TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Նիկոլ Փաշինյան

«Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական. Փաշինյան

00:37 29.03.2019

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ««Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»: Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի բանկային համակարգի համար կանխատեսումը փոխել […]

̰
Նիկոլ Փաշինյանը Վիեննայում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

17:12 28.03.2019

Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիա կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: «Սիրելի´ հայրենակիցներ, վաղը Վիեննայում` Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում, տեղի կունենա իմ հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,- մասնավորապես գրել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

16:35 28.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին:

̰
Մեզ էստեղ բերել է ժողովուրդը և մեզ էստեղից կարող է հեռացնել ժողովուրդը․ Փաշինյան

14:34 28.03.2019

Հայաստանի իշխանության օրակարգում որևէ հարց չկա իշխանություն պահելու վերաբերյալ, և դա նշանակում է, որ նոր քաղաքական դիսկուրսի անհրաժեշտություն կա, որ քննարկումները լինեն հարցեր լուծելուն ուղղված։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ էստեղ բերել է ժողովուրդը և մեզ էստեղից կարող է հեռացնել ժողովուրդը։ Եվ դա չի լինի ցնցում, չի լինի եսիմ […]

̰
Իմ օրակարգում իշխանությունը պահելը ոչ միայն առաջին կետը չէ, այլև ընդհանրապես չկա․ Փաշինյան

14:13 28.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում դրական գնահատեց քննարկումների նոր դիսկուրսը ու նշեց, որ հին դիսկուրսին վերադարձ չկա։ Նա ասաց, որ հավանաբար որևէ վարչապետ չպետք է ասեր սա, բայց իրականությունն այն է, որ հիմա ասելու է։ «Ո՞րն է եղել որևէ իշխանության առաջին խնդիրը։ Առաջին խնդիրը եղել է իշխանությունը պահելը։ Եվ ամբողջ գործողությունների տրամաբանությունը ձևավորվել է […]

̰
Սիրիա գնացել ենք հենց մեր ինքնիշխանության նկատառումներով․ Փաշինյան

14:05 28.03.2019

Հայաստանը Սիրիա հումանիտար առաքելություն է ուղարկել հենց ինքնիշխանության նկատառումներով, պատմական առաքելության նկատառումներով։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորների բարձրացրած հարցերին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ես համարում եմ, որ եթե մեր բժիշկն էնտեղ փրկել է մի մարդու կյանք, ում պապը 1915 թվին մեր ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, մի կտոր հաց է տվել կամ մի […]

̰
Երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ում ձախողվել ենք, ինչո՞վ ենք ձախողվել․ Փաշինյան

13:59 28.03.2019

«Երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ում մենք ձախողվել ենք, ինչո՞վ ենք ձախողվել։ Ինձ շատ են ասում՝ ՀԱՊԿ-ում … Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև ՀԱՊԿ-ում էսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը, և մեր նկատմամբ հարգանքը, թույլ տվեք ասել, որ մեծացել է»,- պատգամավորների հարցերին պատասխանելիս այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ […]

̰
Իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում աննախադեպ ժողովրդական փոփոխություններին․ Փաշինյան

13:57 28.03.2019

ԱՄՆ-ն իրեն համարում է ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպանն ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հարցերին անդրադառնալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տարակուսանքը հայտնեց սրա վերաբերյալ։ «Ես ձեզ ուզում եմ հարց տալ, և բոլորիս եմ ուզում հարց տալ․ իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, աննախադեպ, որոնք իրենց […]

̰
Ինչքան նեգատիվ երևույթ է եղել, փորձել են դիվանագիտական համակարգով լավ տպավորություն թողնել․ Փաշինյան

13:49 28.03.2019

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շոկ են եղել նաև հայկական դիվանագիտական համակարգի համար։ Բայց թեև այդ դիվանագիտական համակարգը նախկինում օգտագործվել է Հայաստանի նեգատիվ երևույթները դրսում արդարացնելու համար, նոր իշխանությունները չեն հետապնդել այդ համակարգը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց ես չեմ եկել, ասել՝ վա՜յ, դուք էն մարդիկ եք, որ երբ ես քաղբանտարկյալ […]

