17:10 18.04.2019
Այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկվեց նաև Երևանի աղբահանության հարցը: Վարչապետը խնդիրը տեսնում է դեռ 2014թ. մրցույթի արդյունքներում, երբ 2 օպերատորի փոխարեն 1 օպերատոր է շահում: «Եթե մենք ունենայինք 2 օպերատոր, նախ` մրցակցային վիճակ կլիներ, և եթե մի օպերատորը պրոբլեմ ուներ, մյուս օպերատորին կխնդրեինք քաղաքի մյուս հատվածում էլ գործառույթներ իրականացնել: Եվ մարդիկ կան, որ ժամանակին այդ […]
15:45 18.04.2019
Կառավարությունում Երևանի աղբահանության թեմայով քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աղբահանության մասին խոսելիս փողի վրա չկենտրոնանալ։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է գույքագրել բոլոր խնդիրները՝ անկախ դրանց մեծությունից, ու հատված առ հատված լուծել, առաջ գնալ։ «Փողի խոսակցությունը միշտ վատ խոսակցություն է, որովհետև երբ կենտրոնանում ես փողի վրա, տենց էլ մինչև վերջ կենտրոնացած ես մնում փողի վրա, […]
14:42 18.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019թ. խոսքի ազատության ինդեքսում Հայաստանի զբաղեցրած դիրքին` ընդգծելով, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 61-րդ հորիզոնականում: Վարկանշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը: «Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր: Հ.Գ. Մենք, […]
13:40 18.04.2019
Հայաստանի ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ամրագրել, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը կարող է վաճառվել միայն բացառիկ դեպքերում, այն էլ՝ օրենքի ընդունման դեպքում։ Այս մասին նախագիծը ներկայացվել է կառավարության այսօրվա նիստում։ «Էդ փախեփախի տրամաբանությունը ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է շարունակվում։ Հիմա էս նախագիծը որ կարդում եմ, տպավորություն է, որ ասենք ինչ-որ մեկը, կառավարությունը […]
12:36 18.04.2019
«Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայաններն ու բենզալցակայանները չեն տալիս ՀԴՄ կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ու ընդ որում, էդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչի՞ չեք կարողանում, պարո՛ն Օսիպյան, պարո´ն Վանեցյան, ինչի՞ չեք լուծում էդ հարցը։ Ինչքա՞ն պիտի էս հարցը մնա»,- կառավարության նիստի ժամանակ այս թեմայով դժգոհեց վարչապետ Նիկոլ […]
12:12 18.04.2019
Արդարադատության նախարարությունում հիմա մտածում են սննդի կազմակերպումը վերապատվիրակելու (աութսորսինգ) մասին, ինչի համար այդպիսի պիլոտային ծրագիր են իրականացրել Գորիսում և ունեն դրական արձագանքներ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ «Շատ լավ, ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան […]
11:56 18.04.2019
Էականորեն բարձրացել է Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ու կալանավորներին տրվող սննդի որակը, ինչի արդյունքում զգալի նվազել են նրանց ուղարկվող հանձնուքները։ Այս մասին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանելիս։ «Դուք հիմա երաշխավորո՞ւմ եք, որ էնտեղ նորմալ, ուտելի սնունդ է տրվում կալանավորված անձանց»,- հարցրեց Փաշինյանը։ «Ես բազմիցս ինքս նաև համտեսել եմ […]
11:54 18.04.2019
Քրեակատարողական ծառայության հաստիքները չեն լրացվում, քանի որ ոչ լեգալ փող աշխատելու հնարավորությունները փակվել են, ու այդ աշխատատեղերն այլևս հրապուրիչ չեն։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդ հնարավորություններն ամբողջությամբ չեն փակվել։ «Եվ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում, և այլն, և […]
19:58 17.04.2019
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուտով նաև հաշվեքննիչ հանձնաժողովը պետք է համալրվեն նոր կադրերով։ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն հարցրեց՝ հնարավոր չէ՞, որ այդ հանձնաժողովների նախագահներից բացի, խորհրդարանը հնարավորություն ունենա առաջարկելու նաև անդամներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտքերի այդ ընթացքը լավն է, և քանի որ […]
19:52 17.04.2019
Հայաստանի գյուղական համայնքներում, օրինակ` Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպերին, եթե կառավարությունը միջամտեր, ասուլիսներ կհրավիրվեին, դատապարտումներ կլինեին։ Իսկ հիմա, երբ չի միջամտել, ասում են՝ ո՞ւր է կառավարությունը։ Այս հակասությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ Պատգամավորի հարցը վերաբերում էր նրան, որ գյուղերից մեկում պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը, և ցուցարարների մոտ դանակներ են […]
19:48 17.04.2019
Հայաստանում քանի դեռ չեն կողմնորոշվել հետախուզության առանձին մարմին ունենալու, ոստիկանության լիազորությունները բաշխելու և այլ հարցերում, ԱԱԾ կարգավիճակի մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա ենթադրենք, էս պահի դրությամբ կա ներքին գործերի նախարար և ազգային անվտանգության նախարար, և ասենք, օրինակ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2 անդամներ […]
19:40 17.04.2019
Վարչապետի լիազորությունների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց առաջ՝ 2018 թվականի մայիսի 1-ին ասել է, որ դրանք չափից շատ են, ու որ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալիզացնել, որպեսզի որևէ մեկն իր իշխանությունը ի չարս չօգտագործի։ Ազգային ժողովում այս մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցնելուց հետո ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ այսօր կառավարության կառուցվածքի քննարկումների ժամանակ իշխանական պատգամավորները սրան […]
19:28 17.04.2019
Ազգային ժողովում խորհրդարանի ու կառավարության լիազորություններին, սուպերվարչապետության և այլ հարցերի անդրադառնալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանություն պահելու, ամեն ինչ ինքնուրույն որոշելու մոլուցք չունեն, ու օրինակ բերեց, որ մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր թողել են Ազգային ժողովի հայեցողությանը։ Նա օրինակ բերեց նաև պատգամավորներից Սերգեյ Բագրատյանի հետ երկխոսությունը, որի արդյունքում ընդամենը րոպեների ընթացքում որոշվեց ընդդիմության համար […]
