TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան քառօրյայի մասնակիցները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

11:56 21.11.2018

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվելու է դեպի Կառավարություն: Բողոքի ակցիայի նպատակն է վերջնականապես լուծել Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են անպայման հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` նոր են տեղեկացել, որ […]

̰
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին

00:59 21.11.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև․  

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն

19:52 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությանը և զարգացման ծրագրերին։ Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության գործունեությունը […]

̰
Հիմնադրամի նվիրատվությունների չափն էականորեն կմեծանա. Նիկոլ Փաշինյան

16:56 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի վերաբերյալ, կոչ արեց ամենաակտիվ ձևով մասնակցել դրան: «Իշխանափոխությունից հետո այնտեղ ձեզ հայտնի գործընթացներն են եղել, բայց հույս ունեմ, որ դրանք ոչ թե պետք է նվազեցնեն վստահությունը հիմնադրամի նկատմամբ, այլ մեծացնեն, բոլորը համոզված լինեն, որ մենք նախանձախնդիր ենք և նախանձախնդիր ենք լինելու […]

̰
Ազգային ժողովով ամեն ինչ ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում. Նիկոլ Փաշինյան

15:43 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին` գո՞հ է արդյոք իր ղեկավարած ուժի ընտրական ցուցակից, որտեղ ոլորտների լավագույն մասնագետները ներկայացված չեն: Փաշինյանն արձագանքեց, որ իրենց ցուցակում կան և՛ տնտեսագետներ, և՛ իրավաբաններ, մի մասն իրենց ուժի հետ քաղաքական առնչություններ չի ունեցել: «Մենք ակնկալում ենք, որ կստանանք ժողովրդի վստահության քվեն, խորհրդարանում կունենանք մեծամասնություն, և այդ մեծամասնությունը […]

̰
Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ գործի չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է

15:23 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները հիշեցրին` միշտ հայտարարել է, որ չի լինելու դատախազ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, չի միջամտելու որևէ գործի, բայց բոլոր գործերի մասով հայտարարություններ է անում: Փաշինյանին հարց ուղղվեց` ինչպե՞ս է ստացվում, որ չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է լինում: Վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց, որ ինքը տիրապետում է այդ տեղեկատվությանը, քանի որ ամեն […]

̰
Հարգում եմ յուրաքանչյուրի` կարծիք արտահայտելու իրավունքը. Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Մայրապետյանի քրգործի մասին

14:46 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձ եղավ գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Փաշինյանին հայտնեցին, որ մտավորականների, ԶԼՄ ղեկավարների և այլ անձանց ստորագրությունները, անձնական երաշխավորագրերը կամ մերժվել են, կամ անարձագանք մնացել: «Ես չեմ ուզում հայտարարություն անել, որը որևէ ձևով ընկալվի իբրև նախաքննության վրա ազդեցություն, բայց այն տեղեկատվությունը, որ առկա է, դրա մի […]

̰
Հիմա գնում ենք Հարկային օրենսգրքի էական բարեփոխումների․ Նիկոլ Փաշինյան

13:24 20.11.2018

«Սոցիալական իրավիճակի վերաբերյալ մենք քայլեր ենք ձեռնարկում, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ սոցիալական իրավիճակի փոփոխությունը և ընդհանրապես տնտեսական փոփոխությունը մենք և կոնկրետ ես պատկերացնում եմ այն նույն բանաձևի շրջանակում, ինչ բանաձևի շրջանակում մենք իրականացրել ենք հեղափոխությունը։ Ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, որ չկա այդպիսի մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետը առանձին […]

̰
Հայաստանի տնտեսության ձախողումներն ու ձեռքբերումներն` ըստ Նիկոլ Փաշինյանի

12:41 20.11.2018

Նոյեմբերի 20-ին լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` իր պաշտոնավարման օրոք Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ կառանձնացնի: «Մենք տեսնում ենք` բավական ակտիվ ներդրումային իրադարձություններ կան, վիճակագրորեն չեմ կարող ասել` ինչ է տեղի ունենում, բայց հետաքրքրությունը կա, մեր խնդիրն է դա վերածել կոնկրետ արդյունքների»,- ասաց նա: Փաշինյանն ամենամեծ ձեռքբերումն է համարում մենաշնորհների վերացումը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել է եռագույն փողկապով

12:15 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը եկել է հայկական դրոշի գույներով փողկապով: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ամբիոնից ասել է, որ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, բացառությամբ հայկական փողկապի, որն այդ պահի դրությամբ չեն կարողացել գտնել: Նա տեղեկացրեց, որ այսօր ասուլիսից առաջ ստացել է երկու փողկապ, որոնցից մեկը որոշել է կրել:

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահին

19:51 19.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ այսօր ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին

18:21 19.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները: Նշվել է, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մարտունիում

