17:13 02.11.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նշվում է, որ նիստի ընթացքում Հայաստանը կներկայացնի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մի շարք հարցեր երկրների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով: Օրակարգային […]
11:01 02.11.2018
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ պատրաստվում է մի փոքր արձակուրդ վերցնել: «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2184270688559981
17:06 01.11.2018
Ներկայացնենք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթն Ազգային ժողովում. «Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Սիրելի հայրենակիցներ, Հարգելի լրագրողներ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են իմ առաջադրման փաստաթղթի տակ: Արդեն ասվեց, որ այս առաջադրումը նույնպես կրում է ֆորմալ բնույթ և արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում ոչ թե վարչապետ […]
16:43 01.11.2018
«Էսօր Հայաստանում հաստիքով կա 4500 գիտնական: Խորհրդակցություններ են եղել, ես ասել եմ, որ ինձ հստակ ասեն, թե ինչ գիտական արդյունք են տալիս 4500 գիտնականները: Ես չեմ ասում, որ այդ գիտնականներն արդյունք չեն տալիս, բայց մենք չգիտենք՝ էդ գիտնականներին մենք ինչ պատվեր ենք տալիս, և նրանք ինչպես են վերադարձնում այդ պատվերը»,- ԱԺ-ում ասել է վարչապետի պաշտոնակատար […]
16:36 01.11.2018
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ իր եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ հնչած կարծիքներին: Խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին ծավալված խոսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե իրենք ասում են, որ եկամտային հարկը 36.6 տոկոսից լինելու է 23 տոկոս, 28 տոկոսի փոխարեն լինելու է 23 տոկոս, ապա դա աշխատավարձի բարձրացում չի՞: «Աշխատավարձի բարձրացումը պոզով պոչով է լինելո՞ւ: Էլ չեմ ասում, որ […]
16:22 01.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում կրկին տապալվեց վարչապետի ընտրությունը՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ կողմ ձայներ, ինչպես և նախատեսում էր Փաշինյանի թիմը։ Դրա նպատակն էր վարչապետի՝ երկու անգամ չընտրելուց […]
16:05 01.11.2018
Ազգային ժողովում կրկին տապալվեց վարչապետի ընտրությունը՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ կողմ ձայներ, ինչպես և նախատեսում էր Փաշինյանի թիմը։ Դրա նպատակն էր վարչապետի՝ երկու անգամ չընտրելուց հետո Ազգային ժողովը ցրելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Այդ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։ Մինչ նոր խորհրդարանի ձևավորումը Ազգային ժողովի այս գումարումը կլինի իրավազոր և կզբաղվի ընթացիկ հարցերով, որոնց թվում […]
16:00 01.11.2018
Խորհրդարանում հրավիրված հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԱԱՀ-ին վերաբերող փոփոխություններին: Փաշինյանն ասել է, որ ծրագրում են գերավճարների վերադարձի ժամկետը 6 ամսից կրճատել 3 ամիս: Ինչ վերաբերում է եկամտային հարկի փոփոխությանը, ապա այս մասով էլ, ըստ Փաշինյանի, նախնական մտադրությունը 23 տոկոս սահմանելն է, որը կիջնի 20 տոկոսի: Փաշինյանը հույս է […]
15:49 01.11.2018
Խորհրդարանում, անդրադառնալով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյան մի քանի կետ է առանձնացրել. «Ռուսաստանի և Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցներն ազդելու են ՀՀ-ի վրա: Մենք մեր տնտեսական քաղաքականությունը պետք է ակտիվացնենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ օգտագործելով ներքին կապերից մինչև քաղաքական ամբիոնները»,- ասել է Սարգսյանը: Արամ Սարգսյանն ասել է, որ անընդհատ խոսվում է […]
15:45 01.11.2018
«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի այն, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած ընկերության` Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ստացած դրամաշնորհի մասին «Հետք»-ի տպագրված հոդվածի վերաբերյալ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]
15:40 01.11.2018
Այսօր խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2019 թվականի բյուջեին։ «20 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է, ձևավորվել է այն պարամետրերի վրա, որը ժառանգություն ենք ստացել նախկինից: Փոփոխություններն այս բյուջեի վրա ազդեցություն չունեն»,- ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ մի շատ կարևոր խնդիր, այնուամենայնիվ, […]
15:35 01.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի: Անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու ու ՔՊ-ին միանալու լուրերին, Փաշինյանն ասել է հետևյալը. «Դե, Հայկ Կոնջորյանը փաստացի միշտ էլ մեզ միացած է եղել»:
14:58 01.11.2018
«ԱՄՆ նախկին դեսպանը հնչեցրեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է 7 մլրդ դոլարի ներդրում կատարել էներգոհամակարգում: Կան փորձագիտական հաշվարկներ, որ Հայաստանն ունի նման ռեսուրսներ քամու, արևի, գեոթերմալ էներգիա ստանալու համար: Արդյո՞ք կառավարությունը բավարար ջանքեր գործադրում է, որպեսզի այդ ներդրումները ներգրավվեն մեր տնտեսության մեջ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատարին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Էներգետիկ ոլորտում […]
