13:58 06.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։
10:05 06.07.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք […]
12:38 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ […]
10:15 05.07.2019
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ: Մայրաքաղաք Հանոյ վարչապետը ժամանել է ուշ երեկոյան: Այսօր արդեն վարչապետ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ծաղկեպսակ է դրել Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշարձանին: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի դամբարանում, Գրականության տաճարում: Պաշտոնական հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 13։00-ից: Առաջին […]
09:15 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրը։ «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց […]
10:26 04.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների […]
14:30 03.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ինչպես երեկ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ այսօր՝ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղըզստանի նախագահ Ժեենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված […]
12:46 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
11:32 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին […]
16:00 02.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում, […]
17:13 28.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը խորհրդարանում այսօր մեջբերում արեց մինչհեղափոխական շրջանում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխաններից: «Արտակ Շաբոյանը այդ ժամանակահատվածում անընդհատ պնդում էր, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ով ինչ ուզում է, կարողանում է ներմուծել, որ ամեն ինչ պայծառ է, գները էժան են, այս ամբիոնից նույնիսկ որոշ ընկերությունների գովքն […]
16:00 24.06.2019
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կարծիքով քաղաքական ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը: «Իշխանության հարգելի ներկայացուցիչներ (այդ թվում նաև իմ լավ ընկերներ), քաղաքական ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, այդ թվում նաև հեգնանքով: Հ. Գ. Եթե չեք հավատում՝ հարցրեք Նիկոլ Փաշինյանին, ինքը Ձեզ մանրամասն կպատմի»:
22:59 23.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:
12:10 22.06.2019
Երկրորդ անգամ Դիլիջանում անցկացվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ համաժողովի մեկնարկը առաջին անգամ հնչել է Տավուշի հիմնը, որից հետո ելույթ է ունեցել վարչապետը, գործարարության զարգացման ուղիները մատնանշել՝ օրինակներ բերելով ինչպես ֆինանսների առկայության դեպքում, այնպես էլ առանց դրանց բիզնեսի հաջողված դեպքերից: Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում ընդգծեց, որ […]
22:14 21.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական […]
09:58 21.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ այսօր՝ հունիսի 21-ին, այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Տոնական օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ուրիշներ:
14:45 20.06.2019
Կառավարության ամենախոշոր մարտահրավերը պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումն է: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ նախորդ տարվա դեպքում դա ունի բացատրություն, քանի որ նաև կոռուպցիայի դեմ պայքարի այս մթնոլորտը շատ նախագծեր դրել է կասկածի տակ., որովհետև շատ նախագծերի հետ կապված քրգործեր են հարուցվել, բացահայտումներ են արվել: Վարչապետը, սակայն, նշեց՝ պետբյուջեի […]
18:36 18.06.2019
Բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրակելու պիլոտային ծրագիրը մեկնարկել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և կից հրապարակել տեսանյութ: Այդ տեսանյութը իր էջում տարածել է նաև Նիկոլ Փաշինյանը և գրել. «Մեր զինվորը պետք է արժանապատիվ, առողջ և որակով սնունդ ունենա»: Հայտնի է, որ նախաճաշին զինվորների համար երկու ճաշատեսակ է լինելու, իսկ ճաշին` […]
18:28 18.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է: Վարչապետը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և բարձր գնահատել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործությունը: «Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես […]
14:45 18.06.2019
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի հետ հարաբերությունները ոչ թե անձնական մտերմություն են, այլ իրավական պետության շուրջ գործընկերություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում թեկնածուին պաշտպանելիս ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նա նաև անդրադարձավ ընդդիմության և, մասնավորապես, ԼՀԿ խմբակցության կողմից այն քննադատությանը, ըստ որի՝ Գրիգորյանը կաշկանդված է լինելու «Իմ քայլը» խմբակցության և այդ քաղաքական ուժի […]
15:00 17.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Իսլանդիայի հետ երկխոսությունը բոլոր հնարավոր ուղղություններով և քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն […]
12:47 17.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Շուշան և Արփի Փաշինյանները տորթ պատրաստում: Մարիամ Փաշինյանը հարցնում է փոքրիկ Արփիին, թե ինչ է նա անում, ինչին նա պատասխանում է. «Ես Շուշանի խոհարարն եմ»: Այնուհետ Շուշան Փաշինյանը նշում է, որ իրենք թխվածք են պատրաստում: Տեսանյութը՝ […]
20:24 16.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընդմիջմանը Երևանի այգիներից մեկում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Խաչատրյանը և կից տեսանյութ հրապարակել։ Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը Опубликовано Artur Khachatryan Воскресенье, 16 июня 2019 г.
12:50 16.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում խոսել է աշխատատեղերի ու «ֆեյքերի» մասին: «Երեկ մի զեկույց կարդացի ու հասկացա, որ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի ու Yootube-ում «դիսլայք» դնողների համար: Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, համոզված եղեք, մենք բավարար […]
12:38 16.06.2019
Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ երկիր: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ խոսեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում ավանդաբար բռնությունից զերծ գործելակերպին կասկածով են վերաբերվել: Այն ժամանակ, երբ մենք ասում էինք, որ Հայաստանում պատրաստվում ենք քաղաքական փոփոխություններ իրականացնել առանց բռնությունների, մեզ նորից մեղադրում էին ծախվածության, կոմֆորմիզմի և այս կարգի […]
12:33 16.06.2019
Հայաստանը պետք է դադարի լինել էժան աշխատուժի երկիր: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում հայտարարեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապեետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում պետք է հիմնականում լինեն բարձր եկամտային սեգմենտում աշխատող փոքր և միջին ձեռնարկություններ, անհատ ձեռնարկատերեր կամ բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Հետևաբար մեր երկիրը չպետք է լինի էժան աշխատուժ արտահանող երկիր: Այս […]
12:07 16.06.2019
Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է, և դրախտների տաղանդ, իհարկե: Մեր կանխավարկածն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է: Մեկը տաղանդավոր է որպես գիտնական, երկրորդը՝ որպես գործարար, երրորդը՝ որպես արվեստագետ, չորրորդը՝ որպես […]
11:57 16.06.2019
Պետք է կարողանանք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցության այնպիսի մակարդակ ու հնարավորություններ, որ Հայաստանի բնակչության թիվն առաջիկա 20 տարվա ընթացքում կրկնապատկվի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում այս մասին խոսեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս թեզի մեկնաբանությունների հետ կապված՝ երկու դիտարկում եմ ուզում անել: Առաջինը՝ երբեմն հարցնում են, թե երբվանից պետք […]
11:33 16.06.2019
Արատավոր իրականության համար յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի: Այս համոզմունքը հնչեցրեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության համաժողովի ընթացքում: «Մեկի մեղավորությունը շատ է, մյուսինը՝ քիչ, բայց չկա գեթ մի մարդ, որը մեղք չունի արատավոր իրականության ձևավորման գործում, եթե հաշվի առնենք, որ մեղավորությունը կարող է լինել նաև պասիվ: Օրինակ՝ ինչ-որ բան չնկատելու […]