TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Նիկոլ Փաշինյան

Ես հավատում եմ, որ այն նորամուծությունները, որ Նիկոլ Փաշինյանը այսօր մտցնում է բանակցային գործընթացում, կարող են բերել որոշակի առաջընթացի. Կարեն Անդրեասյան

21:21 15.04.2019

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է Արցախյան հիմնահարցի կարգավորման ներկայիս գործընթացներին. «Այն, որ հակառակորդի կրակոցից զինվորները չեն մահանում, մեծ ձեռբքերում է: Սա հույս և օրինակ է, որ հնարավոր է բանակցություն, դիալոգ: Բանակցային ձևաչափի փոփոխության առումով կարող եմ ասել, որ կարծում եմ, որ վերջապես Հայաստանը նախահարձակ գործողություններ է անում»,- […]

̰
Երբ հրաժարական տվեցի, միայն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ինձ աջակցություն առաջարկեց. Կարեն Անդրեասյան

19:26 15.04.2019

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի: Նա անդրադարձել է իր՝ աշխատանքից ազատման հիմքերին։ «Ես միայն կարող եմ ասել, որ ներկայիս քաղաքական լարված իրավիճակում լրացուցիչ հոգս դնել իմ անձի հետ կապված` չէի ցանկանա, այդ իսկ պատճառով թեման ուզում եմ փակել: Ես միշտ հավատացել եմ, որ Մարդու […]

̰
Նիկոլ Փաշինյանը վաղը դարձյալ կլինի Ազգային ժողովում

18:17 15.04.2019

Վաղը խորհրդարանում կտրվի հերթական նիստերի մեկնարկը: Օրակարգում 19 հարց է: Ըստ էության, սակայն, ամենաքննարկվող հարցերի մեկը կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն է լինելու: Ընդդիմության ներկայացուցիչների և իշխող խմբակցության անդամների տեսակետները տարբեր են: Բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանում է կառավարության մշակած նախագիծը, իսկ ընդդիմությունն ունի իր առաջարկները, որոնք չեն ընդունվել: Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝  կրճատվելու է փոխվարչապետների […]

̰
Ցանցերը բռնած՝ փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք, այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ. Փաշինյան

17:24 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարությանն ուղղված մեղադրանքներին, թե խոստումները չեն իրականացվում: Վարչապետը նախ վստահեցրեց՝ բոլորի պատասխանատվության պահը կգա, որևէ մեկը պետք է չնյարդայնանա, ապա նշեց. «Մենք հայտարարել ենք, որ մեր խնդիրը դա չի լինելու: Ցանցերը բռնած՝ հիմա փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք, այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ: Ես խնդրում […]

̰
Մենք փողի խնդիր չունենք, բյուջեի ծախսային մասը կատարելու խնդիր ունենք. վարչապետ

17:16 15.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ագրարային համալսարան: Բուհի ռեկտորը՝ Վարդան Ուռուտյանը, վարչապետին ծանոթացրել է Ագրարային համալսարանի ձեռքբերումներին ու նախատեսվող բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են համալսարանական կյանքն ավելի աշխույժ, իսկ կրթական գործընթացն արդյունավետ դարձնելու համար: «Շուտով համալսարանը կդիմի կառավարությանը՝ նոր անասնաֆերմա ստեղծելու ծրագրով: Կերարտադրության հիդրոպոնիկ եղանակ կներդրվի, կաթնամթերքի արտադրության վարպետների դպրոց կհիմնվի, որտեղ կարճաժամկետ դասընթացների […]

̰
Համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա. Փաշինյանը՝ «Գազպրոմ»-ում կրճատումների մասին

16:42 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում տեղի ունեցող կրճատումներին: Հարցին՝ արդյո՞ք այս կերպ խնայողություն է արվում, որ թանկացումներ չլինեն, վարչապետն արձագանքեց. «Իսկ հնարավո՞ր է՝ այդպես լինի, որ «Գազպրոմ»-ը, այլ հիմնարկներ ընտրություններից առաջ քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որ համապատասխան չափով ավելի ձայն և լծակներ ստանան: Հնարավո՞ր […]

̰
Ոչ մի տարօրինակ բան չկա. Փաշինյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը Լավրովի մասնակցության մասին

16:13 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում այսօր Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների միջև ընթացող հանդիպմանը: Հարցին՝ ի՞նչ է ակնկալում այդ հանդիպումից՝ Փաշինյանը պատասխանեց. «ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք ԱԳ նախարարներին, կկատարվի, իսկ այդ հանձնարարականն է Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակը՝ […]

̰
Ասում են՝ ա´յ, Նիկոլը մեծամտացել ա. Փաշինյանը՝ իրեն քննադատողներին

16:12 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ աշխատակցին դրոշի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքի պատճառով աշխատանքից ազատելու իր կարգադրությանը: Լրագրողները վարչապետին հայտնեցին՝ ՊԵԿ աշխատակցի հարցով իրեն բաց նամակով էր դիմել պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ես կարծում եմ՝ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, […]

̰
Եթե տեսնենք՝ մի տարի առաջ այս օրերին ինչ էր ասում պարոն Մարուքյանը, շատ բան հասկանալի կդառնա. Փաշինյան

15:43 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ագրարային համալսարան կատարած այցից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Վարչապետին հիշեցրին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Քաղաքացու օր հռչակելու կառավարության նախաձեռնության մասին ասել էր՝ կառավարությունն ինքն իրեն մեծարելու օր է ընտրել, նաև նշել, որ քաղաքացին այսօր սոսկ հպատակ է: Մարուքյանի խոսքին արձագանքելու, մեկնաբանելու հորդորին Փաշինյանը պատասխանեց. «Ի՞նչ կա այդտեղ մեկնաբանելու: […]

̰
Ես օրը էսքան թուղթ եմ ստորագրում. Նիկոլ Փաշինյանը՝ Ագրարային համալսարանի ռեկտորին

15:02 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ագրարային համալսարան: Բուհի ռեկտորը՝ Վարդան Ուռուտյանը, վարչապետին ծանոթացրեց Ագրարային համալսարանում իրականացված ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ աշխատում են Mulberry համակարգով, ասաց՝ բուհում նախկինում չի եղել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: «Ես առաջին անգամ շոկի մեջ էի, երբ էսքան թուղթ էի ստորագրում ամեն օր: Հիմա, փառք Աստծո, էլ դա չունենք»,- ասաց […]

̰
Արդյո՞ք Ձեր կողքին չկան Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ. Պետրոսյանը` Փաշինյանին

13:30 15.04.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ աշխատողին […]

̰
Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է քաղաքացիների հարցերին

13:21 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս ուրբաթ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելու է քաղաքացիների հարցերին: «Սիրելի հայրենակիցներ. Ուրբաթ օրը՝ ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն […]

̰
Մենք՝ հրեաներս, որոնց մեծ մասը տուժել է Հոլոքոստի պատճառով, պարտավոր ենք ուղղել անարդարությունը. իսրայելցի լրագրողը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

13:02 15.04.2019

10 տարուց ի վեր Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի և Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի շրջանավարտ, «Israel Magazine»-ի թղթակից Հայիմ Իզեմանը մշտապես անդրադառնում է էթնիկ թեմաներին: Նա մասնավորապես հաճախ է գրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելի «ավանդույթների» մասին: Օզմանը նաև Կնեսետին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Times of Israel»-ում վերջերս հրապարակված բաց նամակը նա […]

̰
Չեմ հոգնի կրկնել, որ միտքն է առաջընթացի միակ շարժիչը․ Փաշինյան

10:45 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ձեթի վերամշակված թափոններից բիովառելիքի ստեղծմանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Չեմ հոգնի կրկնել, որ միտքն է առաջընթացի միակ շարժիչը: Իսկ Հայաստանում մտավոր ահռելի պոտենցիալ կա: Վկան՝ կցված տեսանյութը»: https://www.facebook.com/armgovernment/videos/vb.171792282843844/820670334962706/?type=2&theater  

̰
Հույս ունեմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի. Պորոշենկոն բարևներ է փոխանցել ՀՀ վարչապետին

19:46 14.04.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրապարակավ ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի է ունեցել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ Պորոշենկոն պետք է իր մրցակցի՝ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ մասնակցեր բանավեճի, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Զելենսկին չէր ներկայացել։ Մրցակցի բացակայությունը Պորոշենկոն լրացրել է լրագրողների հարցերին պատասխանելով։ Պորոշենկոն բարևներ է փոխանցել ՀՀ վարչապետին՝ պատասխանելով Հայաստանի […]

̰
Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջևանում․ Նիկոլ Փաշինյան

19:00 14.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Իջևանում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջևանում: Մոտավորապես այնպես՝ ինչպես նկարագրված է «Երկրի հակառակ կողմի» ստորև բերվող գլխում: Ըստ վեպի սյուժեի՝ Լոզանի մի բարում նստած՝ երազում եմ Հայաստանի մասին: Գրվել է 2008թ. մայիսին: Այն ժամանակ ընկերներիս ծածկանունով եմ ներկայացրել՝ հնարավոր […]

̰
Ես ամեն րոպե սպասում եմ, որ Փաշինյանը կհայտարարի… Արթուր Ղազինյան

21:30 13.04.2019

«ՀՀ-ում բոլոր ժամանակների իշխանությունները պարզ հայտարարել են, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Դա մեզ համար կարմիր գիծ է եղել, դրանից այն կողմ որևէ քննարկում, որևէ բանակցություն չի անցկացվել: Ներկա իշխանությունների կողմից ես նման հայտարարություն չեմ լսել: Ես ամեն րոպե սպասում եմ, որ Փաշինյանը կհայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դա կլինի […]

̰
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակել

11:50 13.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի փոխմարզպետ է նշանակել Թաթուլ Ստեփանյանին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:  

̰
Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցից և դիտողություններից հետո էլ ոչինչ չի փոխվել քաղաքում փողոցաշինական աշխատանքների կազմակերպման գործում

00:35 13.04.2019

Սա օրվա այն ժամին արված կադր է, երբ օրենքով հաստատված կարգով, ընդմիջումն էլ էր ավարտվել: Գյումրու Տիգրան Մեծ փողոցի շինարարներն են, որոնք գործն անցած տարվանից էին սկսել: Հիմա էլ հավանաբար աշխատում են այն տեմպերով ու գրաֆիկով, ինչ անցած տարի։ 1 կմ երկարությամբ փողոցում 5 շինարար կար, թե ով էր նրանց միջից աշխղեկն ու բանվորը, իրենք […]

̰
Բաքուն պատասխանել է Փաշինյանի կոչին

23:57 11.04.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սպառնալիքներից, հաղորդում է Rusarminfo-ն։ Ադրբեջանի ԱԳՆ-ը «խորհուրդ է տվել» Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975 թվականի Հելսինյան եզրափակիչ ակտին, մասնավորապես, «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին։ «Կոչ ենք անում […]

̰
Եկե´ք և ծառայե´ք․ Փաշինյանը դիմեց բանակից խուսափած Սփյուռքում բնակվող երիտասարդներին

19:40 11.04.2019

Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրին այն երիտասարդների մասին, որ խուսափել են բանակից, պատսպարվել են Սփյուռքում։ Վարչապետը պատասխանեց, որ Հայաստանում հետախուզվողների մեծ մասը հենց բանակից խուսափածներն են, և պետք է նուրբ լուծում գտնել, որ և՛ Սփյուռք գնացածների հարցը լուծի, և՛ չվիրավորի նրանց, ովքեր ժամանակին կատարել են իրենց պարտքը՝ ծառայելով բանակում։ Փաշինյանն […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին

19:07 11.04.2019

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին: Վարչապետի և խորհրդարանականների հարցուպատասխանը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Ստորև ներկայացնենք այն. «Հարց – Պարոն վարչապետ, Դուք մի քանի նախադասությամբ անդրադարձաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Բայց Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ: Կարծում եմ, որ մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններում ևս առկա են […]

̰
Եթե մեկը փորձի մի տեղ դանակով հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին․ Փաշինյան

18:50 11.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ստրասբուրգի հայերի հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկը բարձրացրեց իր գյուղի խնդիրը, որտեղ ընտրությունները հետաձգվել են, որպեսզի ՔՊ-ն ներկայացնող անձը կարողանա պաշտոնավարել այնտեղ, իսկ հետո էլ եղել է վիճաբանություն, դանակահարվել է 4 մարդ։ Հարց տվողին տեղացիները փորձեցին լռեցնել, բայց նա շարունակեց, որ այս ամենը ասում է Փաշինյանի կառավարությանն օգնելու համար, քանի որ, եթե […]

̰
Հայաստանում բոլորի, նաև մեզ և անձամբ ինձ ատողների իրավունքները երաշխավորված են․ Փաշինյան

18:36 11.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ստրասբուրգի հայերի հանդիպման ժամանակ շոշափվեց նաև ԼԳԲՏ համայնքի իրավունքների հարցը։ Փաշինյանը ընդհանուր դրույթով վստահեցրեց, որ եթե որևէ մեկը սպառնա մյուսի կյանքը խլել, ապա շատ շուտ կհայտնվի բանտում։ Փաշինյանն ասաց, որ ինքն անձամբ Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքների երաշխավորն է։ Վարչապետի խոսքերով՝ բոլորի իրավունքները պետք է հաշվի առնվեն, ու նաև դրանք չպետք է […]

̰
Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը. Փաշինյանը` «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը

18:30 11.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար […]

̰
Երկրների իսլամական կամ քրիստոնեական լինելը մեզ համար կողմնորոշիչ չէ արտաքին քաղաքականությունում․ Փաշինյան

18:22 11.04.2019

Ստրասբուրգի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում ներկաներից մեկը դիտարկում արեց, որ Հայաստանը շրջապատված է իսլամական պետություններով, և հարկ կա քրիստոնեական պետությունների հետ ռազմաքաղաքական համագործակցության։ Վարչապետը ուղղեց, որ երկրի կամ դրա ժողովրդի կրոնական պատկանելիությունը, դրա իսլամական լինելը կամ չլինելը Հայաստանի համար չեն կարող կողմնորոշիչ լինել արտաքին քաղաքականության մեջ, քանի որ իսլամական ամենամեծ պետություններից մեկը՝ […]

̰
Ցանկացողները այնքան շատ էին, որ Ստրասբուրգի հայերի հետ Փաշինյանի հանդիպումը շարունակվեց բակում

18:12 11.04.2019

Ստրասբուրգ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Շինություններից մեկի սրահում հանդիպումը սկսելուց հետո Փաշինյանը ստիպված էր ընդմիջել այն, քանի որ մարդկանց մի մասը չէր կարողացել ներս մտնել։ Տեղի իշխանությունների հետ ճշտումներ անելուց հետո Փաշինյանին հրավիրեցին դուրս՝ շինության բակում անցկացնելու հանդիպումը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել վարչապետի հետ զրույցին […]

̰
Իմ օտարերկրյա այցերի ժամանակ միշտ հանդիպում եմ մեր հայրենակիցներին․ Փաշինյանը հանդիպում է Ստրասբուրգի հայ համայնքի հետ

17:48 11.04.2019

Ստրասբուրգ այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հանդիպման է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա ասաց, որ իր օտարերկրյա այցերի ժամանակ միշտ փորձում է հանդիպում ունենալ տեղի հայ համայնքի հետ։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց համայնքի ներկայացուցիչներից, որ նրանք երբեք հոգեպես չեն հեռացել Հայաստանից, իսկ եթե հոգեպես Հայաստանում են, ապա ֆիզիկապես տեղափոխվելն արդեն ժամանակի հարց է։ […]

̰
Հայաստանը լինելու է առավել պրոեվրոպական, պակաս պրոռուսակա՞ն. հարց՝ Փաշինյանին

17:24 11.04.2019

ԵԽԽՎ Լիտվայի պատվիրակությունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների մասին. «Որո՞նք են առաջնահերթությունները՝ առավելապես պրոեվրոպական երկիր եք լինելու, ավելի քիչ պրոռուսական, ինչպե՞ս եք գնահատում ռուսական զինված ուժերի ներկայությունը Ձեր հայրենիքում»: Փաշինյանն արձագանքեց, որ եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին խոսել է դեռ ընդդիմադիր ժամանակներից, հայտարարել՝ չի ընդունում, որ ՀՀ-ում և ընդհանրապես որևէ […]

̰
Ինչպե՞ս ենք պատկերացնում, որ կարող ենք ԼՂ հարցը կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի. Փաշինյան

16:48 11.04.2019

ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Քամիլ Այդընը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ` ընդգծեց՝ նրա ընտրությունից հետո մեծ հույսեր ունեին ԼՂ հակամարտության կարգավորման առումով, ապա հետաքրքրվեց բանակցային ձևաչափի փոփոխության մասին: «Ես արդեն իսկ հարցրի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ո´չ ակնկալում ենք, ո´չ պահանջում, ո´չ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այդ […]

̰
BACK_TO_TOP