TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն այցելեց գյումրեցիների տնակներ

17:22 05.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում մեկնել է նաև տնակային ավաններ՝ «դոմիկներում» բնակվող գյումրեցիների պայմաններին ծանոթանալու համար։ Վարչապետը մտել է այդ տնակներից մի քանիսը՝ բնակիչների հետ զրույցելու, նրանց հոգսերի մասին առաջին ձեռքից տեղեկանալու համար։

̰
Որքան եկամուտ են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականին

16:28 05.04.2019

13 միլիոն 963 հազար 230 դրամ է կազմել Նիկոլ Փաշինյանի եկամուտը 2018 թվականի ամբողջ ընթացքում՝ պատգամավոր և ապա վարչապետ եղած շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք նրա եկամուտների տարեկան հայտարարագրից։ Այդ եկամուտը բաշխվում է հետևյալ կերպ․ Եկամուտի աղբյուր Եկամուտի չափ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 3 426 615 դրամ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված […]

̰
Մի հատ հանգստացեք. Փաշինյանը միջամտեց Գյումրու քաղաքապետի ու ԱԺ պատգամավորի վեճին

15:54 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ վիճեցին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը: Երբ վարչապետը խոսում էր քանդված փողոցների մասին, Մինասյանն արձագանքեց. «Էս փառք է հլը»: Դա առաջացրեց Բալասանյանի զայրույթը, նա ասաց. «Կլյաուզա է անում»: «Կլյաուզնիկը դու ես»,- Բալասանյանին պատասխանեց Մինասյանը: «Հիմա կարո՞ղ է ստեղ քուչի կռիվ էլ սկսվի, մի […]

̰
Ամեն ինչ կարգին է, օրինական. Փաշինյանը՝ իր ցուցումով բարեկամի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին

14:59 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր բարեկամի նկատմամբ քրեական գործի հարուցմանը, որի մասին հայտարարել էր երեկ: «Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է: Շնորհակալ եմ ձեր […]

̰
Նախաքննությունը կլինի, կպարզվի՝ ով է. Փաշինյանը՝ քրգործով անցնող բարեկամի մասին

14:33 05.04.2019

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց՝ Գյումրիում 12 կմ քանդել են, 2 հրապարակ քանդված վիճակում է, հիմա ժամանակավոր լուծում են տվել, որ մարդիկ կարողանան քայլել այդ ճանապարհով, մինչև շինարարությունն ավարտվի: «Կհրավիրեք այն ճարտարապետներին, ում հետ աշխատել եք, խնդիր կդնեք, կհետևեք: Երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ կյանքը պետք է կանգ […]

̰
Կաբլուկով կինը սրա մեջ ո՞նց է կանգնելու. Փաշինյանը՝ Գյումրու քանդված ճանապարհներից մեկի մասին

13:30 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Գյումրիում է: Վարչապետին այստեղ դիմավորեցին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հորդորում էին հաճախ այցելել Գյումրի: Վարչապետին նամակներ-դիմումներ էին փոխանցվում: Վարչապետին ուղեկցում են ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներ: Այստեղ են նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Փաշինյանը, տեսնելով ճանապարհի վիճակը, դիմեց […]

̰
Հասնում ենք Գյումրի. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

11:46 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ճանապարհից կադրեր է ցուցադրել՝ նշելով. «Հասնում ենք Գյումրի»: Հիշեցնենք, որ վարչապետն այսօր արագընթաց էլեկտրագնացքով մեկնում է Գյումրի:

̰
Նիկոլ Փաշինյանն արագընթաց էլեկտրագնացքով մեկնում է Գյումրի

09:50 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Գյումրի: Նա մեկնելու է գնացքով, բայց մինչ այդ «Սասունցի Դավիթ» կայարանում մասնակցել է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի գործարկմանը։

̰
«Իմ անմիջական ցուցումով քրգործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»․ Փաշինյան

22:38 04.04.2019

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- այս […]

̰
Հայաստանի ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին․ Փաշինյան

22:20 04.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին: «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն […]

̰
Փաշինյանը շարունակելու է ջանքեր գործադրել Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ

20:14 04.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Շեն Յուեյուեին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի երկու […]

̰
Ողջունում ենք բանակցությունների ժամանակ գերակշռած կառուցողական մոտեցումը․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

14:43 04.04.2019

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն անցկացվել է դրական ու կառուցողական մթնոլորտում։ «Ողջունում ենք բանակցությունների ժամանակ գերակշռած կառուցողական մոտեցումը։ Կողմերին անհրաժեշտ աջակցություն կտրամադրենք, որպեսզի կյանքի կոչենք այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում»,- ասել է Զախարովան։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես ամենաակտիվ դերն […]

̰
Ճանապարհը Հայաստանում երկար տարիներ եղել է փող ուտելու թիվ 1 տեղը, ոմանց ախորժակը դեռ չի փակվել. Փաշինյան

14:26 04.04.2019

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»: Զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը ներկայացրեց, որ անհրաժեշտություն է առաջացել որոշ ճանապարհների շինարարության համար լրացուցիչ ֆինանսական հատկացումներ անել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, […]

̰
Հոգնել ենք ոչ լեգիտիմ մարմիններ ունենալուց. Նիկոլ Փաշինյան

13:25 04.04.2019

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում […]

̰
Ճանաչում ենք, հիշում ենք. Նիկոլ Փաշինյանը՝ լոլիկի հարավամերիկյան ցեցի մասին

13:05 04.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին: Նախագծում նշվում է, որ ծրագրի նպատակն է. 1) լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում 10 հեկտար տարածքի վրա իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, […]

̰
Վայ թե պիտի չընդունեինք էդ 1515 որոշումը. Նիկոլ Փաշինյան

12:14 04.04.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության ապրիլի 4-ի նիստում առաջարկեց չզեկուցվող հարցերից մեկում՝ «ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» նախագծում փոփոխություն կատարել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց. «Վայ թե պիտի չընդունեինք էդ 1515 որոշումը: Ինչ ընդունել […]

̰
Երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան

11:58 04.04.2019

ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի հիմնավորումներում նշվում է՝ առաջարկվող իրավական ակտով հնարավոր է դառնում ապահովել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց՝ Արտաքին գործերի նախարարությունից ոչ միայն պետական կառավարման համակարգի մարմիններ, այլ նաև արտաքին կապերի բնագավառում առանձին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի և Ազգային […]

̰
Ինչի՞ մասին են խոսել քննիչն ու Փաշինյանը հեռախոսով

22:42 03.04.2019

«Մոնախ» մականունով Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում այսօր վկայի կարգավիճակում հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պատմել է, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրը, հարձակում է եղել «Ելք» դաշինքի  նախընտրական շտաբի և շտաբի անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ: Դատարում պաշտպան Հայկ Ալումյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք նա նախկինում ճանաչել է […]

̰
Փաշինյանը գործից կտրվող ու իրեն ողջունող մարդկանց մասին բանաստեղծություն է գրել

22:18 03.04.2019

«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա: Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով: Ժամանակ շատ չունեի և ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա […]

̰
Նիկոլ Փաշինյանի հարցաքննության տեսագրությունը՝ ամբողջությամբ

22:05 03.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Վարչապետ Փաշինյանին ներկայացրել են բանակի նորագույն զինատեսակները, ցուցադրել փորձարկումները

19:48 03.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է «Բաղրամյան» զորավարժարան: Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին: Հիշեցնենք, որ այդ զինտեխնիկայի հետ օրեր առաջ ծանոթացել է հայկական զինված ուժերի ղեկավար կազմը։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/655451574875369/

̰
Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տվեց դատարանում. հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 14-ին

15:26 03.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայի կարգավիճակում ցուցմունք տվեց: Նա պատմեց հետևյալը. «Պատգամավոր եղած ժամանակ ես տվյալ անձից (Արթուր Այվազյանից-խմբ.) նամակներ  եմ ստացել, իսկ կոնկրետ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի […]

̰
Նիկոլ Փաշինյանը դատարանում ցուցմունք կտա

14:40 03.04.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի  2-րդ մասի (խուլիգանություն՝զուգորդված անձի նկատմամբ բռնության գործադրումով) և 235 հոդվածի 1 մասի (ապօրինի զենք ռազմամթերք պահելու) հատկանիշներով: Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական […]

̰
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առավելությունն Իլհամ Ալիևի նկատմամբ. ֆրանսիացի պատգամավորի դիտարկումը

11:52 03.04.2019

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեն հոդված է հրապարակել, որտեղ ֆրանսախոս հանրության համար նկարագրում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը: Ֆրանսիացի պատգամավորն աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում Արցախի ուղղակի մասնակցության հարցում: Հոդվածում նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք է, որը Ստալինը «նվիրել» […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ» խմբի ներկայացուցիչներին

19:39 02.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային և փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս մասին տեղեկանցնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Վարչապետ Փաշինյանը կարևորել է «ՄՏՍ»-ի կողմից մեր երկրում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը […]

̰
Փաշինյանը` Եռաբլուր զինվորական պանթեոնում

13:09 02.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:

̰
Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 միլիարդ դրամ. Նիկոլ Փաշինյան

13:06 02.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտվեց իր աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: «Ամփոփենք ուրեմն. 1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը […]

̰
Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Փաշինյան

10:58 02.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ երեք տարի անց արդյո՞ք դասեր քաղել ենք ապրիլյան դեպքերից: «Այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է, որ մենք պետք է խորությամբ ու լրջությամբ հասկանանք և հետևություններ անենք»,- ասաց նա: Հարցին՝ Ադրբեջանի նախագահի […]

̰
Փաշինյանը չի շտապում, բայց նաև հասկանում է՝ պետք է ապացուցի ինչ-որ բան փոխելու իր մտադրության անկեղծությունը. Դե Վաալ

17:27 01.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Մոսկվի» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին: – Ի՞նչ ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փաշինյանի դիրքորոշման վրա: Դե Վաալ. Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի շտապում: Նրա համար, իհարկե, կարևորը ներքաղաքական իրավիճակն է՝ իշխանության ամրապնդում, ներքին բարեփոխումներ: Այդ ամենին հավելենք, որ նույն […]

̰
«Իմ քայլի» պատգամավորները պետք է հենց ուրբաթ օրը լինեին Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Լիլիթ Մակունց

16:42 01.04.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ դռների հետևում քննարկում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Արցախ կատարած այցն ու  մանրամասներ էին ներկայացնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ուրբաթ օրը քվորումի բացակայության պատճառով տապալված նիստին, նշեց, որ պատճառը տեխնիկական խնդիրն էր: Այդ օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն […]

̰
BACK_TO_TOP