̰
Երևանում երջանկության զգացումն ավելի բարձր է, քան գյուղերում․ Փաշինյան

13:33 28.03.2019

«Երջանկության դիսկուրսը շատ կարևոր դիսկուրս է։ Եվ անկեղծ ասած, ես մտածում եմ, որ մարդու երջանկությունը մեծապես կախված է ուրիշ մարդկանց հետ շփվելուց, նորմալ միջավայր ունենալուց»,- Ազգային ժողովում բարձրացված հարցերին անդրադառնալիս այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա օրինակ բերեց, որ գյուղացիներն իրենց երջանիկ են զգում, երբ որևէ պարբերականությամբ կարողանում են հյուր գնալ ու հյուր ընդունել, բայց […]

̰
Հեռախոսիս մեջ գրում էի՝ ինչ շոշափելի արդյունքներ են գրանցվել, հիմա շատ են, էլ չեմ լրացնում․ Փաշինյան

13:29 28.03.2019

Ի՞նչ փոփոխություններ են եղել երկրում։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների առաջադրած այս հարցադրմանն այսօր ԱԺ-ում ընդհանուր գծերով անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ ժամանակին հեռախոսի մեջ լրացնում էր այն փոփոխությունները, այն արդյունքները, որոնք մարդիկ կարող էին զգալ իրենց մաշկի վրա։ «Հիմա, ճիշտն ասած, արդեն դադարեցրել եմ, որովհետև զգում եմ, որ էդ լավ լուր է, կոնկրետ փոփոխությունների […]

̰
Զավեն Գրիգորյանի խնդիրը միշտ իմ ընտանիքի ուշադրության կենտրոնում է եղել․ Փաշինյան

13:10 28.03.2019

Ազգային ժողովում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այս օրերին բարձրաձայնում է ապրիլյան ցույցերի օրերին հատուկ միջոցների կիրառման հետևանքով առողջական խնդիրներ ստացած Զավեն Գրիգորյանի բուժման հարցերը։ Նա այսօր ասաց, որ խնդիրը զուր շահարկումների առիթ է դարձել։ Փաշինյանը համաձայնեց, որ կարիք չկար այդքան մեծացնել այդ թեման ու նշեց, որ Գրիգորյանի խնդիրները մշտապես եղել են իշխանության ու իր ընտանիքի […]

̰
Շատ կարևոր հարց է՝ ո՞վ պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը․ Փաշինյան

13:06 28.03.2019

Ազգային ժողովում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բովանդակային քննարկում ստացվեց, ու սկսեց պատասխանել պատգամավորների առաջադրած հարցերին։ Առաջինը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցն էր՝ ո՞վ է ֆինանսավորելու տնտեսական հեղափոխությունը։ Փաշինյանն ասաց, որ դա կարևոր հարց է, և այն միանշանակ պատասխան չունի։ Վարչապետը պնդեց, որ ֆինանսավորողներից մեկը բանկային համակարգն է, և դրա նախաձեռնողն […]

̰
Քանի տարի է՝ լսում ենք խոզերի անկման մասին․ հարց չի ծագո՞ւմ՝ կարո՞ղ է մի բան էն չենք անում․ Փաշինյան

11:52 28.03.2019

Տավուշի մարզում խոզերի գլխաքանակի խնդիր կա, ինչի հետևանքով հենց գլխաքանակի ու նաև խոզի մսի գնանկում է լինում։ Այս առիթով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԼՀԿ պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը հարցրեց՝ փոխհատուցում ստանալո՞ւ են այս մարդիկ։ Վարչապետն ասաց, որ եթե նախատեսված է փոխհատուցում, ապա կլինի։ «Բայց էլի ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, թե ինչքան ծանոթ […]

̰
Ուզում ենք սնայպերով նստենք, և որ անկյունից բարձր աշխատավարձ ստացող դուրս գա, խփենք, քցե՞նք․ Փաշինյան

11:16 28.03.2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով 100 տնտեսագետ միտք արտահայտի, 150 տարբերակ առաջարկվի, ու համաձայնություն չի լինի։ Այստեղ է, որ անհրաժեշտ է քաղաքական որոշում։ Հարկային օրենսգրքի վերաբերյալ ԱԺ-ում պատգամավորներից Արմեն Խաչատրյանի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա նոր թշնամի է ի հայտ եկել իր հանրային կերպարով՝ բարձր աշխատավարձ ստացողները։ Մենք ուզում ենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք, […]

