12:46 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում քննարկվեց և մերժվեց ԱԺ մի շարք պատգամավորների հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում էր կառավարության անդամներին, կառավարությանը, վարչապետին, նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը […]
12:16 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ներկայացվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որ հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դրանով առաջարկվում է սահմանել, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ […]
12:03 21.03.2019
«Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարների՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին կառավարության նիստից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ լարվածությունը սրվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բարձրացնել ձայնը։ Պարզվեց, որ ձգձգումը եղել է այն պատճառով, որ ֆինանսավորման կարգը փոխվել է․ ծառայություն մատուցողը պետք է հաղթի մրցույթում։ Սակայն քանի որ խմբակների ստեղծման մեջ ներդրում է անում առանձին […]
11:34 21.03.2019
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարները՝ 260 հոգի, 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ «Ես ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան։ Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանումներ տալ»,- հարցրեց Փաշինյանը։ ԿԳ […]
11:12 21.03.2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին՝ նոր տարվա մեկնարկի առիթով. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ: Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի […]
20:23 20.03.2019
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախստանի հետագա զարգացմանն ու առաջընթացին: Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար: Պատրաստակամություն եմ հայտնում սերտորեն համագործակցել Ձեզ հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական […]
15:31 20.03.2019
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը: «Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաև […]
15:20 20.03.2019
«Երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում Հայաստանը 2019 թ. զբաղեցրել է 116-րդ տեղը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս թեմային՝ նշելով. «Ազատ և 13 կետով ավելի երջանիկ»: Ինչպես արդեն հայտնել էինք, «Երջանիկ երկրների» ցանկում Հայաստանն այս տարի բարելավել է դիրքերը:
11:14 20.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` կոչ անելով ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: «Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարևոր միջոցառմանը»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք`Հայկ Մարությանը կոչ էր արել միանալ Երևանում անցկացվելիք շաբաթօրյակին:
21:27 19.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոններին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների […]
21:03 19.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և հավելել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, […]
19:05 19.03.2019
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձևաչափով, եթե չեմ սխալվում, և այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի: Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել և կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան […]
18:10 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ է փոխվել ՀՀ քաղաքացու կյանքում, մասնավորապես սոցիալական վիճակում: «Ես կոնկրետ արդյունքների մասին խոսեցի, կառավարության ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ կառավարության զեկույցը հրապարակված պետք է լինի, այնտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչ է տեղի ունեցել երկրում, ինչ փոփոխություններ և ինչ ծավալի: Ես ընդհանրապես չեմ կարծում, […]
17:03 19.03.2019
Ճշմարտություններ կան, որ բացահայտվել են, մի մասն էլ դեռ կբացահայտվեն: Այս մասին ասուլիսի ընթացքում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց ոնց որ թե այդ ճշմարտություններից միայն ես եմ շոկի ենթարկվում: Ուրիշ ոչ ոք շոկի չի ենթարկվել, կամ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է»,- ասաց նա: Լրագրողը հարց ուղղեց նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերի դժգոհության մասին, որ […]
17:02 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իր հայտարարությանը, թե չի կարող բանակցել Արցախի անունից, նշեց. «Ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, ում ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ, հակառակ դեպքում՝ եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ն, կլինի՞: Չի լինի, չէ՞, հետևաբար, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»: ՊԵԿ-ի գործունեությանն անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը նշեց. «2018թ. այդ առումով […]
16:46 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած զրույցներից մեկի մասին: «Ես երկու օրը մեկ զանգում էի Հայկին, ասում էի՝ որ ձյուն գա, ի՞նչ կլինի, հզորություններ ունե՞ք, որ մաքրեք: Պարոն Մարությանն ասում էր, որ իրականում պրոբլեմ ունենք, տեխնիկա չկա, «Սանիթեքի» վիճակը գիտեք, ես երկու օրը մեկ զանգում, […]
16:43 19.03.2019
Հայաստանում ամեն որոշում պետք է ընդունվի հանրային լայն քննարկումների արդյունքում։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին հարցին պատասխանելիս։ Նա ասաց, որ այդ հարցը կապված է նաև ստվերային տնտեսության կրճատման հետ։ «Երբ գնում ենք էն օղակների հետևից, որտեղ ստվերային տնտեսության, այսպես ասած, «լվացքատներն» են, և ուզում ենք այդ ստվերային տնտեսության լվացքատների […]
16:32 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ անվտանգության մարտահրավերներին: Նա նախ նշեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսակցությունը դրական է համարում, նաև կարևորեց այն շեշտադրումը, որ հնչեց Ստեփանակերտում, նաև անդրադարձավ իրեն հուզող մի հարցի. «Մի բան ասեմ, առիթ է, ուզում եմ մի մտահոգություն հայտնել, որ բոլորիս է վերաբերում: Մենք անվտանգության մի կարևոր […]
16:29 19.03.2019
Արդյոք չե՞ք կարծում, որ պետք է ընդլայնվի Անվտանգության խորհրդի կազմը, որպեսզի նաև Ազգային ժողովի նախագահը, նաև մյուս խմբակցություններից մեկական թեկնածուներ ընդգրկված լինեն այդ կազմում: Այս մասին ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես որևէ խնդիր դրանում չեմ տեսնում իմ զգացողության և ընկալումների մակարդակում: Բայց, հիշո՞ւմ եք, առաջին փուլով ես առաջարկեցի, որպեսզի Ազգային ժողովի […]
16:26 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հարց ուղղվեց` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավո՞ր է համախմբի նաև երրորդ նախագահին: «Ես ձեզ ասեմ, որ որևէ բարդություն և խնդիր չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն, և՛ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնելու, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, Էդվարդ Նալբանդյանին, որևէ մեկին, դրա համար որևէ […]
16:24 19.03.2019
Արցախում անցկացված Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար ՀՀ նախագահին ուղղված հրավերն իրոք ուշացել է։ Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բացատրել, թե ինչու է այդպես ստացվել։ Փաշինյանի խոսքերով՝ ինքն Արցախում է եղել դեռ ԱԽ նիստի նախորդ օրվա առավոտյան և օրվա ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել։ Միայն երեկոյան է որոշվել այն […]
16:18 19.03.2019
Հայաստանի իշխանությունները չեն մոռացել այն օրակարգի մասին, որ նախկին պաշտոնյաների՝ կասկածելի գործարքների արդյունքում ստեղծած սեփականությունը պետք է վերադարձվի անցումային արդարադատության գործիքների կիրառմամբ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն։ «Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները շատ երկար ժամանակ չունեն, որպեսզի ինձ […]
16:14 19.03.2019
Այս տարի Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ 2 միջոցառում՝ միջկառավարական խորհրդի նիստ և բարձրագույն տնտեսական հանձնաժողովի նիստ։ Վերջինի ժամանակ Հայաստան կժամանեն անդամ պետությունների ղեկավարները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում ԵԱՏՄ արդյունավետությունը կբարձրանա։ Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ տարածքում կա տնտեսական ինտեգրացիային խոչընդոտող մոտ 8 տասնյակ խնդիր, […]
16:08 19.03.2019
Ճանապարհային խախտումների ամբողջ համակարգը փոխվելու է, բայց դրա համար չի կարելի գնալ արագ լուծումների, քանի որ այդպիսի դեպքերում «ունքը դզելու տեղը կարելի է աչքը հանել»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բալային համակարգ է ներդրվելու, և այդ նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով, և մենք այդ պրոբլեմից ընդմիշտ կազատվենք»,- ասաց Փաշինյանը։ Այն ճշտող […]
16:04 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման օրակարգին, իրենց քննարկումներին՝ նշեց, որ նախորդ երկխոսությունը դրական է համարում, ինչպես և այն երկխոսությունը, որ պետք է գա: «Երբ միջազգային հանրությունն ասում է, որ հանրությանը պետք է պատրաստել խաղաղության, իսկ ո՞վ պետք է անի դա: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի […]
15:56 19.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացումներից մեկի ժամանակ չբացահայտված անձանց կոչ էր արել՝ հանգիստ նստել տեղները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ վարչապետին հարցրին՝ այդ կոչի հասցեատերերն անսացե՞լ են այդ կոչին, հանգիստ նստե՞լ են տեղները։ «Ում ուղղված էր, նստեց, հա, բա ի՞նչ պիտի անի»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Արցախի ներքին քաղաքական կյանքին միջամտելու հարցին, Փաշինյանն ասաց, որ բանակցություններում […]
15:41 19.03.2019
Թեև Հայաստանում 2018 թվականին գազի սպառումն ավելացել է, սակայն դրա տեխնիկական կորուստները նվազել են 10 տոկոսով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ այս թեման մշտապես քննարկվողներից է եղել Հայաստանում, և փաստորեն դրական տեղաշարժ կա։ «2018 թվականին 23 տոկոսով նվազել են անհայտ սպառողները։ Այսինքն` դրանք սպառողներ են, որոնք, այսպես ասած, «լևի» […]
15:35 19.03.2019
Քաղաքական հեղափոխությունից հետո դրա արդյունքները պետք է ինստիտուցիոնալ արձանագրում ստանան և հետդարձի հնարավորությունը չեզոքացվի։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ պրոցեսները դեռ չեն ավարտվել։ Վարչապետի խոսքերով՝ պետք է հասնել նաև, օրինակ, Ընտրական օրենսգրքի կատարելագործման։ Վարչապետի խոսքերով՝ հիմա ընտրություններին կարելի է մասնակցել երեք փաստաթղթով՝ անձնագիր, ID քարտ և կենսաչափական անձնագիր, […]
15:33 19.03.2019
Հայաստանում հունվարին տնտեսական աճ է եղել, ու թեև շատերը բողոքում են դրա չափից, բայց հաշվի չեն առնում, որ հանքարդյունաբերության ճյուղը, որ տնտեսության ողնաշարն է եղել, կոլապսի մեջ է երկու հսկաների կանգնեցումից հետո։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ դեռ հոկտեմբերին ինքն ասել է, որ տնտեսության կառուցվածքը փոխվում է։ Վարչապետն օրինակ […]