11:21 19.11.2018

Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի  քաղաքը նշում է 190-րդ տարեդարձը: Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս Մարտունի է այցելել: Փաշինյանը նախ՝ զրուցել է քաղաքի հրապարակում հավաքված բնակիչների հետ, ապա՝ մասնակցել տոնական միջոցառման հանդիսավոր բացմանը: Վարչապետի պաշտոնակատարը ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորելով մարտունեցիներին. «Ես համոզված եմ, որ Մարտունին միշտ էլ տոնելու, նշելու, հպարտանալու […]

̰
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գեղարքունիք սկսված  է

11:00 19.11.2018

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նախ եղել է Մարտունիի թիվ 2 դպրոցում, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին: Ավելի ուշ Մարտունիի մշակույթի տանը Փաշինյանը մասնակցելու է քաղաքի տոնին նվիրված միջոցառմանը: Բակում հավաքված մարդկանց համար Փաշինյանը ելույթ կունենա: Վարչապետի պաշտոնակատարը լինելու է նաև Գավառ, Սևան քաղաքներում: Գավառում կկայանա մարզի համայնքապետերի ներկայացուցիչների հետ […]

̰
Փաշինյանի նախաձեռնությամբ հատուկ մեխանիզմ է ստեղծվել բարձր որակավորում ունեցող մասնագետներին կառավարման ոլորտում ներգրավելու համար

14:20 17.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից իրեն ուղղված բողոքներից մեկին: «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետևյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին և իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,- […]

̰
Մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է. Վիգեն Սարգսյան

00:31 17.11.2018

«Ես մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է։ Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Դրա այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել, եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն» ձևավորելու և ամենատարբեր խնդիրներում որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով։ Այնպիսի լուծումներ, […]

̰
Կոնսենսուսի կգա՞ արդյոք հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին տեսնելու հարցում. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

22:58 16.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Արարողության ավարտից հետո լրագրողները հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե արդյո՞ք հնարավոր է, որ  որևէ պարագայում հայկական կողմը կոնսենսուսի գա  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին տեսնելու […]

̰
Պարզաբանումներ եմ  պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյան

22:14 16.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Արարողության ավարտից հետո  SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Փաշինյանից, թե ինչպե՞ս է արձագանքում այն իրողությանը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի […]

̰
Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան

20:42 16.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և […]

̰
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ծնողները բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

20:17 16.11.2018

Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի 400 աշակերտի ծնողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Բաց նամակով ծնողները պահանջում են հետաքրքրվել իրենց դպրոցի ջեռուցման խնդրով: Նամակում աշակերտների ծնողները մանրամասն ներկայացրել են դպրոցի կաթսայատան վթարային վիճակն ու նշել, որ խնդիրը նոր չէ, որ առաջացել է: 2000 թվականին շահագործված նոր դպրոցում կաթսայատունը, սակայն, հանձնվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

19:42 16.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն` այնտեղ բուժում ստացող տղաների հետ ընթրելու, կենտրոնում ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Փաշինյանը մոտեցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամներին ու ընկերներին, ովքեր կենտրոնում էին` նշելու հերոսի ծննդյան տարեդարձը: «Այսօր մեր բոլորի սիրելի Ռոբերտի, ինչպես լսեցի` տղերքը ասում էին` Կյաժի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

17:13 16.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը

16:20 16.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ

20:42 15.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Որքանո՞վ են Նիկոլ Փաշինյանի ձայներն օգնելու Հրաչյա Հակոբյանին

19:26 15.11.2018

«Ես այս ընթացքում աշխատել եմ, այսօր քննարկվել է իմ օրենքի նախագիծը, որը կարծում եմ՝ հավանության կարժանանա և կողմ կքվեարկվի խորհրդարանի կողմից: Օրենքը սահմանափակում է տոտալիզատորների  գովազդը, հիմա հանրությունը բողոքում է, որ վերգետնյա անցումներում՝ մեծ բիլբորդների վրա, ամենուր հանդիպում ենք այդ նյութերին: Դա վերանալու է, և դա իմ աշխատանքն է: Կապել, որ մենակ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը […]

̰
Ինձ համար շատ կարևոր է իմ շփումը Հայ Առաքելական եկեղեցու Հայրապետի հետ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ

22:25 14.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք  ողջունելու Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու […]

̰
Ինձ խանդավառել է Նիկոլ Փաշինյանը. Սամվել Ֆարմանյան

16:47 14.11.2018

Ինձ խանդավառել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն այսպես արձագանքեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հարցին, որը վերաբերում էր Ֆարմանյանի՝ բուքմեյքերական գրասենյակների գործունեության դադարեցման օրենքի նախագծին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԶԼՄ ղեկավարները և լրագրողները դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով

21:42 13.11.2018

Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ և լրագրողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին Պատճենները՝  ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին ՀՀ ՀՔԾ պետ պարոն Սասուն Խաչատրյանին Հարգելի պարոն Փաշինյան, Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս […]

̰
Մենք սպասում ենք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններին․ Պյոտր Սվիտալսկին՝ Նիկոլ Փաշինյանին

21:29 13.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը

18:10 13.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը:  

̰
BACK_TO_TOP