19:14 17.04.2019
Ազգային ժողովն ունի գործառույթներ ու լիազորություններ, որոնք չի կատարում։ Ընդ որում՝ այդպիսի խոսակցություններ լինում են նաև «Իմ քայլը» խմբակցությունում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատ դեպքերում, ըստ Փաշինյանի, պատգամավորները կառավարության առաջ են դնում հարցեր, որոնք իրենց լուծելու հարցեր են։ «Ժողովո´ւրդ ջան, խի՞ եք դնում էդ հարցը։ […]
17:50 17.04.2019
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասել է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել ու փոխել ԱԱԾ և ոստիկանության կարգավիճակները։ Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ու հարցրեց՝ ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում իր խոստումները։ Վարչապետն ասաց, որ իրենք կարծրացած չեն իրենց որոշումներում, ու […]
17:22 17.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը, որ մոտ 50 000 ստվերային աշխատողներ գործում են օրինականության դաշտում: Պատգամավորն ասաց, որ 1000 դրամների հիմնադրամի մուտքերում հեղափոխությունից հետո մինչև 2018 թ. դեկտեմբեր ամսական ցուցանիշն աճել է ամսական 5 մլն 26 հազար դրամով, ինչը նշանակում է, […]
16:55 17.04.2019
Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Ազգային ժողով, որտեղ մեկնարկում է առանձին նիստ, որի ժամանակ խորհրդարանի անդամներն իրենց հարցերն են ուղղելու կառավարության անդամներին։ Նախկինում այսպիսի նիստերի ժամանակ հարցերի քանակը եղել է 50-ից ավելի, և դրանք վերաբերել են ամենատարբեր ոլորտներին։ Հարցերի հիմնական մասն ուղղվում է Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա նիստին հարց տալու համար քիչ առաջ […]
15:34 17.04.2019
«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի քննարկումից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այնքան էլ գոհ չէր: Այս մասին նա հայտարարեց ԱԺ միջանցքներում` լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Մենք առաջարկում էինք քննարկվող օրենքի մեջ դուրս մնացած մարմիններին կառավարության կառուցվածք բերել, իսկ պետական կառավարման մարմինների մասին օրենքի այդ դրույթներն ուժը կորցրած ճանաչել: Սա էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]
11:16 17.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Քալանթարյանն ազատվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Տիգրան Քալանթարյանին ազատել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի […]
10:38 17.04.2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։ «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրքների […]
10:15 17.04.2019
Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը […]
09:28 17.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման թեմային: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա: Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով: Բացի այս՝ […]
21:00 16.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր հետ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը:
20:58 16.04.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս առաջարկի մասին տեղեկատվությունը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում: Հարցն ընդգրկվել է ընթացիկ հերթական նիստերի օրակարգում: Գեղամ Գևորգյանը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն է:
17:46 16.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո´ պարոն նախագահ Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության […]
17:33 16.04.2019
ԱԺ ցերեկվա նիստերի ժամանակ ընդդիմության կողմից քննադատությունների ենթարկված պատգամավորներից Համազասպ Դանիելյանը հայտարարությունների ժամին պատասխանեց այդ քննադատություններին։ Նա մասնավորապես անդրադարձավ քաղաքական հետագիծ ունենալուն ու ասաց, որ կապ չունի՝ այդ հետագիծը որքան երկար է։ «Ինչպես հենց Դուք նշեցիք, տիկի՛ն Զոհրաբյան, կարևոր չէ երկարությունը, կարևոր է, թե որքանով է դա կապված քո անվան, քո անունը հարգելու և ամաչելու […]
17:20 16.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հիշեցնելով, թե անցած տարի այս օրն ինչ էին անում և շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական օրվա առիթով: «Անցյալ տարի այս օրը փշալար էինք անցնում: Շնորհավորում եմ ոստիկանների մասնագիտական տոնը»,- գրել է վարչապետն ու հրապարակել ոստիկանությունում իր ելույթից մի հատված:
16:05 16.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդես են եկել հանդիսավոր շքերթով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգարժան պետ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ Թույլ տվեք նախ շնորհավորել ձեզ և բոլորիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա կապակցությամբ: Ուղիղ 1 […]
15:14 16.04.2019
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք մեդիա» կայքի խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, կամ` ոստիկանի ու ցուցարարի քաղաքացի դառնալու ինիցիացիան» վերնագրով գրառում է կատարել` նշելով, թե ապրիլի 16-ին ապրել է հեղափոխության ամենահուզական պահերից մեկը: «Սա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը ճեղքեց Բաղրամյան պողոտայի փշալարերն ու մինչ հիվանդանոցում առաջին […]
00:45 16.04.2019
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- Twitter-ի իր էջում անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Une immense tristesse devant ces images bouleversantes de #NotreDame de Paris. L’Arménie s’associe à l’émotion de la France. — Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 15, 2019