16:20 27.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետու զեկույցի ներկայացման ժամանակ նախ նշեց, որ Հայաստանի և մասնավորապես մայրաքաղաք Երևանի գրախանութներում նախորդ տարի գրքերի վաճառքի ռեկորդային թիվ է գրանցվել: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ծրագրում չկա թափանցիկություն, թե մշակույթի ոլորտում ինչ հատկացումներ են արվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդ հատկացումների վերաբերյալ հաշվետվությունն այս փաստաթղթի […]
16:07 27.03.2019
Հայաստանի արժեթղթային շուկայում ներկայացված է բաժնետիրական ընկերությունների ընդամենը 3 տոկոսը, մինչդեռ եթե այս շուկան զարգացած լիներ, ներքին ներդրողների պակաս չէր լինի։ Այս մասին Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց վարչապետին տված իր հարցի ընթացքում։ Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն այս վիճակը շտկելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա տնտեսության լրջագույն խնդիրներից մեկն […]
15:54 27.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում ՀՀ վարչապետին դիմելով, իր իսկ ձևակերպմամբ, «առանց ինտրիգների» հետաքրքրվեց՝ ներդրողը որ գալիս է, վարչապետին չի հանդիպում, կամ երկրորդ-երրորդ դեմքերին չի հանդիպում, ո՞ւր է գնում, որ իր ներդրումը երաշխավորված լինի: «240 մլն դոլարի մեքենա-սարքավորումներ են եկել վերջին 10 ամսվա ընթացքում, ամիսը՝ 24 մլն, դա բավական ցածր ցուցանիշ է, […]
15:40 27.03.2019
Վարկ վերցնելն արտահայտում է մարդու տրամադրությունը՝ լավատեսություն։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը։ Թանդիլյանը մտահոգությունն հայտնեց, որ գուցե դա նրանից է, որ մարդիկ ուղղակի բավարար գումար չունեն և ստիպված գնում են վարկով։ «Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր […]
15:35 27.03.2019
Հայաստանում տեքստիլի արտադրությամբ զբաղվողների շրջանակը մեծ է, այն մեկի ձեռքում կենտրոնացած չէ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին պատասխանելիս։ Նա նշեց, սակայն, որ կա նաև մտահոգություն։ «Սովորաբար հիմա մեր երկրում զարգանում է էն տեքստիլը, որն էլի ենթադրում է էժան աշխատուժի ներգրավում։ Եվ սա մեզ համար մտահոգիչ է ի՞նչ […]
15:27 27.03.2019
Հայաստանում լուրջ դիսբալանս կա կին և տղամարդ քաղաքացիների միջև, և դա նաև ժողովրդագրական խոր խնդիր է։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես երբեք չեմ տեսել և չեմ տեսնի հակադրություն կանանց քաղաքական, քաղաքացիական, հանրային ակտիվացման և ավանդական հայկական ընտանիքի պատկերացումների միջև։ Դրանք մեկը մյուսին չեն հակասում, դրանք, իմ ընկալմամբ, մեկը մյուսին […]
15:22 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը խորհրդարանում կառավարության հաշվետու զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց Սփյուռքի նախարարության կարգավիճակի փոփոխության հարցով: Նա հետաքրքրվեց՝ ինստիտուցիոնալ փոփոխության համատեքստում այստեղ ի՞նչ խնդիրներ են տեսել: «Այդ պրոբլեմներին մի քանի անգամ անդրադարձել եմ. Սփյուռքի դպրոցներում ծրագրի ապահովումն իրականացնում է ԿԳՆ-ն, դասագրքերի ապահովումը՝ Սփյուռքի նախարարությունը: Ուսուցիչները մի ծրագրով գալիս […]
15:18 27.03.2019
Հայաստանում 15 հազար մարդու ներգաղթ է գրանցվել, ու դրա 90 տոկոսը հայերն ու Հայաստանի քաղաքացիներն են։ ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին պատասխանելիս այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորգիսյանը պնդում է, թե մեծ թիվ են կազմում Պակիստանից ու Հնդկաստանից եկածները։ Վարչապետի խոսքերով՝ Պակիստանից Հայաստան գաղթածների մասին իրեն հայտնի չէ, իսկ Հնդկաստանից ու նաև Ֆիլիպիններից […]
13:50 27.03.2019
ԱԺ հանձնաժողովներում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ բավարար ինֆորմացիա չի եղել, մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտի ձեռքբերումների մասին։ Այս մասին ԱԺ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա վարչապետին խնդրեց հենց նիստի ժամանակ ներկայացնել այդ արդյունքները։ Վարչապետը պատասխանեց, որ Գիտությունների ազգային ակադեմիայում այդ խնդրին անդրադառնալիս պարզել է, որ այդ թեմայով խոսակցությունների ժամանակ առաջին պլան է մղվում փողը։ […]
