14:06 31.01.2019
Երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վարչապետին համալսարանում դիմավորեց համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգի գլխավորությամբ: Համալսարանի Սենատի սրահում համագործակցության հուշագիր ստորագրվեց Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև: Քիչ անց Փաշինյանը կհանդիպի համալսարանի ուսանողների հետ, ելույթ կունենա, որից […]
10:08 31.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քլոլնում է, վաղը կմեկնի Բեռլին: Քյոլնում վարչապետը կհանդիպի գերմանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Քյոլնի քաղաքապետի հետ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Քյոլնի տեխնիկական համալսարան և հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին հայտնում է SHANTEWS.am-ի թղթակիցը Գերմանիայից: Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, […]
22:32 30.01.2019
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։ Այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռևս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչև 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) […]
20:14 29.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:
17:58 29.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
12:12 29.01.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից տեղեկանում ենք, որ Գերմանիայի Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է. «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին […]
11:20 28.01.2019
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար […]
23:49 27.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: «Մեծարգո Տիգրան Մանսուրյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ […]
23:46 27.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր […]
21:40 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ. «Մեծ տխրությամբ ստացա Միշել Լեգրանի մահվան լուրը։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակն իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում: Տասնամյակներ շարունակ հազարավոր հայեր Հայաստանում և Սփյուռքում զմայլվել են Լեգրանի հիասքանչ երաժշտությամբ։ Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը՝ անջնջելի հետք թողնելով մեր […]
13:38 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման […]
20:00 25.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Քաղաքականություն լուսաբանելիս միշտ հետաքրքրություն է առաջացել ուսումնասիրել պատի այն կողմը և ներսից լինել դրա մեջ: Հեղափոխությունից հետո կար ցանկություն և պատրաստակամություն՝ ստանձնելու այդ ընդհանուր պատասխանատվությունը, ինչի համար, որ պայքարում էինք: Իհարկե, հեշտ կլիներ չմտնել քաղաքականություն և նորից կողքից խոսել, քննադատել, բայց […]
14:58 25.01.2019
«Իմ հոր անունը Վովա է, բայց ես հասկանում եմ, որ ռուսերենում դա կապված է Վլադիմիր անվան հետ, բայց Հայաստանում դա բավական տարածված անուն է, հատկապես այն սերնդի մոտ, որի մասն է նաև հայրս։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ճիշտ է ասել՝ Նիկոլ Վովաևիչ»,- այս հարցին լրագրողների խնդրանքով ի վերջո անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվայում […]
14:56 25.01.2019
Հրապարակային այն հայտարարությունները, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցների ընթացքում։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս նշեց ինքը՝ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու թեմային։ «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող […]
00:51 25.01.2019
Անդրադառնալով Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասել է. «Մենք պետք է հասկանանք իրական շահերը՝ որտեղ է այդ հանդիպումը եղել, ինչի մասին է եղել, ուր կարող է կամ ինչպես կարող ես այդ երևույթը հետո օգտագործել: Ի վերջո, մենք պետք […]
20:46 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը կարևորել […]
15:33 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային […]
14:36 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Հայաստանի և […]
13:23 24.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար: Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական […]
00:41 24.01.2019
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին կայցելի Մոսկվա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան և ելույթ կունենա կազմակերպությունում ՀՀ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի հայտարարել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում։ «Ռուսարմինֆո»-ի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի, […]
23:55 23.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն: «Ձերդ գերազանցություն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Թավշյա հեղափոխությունն ըստ արժանվույն պսակվեց ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրություններով: Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններն աննկատ չեն անցել: Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում […]
19:18 23.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է […]
15:41 23.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ շարունակելով «Զրույց քաղաքացու հետ» շարքը, անդրադարձավ վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվող պարգևավճարների թեմային: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պարգևավճարները, աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեի այն միջոցներից, որ նախատեսված են հենց պարգևավճարների ու աշխատավարձերի համար. դրանք աշխատավարձի մաս են: «Ըստ էության, այդպիսի համակարգ է այսօր ՀՀ-ում գործում, և […]
13:50 23.01.2019
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների: Դրանց թվում են եղել` չինական CCTV -ին, ֆրանսիական Le Figaro-ն և շվեյցարական RADIO TELEVISION SUISSE (RTS)-ը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Media Leaders Briefing-ին, որի ընթացքում պատասխանել է Business Insider-ի, The New York Times -ի, գերմանական DPA-ի, ռուսական РИА Новости-ի և Daily News Egypt-ի լրագրողների հարցերին:
23:17 22.01.2019
Հայաստանի համար, որպես ԵՏՄ նախագահի, 2019 թ.-ին առաջնահերթություններից մեկն է միասնական տնտեսական տարածքի ձևավորման համար ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում անհրաժեշտ կարգավորումները միմյանց մոտեցնելը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, ԵՏՄ-ում ունենք ավելի քան 60 խոչընդոտ, որոնք ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացում թույլ չեն տալիս: Դա կապված է ԵԱՏՄ անդամ երկրների […]
23:06 22.01.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։ Կրկնեմ հիմնական 2 հարցը՝ Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]
22:17 22.01.2019
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:
18:57 22.01.2019
«ԷկոԼուրը» նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով տեղեկացնում է Բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: Առաջին դատը նվիրված է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտմանը: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետից ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունը դատավարությանը, ովքեր դատավարության ընթացքում, որպես […]
15:56 22.01.2019
Հայաստանի կառավարությունը փաստացի ձևավորված է, կառավարության կառուցվածքն այժմ քննարկվում է: Այս մասին Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը կլինի մեկ ամսվա ընթացքում: «Փաստացի, մեր կառավարությունն արդեն ձևավորվել է: Մենք նախատեսում ենք կառավարության կառուցվածքը փոխել, այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են, որից […]