TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են

11:27 20.02.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ Երևանում համանախագահները հանդիպելու են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Համանախագահները Երևանից ուղևորվելու են Բաքու:

̰
Նիկոլ Փաշինյանը վերցրել է գետնին ընկած աղբը

18:03 19.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Դսեղում, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները: Միջոցառման ժամանակ վարչապետի աչքից չի վրիպել գետնին ընկած աղբը: Վարչապետը մի պահ դուրս է եկել շարքից ու վերցրել է աղբը, որից հետո նրան մոտեցել է անվտանգության աշխատակիցն ու […]

̰
Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին. վարչապետը ելույթ է ունեցել Դսեղում

14:06 19.02.2019

Լոռվա Դսեղ գյուղում մեկնարկել են թումանյանական միջոցառումները: Դսեղում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի ժամանակ շնորհավորել է համայն հայությանն ու հիշել Եղիշե Չարենցի խոսքերը Թումանյանի մասին: «Կա Մեծարենց, կա Տերյան և էլի շատ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Այս տողերի հեղինակը Եղիշե Չարենցն է: Հաճախ չի պատահում, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը

20:11 18.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը շնորհավորել է պարոն Էնգելին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ և նրան մաղթել կուսակցական բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու […]

̰
«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը

21:09 16.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը: Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի […]

̰
Նիկոլ Փաշինյանի գրքի «թխոցի»-ն և ինչո՞ւ գրվեց «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը. Փաշինյանի ելույթը

18:12 16.02.2019

Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, նրա գրած «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, որը հետագայում վերածվեց գրքի, վիպագրությո՞ւն է, թե՞ «թխոցի», բնութագրում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Այսօր այս հարցերի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գրքի գրական նշանակության ու բովանդակության շուրջ քննարկում է տեղի ունեցել Loft կենտրոնում, որին ներկա է եղել նաև գրքի հեղինակը: Գրականագետները հակասական դիտարկումներ են […]

̰
Մենք Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Die Zeit պարբերականին

14:35 16.02.2019

Գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով իրենից՝ որպես վարչապետ քաղաքացիների մեծ սպասելիքների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ոչ միայն քաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն կառավարությունից, այլև կառավարությունը սպասելիքներ ունի քաղաքացիներից: «Ես արդեն ասել եմ, այս հեղափոխությունը մարդիկ էին առաջնորդում: Դա է մեզ մղում, որ քաղաքական հեղափոխությունից ուզում ենք անցնել տնտեսական հեղափոխության: Մենք ուզում […]

̰
Մեր հեղափոխությունը գունավոր չէր, և որևէ օտար ուժ ներգրավված չէր. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը գերմանական Die Zeit պարբերականին

12:52 16.02.2019

Գերմանական Die Zeit պարբերականը ծավալուն հարցազրույց է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում անդրադարձ է կատարել Թավշյա հեղափոխության պատճառներին, ընթացքին: Հեղինակը նախաբանում պատմում է, որ երբ 2018թ. Հայաստանում սկսվեց «Թավշյա հեղափոխությունը ընդդեմ կոռուպցիայի և ավտորիտար կառավարության, ամբողջ աշխարհի հայացքն ուղղվեց դեպի Հարավային Կովկասի այս փոքրիկ երկիրը: Միլիոնավոր հայեր են ապրում սփյուռքում, որոնք աջակցում էին […]

̰
50 նոր աշխատատեղ, ավելի քան 11 մլն դոլարի ներդրում. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հյուրանոցի բացման

16:11 15.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի կենտրոնում մասնակցել է «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացմանը: Վարչապետը ծանոթացել է հյուրանոցի հնարավորություններին, առաջարկող ծառայություններին. հիմնադիր-նախագահ Ղուկաս Գրիգորյանի հետ շրջել է հյուրանոցի տարածքում: Հյուրանոցի կառուցումը տևել է 3 տարի, 11 մլն դոլարի ներդրում է իրականացվել, այն 3 աստղանի է: «Հոլիդեյ Ինն Էքսպրես»-ի շնորհիվ 50 նոր աշխատատեղ է բացվել:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

