TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Նիկոլ Փաշինյան

Մամուլին ազատություն ես չեմ տվել, տվել է Սահմանադրությունը. Նիկոլ Փաշինյան

15:30 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում մամուլի ազատությանը: Վարչապետին խնդրեցին մեկնաբանել իր որոշ թիմակիցների կողմից հնչող հայտարարությունները՝ ուղղված մամուլի դեմ, երբ կոչ են անում այս կամ այն լրատվամիջոցին հարցազրույց չտալ: Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև վերջին օրերին քննարկման առարկա դարձած մի իրավիճակի, երբ որոշ լրատվամիջոցների հայտնեցին, որ պետք է լքեն իրենց […]

̰
Կարող է այլ պաշտոն ստանա, կամ, տնից-տեղից հեռու, մահանալ կա, պետք է այդ հարցը կանոնակարգել. Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

15:25 19.03.2019

«Ո՞նց կարող է այդպիսի բան լինի, դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա»,- մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի՝ Հայաստանի կարծիքը հաշվի չառնելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդտեղ էլ մեր դիրքորոշումը կառուցողական է, մեր գործընկերները համաձայն չեն դրա հետ, մեկնաբանության տեղ կա: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության […]

̰
Ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը` ըստ Փաշինյանի

15:15 19.03.2019

Հայաստանի սահմանադրական փոփոխություններից հետո մարդկանց մի մասը համարում է, որ առաջին տիկինը նախագահի տիկինն է, մի մասը կարծում է, որ վարչապետի տիկինն է։ Վարչապետի ասուլիսի ժամանակ այսօր հարցրին՝ Հայաստանում ո՞վ է առաջին տիկինը։ «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն […]

̰
Ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ․ Փաշինյան

15:08 19.03.2019

Վարչապետի ասուլիսի ընթացքում նրան հարցրին այն մասին, որ օտարերկրյա այցերի ժամանակ իրեն ուղեկցում են ընտանիքի անդամները։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, որ ընտանիքը իր կողքին է եղել երբ ինքը եղել է ծայրահեղ աղքատության մեջ, երբ ստեղծել է լրատվամիջոց, երբ անում էր սակավամարդ հավաքներ, երբ քրեական հետապնդումների էր ենթարկվում։ «Ես ուզում եմ հասկանամ՝ հիմա ակնկալիքն էն է, որ […]

̰
Թեմաները, որ Աննան ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհեթեթ են․ Փաշինյան

15:04 19.03.2019

«Էն թեմաները, որ Աննան (վարչապետի կինը – խմբ) ինչ-որ ձևով, իր միջոցով ինչ-որ ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհեթեթություն են։ Տենց բան կարա ասի մարդ, ով ինձ ուղղակի չգիտի, ինձ ուղղակի չի ճանաչում», – այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի մասին հարցերին։ Նա հերքեց նաև այն մեղադրանքները, թե […]

̰
Չեմ պատկերացնում՝ գնամ Ղարաբաղ և այնտեղ ծառայող որդուս մորը և քույրերին չտանեմ ինձ հետ․ Փաշինյան

15:02 19.03.2019

Հայաստանի վարչապետի ընտանիքը որևէ բան չի փոխել իր կենսակերպում, բացի այն հարցերից, որոնք պարտադրված են ու արարողակարգով անհրաժեշտ։ Փաշինյանի ընտանիքը շարունակում է ապրել կառավարական առանձնատանը և ունի Սևանի ափին ամառանոց։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Եվ ես չեմ պատկերացնում, որ ես երբևէ պետք է գնամ Ղարաբաղ ու էնտեղ ծառայող իմ տղայի մորը […]

̰
Ես շատ գոհ եմ այս պարգևավճարային սկանդալից, դա ահավոր լավ, կարևոր խոսակցություն է. Փաշինյան

15:00 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների հետ հերթական հանդիպման ժամանակ նրան հարց ուղղվեց՝ իր թիմակիցներից դժգոհության դեպքում հնարավո՞ր է՝ իրեն կաշկանդի այն հանգամանքը, որ հեղափոխության ժամանակ միասին պայքարել են: «Մենք կաշկանդված չենք: Երբ խոսում են դժգոհության մասին, ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ, չի կարող ինձնից որևէ մեկն ավելի դժգոհ լինել, քան ես եմ: Երբ ասում են՝ […]

̰
Պատրաստ ենք սահմանն անցած մոլորված մարդկանց փոխանակել մոլորվածների հետ, բայց ոչ սպանության համար մեղադրվողներին․ Փաշինյան

14:52 19.03.2019

Նախկինում Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում եղել է պրակտիկա, որ կողմերը մոլորված ու սահմանն անցածներին վերադարձրել են մեկ շաբաթվա ընթացքում։ Այդ պրակտիկան իրականացվել է միշտ՝ մինչև այն ժամանակ, երբ եղել է «հայտնի դեպքը»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում և Ադրբեջանում հայտնված միմյանց քաղաքացիների փոխանակման հարցին։ «Դա ընդհատվել է այն ժամանակ, […]

̰
Շատ դեպքերում արագ գործելով կորցնում ենք ավելի մեծ ժամանակ, քան կկորցնեինք դանդաղ քայլելով. Փաշինյան

14:49 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման նախաձեռնությանը: «Ինչո՞ւ չի գրած՝ ինչպիսի, կա հսկայական բանավեճ. Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին, տարբեր երկրների փորձեր կան, որ պետք է ուսումնասիրել: Երկրներ կան, որ անգամ հակակոռուպցիոն դատարան ունեն: Հիմնական հարցը, որ հնչում է, հետևյալն է՝ կոռուպցիայի դեմ […]

̰
Ես հիմա շրջում եմ մեքենայով, որը 2008-ին գնվել էր Սերժ Սարգսյանի համար և 3-5 տարի չի օգտագործվել․ Փաշինյան

14:45 19.03.2019

Հայաստանի վարչապետի ծառայողական մեքենաները գնվել են դեռ նախորդ ղեկավարների ժամանակ՝ 2004 և 2008 թվականներին։ Այս մասին ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերով՝ մեքենաներից մեկը գնվել է 2008 թվականին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար, և հիմա դրանով ինքն է շրջում: Այդ մեքենան, ըստ Փաշինյանի, վերջին 3-5 տարին չի օգտագործվել, որովհետև համարվել է […]

̰
Գյուղացին պետք է կարողանա աճեցրած բերքն արժանապատիվ ու եկամտաբեր գնով իրացնել. Փաշինյան

14:36 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ Հայաստանի քաղաքացին, ՀԴՄ կտրոն պահանջելուց բացի, ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը: «Ես շինարարության տվյալներն ինչո՞ւ էի բերում: Դա իր հետևից բերելու է աշխատատեղեր, սպառման նոր մակարդակ, հնարավորությունների նոր մակարդակ: Այսօր ամեն ինչ անում ենք, որ վարկային տոկոսադրույքն իջնի, այդ վարկերը դառնան ավելի հասանելի, մենք […]

̰
Հանրությունը դժգոհ է գողացվածի վերադարձի ծավալներից ու արդյունավետությունից․ Փաշինյան

14:18 19.03.2019

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի ներդնելը, ըստ էության, Հայաստանի միջազգային պարտավորությունն է։ Եվ այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական կառույցների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ասաց` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ՞ անել այնպես, որ գույքը բռնագանձվի դրա ապօրինության ապացուցումից հետո։ ՄԻԵԴ-ը, ըստ Փաշինյանի, ունի եզրակացություն, որ […]

̰
Հայաստանում սեփականության վերաբաշխում չկա․ ստիպված ենք լինելու անցումային արդարադատություն կիրառել․ Փաշինյան

13:56 19.03.2019

Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մի քանի օրինակ ներկայացրեց, երբ նախկին պաշտոնյաները կասկածելի գործարքներով սեփականաշնորհել են համայնքային հողեր կամ այլ սեփականություն, ու ասաց, որ դա խնդիր է ստեղծում ներդրողների համար։ «Երբ ես օգոստոսին խոսում էի անցումային արդարադատության մասին, դա էլի շա՜տ  մեծ աղմուկ էր բարձրացնում, որ հաա՜, Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց է։ Հույս ունեմ՝ բոլորդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահին

16:21 11.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան։ Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում […]

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Նիկոլ Փաշինյանին

15:00 11.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Երևանը՝ հիմա. Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի փողոցներով

21:13 08.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի փողոցներով։ Նա տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Երևանը՝ հիմա: Ազատության մայրաքաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

20:11 08.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում: Մեսրոպ […]

̰
Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը

09:22 08.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ․ «Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ՝ սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր։ Շնորհավոր մարտի 8»: Նիկոլ Փաշինյանն արտասանել է Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը և Սումա Չակրաբարտին քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները

20:36 07.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի […]

̰
Կա ֆորմալ գրանցված և ծրարով տրվող աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

15:15 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն է եղել, 23 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը՝ ամենակարևոր խնդիրներից մեկը, որ պիտի լուծվի: Նա հայտնեց, որ իրենց նպատակն է առաջիկա 5 տարիներին այդ ցուցանիշը հասցնել 20 տոկոսի: Հաջորդ տարվա նպատակադրումն, ըստ Փաշինյանի, ստվերային աշխատավարձերի դուրսբերումն է: Նա նշեց՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել հայտարարություններով. ՀՀ վարչապետն ու Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին

00:28 06.03.2019

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի պարոն հանձնակատար Հան ԶԼՄ հարգելի […]

̰
Իրանագետը խոսել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի արդյունքների մասին

00:30 05.03.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է հայ-իրանական հարաբերությունների ու ՀՀ վարչապետի՝ վերջերս Իրան կատարած այցի արդյունքների մասին: Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցը այնքան արդյունավետ է եղել, որքան հայտարարում են փորձագիտական հարթակներում՝ իրանագետն ասել է, որ բոլոր սպասելիքներն արդարացվել են: «Գերլավատեսական գնահատականները, կարծում եմ, կապված են այն որոշ փորձագետների կամ գնահատականների […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Լյուվենի կրթական և գիտահետազոտական հաստատությունների գործունեությանը

18:16 04.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի […]

̰
Այս պահին «Իմ քայլի» հանրապետականացման դեմ պայքարող միակ գործիչը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. փորձագետ

23:59 03.03.2019

«Հանրապետական կուսակցությունը դժվար է կանխատեսել, որ 5 կամ 10 տարի հետո այն կարող է իշխող ուժ դառնալ, սակայն խորհրդարանում կարող է ազդեցիկ տեղ ունենալ: Այս պահին «Իմ քայլի» հանրապետականացման դեմ պայքարող միակ գործիչը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»,- ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արմեն Բադալյանը նշել է, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանի առթիվ

11:24 03.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Մեսչյանի 70-ամյա հոբելյանի առթիվ: «Հարգելի պարոն Մեսչյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր ճարտարապետական և երաժշտական հեղինակային ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ուրույն ձեռագրով, համամարդկային արժեքներին հավատարմությամբ և խորությամբ իրենց մեծ հետքն են թողել հայ ժողովրդի մշակութային ժառանգության վրա։ Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին

20:05 02.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

̰
Ունենք բացառիկ միասնություն՝ համազգային օրակարգն առաջ մղելու համար. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Դիվանագետի օրվա առթիվ

17:42 02.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ: Հատկանշական է, որ մասնագիտական ձեր տոնը շաղկապված է հայ ժողովրդի պատմության ու հայոց պետականության կայացման շրջանի կարևորագույն այն իրադարձության հետ, երբ Հայաստանի Հանրապետության եռագույնը վեր հառնեց ՄԱԿ կենտրոնակայանի առջև՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Ազատության հրապարակ

18:42 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղևորվում է Ազատության հրապարակ, որտեղից քաղաքացիների հետ երթով կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան: Քաղաքացիները բարևում են վարչապետին, իսկ մեքենաները` ձայնային ազդանշաններ տալիս:

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է իր հետ հանդիպել ցանկացող փոքրիկին

18:32 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է  4-ամյա Մարի Սահակյանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ: Վարչապետը զրուցել է փոքրիկի հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

18:06 01.03.2019

Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի ֆեյսբուքյան էջը։ https://www.facebook.com/Armpresident/posts/324018358247441

̰
BACK_TO_TOP