10:29 27.03.2019
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է կառավարության կատարողականը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքը՝ սկսելով 2019 թվականի ամենաթարմ նորություններից։ «Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ` համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է։ Այսինքն` պետական […]
20:08 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին […]
15:40 26.03.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ Ավստրիայի Հանրապետություն կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակություն: Այս մասին նշված է E-gov.am-ում: Ինչպես երևում է փաստաթղթից՝ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) կմեկնի 2019 թվականի մարտի 28-29-ը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու մարտի 29-ին՝ Վիեննայում: Փաշինյանն ու […]
12:43 26.03.2019
Հայաստանում կրթական համակարգը կտրված է գիտական համակարգից, ԳԱԱ-ում ելույթ ունենալիս այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ռազմավարությունը լինելու է այսպիսին. փորձելու ենք հնարավորինս շատ ու արդյունավետ ինտեգրել հետազոտական, գիտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ: Ուզում եմ ընդգծել, որ մենք նաև որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարության գործառույթներ, պետք է պատվիրակենք բուհական […]
12:22 26.03.2019
Բոլորս գիտենք, թե ՀՀ ԳԱԱ-ն ինչպիսի հարուստ պատմություն ունի: Գիտությունների ազգային ակադեմիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ հաճախ շեշտում է՝ Հայաստանը եղել է Սովետական միության Սիլիկոնյան հովիտը: «Խորհրդային միությունում գիտությունը հզոր էր, քանի որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ հստակ գիտեր, թե ինչ […]
10:21 26.03.2019
«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21։ 00-ին, Հանրապետական մարզադաշտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՖՖ-ի հաղորդմամբ`մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈւԵՖԱ-ի […]
17:23 25.03.2019
ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դիմում-նամակի մեջ ասվում է. «Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավատալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները: Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ ենք […]
15:54 25.03.2019
Մարտի 29-ին Վիեննա այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ։ Հանդիպումը նախատեսված է կեսօրին՝ Երևանի ժամանակով 12։15-ին (Վիեննայում՝ 15։15)։ Նույն օրը՝ երեկոյան, Ավստրիայի նախագահը ընդունելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա հետ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 13։30-ին (Վիեննայում՝ ժ. 18։30)։ Այս հանդիպումներից հետո, ինչպես […]
15:34 25.03.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության մարտի 25-ի նիստի ժամանակ անդրադարձավ դպրոցներում «ինֆորմատիկա» առարկայի և ռոբոտաշինության դասավանդմանը: Նախարարը նշեց՝ հետագայում ենթադրվում է, որ որևէ կերպ այս ամենը կներառվեն իրար մեջ, որ զուգահեռ գործընթացներ չլինեն, քանի որ պետությունը և՛ առարկաները, և՛ ուսուցման կուրսերը, ամենն իրականացնում է, որ զուգահեռ գործընթացներ չլինեն: «Արմաթ»-ը, լինելով հաջողակ ծրագիր, ինչ-որ փուլում […]
15:14 25.03.2019
ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «1148 Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի «11006 Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» միջոցառման իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացում անել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Զեկուցող, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ […]
15:02 25.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու մարտի 29-ին՝ Վիեննայում: Հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է Վիեննայում դիվանագիտական աղբյուրը:
14:54 25.03.2019
Այն ռեկտորները, որ բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Մարտի 25-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր հստակ դիրքորոշումն է: «Թող սեղաններն ու բազկաթոռները ճանկռտեն, բայց ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարությունը անելիք չունեն, թող գնան […]
12:20 25.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն: Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր […]
18:33 24.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Ենոքավանում, որտեղ նրան ներկայացվել է համայնքի զարգացման ռազմավարությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետը նաև ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ «Իմ բարեկամ, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում»,-գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով հանդիպումից տեսանյութ:
15:42 24.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու […]
20:44 23.03.2019
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ վատ է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը, բայց նաև ասել, որ եթե ընկերությանն ասեն, որ այլևս չի աշխատելու՝ դրանից Երևանում աղբը չի պակասելու: Երկրորդ օպերատոր ունենալու հարցն է ձգձգվում. SHANTNEWS.am-ի այս նկատառմանը վարչապետը պատասխանել է. «Հիմա որ այլ օպերատոր փորձենք բերել, քանի՞ ամիս կտևի դա, չի կարա չէ […]
20:14 23.03.2019
Այսօր, երբ հանրապետությունում համապետական շաբաթօրյակ էր հայտարարված, լրագրողները հետաքրքրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե արդյոք ձեռնարկվում են քայլեր աղբի վերամշակման գործարան ունենալու ուղղությամբ: «Էսօր աշխատանքային խումբ է աշխատում, պետք է մեր ռեսուրսները հետազոտվիեն: Հիմա հետազոտությունը եկել է հասել հետևյալ երկընտրանքին՝ մեզ աղբի վերամշակման գործարա՞ն է պետք, թե՞ բիոէներգետիկայի վրա է պետք դնել, որովհետև աղբի վերամշակումից […]
14:03 23.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին իր ընտանիքի հետ մասնակցում էր համապետական շաբաթօրյակին: Ֆեյսբուքյան իր էջում նա տեսանյութ է հրապարակել՝ «Մի հատված ճամփեզրին» խորագրով: «Սիրելի հայրենակիցներ, էլի Կոտայքի մարզի գյուղերից մեկն էինք գնում, բայց ճանապարհի այս հատվածը տեսանք ու անտարբեր չկարողացանք անցնել, որոշեցինք մեր շաբաթօրյակը շարունակել այստեղ: Սա համարում ենք մեր ընտանեկան տեղամասը շաբաթօրյակի, որովհետև ճանապարհի […]
12:05 23.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ մեկնել է Երևանի ծայրամասերից մեկը՝ Կոտայքի մարզից Երևան մտնող մայրուղու հատված, ու ընտանիքի հետ շաբաթօրյակը՝ տարածքն աղբից մաքրելու աշխատանքները։ Տարածքը աղբից մաքրելուն միացել են նաև Փաշինյանի թիկնապահները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/308760839788883
11:50 23.03.2019
Համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակում ծխախոտի մնացորդները հավաքելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ հիմա Արսեն Թորոսյանն ուղիղ եթերով նայում և ասում է՝ դե հավաքի, որ չես ուզում թանկացնել ծխախոտը։ SHANTNEWS.am-ի հարցին ավելի լուրջ պատասխանելիս նա արդեն ասաց, որ ծխախոտը միանշանակ թանկանալու է, բայց անհամաձայնությունը թանկացման տեմպի հարցում է։ «Էսքան պիտի ընդհանուր առմամբ բարձրանա։ Մեր հարգելի […]
11:24 23.03.2019
«Այ հիմա Արսենը Թորոսյանը, որ էդքան ասում է՝ ծխելը արգելեք, հիմա նայում է ուղիղ եթերով ու ասում է՝ այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ, չես հավատում»,- ժպիտը դեմքին այս խոսքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, երբ հավաքում էր շինհրապարակում կուտակված ծխախոտի մնացորդները։ SHANTNEWS.am-ի հարցին արդեն լուրջ պատասխանելիս նա ասաց, որ դեմ չէ ծխախոտի գնի […]
11:15 23.03.2019
Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն բանից, որ որքան մոտեցել է հանդիսավոր միջոցառման վայրին, այնքան ավելի շատ աղբ է տեսել շինհրապարակի տարածքում։ «Դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ։ Սկզբից հեռանում էի Կոտայքի մարզ, շաբաթօրյակին մասնակցելու՝ կազմակերպիչներին ասեցի` կմաքրեք, հետո միջոցառումը անենք։ Հետո մտածեցի՝ ես ինքս […]
10:19 23.03.2019
Այսօր նախատեսված էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, ինչից հետո միանալու էր շաբաթօրյակին։ Սակայն այն բանից հետո, երբ տեսավ շինարարության հարակից տարածքի աղբը, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել։ Փաշինյանը օգնականներին հորդորեց հանել մեքենաները տարածքից, վերցրեց ձեռնոցներն ու ավելը, և հենց այդ մասից սկսեց շաբաթօրյակը։ […]
10:00 23.03.2019
Մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, շաբաթօրյակին մասնակցում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները: Քաղաքապետն իր ընտանիքով ևս կմասնակցի շաբաթօրյակին. նա քաղաքացիներին ակտիվ մասնակցության կոչ է արել։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կոչ էր արել բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցել մաքրության աշխատանքներին՝ […]
08:30 23.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին: Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին: Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և […]
21:45 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:
17:30 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական […]
18:18 21.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարի այցը մեր երկիր, որը լավ հնարավորություն է հայ-շվեդական գործակցության հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և […]
14:04 21.03.2019
Կառավարությունն այսօր որոշում է ընդունել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր։ Եթե այդ վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա Քաղաքացու օրը կնշվի հաջորդող կիրակի օրը՝ ապրիլի 25-ին։ Այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ […]
13:20 21.03.2019
Կառավարությունը մարտի 21-ի նիստում քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում՝ […]