21:29 14.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հաջողություն է մաղթել Սաադ Հարիրիին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց: Զրուցակիցները […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարները

20:14 14.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

18:27 14.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման լուրից, որը մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ: Խնդրում եմ իմ սփոփանքի խոսքերը փոխանցել […]

̰
Այստեղ երկու մտածողության բախում էր. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի քննարկման մասին

15:55 14.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց՝ վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, քանի որ իրականում տեղի ունեցավ լուրջ գաղափարական բանավեճ, բախում: «Եթե պատկերավոր ասեմ՝ այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում կամ երկու մտածելակերպի բախում, պատկերավոր ասած՝ մի մասն այստեղ ներկայացնում էին այն […]

̰
Ես շատ հստակ հայտարարել եմ՝ գազի գինը չի բարձրանալու. Նիկոլ Փաշինյան

18:02 13.02.2019

2019թ. Հայաստանում գազի գինը չի բարձրանալու: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով իր նախկին հայտարարությունները: Հարցին՝ եթե ծախսերի կրճատման հնարավոր ուղիները չգտնվեն, մտավախություն չունի՞, որ ներքին պարտք է կուտակվում, կա՞ պատկերացում՝ ինչպես է այդ հարցը լուծվելու, Փաշինյանն արձագանքեց. «Ես Ձեր մտքերի ընթացքը, անկեղծ ասած, չեմ հասկանում, ո՞վ ասաց, որ ներքին պարտք է […]

̰
Դավոսում որևէ մեկի նախարարի կարգավիճակ չեմ առաջարկել. Նիկոլ Փաշինյան

17:23 13.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը փետրվարի 13-ին խորհրդարանում դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա նշանակած կադրերի հարցով: Նա հիշեցրեց՝ վարչապետը մի անգամ, խոսելով մարդկանց մասին, ովքեր հեղափոխության ամենասկզբունքային պաշտպաններ են հանդես եկել, ասել է, որ հիասթափություն ու սթրես է տարել, նաև նշեց՝ վարչապետն ասել է, որ Դավոսում անհատների հետ է հանդիպել, նրանց նախարարի աշխատանք […]

̰
«Ներկայում դաշտ ենք ստեղծում, որ տնտեսության շարժիչ ուժը ոչ թե «ախպերները» լինեն, այլ գաղափարները». Նիկոլ Փաշինյան

11:03 13.02.2019

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում ներդրումների կարևորությանն ու այս ոլորտում ռազմավարության փոփոխության կարևորությանը: «Սովորաբար ԱԺ-ում և կառավարությունում հավաքվել են լավ տղերքը, ու երբ ներդրում են ասել, ասել են՝ ո՞նց պիտի բերենք, մենք բոլորս ախպերներ ենք, մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա ո՞նց […]

̰
Միգուցե Ադրբեջանի նախագահը չունի մանդատ Ադրբեջանի ժողովրդի անունից բանակցելու համար. Նիկոլ Փաշինյան

22:07 12.02.2019

«Մենք ասում ենք, որ ՀՀ վարչապետը կարող է բանակցել Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում ՀՀ անունից և ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից: Ինչո՞ւ, որովհետև Արցախի ժողովուրդը ինձ չի ընտրել ՀՀ վարչապետ կամ ԱԺ ընտրություններին չի մասնակցել: Հետևաբար ՀՀ ԱԺ-ին ու վարչապետին չի լիազորել որևէ տեղ բանակցել իր անունից»,- Ադրբեջանի ժողովուրդը Ադրբեջանի կառավարության կարծիքը չկիսելու մասին […]

̰
Նախնական գնահատմամբ` 150-200 մարդու հաստիք կօպտիմալացվի. Նիկոլ Փաշինյան

17:12 12.02.2019

«Գործազրկության հետ կապված խնդիրը մենք պատկերացնում ենք հետևյալ կերպ: Սկզբնական փուլում կլինի ուղղակի մեխանիկական միավորում, ու այդ ընթացքում մենք կստեղծենք աշխատանքի շուկայի առաջարկին համապատասխան մասնագիտական որոշակի որակավորման փուլ անցնելու միավորում: Մենք պետք է հասկանանք գործազրկությունը և աշխատանքի առաջարկն ի՞նչ հարաբերություններ ունեն իրար հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Պետական աշխատողների կրճատումների հետ կապված վարչապետը շեշտեց, որ […]

̰
Գյուղատնտեսական ապրանքն անհրաժեշտ է հաշվառել` հետագայում «ստաժ» հաշվելու համար. Նիկոլ Փաշինյան

16:40 12.02.2019

«Ամբողջ խնդիրն այն է, որ անհատ գյուղատնտեսի թողարկած արտադրանքը որևէ կերպ չի հաշվառվում, և սա իր հերթին բերում է ստվերային տնտեսության խնդիր: Օրինակ, երբ որ ռեստորանները սուպերմարկետներից վերցնում են գյուղմթերք, ապա այդ գյուղմթերքի հանձնման-ընդունման գործընթացը չի հաշվառվում, հետևաբար, հետագայում հարկային հաշվետվություններ տալու առումով որոշակի բարդություններ են առաջ գալիս»,- գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքային տարիները «ստաժ» հաշվելու մասին […]

̰
2018 թ. ՀՀ վարչապետի 4 հրաժարական է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյան

16:15 12.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց օտարերկրյա ներդրումների ուղղությամբ իրականացվող քաղաքականության հարցով: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ են նշանակում «մեկ կանգառի ծառայություններ»-ը, բացի դրանից, օտարերկրյա ներդրողները որտեղի՞ց պիտի իմանան դրանց մասին: Փաշինյանը հայտնեց, որ այժմ աշխատում են «Հայկական ներդրումային հիմնադրամ» ստեղծելու ուղղությամբ, որը պետք […]

̰
Մենք, կներեք, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն անել չենք պատրաստվում. Նիկոլ Փաշինյան

15:42 12.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ այս պարագայում, երբ կառավարության ծրագրում առատ չեն թվային ցուցանիշները, ինչպե՞ս է ապահովվելու հաշվետվողականությունը, որպեսզի վերահսկվի և ստվերային շրջանառությունը բացառվի, որ վերահսկողությունը կախված չլինի մարդկային գործոնից: Նա նաև խոսեց արտաքին քաղաքականության մասին, նշեց՝ կարծիք կա, որ ծրագիրն արտաքին քաղաքականության առումով չունի […]

̰
Կան մանկավարժներ, որ ստանում են 25 հազար դրամ, մինչդեռ պետբյուջեով հաստիքը 125 հազար դրամ է. Նիկոլ Փաշինյան

15:21 12.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ ժողովրդի ցասումը նախորդ համակարգի նկատմամբ պայմանավորված էր ցանկությամբ, որ վատը, բացասականը կորչի, լավ կյանքը գա: Նա ասաց, որ տարբեր քաղաքացիներ նույն հարցով դիմում են իրեն: «Միկրոբիզնեսին հարկերից ազատելու նախաձեռնությունը հիանալի է, սակայն կան մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, […]

̰
Բոլոր կառավարություններն իրենց պատասխանատվությունը կրել են, կրում են ու կրելու են. Նիկոլ Փաշինյան

15:08 12.02.2019

ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ ծրագրում նկատելի է դրական տեղաշարժ արձանագրելու կառավարության մտադրությունը, բայց իրավական որոշակիության պակաս կա, որը որոշակի անհանգստության տեղիք է տալիս: Կառավարության ծրագրում ոչ թե կառավարության պարտականություններն են, դրանում 35 դեպքում «խթանելու […]

̰
Մենք «սպեցնազով» հարկ հավաքող կառավարություն չենք. Նիկոլ Փաշինյան

14:17 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ ապահովագրության հնարավորություն պետք է ընձեռվի ծիրանի, խաղողի, կարկտահարության, ցրտահարության ու հրդեհների համար: Նա նշեց՝ այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով իրենք այդ ծրագրի հետագա ճակատագիրը կորոշեն, բայց եթե, օրինակ, Արարատի և Արմավիրի մարզերում սկսեն աշխատել, գործնական առումով դրանք ամենախոշոր մարզերն են, ուստի դա կնշանակի […]

̰
Մենք չենք հրաժարվում ընտրական համակարգի բարեփոխումներից. Նիկոլ Փաշինյան

14:11 12.02.2019

«Իմ ղեկավարած նախորդ կառավարության ծրագիրը չի դադարել մեր ծրագիրը լինելուց»,- փետրվարի 12-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ նախկին ծրագրի բոլոր այն դրույթները, որ կիրառելի են, շարունակում ենք համարել իրենց ծրագրի մաս, սակայն դեպքեր կան, երբ դրույթի մասին չեն շեշտում, քանի որ օրակարգային չեն այլևս: Փաշինյանն […]

̰
ՀԴՄ չխփելու պատճառ միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյան

14:04 12.02.2019

Խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց Հայաստանի բնակիչների անվտանգությանը վերաբերող հարցով: «Այս հարցը ես բարձրացրել եմ Լենինի, Ստալինի ժամանակ»,- ասաց նա: Փաշինյանն արձագանքեց. «Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»: Գրիգորյանն ասաց, որ իրեն հուզում է շենքերի սեյսմիկ անվտանգությանը, մասնավորապես՝ Սիսիանում վթարային շենքերում ապրող բնակիչների […]

̰
Անհրաժեշտ է ռիսկեր չկարգավորող կարգավորումներից հրաժարվել, իշխանությունն ու բիզնեսը տարանջատել. Նիկոլ Փաշինյան

12:57 12.02.2019

Հայաստանի Հանրապետությունում գերկենտրոնացված համակարգից անցում է լինում դեպի ապակենտրոնացված համակարգ: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա, ըստ վարչապետի, ճիշտ ռազմավարություն է, չնայած հարակից էֆեկտների հավանականությանը: Նա նշեց, որ կարևոր է ոչ անհրաժեշտ կարգավորումներից հրաժարվելը, ընդգծեց՝ նկատի ունի նաև ստվերային կարգավորումները: Վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է իշխանության և տնտեսական […]

̰
Հայաստանում կապիտալի շուկան զարգացնելու ուղղությամբ լրջագույն քայլեր են արվելու. Նիկոլ Փաշինյան

12:51 12.02.2019

ՀՀ կառավարությունը լրջագույն միջոցներ է ձեռնարկելու Հայաստանի Հանրապետությունում կապիտալի շուկան զարգացնելու առումով, պետք է մասնավոր և պետական արժեթղթեր դրվեն շրջանառության մեջ, բորսայական գործարքների միջոցով հնարավոր պիտի լինի այդ արժեթղթերում մասնավոր, իրավաբանական և ֆիզիկական հատվածի կողմից ներդրումներ իրականացնելը: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ […]

̰
Թավշյա հեղափոխության հաջողության գրավականը, ըստ Նիկոլ Փաշինյանի, տեխնոլոգիաներն են

12:09 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձավ բռնությունը մերժելու կարևորությանը և 2018թ. ապրիլ-մայիսին կատարված քաղաքական իրադարձությունների հաջողությունը երաշխավորող գործոններին: «Մենք ասում էինք, որ մերժում ենք բռնությունը որպես ներհայաստանյան որևէ, այդ թվում՝ քաղաքական հարցի լուծման միջոց, ցանկացած ամենակոռումպացված պաշտոնյայի, իշխանության դեմ չենք պատրաստվում բռնություն գործադրել: 2013 թ.-ից ի վեր հավատարիմ մնացինք […]

̰
«Բանտարկյալից՝ վարչապետ». The Christian Science Monitor-ը հոդված է հրապարակել Փաշինյանի մասին

11:09 12.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է The Christian Science Monitor շաբաթաթերթի շապիկին: Հոդվածի հեղինակն այն վերնագրել է այսպես. «Բանտարկյալից՝ վարչապետ»: Հեղինակը գրում է, որ ՀՀ վարչապետն անսահման խարիզմայի տեր մարդ է: Նա ընդգծում է, որ Փաշինյանը միասնականություն ստեղծելու շնորհիվ է կարողացել հասնել ամենին: «Պարզ ասած, հանրահավաքների ընթացքում նա կարողացել է քաղաքացիների մեծ զանգված հավաքել՝ երկիրը […]

̰
BACK_TO_TOP