13:44 27.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետվության ժամանակ երջանիկ քաղաքացի ունենալու թեզին անդրադարձավ, որը տեղ է գտել թե՛ կառավարության ծրագրում, թե՛ կատարողականում: Նա նշեց՝ երջանիկ քաղաքացի ունենալու մասին պարբերության մեջ երեք կետ է նշված, ըստ որի՝ ունենալու ենք ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, և թվարկված է, որ բացվել են ԱԺ, Բաղրամյան […]
13:42 27.03.2019
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի՝ ռազմարդյունաբերական ոլորտի մասին հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այս ոլորտում կան մշակումներ, որոնք կարող են անցնել սերիական արտադրության փուլ։ Փաշինյանը բացատրեց, որ հիմա դրանք փորձարկումների փուլում են, և որպեսզի դրանց արտադրությունը սկսվի, պետք է հենց փորձարկումներով համոզվել դրանց մարտունակության մեջ։ Սերիական արտադրությունը սկսելիս էլ, ըստ Փաշինյանի, չի կարելի […]
13:39 27.03.2019
Որպեսզի գյուղացին կարողանա վաճառել իր աճեցրած կարտոֆիլը, պետք է հարևանների հետ միավորվի, ու այդ դեպքում նրա համար ավելի էժան վարկեր կդառնան հասանելի։ Գյուղացիները դա չեն անում, անում են միջնորդները, արդյունքում աշխատում են հենց նրանք։ Այս շղթան այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սասուն Միքայելյանին բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գյուղերի հնաբնակներն ասում են՝ գյոզալ կոլխոզները քանդեցին։ Էտ կոլխոզները […]
13:35 27.03.2019
Հայաստանի իշխանությունները որոշել էին պայքար մղել շաքարի որոշակի պարունակություն ունեցող ըմպելիքների դեմ, քանի որ դա նաև առողջապահական խնդիրներ է առաջացնում։ Բայց արտադրողները ճիշտ փաստարկներ բերեցին, իշխանությունը հետ կանգնեց որոշումից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այդ ըմպելիք արտադրողներն օրինակ են բերել, որ նույն կերպ շաքարի պարունակություն կա […]
13:23 27.03.2019
Հայաստանում մարդիկ կան, որ կարտոֆիլի արտադրությամբ զբաղվելու արդյունքում ընկել են տոկոսի տակ, մարդիկ էլ կան՝ նույն կարտոֆիլի արտադրությամբ զբաղվելով փախստականից դարձել են միլիոնատեր։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը տասնյակ հազարավոր տոննաներով կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունի, և դրա համար նաև կազմակերպչական աշխատանք է անհրաժեշտ։ Փաշինյանը պնդում […]
13:18 27.03.2019
Զինվորականների սպառողական վարկերի վերակառուցման կառավարական ծրագրից արդեն օգտվել է 400 զինվորական։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն` վարկը վերակառուցվում է, ավելի ցածր տոկոսով վարկ է առաջարկվում և ավելի երկար ժամանակով մարելու համար։ Իրենք պետք է ուղղակի դիմեն իրենց բանկերին»,- ասաց Փաշինյանը։ Նա ասաց, որ վարկերի մարմանը կօգնի նաև զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, […]
13:12 27.03.2019
Հայաստանում չպետք է հետապնդվեն բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Խոսքը այն մասին է, որ բոլորը վճարելու են 20 տոկոս եկամտային հարկ, ու բարձր աշխատավարձ ունեցողների համար դա նշանակում է, որ նրանց հարկերը զգալիորեն նվազելու են։ Այս հարցին անդրադառնալիս ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը համաձայն չէ այն մտայնության հետ, թե եկամտային հարկի նվազեցումը սոցիալական […]
13:10 27.03.2019
Հայաստանի կառավարության քաղաքականության արդյունքում 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և այդ մարդիկ դուրս են բերվել բանկերի սև ցուցակներից, կարող են նորից վարկեր վերցնել։ Բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները վարկ վերցնելուց առաջ հաշվարկ ունենան։ Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ կարևոր է, որ մարդը, երբ վարկ է վերցնում, իր […]
12:06 27.03.2019
Մեր երկրում կա տնտեսական զարգացման դինամիկա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միաժամանակ, նա ընդգծեց. «ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք՝ ընդդիմություն»: «Ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, որքան էլ դա դժվար է ընկալվում, ասենք, պարոն Միրզոյանի կողմից»,-ասաց նա: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կասկածի […]
12:05 27.03.2019
Տնտեսական հեղափոխության և տնտեսական զարգացման առանցքային գործող անձը քաղաքացին է, տնտեսվարողը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տնտեսական զարգացման իրենց մոդելի ուղղությունը: «Կառավարությունը ոչ թե պետք է հանդես գա որպես նրանց ղեկավար և նրանց գործողությունները կարգավորող, այլ կառավարության հիմնական անելիքն է անհատական ջանքի, աշխատանքի քաջալերումը, հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելը, ֆինանսական հասանելիությունը […]
