15:53 07.12.2018
Ռուսաստանում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ադրբեջանական գործակալություններից մեկին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Հաջիևի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հրադադարի ամրապնդումը։ Ապա խոսնակը ներկայացրել է […]
15:47 07.12.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում մասնակցել է «Սանտեքս» գործարանի բացմանը և միաժամանակ նոր հիմնաքար դրել մեկ այլ գործարանի կառուցման համար: Գործարանի սեփականատերերն են հանդիսանում Վարդան Սրմաքեշնն ու Քրիստիան Գելիջին: «Մենք այս գործարանում 2016 թ-ից շինարարություն ենք անում և մեկ ամիս առաջին 150 աշխատողի ընդունեցինք, մինչև ապրիլ ամիսը ևս 150 հոգի պետք է ավելացնենք, […]
14:53 07.12.2018
Այսօր Լոռու մարզում գտնվելու ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իր համոզմամբ՝ աղետի գոտու խնդիրը լուծելու համար հատուկ օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, իր առաջարկը հետևյալն է՝ թալանից վերադարձված գումարներն ուղղվեն տնակային խնդրի լուծմանը. «Գումարներ կան, ես վարչապետին արդեն առաջարկել եմ, էդ գումարները, որ հիմա վերադարձվում են պետական բյուջե, պետք է ուղղել […]
14:39 07.12.2018
Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Արտագնա նիստի մեկնարկից առաջ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ […]
11:51 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Հայփոստ» ՓԲԸ կողմից «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո […]
23:11 06.12.2018
Քիչ առաջ Գյումրի են ժամանել ՀՀ կառավարության ու անվտանգության անդամները: Գյումրիի կենտրոնական հրապարակում նրանց դիմավորել են Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պատշոնյաները: Վերջիններս գիշերելու են Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկում: Ավելի ուշ՝ գիշերը, Գյումրիում կլինի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Գյումրիի օդանավակայանում է վայրէջք կատարելու Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար […]
21:46 06.12.2018
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը պարբերաբար հայտարարում է, որ շարունակում է կողմնակից մնալ արմատական փոփոխություններին և կանխատեսում է, որ Հայաստանում այս ընտրություններից մեկ ու կես, երկու տարի անց դարձյալ ընտրություններ են կազմակերպվելու: Լրագրողներն այսօր հետաքրքրվել են կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանից, թե արդյո՞ք այս հայտարարությունները նշանակում են, որ «Սասնա Ծռեր»-ը մեկ ու կես, երկու տարի հետո դարձյալ […]
20:16 06.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նախ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների առաջնորդների արարողակարգային լուսանկարահանումը, այնուհետև նրանք ԱՊՀ շրջանակում համագործակցության հեռանկարները քննարկել են աշխատանքային ճաշի շրջանակում:
17:07 06.12.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախ […]
07:15 06.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»:
22:55 05.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ, 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար, ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը […]
22:28 05.12.2018
Կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսելու բան չկա: Նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու և չարի սահմանը, հարյուր հազարավոր քաղաքացիներին զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից։ Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին հայտարարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող […]
20:53 05.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին: Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում […]
19:19 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման պատճառներին: «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջը օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որևէ մեկը չի պլստալու, հատ առ […]
18:04 05.12.2018
Համացանցում այսօր հայտնվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության երկրորդ մասը: Նոր ձայնագրության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է: Տեսանյութին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա տարածել է տեսանյութը` կից հետևյալ գրառմամբ. […]
16:49 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին լրագրողները խնդրեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձագանքել ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը բլուրներ է կառուցել և պատրաստվում է հարձակման: «Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում: Եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, ես ոչ միայն իրեն, տեղեկացնում եմ` ինչ-որ մեկը չգիտի՞` ինչ է կատարվում մեր սահմանի երկայնքով, […]
