16:33 11.04.2019
ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության անդամ Անդրեյ Հունկոն հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանն ինչպե՞ս է պատկերացնում հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: «Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանի 2018թ. հեղափոխության մեջ: Որևէ արտաքին ուժի ներգրավվածություն չի եղել և չկա մեր ներքին գործընթացների մեջ: Մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է դա: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը […]
16:26 11.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Արիևը. «Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք Ռուսաստանի ագրեսիայի առումով՝ ընդդեմ Ուկրաինայի: Դուք հաճախ Ուկրաինայի դեմ եք քվեարկում ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող բանաձևերի քննարկման ժամանակ: Ի վերջո, կարո՞ղ եք ասել, թե ում է պատկանում Ղրիմը»: Պատասխանում Նիկոլ Փաշինյանը շրջանցել է Ղրիմի պատկանելության մասին հարցը, սակայն նշել է, […]
16:20 11.04.2019
ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարց է ուղղվել նրան Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին: ՀՀ վարչապետն ասել է, որ երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, սկզբից նշվում է, որ դրանք եվրոպական արժեքներ են, բայց դրանք նույնքան էլ հայաստանյան արժեքներ են: «Ժողովրդավարությունն այն չէ, որ մենք ներկրել ենք: Սա արժեքային համակարգ է, որը բխում է […]
16:03 11.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարց ուղղվեց Իրանի հետ հարաբերությունների մասին: Իրանը ոչ միանշանակ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Հայաստանն էլ լավ հարաբերություն ունի Իրանի հետ: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում այս գործընթացում Հայաստանի դերը: Հարցին ՀՀ վարչապետն արձագանքեց, թե այդ թեմայով ինքը հաճախ է զրուցել եվրոպացի գործընկերների հետ: «Ես կարող եմ ասել, որ նրանք […]
15:56 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն ԵԽԽՎ-ում այսօր բացեցին «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ցուցադրված են մոտ 4 տասնյակ լուսանկարներ, հայ լուսանկարիչների գործեր։ Ցուցահանդեսի բացումից հետո ՀՀ վարչապետն ուղևորվեց ԵԽԽՎ նախագահի անունից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի կապակցությամբ տրվող ճաշին մասնակցելու:
15:55 11.04.2019
ԵԽԽՎ-ին մասնակից հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԽ-ում ներկայացված լինելու կարևորության մասին: «Կարծում եմ` շատ կարևոր է ներկայացվածությունը այս պլատֆորմներում, շահերի առաջ քաշումը, երկրի ներկայացումը: Այո´, բանաձևերը չունեն պարտադրանքի բնույթ, բայց կարևոր են, եթե կան հակահայկական ձևակերպումներ, ժամանակին դրանք կանխելու, ուստի ես կարծում եմ՝ այստեղ աշխատանքը, շփումները բավականին կարևոր […]
15:48 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց ուղղվեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: «Իմ միակ և ամենավստահելի պատասխանն է՝ ես անձամբ կոռուպցիայի մեջ պետք է չներքաշվեմ: Ինձ համար չկա ավելի հուսալի գործիք՝ կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու գործին նվիրված լինելու համար: Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան: Ես չեմ հավատում, […]
15:25 11.04.2019
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: «ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեր պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում մեր ադրբեջանցի […]
15:22 11.04.2019
ԵԽԽՎ-ում Սլովենիայի պատվիրակության ներկայացուցիչ Վիոլետա Տոմիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանում ԼԳԲՏ համաժողով պիտի անցկացվեր, սակայն այն չեղարկվել է, խոսեց ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին ու հետաքրքրվեց. «Ի՞նչ է անում կառավարությունը մարդու իրավունքների ոլորտում այդ լուրջ բացթողումն ուղղելու համար»: Փաշինյանը կրկին նշեց՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և […]
15:00 11.04.2019
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթում պատմելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն արդյունքներին, որ հասել են իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում և այլ ոլորտներում։ «Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք […]
14:56 11.04.2019
ԵԽԽՎ նիստի ժամանակ Արցախյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու լիազորություն ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպայի խորհուրդը որևէ անելիք չունի հակամարտության գոտում։ «Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող […]
14:50 11.04.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին՝ սկսելով այն պատմությունից, որ ինքն ու իր գործընկերները սկսեցին քայլել Գյումրիից։ «Հայաստանում այսօր ժողովրդավարությունը հաղթել է, և դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ […]
14:48 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Գիդիժուս Վարեյկիսը հարց ուղղեց Հայաստանի՝ հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների մասին: Նա նախ նշեց, որ Հայաստանի հարաբերությունները որոշ հարևանների հետ այնքան էլ լավ չեն, ապա հետաքրքրվեց. «Հարևան այլ երկրների հետ հարաբերություններից գո՞հ եք»: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերությունները այնքան էլ լավ […]
14:44 11.04.2019
ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, որ 2016 թվականի հունվարին հենց այս կառույցում քննարկված որոշ փաստաթղթեր «նույն թվականի ապրիլին բռնկված Քառօրյա պատերազմի նախերգանքը դարձան» ու հող նախապատրաստեցին ադրբեջանական հարձակման համար։ Անդրադառնալով Արցախյան կարգավորմանը՝ Փաշինյանը նշեց, որ միջոցներ են ձեռնարկվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատով բանակցություններում Արցախի մասնակցությունը վերականգնելու համար։ «Պատահական […]
14:37 11.04.2019
ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախյան հակամարտության կարգավորմանն ու նշեց, թե ինչ քայլեր են արվում դրա համար։ Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ կարողացել են բավական կառուցողական ու դրական երկխոսություն սկսել։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի […]
14:30 11.04.2019
ԵԽԽՎ-ում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ու հիշատակեց նաև ԵԽԽՎ և այլ միջազգային կառույցների դերն այդ ընտրությունների դիտորդական առաքելությունում։ «Այդ ընտրություններում մեր քաղաքական ուժը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարևորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը տեղի ունեցած ընտրությունները որակեց […]
14:15 11.04.2019
ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթը սկսելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչու է իր համար պատիվ այդտեղ ելույթ ունենալը։ Նա պատմեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո իր նկատմամբ հարուցված քրեական գործի, իր ազատազրկման, ապա համաներմամբ ազատման պատմությունը։ «Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերը իրենց խոսքը սկսում են […]
13:44 11.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ հանդիպումն սկսելը տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպայի խորհրդի «Ոսկե գրքում»: Հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանում նախորդ տարվանից սկիզբ առած ժողովրդավարական փոփոխությունները: Նա նշել է, որ դեկտեմբերի […]
13:39 11.04.2019
Նիկոլ Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի է մասնակցել:
11:30 11.04.2019
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից: Խորհրդի շենքի մուտքի մոտ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։ Ավելի վաղ հայտնել էինք` Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ:
09:55 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ստրասբուրգ։ SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։ Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն […]
23:23 10.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրել են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Հիշեցնենք, […]
18:22 10.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Սահակյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
14:40 10.04.2019
«Անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի արդարությունը երկրում, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ գործունեության տարեկան ամփոփման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում նա ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների և դրանք ինստիտուցիոնալ առումով ամրագրելու […]
08:52 10.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր լրանում է ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին, ինչի կապակցությամբ մեծ միջոցառում են կազմակերպել` երկուսը՝ մեկում: Կնշեն և´ մեկ տարին, և´ ԲԴԽ-ի նոր շենքի բացումը։ Հրավիրված են օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԲԴԽ-ում երեկ շունչները պահած սպասում էին, թե Փաշինյանն իրենց մոտ ինչ ուղերձով հանդես կգա՝ գուցե […]
16:53 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մաքրությունը և հանձնարարել սեղմ […]
15:10 09.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: SHANTNEWS.am-ը Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ իր ելույթից հետո եղա՞ն արձագանքներ կամ հնարավո՞ր է՝ հարցը դառնա առանձին քննարկման առարկա: «Դուք գիտեք՝ մեկ անգամ չէ, որ ես ԵԽԽՎ-ում բարձրացնում եմ մեր գերիների ու ռազմագերիների խնդիրը: Տևական ժամանակ ես այս կառույցում բարձրացրել […]
13:52 09.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առավոտյան Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած դեպքին: «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,- գրել է […]