11:53 27.03.2019
Վիեննայում նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Ի՞նչ օրակարգ է ունենալու այդ հանդիպումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Վարչապետը պատասխանեց, որ այս ժամերին հստակեցվում է՝ այդ հանդիպումը լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ստանան բոլոր կողմերի համաձայնությունը, և դրանից հետո […]
11:49 27.03.2019
Հայաստանում հունվար-փետրվարին արդյունաբերական ոլորտի տնտեսական աճը կազմել է 1․9 տոկոս, թեև պետք է հաշվի առնել, որ արդյունաբերության մեջ մեծ բաժին ունեցող հանքարդյունաբերության մեջ լուրջ փոփոխություններ կան Թեղուտի հանքի պարապուրդի օրինակով։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք 2 հսկաներ, որոնք մեր արդյունաբերական վիճակագրական տվյալների առյուծի բաժինն էին ապահովում։ […]
11:36 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և այն հաղթելու է նույն կերպ, ինչպես քաղաքականը: «Սա չի նշանակում, որ մենք չունենք պրոբլեմ, դրանց վերաբերյալ պետք է ավելի բաց ու համարձակ խոսել: Մենք պետք է խրախուսենք աշխատանքը, քաջալերենք քաղաքացիներին, որ հավատան իրենց ուժերին, որ կարող են ստեղծել […]
11:33 27.03.2019
2018 թվականի ընթացքում Եվրամիությունից ապաստան խնդրողների թիվը եռակի կրճատվել է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սրանք բաներ են, որոնց մասին չի խոսվում, դրանք չեն նկատվում, բայց սրանք բաներ են, որոնք վկայում են, որ ՀՀ-ում վերջին 10 ամսվա ընթացքում տեղի են ունեցել այն մասշտաբի փոփոխություններ, որ 27 տարվա ընթացքում մեզ այդպես էլ […]
11:25 27.03.2019
Հայաստանի տնտեսական որոշ ցուցանիշներ առանձնացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց նորից կատակել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ իր անհամաձայնությունների թեմայով։ «Ծխախոտի արտադրությունն աճել է մոտ 17 տոկոսով։ Արսենը ստեղ չի, չէ՞», – կատակեց Փաշինյանը։ Նա ներկայացրեց նաև հունվար-փետրվարին այլ նեղ ճյուղերում աճի տեմպերը․ Սննդամթերք – 25 տոկոս, Խմիչքներ – 30 տոկոս, հիմնականում ի հաշիվ կոնյակի, Հագուստի […]
11:23 27.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:
11:19 27.03.2019
Կառավարության գործունեության առանցքային նպատակն է արձանագրել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք, և հեղափոխության գաղափարների իրագործումը որպես քաղաքական մշտական իրողություն: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քննարկվող կառավարության ծրագրի առանցքային դրույթը եղել է սա: Ուզում եմ և […]
11:16 27.03.2019
«Հիմա Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը հիմա արդեն սկսել է և սկսում է արտահայտվել տնտեսության մեջ»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա օրինակ բերեց շինարարության տեմպերը. հունվարին ու փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, գրանցվել է առնվազն 20 տոկոս աճ։ Լրջագույն աճ է նկատվում նաև հիփոթեքային վարկավորման […]
10:51 27.03.2019
Բյուջեի գերակատարման հնարավորությունը 2019-ին ստեղծվել է ստվերի դեմ պայքարի ու քաղաքացի-կառավարություն համագործակցության շնորհիվ, քանի որ քաղաքացիներն աջակցել են կառավարության գործունեությանը։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որպես դրա օրինակ՝ Փաշինյանը ներկայացրեց այն, որ մարդիկ արձագանքել են իր կոչին՝ առևտուր անելիս անպայման վերցնել ՀԴՄ կտրոնը։ «Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 […]
10:48 27.03.2019
Հայաստանի բյուջեի եկամտային մասն այս տարի գերակատարվելու է 40 մլրդ դրամով․ ասել է թե՝ բյուջե է մտնելու 40 մլրդ դրամ ավելի, քան նախատեսված էր։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչի հաշվին է հնարավոր այսպիսի արդյունքի հասնել։ «Սա առաջին հերթին ստվերի դեմ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի վարած քաղաքականության արդյունք […]
10:35 27.03.2019
Հայաստանի բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է։ Մոտ 40 մլրդ դրամ ավելի է հավաքվելու, քան նախատեսված էր։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ են մտադիր անել այդ գումարի հետ։ «Մենք մտադրված ենք 2019 թվականի հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով […]