12:49 09.04.2019
Տրանսգենդերի հետ կապված իրավիճակը եղել է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում, ու դրան հաջորդած քննարկումները պետք է շարունակել այս հարցին պատասխանելուց հետո՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ ոչ։ Թեմային անդրադառնալիս այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այն պահվածքը, որ դրսևորում էր տրանսգենդերի ելույթի ժամանակ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը (Նաիրա […]
11:38 09.04.2019
SHANTNEWS.am-ի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին ու դրան հաջորդած իրադարձություններին։ Նա ասաց, որ իր տպավորությամբ ՀՀԿ որոշ գործիչներ հարցեր են տալիս, թե ի՞նչ է կատարվում։ «Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ […]
11:28 09.04.2019
7 միլիարդ դրամը մի տարվա ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրացնել 10 տոկոսով, իսկ հենց այդքան հարկային չարաշահումներ են այս պահին հայտնի «Սպայկա» ընկերությունում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ աշխատավարձերը չեն բարձրանում, ըստ Փաշինյանի, քանի որ ոմանք հարկեր չեն վճարում։ Նա ասաց, որ հարկային չարաշահումներից հիմա այդքանն են հայտնի, իսկ […]
11:23 09.04.2019
Այն մարդիկ, որոնք «մերժվեցին» անցած տարի, իրենք պետք է որոշեն՝ իրենք քաղաքացի՞ են, թե՞ չէ, և ըստ այդմ որոշեն՝ իրենք նշո՞ւմ են Քաղաքացու օրը, թե՞ ոչ։ Այս մասին այսօր լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացին թող որոշի՝ ոնց կնշի։ Կարող է մեկը որոշում է, ոնց որ անցած տարի, մանղալը հանում է Մաշտոցի […]
11:15 09.04.2019
«Սպայկա»-ի տնօրենի կալանավորումը համընկավ գյուղմթերքի արտահանման սեզոնի հետ, հնարավոր չէ՞ր դա անել այնպես, որ արտահանումը չխաթարվեր։ Այսօր լրագրողների այս հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ 10 ամիս առաջ, երբ ՊԵԿ-ն ու ոստիկանությունը դիմել են իրեն ու ասել, որ ընկերությունում չարաշահումներ կան, ինքը հրահանգել է քննությունը տանել այնպես, որ արտահանմանը դա չխանգարի։ «Եվ, բնականաբար, […]
11:06 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ավտոմաքսատանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև ֆեյքերի թեմայով ընդդիմախոսների այն պնդումներին, որ դա կարող է օգտագործվել ազատ մամուլի ճնշման համար։ «Հիմա դուք էսքան մամուլի ներկայացուցիչ եք, ձեր վրա որևէ ճնշման բան զգո՞ւմ եք, զգացե՞լ եք, կամ մտածում եք, որ կզգա՞ք։ Ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող […]
10:51 09.04.2019
Ավտոմաքսատուն այցից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է դիմել ԵԱՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնել այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները։ «Կնայենք, կդիտարկենք։ Մենք պիտի էդ հարցը շատ լուրջ նայենք, չէ՞»,- ասաց Փաշինյանը։ Նա օրինակ բերեց, որ հիմա հազարավոր մեքենաներ են բերվում Հայաստան, և դրանք հին են, ինչը […]
10:50 09.04.2019
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ավտոմաքսատուն և քաղաքացիներից մեկին ուղեկցել մեքենան մաքսազերծելու ամբողջ ընթացքում, ինչը տևել է մոտ 20 րոպե։ Ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև մեքենաների մաքսազերծման հետ կապված այլ խնդիրների։ «Նկատառումներն էն են, որ պայմանավորվեցինք, որ 20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի … նրանք, ովքեր սպասում էին, բացատրեցին, որ, օրինակ, երեկ […]
10:33 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավտոմաքսատանը տեղեկացրին խնդրի մասին, որ երբ Ռուսաստանից, Ղազախստանից մարդիկ գալիս են, Հայաստանում մեքենա են գնում և ուզում են պետհամարանիշ ստանալ, ասվում է, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա։ Փաշինյանի տարակուսանքին արձագանքելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ դա ոստիկանության խնդիրն է։ Փաշինյանը հենց տեսախցիկների առաջ զանգահարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։ «Պարո՛ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, […]
10:09 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նորագավթի ավտոմաքսատուն սկսվեց աշխատակիցների հեռացումից։ Սենյակներից մեկում աշխատակիցները դրոշը դրել էին անկյունում, այն ընկել էր ոտքի տակ։ Փաշինյանն այս անփութության համար ՊԵԿ նախագահին հրահանգեց ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։ Ավելի ուշ քաղաքացիներից մեկին ավտոմաքսատան ընթացակարգերով անցկացնելիս ՊԵԿ նախագահն ու վարչապետը երկխոսություն ունեցան այս հարցի վերաբերյալ։ – Քթի ծակի բացակայությունն է, […]
09:59 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոմաքսատուն այցի ընթացքում որոշեց այնտեղ սպասող քաղաքացիներից մեկի հետ անցնել այն ամբողջ ճանապարհը, որը պետք է մեքենան մաքսազերծելու համար։ Սկզբում նրանք մոտեցան պատուհանին, որտեղ մեքենայի «ինվոյսի» հիման վրա հաշվարկվում է մաքսային տուրքը։ ՊԵԿ նախագահն ընթացքում բացատրում էր այն ընթացակարգերը, որոնցով կատարվում են հաշվարկները, ու ներկայացնում, որ ծրագրային ապահովումն է հաշվարկում, թե ինչքան […]
09:50 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՊԵԿ ավտոմաքսատանը ծանոթանում է այնտեղի աշխատանքային պայմաններին ու մաքսային ծառայություններին դիմած անձանց սպասարկմանը։ Սպասասրահում Փաշինյանը հանդիպեց քաղաքացիների, որոնք ասացին, որ իրենց մեքենան մաքսատան տարածք են բերել այլ ճանապարհով, քանի որ իր՝ վարչապետի այցի կապակցությամբ մյուս ճամփան փակ էր։ Վարչապետը տարակուսեց այս խոսքի վրա, ու ՊԵԿ նախագահին ասաց, որ ուրեմն ինչ-որ բան […]
09:34 09.04.2019
Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ավտոմաքսատուն, որտեղ հիմա ծանոթանում է այնտեղի աշխատանքի պայմաններին։ Փաշինյանին այնտեղ դուր չեկավ սենյակներից մեկում դրված դրոշի վիճակը, ու նա ՊԵԿ նախագահին հրահանգեց ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։ «Ով որ էդ սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի ըտեղ, ոչ մեկ։ Բոլորը հեռացվեն աշխատանքից», – […]
00:45 09.04.2019
Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայն»-ին Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով՝ ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի […]
22:09 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից հետո անդրադարձավ լրագրողներին հուզող որոշ հարցերի: «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորումից հետո ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց. «Ես չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է ՀՀ քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսել: Ցանկացած ընկերություն կարող է ասել՝ հարկե՞ր եք ուզում, ուզում եք, որ մենք մեր չվճարած […]
21:50 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին: Հարցին՝ արդյո՞ք այդ օրը քննարկվեց այն «խաղաղության օրակարգ»-ը, որի մասին նա մշտապես խոսում է, Փաշինյանը նշեց, որ Ստեփանակերտի ամբողջ օրակարգը Վիեննայում քննարկվել է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյունավե՞տ էր արդյոք այդ հանդիպումը, ինչին վարչապետը պատասխանեց. ««Արդյունավետ» ասելով՝ մենք […]
21:37 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարված մարդասիրական քայլերը ե՞րբ կլինեն և ի՞նչ տեսքով, Փաշինյանը պատասխանեց. «Դրանց հետ կապված՝ հույս ունեմ, որ կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ […]
19:32 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, խորհրդարանական հանդիպման առանցքում լինելու է Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը: Թեպետ նախատեսված էր, որ հանդիպումն ավելի վաղ պիտի տեղի ունենար՝ ապրիլի 5-ին, սակայն այն հետաձգվեց՝ պայմանավորված վարչապետի՝ Գյումրի այցով: Հանդիպումը փակ է լինելու:
14:25 07.04.2019
Հերոսությունն առողջության նման է․ այն ամենօրյա խնամքի կարիք ունի, և եթե այդ խնամքը չլինի, հերոսությունը կարժեզրկվի։ ԵԿՄ համագումարում գեներալների ու ազատամարտիկների նախկին թվացյալ արտոնյալ վիճակին անդրադառնալիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա մեծագույն խնդիրը, ըստ Փաշինյանի, այդ հերոսների հավաքական հերոսությունը չարժեզրկելն է, այլ մի հզոր անկյունաքար դարձնելը, որի վրա պետք է կառուցվի և արդեն […]
14:17 07.04.2019
ԵԿՄ արտահերթ՝ 12-րդ համագումարի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համագումարը պետք է դառնա ԵԿՄ անդամների, ազատամարտիկների անցած ճանապարհի արժևորման համագումար, բայց դա պետք է անել ճշմարտության հետ առերեսման միջոցով։ Նա անդրադարձավ հետպատերազմյա զարգացումներին, որոնք էլ, ըստ նրա, բերեցին ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի շուրջ աղմկոտ զարգացումներին։ «Մենք պետք է հասկանանք՝ […]
14:12 07.04.2019
Չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին, քանի որ դիմացի ժողովրդին սպառնացողը սպառնում է նաև սեփական ժողովրդին։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարեց Արցախյան հակամարտության թեմայով խոսելիս։ Հայաստանի կառավարությունը որևէ ժողովրդի չի սպառնում, քանի որ, ըստ Փաշինյանի, չի կարող սպառնալ իր ժողովրդին։ Ու ընդհանրապես, ըստ Փաշինյանի, ժողովուրդների հետ սպառնալիքի լեզվով չեն […]
14:07 07.04.2019
«Մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն և ցանկացած կառավարություն, որը մտածում է, թե ինքը կարող է կամ ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը։ Ղարաբաղի հարցի լուծող միայն մեկ սուբյեկտ կա, կամ տվյալ դեպքում՝ երեք սուբյեկտներ․ դրանք ժողովուրդներն են», – ԵԿՄ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ բանակցություններին։ Վարչապետի խոսքով՝ որևէ կառավարություն չի […]
13:55 07.04.2019
«Ասվում է, որ ա՜յ, Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում է, մեկնաբանում է՝ կողմերից յուրաքանչյուրը։ Ես շատ հստակ ասել եմ և ասում եմ իմ դիրքորոշումը, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը», – ԵԿՄ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա օրինակով բացատրեց, որ երկու պետությունների ղեկավարներ համաշխարհային հանրության […]
13:42 07.04.2019
Եթե Արցախի ընտրված ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին, ապա այնտեղ կարելի է խոսել ամեն ինչի մասին, բացի Արցախյան հակամարտության կարգավորումից։ Այս մասին ԵԿՄ համագումարում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբունքներին ու ասաց, որ որպես բանակցություններին նոր ներգրավված մարդ, հարց է առաջադրել՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները։ «Վիեննայում այդ հարցի […]
13:05 07.04.2019
«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։ Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր` երեք կողմերը։ Եվ դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք», – ԵԿՄ համագումարում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հենց սա է եղել հիմնական թեման Վիեննայում […]
12:54 07.04.2019
««Երկրապահ կամավորականների միությունն» Արցախյան ազատամարտի հորձանուտում ստեղծված կազմակերպություն է, որն ի սկզբանե ընդգրկում էր ազատամարտում անմիջական ավանդ ունեցող ազատամարտիկների՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ», – ԵԿՄ համագումարի ժամանակ ելույթ ունենալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը խոսեց ԵԿՄ ստեղծման, Արցախյան պատերազմում դրա առաքելության և իրականացրած աշխատանքի մասին։ Փաշինյանը խոսքն ուղղեց նաև ԵԿՄ անդամ չհանդիսացող ազատամարտիկներին ու ասաց, […]
20:16 05.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Ռազմաբազայի հրամանատարությունը կառավարության ղեկավարին է ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները: Վարչապետը եղել է ռազմաբազայի թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում և այցելել ռազմաբազայի տարածքում գործող եկեղեցի: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն […]
19:42 05.04.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ապրիլի 5-ին լրագրողները ցանկացան մանրամասներ իմանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարության մասին, որ նա ցուցում է տվել՝ իր մերձավոր ազգականի վերաբերյալ քրգործ հարուցելու: «Նախաքննություն է իրականացվում: Այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է երեկ, հոդվածը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործում»,- ասաց նա: Վանեցյանը հայտնեց, որ քրգործի […]
17:28 05.04.2019
Գյումրիի ավտոկայարանի հարակից տնակային ավանում շրջելիս Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի երիտասարդ և նրան տուփ փոխանցեց: Երբ Փաշինյանը տեսավ` կոշիկներ են, հարցրեց, թե որ արտադրամասինն են: «Սևերսկու, գրած է վրան»,- պատասխանեց երիտասարդը: «Ո՞ր համարն է»,- հետաքրքրվեց Փաշինյանը և երբ իմացավ, որ 41-ն է, ասաց հետևյալը. «Ես 42 եմ հագնում, սա չի լինի ինձ, վերցրո´ւ, հաջորդ անգամ, […]