14:35 01.11.2018
«Այսօր ՀՀ տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը սկսել է ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը: Փաշինյանն անդրադարձել է նաև այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են այդ անցումն ապահովելու համար: Վարչապետի թեկնածուն պնդել է, որ ներդրումներն են խրախուսվելու, սեփականության վերաբաշխում […]
14:07 01.11.2018
ԱԺ-ում պատգամավորները հարցեր են ուղղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Առողջապահության ոլորտի առողջացման մասին հարց ուղղեց Մարինա Մարգարյանը. «Հնարավորություն տալո՞ւ ենք նախարարին պայքարել առողջապահության ոլորտի շնաձկների ու տիրող կոռուպցիայի դեմ, թե՞ վերադառնալու ենք հնին»: «Վերադարձ հնին չկա, չի կարող լինել, կառավարության գործելակերպում կարևոր է երկխոսությունը»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը:
13:02 01.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին: Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ այս տարի երկնիշ թվով անկում է եղել ոլորտում: Փաշինյանը միևնույն ժամանակ նշել է՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ՝ այս տարի 20 %-ով ավելի միրգ-բանջարեղեն է արտահանվել: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ գյուղատնտեսության վիճակագրության հետ […]
12:58 01.11.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, որը երեկ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին, լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց իր որոշման վերաբերյալ: «Ես իմ քաղաքական գործունեության վիթխարի մասը և պատգամավորական գործունեության ամբողջ մասն անցկացրել եմ «Ելք» դաշինքի և «Ելք» խմբակցության ֆորմատում. դեռ դաշինքի ստեղծման պահից մենք հուշագրում կետ ունեինք, որ պետք է դառնանք […]
21:24 31.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտաշես Ջավադյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտաշես Ջավադյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Առողջապահական և […]
17:09 31.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Որոշում կայացրեցի Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է […]
21:15 30.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար: Ողջունելով Մայք Սարյանի առաջին այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև դերակատարությունը ամերիկահայ համայնքի կյանքում, Հայաստանի […]
21:07 30.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
11:20 30.10.2018
ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասել է Նազարյանն ու հույս հայտնել, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ […]
21:30 29.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար […]
18:00 28.10.2018
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավել անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։ Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը […]
17:44 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ուսումնասիրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հետ կապված խնդիրը: «Կարող են լինել որոշումներ, անհնարություններ, բայց առաջարկում եմ, որ մենք երկխոսության տոնայնությունը պահենք: Համենայն դեպս, մեր տրամադրությունը դա է: Ես էլի եմ ասում, սիրելի’ հայրենակիցներ, ոչ մեկի նկատմամբ որևէ դավադրություն չի լինելու: Եթե ինչ որ բան այնպես չի եղել և […]
14:07 27.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետի պաշտոնակատարը, ԱԺ նախագահը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհերի հարազատները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
13:40 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվի իբրև վարչապետի թեկնածու: Այս մասին նա հայտնեց հոկտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ զրույցում: «Առաջադրման վերջին օրը չորեքշաբթին է, նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին: Չեմ բացառում, որ կառաջադրվեմ: Տարօրինակ էր, ուղղակի նախորդ քննարկման ժամանակ չհասցրի ասել այն ամենը, ինչ կցանկանայի, մասնավորապես տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ […]
13:27 27.10.2018
Հայաստանում պետք է աշխատեցնել պայմանական վաղակետ ազատելու, պատժաչափերը նվազեցնելու, ներման մեխանիզմները: Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Խոսելով համաներման մասին՝ նա նշեց. «Համաներման վատն ի՞նչն է. այն, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում, այլ ընդհանրական: Այս առումով մենք կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն»: Հարցին՝ արդյո՞ք Զինյալ խմբի գործով […]
12:48 27.10.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, քաղաքական մի շարք գործիչներ ԱԺ բակում տեղադրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1999թ. […]