̰
Հարկային օրենսգրքի փաթեթն արդեն ուղարկում ենք ԱԺ․ Փաշինյան

11:14 28.03.2019

Հայաստանի կառավարությունն արդեն Ազգային ժողով է ուղարկում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, բայց մեկ քայլով բոլոր փոփոխություններն անելը ճիշտ ձև չէ։ Այս մասին պատգամավորներից Արմեն Խաչատրյանի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս անգամ ներկայացված փոփոխությունների առանցքի մեջ, ըստ Փաշինյանի, դրվել է հարկային համակարգի պարզեցումը, որպեսզի այն մատչելի լինի ոչ միայն տեղական, այլև արտաքին ներդրողների համար։ […]

̰
Հայաստանը պայմանագիր է կնքում Իրանի հետ, ու առաջին ռեակցիան է՝ կարո՞ղ է էնտեղից կարտոֆիլ բերեն, մերն էժանանա․ Փաշինյան

11:02 28.03.2019

Հայաստանի 3 մլն-անոց շուկան պայմանագիր է կնքում Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ, ու այստեղ առաջին ռեակցիան լինում է այն, թե կարո՞ղ է էնտեղից կարտոֆիլ բերեն, ու էստեղի կարտոֆիլն էժանանա։ ԱԺ-ում այսպիսի վրդովմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ «Ես երեկ ասացի, որ մենք 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որ չենք կարողանում […]

̰
Արևային էներգետիկայի ոլորտում աշխուժություն կա․ Փաշինյան

11:01 28.03.2019

Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում բավական մեծ աշխուժություն կա, ու նաև մի քանի մեծ ծրագրեր կան այս ոլորտում։ Այս մասին պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ԱԺ ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ երբ գյուղերում գազաֆիկացման հարց է բարձրացվում, այդ ժամանակ տեղին է նշել, որ այդ գյուղերում պետք է զարգացնել այլընտրանքային էներգետիկան, այդ թվում՝ արևայինը, բայց […]

̰
Ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ․ Փաշինյան

10:59 28.03.2019

Հայաստանում որոշ ջրօգտագործող ընկերություններ հրաժարվում են պատրաստվել ջրելու սեզոնին՝ պնդելով, որ աշխատավարձ չեն ստացել, ու մինչև չստանան, չեն աշխատելու։ ԱԺ-ում պատգամավորներից մեկի այս դիտարկմանը պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ընկերությունների ղեկավարներն աշխատավարձ ստանում են իրենց հավաքագրումներից. եթե հարկեր չեն հավաքել, աշխատավարձ չեն ստանալու։ «Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են։ Հիմա բոյկոտում են, ես էլ […]

̰
Եթե պարզվի, որ բնապահպանական ռիսկեր կան Ջերմուկի և Սևանի համար, Ամուլսարի ծրագիրը կփակվի․ Փաշինյան

10:41 28.03.2019

Հայաստանի իշխանությունները 300 հազար դոլարով վարձել են միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որը փորձաքննություն է անելու՝ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, ինչից էլ կախված կլինի դրա շահագործման հնարավորությունը։ Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ եթե պարզվի, որ բնապահպանական ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ավազանների համար, ապա Ամուլսարի ծրագիրն ընդհանրապես […]

̰
«Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան․ դիմո՞ւմ է, թող դիմի․ Փաշինյան

10:35 28.03.2019

Ամուլսարի մետաղային հանքը շահագործող «Լիդիան»  ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ այս ընթացքում հնարավորություն չի ունեցել շահագործել հանքը։ Այս մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԲՀԿ պատգամավորներից Արթուր Գրիգորյանն ու հարցրեց՝ ի՞նչ է անում կառավարությունն այս ուղղությամբ։ «Մեր հանրության մեջ, կամ մամուլում, գուցե, էդպիսի ընկալում կա՝ վա՜յ, «Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան, վերջ, […]

̰
Նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը երբեմն քիչ է․ Փաշինյանը՝ տնտեսության վիճակի մասին

10:33 28.03.2019

Թեև Հայաստանում 2018 թվականին մի քանի անգամ վարչապետ է ընտրվել, կառավարություն է փոխվել, ընտրություններ են եղել, բայց իշխանություններին հաջողվել է կայունություն պահել։ Այնուամենայնիվ, այդպիսի դեպքերում անխուսափելի են տնտեսության աճի տեմպերի նվազումները։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ այո, այդ ընթացքում եղել է գյուղատնտեսության անկում։ Այդ անկումը կապված է եղել […]

̰
Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա բացահայտվեց․ «168 ժամ»

08:43 28.03.2019

«168 ժամ» թերթը գրում է. ««ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ գտնվել է Մոսկվայում: Օրեր շարունակ մենք ԱԳՆ-ից փորձում էինք ճշտել՝ ում հետ և ինչ օրակարգով է, ի վերջո, Զ. Մնացականյանը Մոսկվայում հանդիպել, և ինչու այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տրվել: Մինչև երեկ ԱԳՆ-ից հստակ պատասխան չէր տրվում, ավելին՝ մամուլին […]

̰
Որոշ գյուղերում գազ օգտագործում են միայն սուրճ և սուպ եփելու համար. Փաշինյան

19:46 27.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արգիշտի Մեխակյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ համայնքների գազաֆիկացման հարցին: Նա նշեց, որ այց է կատարել Հայկաշեն, Մեծամոր, Արաքս գյուղական համայնքներ, որտեղ 100 հեկտար տարածքով ջերմոց կա, սակայն համայնքները գազաֆիկացված չեն, սակայն մի քանի հազար մարդ զբաղվում է այդ ոլորտում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը՝ չգազաֆիկացված համայնքները […]

̰
Ինչպես խոստացել էի, այցելելու եմ Գյումրի. Նիկոլ Փաշինյան

19:33 27.03.2019

Երթևեկության կանոնների և ՃՈ գործունեության ոլորտում մեծ բարեփոխումների փաթեթ է պատրաստվում: Այս մասին մարտի 27-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ ՃՈ համակարգը մտադիր են փոխարինել պարեկային ծառայության համակարգով, տուգանքների համակարգը՝ բալային համակարգով, առավելագույն տուգանքի չափը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Վարչապետը հայտնեց, որ 29 հազար դրամից ավելի վարչական տուգանքներ պետք է չլինեն, ՄԻԵԴ-ը […]

̰
2 օրից բանակցային գործընթացն է, ես հարցադրումները տեղում կանեմ. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

19:30 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հարցին այն մասին, թե Մադրիդյան սկզբունքների որևէ մեկնաբանություն կա՞, որ կարող է հայկական կողմի համար ընդունելի լինել: «Բազմաթիվ մեկնաբանություններ կարող են լինել, որոնք կարող են ընդունելի լինել հայկական կողմի համար, քանի չենք լսել մեկնաբանություն, ճիշտ չէ այս գլխից խոսել ընդունելի կամ […]

̰
Ապրիլի 2-ը պաշտոնապես Հիշատակի օր արձանագրելու տեսանկյունից պետք է զգուշավորություն ցուցաբերել. Փաշինյան

19:20 27.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը մարտի 27-ին խորհրդարանի հարթակից կառավարությանը փոխանցեց Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների խնդրանքը, որ ապրիլի 2-ը դառնա Հիշատակի օր: «2017-ին ունեցել ենք արատավոր մի երևույթ, երբ նախորդ իշխանությունը այն դարձրեց ընտրության օր, դա զայրացրեց նրանց»,- ասաց Հովսեփյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորի հնչեցրած առաջարկին, նշեց. «Մենք մի երկիր ենք, […]

̰
Բնակարանների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը պետք է բերի շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն. Փաշինյան

19:02 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում հայտարարեց՝  երբ խոսում էր շինարարական բումի մասին, ասում էր, որ դրա նախանշանները կան, քանի որ նախ այս փուլում դեռ առաջնային շուկայում առկա բնակարանային ֆոնդ կա, որը հիմա սպառվում է: «Բնակարանների ձեռքբերման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն իր հետ պետք է բերի նաև շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն, մանավանդ բնակարանով ապահովող սոցծրագրում […]

̰
Հայ-վրացական հարաբերությունները պետք է լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից դուրս. Փաշինյան

18:00 27.03.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ բարձր է գնահատում նրա շփումները Վրաստանի վարչապետի հետ: Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ քննարկվում են հուզող և համատեղ խնդիր ներկայացնող հարցերը, որ այդ հարաբերությունները կառուցվում են ՀՀ վարչապետի մատնանշած ձևաչափերով՝ առանց դավադրությունների, փոխադարձ ինքնության հարգանքի վրա: Թորոսյանը հիշեցրեց՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ

16:47 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ: Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ […]

̰
BACK_TO_TOP