պետական մրցանակի արժանացավ 43 հոգի՝ 25 ուսանող, 18 աշակերտ: Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից և 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14 տարի: «Նոր Հայաստանում հաջողության գրավականը այն չէ, թե ով ում բարեկամն […]

̰
BACK_TO_TOP