16:15 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել կենցաղային տեխնիկայի գործարանի բացմանը: Գործարանի բացումը հայ-լիբանանա-սիրիական նախաձեռնություն է: Նախնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատող, տարեկան կարտադրի 126 հազար տեխնիկա: Գործարանի նախնական կապիտալը և գործառնական ծախսերը 4,5 մլն դոլար են: Կենցաղային տեխնիկայի գործարանի աշխատանքը 3 փուլից է բաղկացած, առաջինը կենցաղային տեխնիկայի […]
14:56 05.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի վերաբերյալ ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարություններից հետո երկու թեկնածուների միջև կարճատև հեռախոսազրույց է եղել, ինչի մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Շահնազարյանը։ Շահնազարյանի այն խոսքերից հետո, ըստ որոնց՝ Սասուն Միքայելյանի ուղղությամբ կարող են կրակել հրապարակում, Միքայելյանը զանգել է իրեն ու արդարացել, […]
14:22 05.12.2018
ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր բանավեճի՝ ներկայացնելու համար, իր խոսքերով, «իշխանություն՝ Արցախի դիմաց» արտահայտության էությունը։ Բայց, ըստ Շահնազարյանի՝ Փաշինյանը խուսափել է այդ բանավեճից։ «Ինչի՞ վարչապետը երեկ վախեցավ գալ։ Հո չէ՞ր գալիս ցուցմունք տալու։ Դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է, դրանում կարող եք չկասկածել, […]
20:40 04.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ […]
19:23 04.12.2018
Այսօր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը գնացել էր Ծաղկահովիտ և հանդիպել ծաղկահովիտցիների հետ: Ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել ծաղկահովիտցիներին իրեն շուն նվիրելու համար. «Ծաղկահովիտի եզդի համայնքի նվերը. շնորհակալ եմ»:
16:15 04.12.2018
«Իշխանության գալուց շատ կարճ ժամանակ հետո մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, շատ-շատերին թվում էր, որ դա ուղղակի անփորձությունից է, բայց իմ համար այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ սա քաղաքականության առաջին քայլերից է: Արդյունքում Հայաստանը կորցրեց կարևորագույն այդ պաշտոնն այն իրավիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ինչն ավելի քան հանցագործություն էր, դա սխալ […]
15:19 04.12.2018
«Բոլորդ գիտեք, որ ես հրապարակայնորեն ներկայիս իշխանություններին մեղադրել եմ մի բանում, որ այն քաղաքականությունը, որ վարում են, հիմնված է «Իշխանություն՝ Արցախի փոխարեն» բանաձևի վրա: Կներկայացնեմ որոշ ապացույցներ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը»,- դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը: Նա ներկայացրեց լուսանկարներ, որոնցով փորձեց ապացուցել, որ Ադրբեջանը պատրաստվում […]
13:59 03.12.2018
Մեզ պետք չի, որ որևէ մեկը կասկածի տակ դնի մեր կառավարության օրինականությունը: Այս մասին Վեդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարությունը, մեր դաշինքը ոչ մի հարամ ձենի անհրաժեշտություն չունի: Ոչ մեկը թող չփորձի որևէ ապօրինություն թույլ տալ, որևէ քաղաքացու իրավունքը սահմանափակի, առավել ևս, եթե մեկին պիտի ասեն՝ գնա, քվեարկի […]
01:20 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն այսօր հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ Մարտի 1-ի համար ո՞վ է մեղավոր, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են մեղավոր Մարտի 1-ի համար։ Առաջնայինը իրենք են մեղավոր։ Հասարակության մի հատվածին հանում են, տանում են իշխանության դեմ, որպեսզի իշխանությունը գնան բռնազավթեն, կրակոցներ են […]
15:42 02.12.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ ուղևորվել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչների հետ։ «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը մեզ համար նույնքան կարևոր է, որքան մեկ տարի առաջ: Այնպես չէ, որ մենք ընդդիմություն էինք, միայն այդ ժամանակ էինք կարևորում դա: Մեր կառավարությանը նույնիսկ մի հատիկ հարամ կամ դաղալ ձայն պետք չէ, ես հույս […]
14:30 02.12.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ ուղևորվել է Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման։ «Մեր խնդիրն է այս քաղաքական շրջափուլով թավշյա հեղափոխության արդյունքները տրամաբանական ավարտին հասցնելը, և այդ էներգիան տնտեսական հեղափոխություն իրականացնելուն ուղղելը: Փոփոխությունների բուն էությունը ժողովրդի և քաղաքացու փոփոխությունն է: Մենք պետք է մոռանանք՝ ինչ է նշանակում ընտրությունների արդյունքները կեղծել, և ժողովուրդը […]
13:43 02.12.2018
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մեր երեխեքը պետք է մշակույթի հետ շատ առնչվեն, քանի որ մշակույթը շատ կարևոր է»: Սիսիանը հայ անվանի բանաստեղծ Համո Սահյանի ծննդավայրն է, և Նիկոլ Փաշինյանը ելույթի վերջում արտասանել է «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը։ «Ժողովո՛ւրդ ջան, դուք […]
20:29 01.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային […]
19:28 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրեն մտահոգող մի թեմայի: Նա հիշեցրեց` մի քանի անգամ ասել է, որ ԼՂ հարցում Հայաստանում երբեք չի եղել ավելի թափանցիկ իշխանություն, կառավարություն, ղեկավարություն, քան ինքն ու իր քաղաքական թիմն են: Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հարցի վերաբերյալ բազմիցս արել է հայտարարություններ` հրապարակային, բաց, […]